Օրվա լրահոսը
Սիրիա ներխուժման թուրքական պլանը պատրաստ է
Թուրքական իշխանություններ արդեն իսկ ավարտել են Սիրիայի տարածքում «Անվտանգության անկլավների» ստեղծմանն ուղղված գործողությունների պլանի մշակումը: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman պարբերականը` մանրամասնելով, որ այս թեման Անկարայի իշխանական կուլսիներում այսօր թերեւս ամենաշատ քննարկվող խնդիրն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, երկուշաբթի օրը վարչապետ Էրդողանը ընդլայնված մի խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ուժային կառույցների եւ հետախուզության ղեկավարները,
Սելենան ուրիշի է համբուրել
Սելենա Գոմեսը դավաճանել է Ջասթին Բիբերին, կրքոտ համբուրելով դերասան Նատ Ուոլֆին. դեպքը տեղի է ունեցել նոր «Parental Guidance Suggested» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Տեսախցիկները ֆիքսել են, հավաքվածներն էլ պնդում են, որ դա պարզապես դերասանական համբույր չի եղել, գեղեցկուհի Սելենան շատ զգացմունքային է համբուրվել: Նշենք, որ Սելենայի մասնակցությամբ ֆիլմը, որի ռեժիսորը Թիմ Գարիկն է, էկրան կբարձրանա 2013
«Արվեստագետին պետք է ուշադրություն եւ պատվեր». Ֆլեշմոբ՝ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման արարողությունից հետո (Ֆոտոշարք, վիդեո)
Օգոստոսի 13-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց հրապարակում տեղի ունեցավ ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: «Արվեստագետին պետք է ուշադրություն եւ պատվեր: Իմ պարագայում այս երկուսն էլ եղավ: Անկախ արձանի չափից` ամենակարեւորը հույզերի, միմիկայի ճիշտ վերարտադրումն է բրոնզի վրա»,-ասում է արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը: Շուրջ 40տարի
Հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է անձամբ հանդիպել դիմումատուների
Իրանը կընդունի օտարերկրյա օգնությունը
Իրանի իշխանություններն այժմ պատրաստ են ընդունելու երկրում շաբաթ օրը տեղի ունեցած երկու երկրաշարժի զոհերի համար նախատեսված օգնությունը: Այս մասին հայտնել է Իրանի պետական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով երկրի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի խոսքերը: Իրանն ավելի վաղ մերժել էր Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից օգնություն տրամադրելու մասին առաջարկությունները: Երկրի Կարմիր մահակի կազմակերպությունը հայտնել էր,
Սահյանը խանդում էր միայն Վահագն Դավթյանին (Տեսանյութ)
Վաղը լրանում է անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 90-ամյակը: Նրա մահից 16 տարի անց վաղը բանաստեղծի ապրած տանը՝ Նաիրի Զարյան 80 հասցեում, հուշաքար կբացվի: Aravot.am-ի հետ զրույցում բանաստեղծ, թարգմանիչ եւ հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանը Վահագն Դավթյանին բնորոշեց իբրեւ իր սերդի ամենաարտիստիկ բանաստեղծ, որը կատարելապես տիրապետում էր պոեզիայի տեխնիկային: «Նա հրաշալի բանաստեղծություններ թողեց ու թարգմանություններ՝ Բյորնս, Եսենին….
