Օրվա լրահոսը

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ.  հուլիսի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի 41, 43, 51, 53 փողոցների, Կոմիտասի պող. 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 56, 58, 60, 62, Ն.Տիգրանյանի փող. 1-7, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3,

«Դու խոսքիդ տերն ես»,- ասել է Լուկաշենկոն Ծառուկյանին

Այսօր Մինսկում բացվել է հայկական կոնյակի շշալցման հեսքագիծը: Ինչպես հաղորդում են Բելառուսի ԶԼՄ-ները, «Արմյանսկիյ ստանդարտ» ընկերության հիմնադիրներն են Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատն ու «Բելառուստորգը», համապատասխանաբար, 69% եւ 31% մասնաբաժիններով: Արտադրական հզորությունները նախատեսված են տարեկան 200 հազար դեկալիտր արտադրության համար: Շշալցման համար նախատեսված հումքը Հայաստանից է: Արարողությանը ներկա էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի

Ըստ Վարդան Դեւրիկյանի՝ հիշատակի մոմավառությունը փողոցում պառկելով չի արտահայտվում

Գրականագետ Վարդան Դեւրիկյանն, ի տարբերություն մյուսների, Հայաստանի իրականությունը մռայլ գույներով չի տեսնում. այդ մասին ինքն անձամբ հայտարարեց. «Կա իշխանություն, կան օլիգարխներ եւ հասարակություն, իմ մտահոգությունը ընդդիմության հետ է կապված: Մենք չպետք է մեր քայլերը հարաբերենք իշխանության հետ, եթե այդպես անենք,  կտեսնենք, որ, միեւնույն է, հասարակության թեկուզ ուժեղ պայքարը ապագա չէ, Հայաստանի ապագան ընդդիմությունն է, հասարակական

«Անուշ» օպերան` առաջին անգամ գյուղի բեմում

Հուլիսի 9-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ Երեւանի Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ելույթը: Օպերային թատրոնի վաստակաշատ խումբը ներկայացրեց  կոմպոզիտոր  Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, դիրիժոր` Կարեն Լավչյանի ղեկավարությամբ: «Անուշ» օպերան  Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի համանուն օպերան է, որ Տիգրանյանը գրել է  1908 թ-ին: Նախաձեռնությունը Ռուբիկ Հակոբջանյանի մարտական

Մշակվել է Սևանա լճի շրջակա անտառների վերականգնման ծրագրի նախագիծ

ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2013-2022 թթ. «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այդ իրավական փաստաթղթի աշխատանքային տարբերակն առաջարկում է «հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջները և ՀՀ կառավարության 2010 թ.

Եթե հասարակությունը չհասկանա, որ տեսակը պահելու խնդիր ունի, կվերածվի ճահճի. Կարինե Խոդիկյան

«Մի քանի տարի առաջ ես ասացի, որ Հայաստանում դասակարգային պայքար է գնում: Այդ պայքարը գնում է օլիգոպոլիայի եւ հասարակության միջեւ. սա ավելի դաժան պայքար է, որի ավարտը պիտի լինի  մեկի կամ մյուսի հաղթանակով: Այստեղ հրադադար չկա, բանակցության սեղան չի կարող լինել, որովհետեւ հասարակության խնդիրներն ու շահերը բացարձակ  հակառակ բեւեռային են այն շահերին եւ խնդիրներին, որն

Ռուբեն Հայրապետյանը անակնկալի է բերել Ստեփան Սաֆարյանին

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցածին և հետագա զարգացումներին, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու փաստին, որոշ դիտարկումներ արեց: Նոր ընտրությունների կազմակերպման դեպքում, իր՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մասին պարոն Սաֆարյանն ասաց հետևյալը. «Եթե կայանան նոր ընտրություններ և հաջողվի նոր ընտրություններում ապահովել այս կամ այն չափով հարաբերականորեն հավասար

