Օրվա լրահոսը
Արա Աբրահամյանը գումար է տրամադրել Երեւան-Հալեպ-Երեւան չվերթ կազմակերպելու համար
Մեդիամաքս: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը $ 43 հազար է տրամադրել «Արմավիա» ընկերությանը՝ Երեւան-Հալեպ-Երեւան չվերթ կազմակերպելու համար: Բարեգործական ակցիայի արդյունքում այսօր Երեւան է ժամանել 149 սիրիահայ երեխա: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը նախատեսել է սիրիահայ երեխաների համար Հայաստանի մանկական առողջարաններում կազմակերպել երկշաբաթյա հանգիստ:
Քաղաքապետարանը խախտումո՞վ է տարածքն օտարել
Չնայած Երեւանի քաղաքապետարանը մշտապես հայտարարում է, թե քաղաքի կանաչ տարածքները միլիմետր առ միլիմետր, ծառ առ ծառ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, բայց նաեւ իր «ուշադրության» տակ գտնվող կանաչ տարածքները վաճառում է՝ օբյեկտներ կառուցելու համար: Արդեն 3 տարի է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 19 հասցեի բնակիչները պայքարում են, որպեսզի իրենց շենքի տարածքում միակ կանաչ հատածը վերադարձվի բնակիչներին,
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Դուք պիտի ապրեք այսպես, սրանով՝ Ձեր սեգ Սարյանով, Խաչատրյանով, Ձեր Չարենցով ու Ակսել Բակունցով, Ձեր Ծոմակով ու Արթուր Սաքունցով:
Ծառերի հերթական սպանդը Երեւանում
Թե ի՞նչ կարևոր նշանակություն ունի կանաչ գոտին ամառվա տապին Երևանի համար, հասկանալի է բոլորիս…մինչդեռ մեզանում շարունակվում է կանաչի անխնա ոչնչացումը: Մեծ էր զարմանքս, երբ հուլիսի 22-ի կեսօրին, +40 աստիճան շոգին, Գայի պողոտայում` «Հայկ» նահապետի արձանի հարակից լանջին հայտնաբերեցի 5-6 տարեկան 23-30 տկլորացրած ծառ: Մոտ 1000 քառ. մետր ծառապատ լանջը վերածված է բացատի, գրեթե բոլոր ծառերի
«Բժշկաիրավաբանական տեսանկյունից 17 տարեկանը չի համարվում սեռահասուն». Վրեժ Շահրամանյան
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի ձեւակերպմամբ՝ այն, որ կառավարությունը կանանց ամուսնության տարիքը հավասարեցրել է տղամարդկանց ամուսնության տարիքին, անհանգստության պատճառ չի կարող դառնալ: «Տեղի է ունեցել ընդամենը տարիքի հավասարեցում: Հիմնական նպատակը այն էր, որ շրջանավարտը խնդիր չունենա ամուսնության հետ կապված, եւ մեկ էլ՝ գենդերային հավասարությունը ապահովելու համար է արվել: Բայց ի զարմանս ինձ, այս հարցը դարձել է լուրջ
«Եզդիների անհանգստությունը չեմ հասկանում». Ռուբեն Եգանյան
Կառավարության կողմից ամուսնության տարիքի փոփոխության հետ կապված բարձրացրած աղմուկի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր, փորձագետ Ռուբեն Եգանյանը ասաց. «Ինձ համար մի քիչ անընկալելի է, մի քիչ էլ զավեշտական ամբողջ աժեոտաժը, որ առաջացրել է այս երեւույթը: Սովորաբար երեւույթներին, փոփոխություններին նայում եմ այն առումով, թե ինչ կերպ դա կանդրադառնա մեր բնակչության վերարտադրական գործընթացների վրա, որոնք
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ
Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում: Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական
«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն` ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ: Խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին` համաձայն ստացված
Հայաստանյան լրագրության տխուր դեմքը
Կամ մեզանից ոչինչ կախված չէ, կամ ամեն ինչ կախված է մեզանից «Գրողներն ավելի բախտավոր են, քան ժուռնալիստները, բայց ժուռնալիստներն էլ գլուխ կախելու հիմքեր չունեն: Հազարավոր, միլիոնավոր ընթերցողներ սիրով են ուզում հիշել նրանց ազգանունները: Եթե հիշում են-իր` ժուռնալիստի շնորհիվ:Եթե չեն հիշում- իր`ժուռնալիստի մեղքով»: Վարդգես Պետրոսյան Սկզբի փոխարեն Վարդգես Պետրոսյանի այս տողերը նրա «Ստորագրության պատիվը»
Դատապարտված երկխոսություն
Ուղիղ մեկ տարի առաջ ավարտվեց, իսկ ավելի ճիշտ` ընդհատվեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Երեույթն ինքնին նոր էր եւ չնայած ոչ մի արդյունքի չհանգեցրեց, որպես փորձ, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական մշակույթի հետագա զարգացման վրա: Ուսանելի կլինի, իհարկե, նաեւ հասկանալ, թե ինչու է այդ առաջին փորձն անհաջողության մատնվել: Երկխոսությունն ընդհատելու առիթը հայտնի է` ՀԱԿ ակտիվիստ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ.«Այդ հայտարարության ետեւում կոնկրետ ականջներ եմ տեսնում»
«Համոզված եմ, որ այդ հայտարարության իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի: Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ էլ կհասկանաք, թե ովքե՞ր են գրում, ովքե՞ր են քաղաքականացնում եւ շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ քաղաքական հարթակում: Ա՜յ, իրենց պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»,-«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին,