Ամուսնության առաջարկ՝ ֆլեշմոբի միջոցով (Տեսանյութ)
Գրեթե ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում ֆլեշմոբեր են կազմակերպում, սակայն իրենց հետաքրքրությամբ դրանցից ոչ բոլորն են աչքի ընկում, բայց ահա այս ֆլեշմոբը ոչ միայն աչքի է ընկնում իր հետաքրքրությամբ, այլ նաև՝ յուրահատկությամբ. համաձայնեք՝ ոչ բոլոր տղաների մտքով կանցներ ֆլեշմոբի միջոցով ամուսնության առաջարկ անել սիրելիին: Ինչևէ, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ռոբինսոն քաղաքի բնակիչ Ջո Լանսիանիսը հենց
Բարձր ցուցանիշներ են գրանցել Դավիթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում: Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես
Երգել չիմացողները թող չերգեն. Արսեն Գրիգորյան
Կյանքը Արսեն Գրիգորյանի համար: Այն իրական խաղ է, բեմ: Ո՞րն է հաջողության բանաձևը: Հաջողության բանաձևը տաղանդն ու խելքն է, առանց որի շատ հեռու հնարավոր չէ գնալ: Հավատո՞ւմ եք հրաշքներին: Ոչ: Իսկ ճակատագրի՞ն: Ճակատագիրը մեր ձեռքերում է: Ինչպե՞ս եք հարթում արգելքներն ու դժվարությունները: Աշխատանքի և նյարդերիս հաշվին: Վերջերս շատ հեշտ եմ հավասարակշռությունս կորցնում: Խնդիրը նրանում է,
Մահացել է հայտնի գիտնական Սերգեյ Կապիցան
Այսօր Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս հայտնի գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Կապիցան: Կապիցան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, չորս գրքերի, 14 գյուտերի եւ մեկ հայտնագործության հեղինակ է: Նա հայտնագործել էր մոլորակի բնակչության հիպերբոլիկ աճի մաթեմատիկական մոդելը: Հայտնի գիտնականը շուրջ 40 տարի վարում էր «Անհնարինը ակնհայտ» հեռուստահաղորդումը: «Ազատություն» ռադիոկայան
«Հայ երեխային հարցրել են՝ ամաչո՞ւմ ես, որ հայ ես, նա պատասխանել է՝ այո»
Թիֆլիսի թիվ 131 դպրոցն արդեն գոյություն ունի 20 տարի, սակայն սեպտեմբեր ամսից այն չի գործելու: Դպրոցի հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Մանանա Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ այնտեղ սովորում է 700 աշակերտ եւ հուսով է, որ այդ երեխաները գոնե մայրենին կանցնեն հայերենով. «Այդ հարցով դիմել ենք մեկ այլ դպրոցի, տնօրենն էլ պատասխանել է՝ կմտածեմ: Վրացական
«Հարսնաքարի» գործով հարցաշարը պատասխաններ ունի
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան հաշվեհարդարի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն», ՀԱԿ և Հ.Յ. Դաշնակցություն խմբակցությունները կազմեցին 9 կետից բաղկացած հարցաշար և հուլիսի 23-ին ուղարկեցին ՀՀ դատախազություն և ՀՀ կառավարություն: Հարցաշարում մասնավորապես հարցեր էին բարձրացվում այն մասին, թե արդյոք հայտնի՞ են «Հարսնաքար»-ում տեղի
Սիրիայում հայկական եկեղեցու կողքին պայթյուն չի եղել
Սիրիայի ազգային «Գյուլբենկյան» վարժարանի տնօրեն Մարալ Էլեջյանը մեկ ամիս է, ինչ Հայաստանում է: Չնայած դրան, նա կապվում է Սիրիայում բնակվող իր բարեկամների հետ եւ տեղեկանում իրավիճակի մասին: Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ նա ասաց. «Համայնքի վիճակը նորմալ է, սպասումներով լի ենք, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Միակ խնդիրը ապահովությունն է: Տնտեսությունը նույնպես
ՊՆ նախարարը կհյուրընկալվի «Բազե»-ում
Այս պահին Ծաղկաձորում «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի երիտասարդները մասնակցում են պարանի ձգման մրցությանը: Կարմիր ջոկատը կատարում է պարի փորձեր: Մինչ այդ պարի փորձեր են կատարել նաև նարնջագույն եւ կապույտ ջոկատները: Վաղը տեղի կունենա երգի մրցույթը: Ժամը 14:OO-ին «Բազե 2012» հավաքի մասնակիցների հետ կհանդիպի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հաջորդիվ կհաղորդենք հանդիպման մասին:
Բելառուսի հավաքականը հարմար մրցակից է