Խաշթառակցի կինը զինվորներին թմրանյութ է վաճառել
Մոտ մի շաբաթ առաջ իջեւանցի ոստիկանները բացահայտել են, որ Խաշթառակ գյուղի մի բնակչուհի սահմանապահ զինվորներին թմրանյութ է վաճառել: Մեր տվյալներով` կինը Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ է իրացրել, մեկ տուփի համար զինվորներից վերցնելով 5 հազար դրամ: Իրավապահ մեր աղբյուրները հայտնեցին, որ գործի կապակցությամբ նյութեր են նախապատաստվում, կինը ձերբակալված չէ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հանրային պաշտպանների հոսք չկա
Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու Մասիս Ղազանչյանն Aravot.am-ի հարցին, թե հանրային պաշտպանների արտահոսք կա՞, կապված ցածր աշխատավարձերի հետ, պատասխանեց, որ վերջին 2 տարվա ընթացքում աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվել է մեկ հանրային պաշտպան (ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ամալյա Ավագյանը), իսկ մեկն էլ գտնվում է ֆիզիկական արձակուրդում: Նա ասաց, որ հանրային պաշտպանները օրենքով սահմանված կարգով ստանում են դատախազի
3000 դրամ տուգանք՝ ՀՀ-ից 6 ամսից ավել դուրս գտնվելու և այդ մասին չտեղեկացնելու համար
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած, ՀՀ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքով ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 6 ամսից ավել կբացակայեն Հայաստանի Հանրապետությունից և իրենց բացակայության մասին չեն տեղեկացնի իրենց բնակության վայրում գտնվող ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, կտուգանվեն 3000 դրամ: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքի մեջ տարօրինակ ոչինչ
Լիմպոպոյում բացվել է ապաստան որբ ռնգեղջյուրների համար (Տեսանյութ)
Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում առանց ծնողների մնացած ռնգեղջյուրի ձագերն այժմ վերապրելու հույս կունենան: Նրանց խնամակալության կվերցնեն ապաստանում, որը բացվել է Լիմպոպո տարածաշրջանում գտնվող Էնտաբենի արգելեցում: https://ntdtv.ru/
Վիճաբանություն Աբովյան փողոցում
Օգոստոսի 12-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աբովյան փողոցի ակումբներից մեկի հետնամասից ձայներ են լսել և մոտենալով` տեսել են վիճաբանող երիտասարդների, որոնցից մեկն իր ձեռքին եղած դանակը նետել է գետնին: Հիշյալ վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և
«Չեմ կարծում, որ Վանո Սիրադեղյանը միայնակ է որոշում կայացրել եւ միայնակ է իրականացրել»
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Վանո Սիրադեղյանի վերադարձի համար կա՞ն քաղաքական, բարոյական եւ իրավական նախադրյալներ։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ախր այնքան վերամբարձ հարց եք տալիս (ծիծաղում է-խմբ.), այսինքն ի՞նչ պետք է լինի, որ ասեմ՝ նախադրյալներ կան, թե ոչ։ Մարդը թող վերադառնա, ի՞նչ է եղել որ։ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՊԱՏԱՍԽԱՆ. Եկե՛ք ինձ քաղաքական հարցերով մի՛ ծանրաբեռնեք։
Ուղիղ միացում. Ստեփան Դանիելյանը եւ Հակոբ Բադալյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Քննարկման թեման՝ առաջիկա քաղաքական զարգացումները: aravot on livestream.com. Broadcast Live Free
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ Ձեզ
Պետրոս Մակեյան. Տեղին չէ պատճառաբանությունը, որով ՀԱԿ-ը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին
Հատված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մակեյան, Կոնգրեսը որոշել է ՏԻՄ ընտրություններին խոշոր համայնքներում քաղաքապետի թեկնածուներ չառաջադրել։ Ի՞նչն է այդ ամենի պատճառը, ինչո՞ւ եք պասիվ։ – Չգիտեմ՝ Կոնգրեսը կոնկրետ նման որոշում ընդունել է, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ մեծ համայնքներում քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում։
«Սաակաշվիլին կառաջատրի Մերաբիշվիլուն». Վրաստանի փորձագետ
Վրաստանի փորձագետ Արմեն Ավետիսյանը կանխատեսում է, որ հաջորդ տարի Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն առաջադրելու է ներկայիս վարչապետ Վանո Մերաբիշվիլիի թեկնածությունը: Փորձագետի խոսքերով՝ Մերաբիշվիլին այն միակ քաղաքական գործիչն է, որին նախագահ Սաակաշվիլին կարող են հակադրել միլիարդատեր, ընդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որի վարկանիշը, վերջին շրջանում, գնալով աճում է:
«Մեր երկրի ղեկավարներն ընտրովի են պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները, ընտրովի են հոգատարություն ցուցաբերում»
Բոլորն են հիշում, թե ինչպես այս տարի՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում բռնկվեցին ՀՀԿ-ի տարբերանշանով փուչիկները, եւ երկնքից կրակ թափվեց հարյուրավոր երիտասարդների գլխին։ Հիշում են նաեւ, թե ինչպիսի օպերատիվությամբ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքեցին երեւույթին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մակարդակով այցելելով հիվանդանոցներ։ Ավելին, փուչիկների պայթյունից հետո՝ օրեր շարունակ, ՀՀԿ երիտասարդ պատգամավորները «պերեդաչիներով» գնում էին հիվանդանոցներ՝ հետաքրքրվելով
Կասկածելի հարցաքննություն «Հարսնաքարի» գործով
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները Ռուբեն Հայրապետյանին պատշաճ կերպով չեն հարցաքննել։ Սպանված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններից Տիգրան Եգորյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ քրեական գործի նյութերին ծանոթանալիս բազմաթիվ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք խիստ կասկածի տակ են դնում ողջ նախաքննության ընթացքը։ Օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքում, որը նա տվել էր հուլիսի 6-ին
Հաշիշ վաճառողից մինչեւ օլիմպիական չեմպիոն
Պարզվում է, որ Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած գերծանր քաշային բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան մեկ տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել թմրամիջոցներ վաճառելու մեղադրանքով: Ոստիկանությունը նրան ձերբակալել է անցած տարվա մարտին՝ անօրինական հաշիշ պահելու եւ վաճառելու համար: Ջոշուային այն ժամանակ իրական ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանը որոշել է բավարարվել մեկ տարի պայմանական ազատազրկումով եւ 100
Արամ Սարգսյան. «Սմբատ Այվազյանը գերադասում է հասարակական գործունեությամբ զբաղվել, նրա որոշումն է»
Քաղաքական շրջանակներում խոսվում է նաեւ, որ նոր ուժ է պատրաստվում ձեւավորել վերջերս Հայ ազգային կոնգրեսը լքելու մասին պաշտոնապես հայտարարած Դավիթ Շահնազարյանը, որը, ըստ կայքերից մեկի տեղեկությունների, Խաչատուր Քոքոբելյանի եւ Կոնգրեսը լքած մեկ այլ գործչի՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը Հայաստանում է,
Սասուն Պասկեւիչյան. «Կուզեի, որ մշակույթի ասպարեզի ավելի շատ ներկայացուցիչներ ընդգրկված լինեին խորհրդարանում»
Հատված երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ հարցազրույցից – Կոմերցիոն նպատակով Ձեզ էրբեւէ երգ չե՞ն պատվիրել, լինի դա քաղաքական դաշտից կամ հենց շոու–բիզնեսից։ – Ես իմ սկզբունքներն ունեմ, ինչպես իրեն հարգող ցանկացած ստեղծագործող։ Երգահանի համար իր ստեղծած, հորինած երգը նման է իր երեխային։ Պատվերներ շատ են եղել, սակայն ես իմ սկզբունքներին հավատարիմ եմ մնում։ Մի անգամ մի
Ծանրամարտի չեմպիոնը վթարից մահացել է
Ծանրամարտի Ռուսաստանի երիտասարդների չեմպիոն, 24-ամյա Վյաչեսլավ Լաստուխինը, որ բնակվում է Չուվաշիայում, մոպեդով շրջադարձին մեծ արագությամբ բախվել է ճանապարհի հանդիպակաց կողմում գտնվող մետաղյա ցանկապատին: Հեռանկարային մարզիկը մահացել մինչեւ շտապ օգնության մեքենայի ժամանելը: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մովսես Արիստակեսյան. «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը»
Հայ ազգային կոնգրես դաշինքում նոր խժդժություններ են ի հայտ եկել։ Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է 50 կետից բաղկացած օրենսդրական նախագիծ, որոնք պատրաստվում է ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանում՝ որպես օրենսդրական նախաձեռնություններ։ Բագրատյանի ներկայացրած նախագծում, օրինակ, կետ կա ՀՀ-ում
Գասպարին պատրաստվում է դիմել դատարան
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ. 9.30-ին նշանակվել էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Մխիթար Պապոյանի արձակուրդում գտնվելու պատճառով: Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 21-ին ժ.9. 30-ին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանները բերման էին ենթարկել Վ.Գասպարիին,
Սամվել Տեր-Սահակյանը մտել է առաջատարների եռյակ
Աթենքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը պարտության մատնեց ամերիկացի Կոնրադ Հոլթին եւ 8,5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Սամվելն ընդամենը կես միավոր է ետ մնում երկու առաջատարներից՝ Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Իպատովից եւ հունգարացի Ռիչարդ Ռապպորտից: Նախորդ տուրից հետո ութերորդ տեղում ընթացող Կարեն Հ. Գրիգորյանը


















