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վաղվա ընկերական հանդիպումում մեր մրցակիցը` Բելառուսի ընտրանին, խաղաոճով ու մարտավարությամբ նման է Բուլղարիայի հավաքականին եւ այդ առումով հարմար մրցակից է: «Իսկ ինչ վերաբերում է ընտրական մրցաշարի` սեպտեմբերի 7-ին Մալթայի հետ կայանալիք մեկնարկային հանդիպմանը,
«Կոմունիստական կուսակցությունը լուրջ կուսակցություն է»
«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մի մարդու կուսակցություն չի, որ ինչ ցանկանա, այն էլ անցկացնի: Կոմունիստական կուսակցությունը լուրջ կուսակցություն է եւ կոլեգիալ ձեւով է որոշում կայացնում: Վերադաս մարմինն է որոշում` առաջադրե՞լ, թե՞ չառաջադրել, սատարե՞լ, թե՞ չսատարել, բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել: Ինչքան էլ Կոմկուսի առաջին քարտուղարը հեղինակություն լինի, որոշումն ընդունում է կոլեգիալ մարմինը»,- այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ
Հորդանանցի հոգեբանի կարծիքով` խորհրդային տարիների հայերն ավելի հյուրընկալ էին
Հայ երիտասարդները թարս-թարս են նայում, անծանոթը, որ փորձի բարեւել, քիչ է մնում կոշիկը հանի եւ խփի գլխիդ, հայերի մեծամասնությունը, դատելով մարդկանց հայացքներից ու արտաքինից, կարես թե իրար թշնամին են: Այսօր «Ուրբաթ» ակումբում հայ հասարակության հոգեբանության մասին նման կարծիք հայտնեց Մերձավոր Արեւելքում հայտնի հոգեբան Կարապետ Զաքարյանը: Նա եկել է Հայաստան, որպեսզի իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը
Գյումրին հիմա էլ «հիվանդոտ» ավագանի կունենա՞
Գյումրու ավագանու 72 հոգուց բաղկացած թեկնածուների խայտաբղետ ցուցակում բավականին մեծ թիվ են կազմում նաև գործազուրկ, քաղաքում ընդհանրապես ճանաչում չունեցող երիտասարդները: Այսօր Aravot.am-ը լրագրող Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է նրանց այդպես հրապուրում ` ի վերջո հասկացել են ավագանու ինստիտուտի կարևոր դե՞րը , թե՞ տեսնելով ինչ բարիքներից կարելի է օգտվել ավագանու անդամ դառնալով, որոշել են անպայման
Պատանեկան ճամբարները ոգեւորել են սփյուռքահայերին
Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ արտերկրի երիտասարդական միությունների միջոցով Հայաստանում և Արցախում կազմակերպած և արդեն մեկնարկած պատանեկան ճամբարների մասին խոսեցին Անահիտ Հարությունյանը (ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ), Հասմիկ Սարգսյանը (Հայաստան), Պերճ Թորոսը (Լիբանան), Պերճ Բարսեղյանը (ԱՄՆ Արևմտյան շրջան): Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը նշեց, որ պատանեկան ճամբարները անցկացվել են Հայաստանի 8 շրջաններում, ճամբարներին մասնակցել են հազար և ավելի պատանիներ
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար. «Դաբրոն» տրված է, թվերն իջեցված ու բաժանված՝ կոալիցիոն կամ կոալիցիային հարող ուժերի միջեւ» (Տեսանյութ)
Շաբաթ օրը տեղի է ունցել Հայաստանի կոմունիստական կուսակցության պլենումը, որի ընթացքում կոմկուսի ղեկավար մարմինները վերլուծել են անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Կոմունիստները դատապարտում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ իշխանությունների կեցվածքը՝ ընտրակաշառքների բաժանումը, օքսիդացող թանաքի առկայությունը եւ այլն: «Մենք չենք ընդունում խորհրդարանական
Մեր պրիմա պարուհին պարել է Մոնակոյում` նավի վրա
Վերջերս Մոնակոյի իշխանավորները աշխարհում վաղուց ընդունված փակ մշակութային հանդիսությունների օրինակով Միջերկրական ծովում նավի վրա դիտել են համաշխարհային բալետային գրականության գլուխգործոցներից Ադանի «Ժիզելը», որտեղ համանուն գլխավոր դերապարով հանդես է եկել Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը: «Առավոտի» հետ զրույցում պարուհին ասաց, որ հանդիսատեսի կարգավիճակում են գտնվել նաեւ Մոնակոյի թագավորական ընտանիքի անդամներ: Հանդիսականները բնականաբար հայ պարուհուն
Մրցավարները ներողություն են խնդրում «Գանձասար»-ից եւ նրա երկրպագուներից
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա եւ, բնականաբար, առաջացրել “Գանձասարի” եւ նրա երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը եւ մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են “Գանձասարին” եւ նրա երկրպագուներին, որում մասնավորապես ասված է. “Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար խոր
Արա Աբրահամյանը գումար է տրամադրել Երեւան-Հալեպ-Երեւան չվերթ կազմակերպելու համար
Մեդիամաքս: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը $ 43 հազար է տրամադրել «Արմավիա» ընկերությանը՝ Երեւան-Հալեպ-Երեւան չվերթ կազմակերպելու համար: Բարեգործական ակցիայի արդյունքում այսօր Երեւան է ժամանել 149 սիրիահայ երեխա: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը նախատեսել է սիրիահայ երեխաների համար Հայաստանի մանկական առողջարաններում կազմակերպել երկշաբաթյա հանգիստ:
Քաղաքապետարանը խախտումո՞վ է տարածքն օտարել
Չնայած Երեւանի քաղաքապետարանը մշտապես հայտարարում է, թե քաղաքի կանաչ տարածքները միլիմետր առ միլիմետր, ծառ առ ծառ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, բայց նաեւ իր «ուշադրության» տակ գտնվող կանաչ տարածքները վաճառում է՝ օբյեկտներ կառուցելու համար: Արդեն 3 տարի է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 19 հասցեի բնակիչները պայքարում են, որպեսզի իրենց շենքի տարածքում միակ կանաչ հատածը վերադարձվի բնակիչներին,
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Դուք պիտի ապրեք այսպես, սրանով՝ Ձեր սեգ Սարյանով, Խաչատրյանով, Ձեր Չարենցով ու Ակսել Բակունցով, Ձեր Ծոմակով ու Արթուր Սաքունցով:
Ծառերի հերթական սպանդը Երեւանում
Թե ի՞նչ կարևոր նշանակություն ունի կանաչ գոտին ամառվա տապին Երևանի համար, հասկանալի է բոլորիս…մինչդեռ մեզանում շարունակվում է կանաչի անխնա ոչնչացումը: Մեծ էր զարմանքս, երբ հուլիսի 22-ի կեսօրին, +40 աստիճան շոգին, Գայի պողոտայում` «Հայկ» նահապետի արձանի հարակից լանջին հայտնաբերեցի 5-6 տարեկան 23-30 տկլորացրած ծառ: Մոտ 1000 քառ. մետր ծառապատ լանջը վերածված է բացատի, գրեթե բոլոր ծառերի
«Բժշկաիրավաբանական տեսանկյունից 17 տարեկանը չի համարվում սեռահասուն». Վրեժ Շահրամանյան
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի ձեւակերպմամբ՝ այն, որ կառավարությունը կանանց ամուսնության տարիքը հավասարեցրել է տղամարդկանց ամուսնության տարիքին, անհանգստության պատճառ չի կարող դառնալ: «Տեղի է ունեցել ընդամենը տարիքի հավասարեցում: Հիմնական նպատակը այն էր, որ շրջանավարտը խնդիր չունենա ամուսնության հետ կապված, եւ մեկ էլ՝ գենդերային հավասարությունը ապահովելու համար է արվել: Բայց ի զարմանս ինձ, այս հարցը դարձել է լուրջ
«Եզդիների անհանգստությունը չեմ հասկանում». Ռուբեն Եգանյան
Կառավարության կողմից ամուսնության տարիքի փոփոխության հետ կապված բարձրացրած աղմուկի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր, փորձագետ Ռուբեն Եգանյանը ասաց. «Ինձ համար մի քիչ անընկալելի է, մի քիչ էլ զավեշտական ամբողջ աժեոտաժը, որ առաջացրել է այս երեւույթը: Սովորաբար երեւույթներին, փոփոխություններին նայում եմ այն առումով, թե ինչ կերպ դա կանդրադառնա մեր բնակչության վերարտադրական գործընթացների վրա, որոնք
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ
Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում: Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական
«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն` ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ: Խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին` համաձայն ստացված


















