Եթե վերսկսվի կեղծ օղիների արտադրությունը, ԴԱՀԿ-Ն անմիջապես կարձագանքի

Կեղծ օղիների գործը կարճված չէ. արտադրությունը ցանկացած ժամանակ կարող է վերսկսվել, այդ դեպքում,  նույն օրն իսկ, ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարձագանքի դրան: Այս մասին հուլիսի 10-ի ասուլիսում հավաստիացրեց  ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: ԴԱՀԿ ղեկավարը նշեց նաև, որ կատարվել է կատարողական թերթի պահանջը՝  արգելել  «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի

Ռուբեն Հայրապետյանը հենց այն քրեածին օլիգարխիայի ներկայացուցիչն է, որն այսօր անձամբ է դարձել այդ համակարգի զոհը. Կարինե Հակոբյան

Այսօր հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում տեղի ունեցող երեւույթների մասին՝ ասաց, այդ դրանք օրինաչափություն են նոր զարգացող ժողովրդավարական երկրների համար: «Այսօր քաղաքացիական հասարակությունը դեռ սաղմնավորման ընթացքի մեջ է: Եվ բոլոր շեղումները, բացերը, թերությունները օրինաչափություններ են, որով անցել են բոլոր ժողովրդավարական երկրները: Բայց մենք պետք է գնանք առաջ՝ ճահճից դուրս

Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը `«Կփրկեմ». (Տեսահոլովակ)

  Արդեն պատրաստ է երգիչ Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը: «Կփրկեմ»-ի խոսքերի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, երաժշտությունը գրել է Էդգար Ալեքսանյանը, իսկ ռեժիսորը` Հրաչ Քեշիշյանն է: Այն լ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նոր soundtrack-ն է: Ի դեպ`այնտեղ նկարահանվել են նաեւ վերոհիշյալ սերիալի գլխավոր դերերում հանդես եկող երկու աղջիկներ: «Կփրկեմ»-ը հենց երեկ է դրվել Միհրանի յութուբյան էջում, բայց

Ծնողները հաշմանդամ երեխաների հետ դպրոց են հաճախում` մասնագետների պակասության պատճառով (Տեսանյութ)

Այսօր «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը «Ծնողները՝ ծնողներին» թեմայի շուրջ 4-րդ համագումարն էր կազմակերպել, որտեղ քննարկվեցին ներառական կրթության խնդիրները: Համագումարին մասնակցել են նաեւ ծնողներ, որոնք անձամբ բախվելով խնդիրների հետ, իրենց փորձով կիսվեցին, թե ծնողն ինչ պետք է անի, որպեսզի հաշմանդամ երեխային դպրոցն ու առհասարակ հասարակությունը լիարժեք ընդունի: Ծնողներից մեկի ներկայացմամբ՝

Որտե՞ղ կարող ես հանդիպել հայտնիներին. Կասկադից մինչեւ «Մասիվի այգի»

  Մենք բոլորս էլ սիրում ենք զբոսնել Երեւանում եւ  ունենք սիրելի զբոսավայրեր: Մեկը սիրում է Հյուսիսային պողոտան, մյուսը` Հանրապետության հրապարակը, մեկ ուրիշն էլ` նախընտրում է Մաշտոցի պողոտան: Հանրությանը հայտնի մարդիկ նույնպես չեն խուսափում զբոսանքից: Որտե՞ղ կարող ես նրանց տեսնել, ինչպիսի՞ զբոսանք են նրանք նախընտրում, փորձեցինք պարզել հենց նրանցից: Հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը սիրում է զբոսնել գիշերային

Անան. «Սիրիայում ծավալված ճգնաժամը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»

Միավորված ազգերի կազմակերպության հանձնակատար Քոֆի Անանը զգուշացրել է, որ Սիրիայում ճգնաժամին լուծում չտալու դեպքում այն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: «Եթե չձեռնարկվեն խնդիրը խաղաղ եղանակով լուծելու միջոցներ և այն դուրս գա վերահսկողությունից և տարածվի տարածաշրջանում, ապա խնդիրը կարող է ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք որևէ մեկն ունակ չի կանխատեսելու», – ասել է ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը: Այս

Աբրամովիչը զվարճանում էր գիշերային ակումբում, իսկ Պլատինին` ցանկանում նոր ջինս գնել

Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ալեքսանդր Յարոսլավսկին պատմել է, թե Եվրո 2012-ին ինչով են զբաղվել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: «Մեր տանը չենք եղել: Մեքենայով շրջել ենք քաղաքում, իսկ երեկոյան գնացել գիշերային ակումբ, որտեղ այցելուները, քիչ էր մնում, նրան հարյուրավոր փոքրիկ հուշանվերների բաժանեին», – լրատվամիջոցներին ասել է նա: Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր ակումբի բոսը

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասավ 172-ի

Կրասնոդարի երկրամասի վարչակազմը հաղորդել է, որ վերջին տվյալներով` տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 172 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 171 զոհվածների մասին։ «Վերջին պաշտոնական տվյալներով` ջրհեղեղից տուժածների թիվը հասել է 30 հազարի, զոհվել է 172 մարդ, ջուրը վնասել է սոցիալական նշանակություն ունեցող շուրջ 200 օբյեկտ», – ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է

Արթիկի հին քաղաքապետը կպայքարի ՞ նորի դեմ

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից շատերի կանխատեսմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունները հատկապես դաժան են լինելու մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ. գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, որն արթիկցիներից շատերի բնութագրելով՝ «աչքը կուշտ» մարդ է, համենայնդեպս բնակիչներին հասանելիք տեղեկանքները երբեք չի վաճառում: Ցանկում կա նաև նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի անունը, որը մոտ

Միգրացիոն ծառայությունից պահանջում է փախստականի կարգավիճակ տալ

ՀՀ վարչական դատարանում ավարտվեց Սերգեյ Հակոբյանի գործով վարչական վարույթը: Դատավոր Սարգսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս կգա հուլիսի 25-ին հրապարակելու դատական ակտը: Դատարանում հանդես եկավ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը, որը ներկայացրեց 12 էլեկտրոնային էջից բաղկացած իր պահանջագիրը: Նա տեղեկացրեց, որ հայցվորն այս տարվա հունվարի 23-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից ստացել է հունվարի

Ստեփան Սաֆարյան. «Ադրբեջանի բանակը ի զորու չէ լուծելու իր առջև դրված խնդիրները»

 «Ղարաբաղյան հակամարտությունը  թևակոխել է  միայն Մինսկի փուլ, որտեղ կամ պետք է իրենք՝ հակամարտության կողմերը, գտնեն ուղիներ ադապտանալու այս նոր իրավիճակին, կամ պետք է բախումներ լինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը և հավելեց. «Ղարաբաղյան հակամարտության առումով կպարտադրվի մի տարբերակ, որից խուսափելու հնարավորություն կողմերը չեն ունենալու»:  Մասնավորեցնելով ասվածը՝ պարոն Սաֆարյանը նկատեց. «Հակամարտության

Անդրես Ինյեստան ամուսնացավ սովորական վարսահարդարի հետ

Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան վերջակետ դրեց «ազատ ու անհոգ» կյանքին: Ֆուտբոլից ազատ այս ժամանակահատվածում նա ամուսնացավ Աննա Օրտիսի հետ: Ինյեստան եւ Օրտիսը համատեղ ապրում են արդեն չորս տարի, իսկ այս տարվա ապրիլին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը` Վալերիան: Հարսանիքը կայացել է Միջերկրական ծովի ափին 11-րդ դարում կառուցված Կաստիլյո դե Տամարիտ ամրոցում: «Հրաշալի օր

«Ավտոդպրոցի» շնորհիվ դպրոցականները սկսել են ուղղորդել վարորդներին (Տեսանյութ)

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Dasaran.am կրթական ծրագրի նախաձեռնած, ԿԳՆ ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը: Ծրագիրն անցյալ տարի ԿԳՆ-ի եւ Dasaran.am-ի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի քայլերից մեկն է: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ համագործակցությունը Dasaran.am-ի հետ շարունակական բնույթ է կրելու. «Ավտոդպրոցը» տալիս է ոչ

Մարիինյանը լավն է, բայց մերն ուրիշ է

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը զուգահեռներ է անցկացնում նվագախմբերի միջեւ Երբ 2010թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը հռչակավոր Մարիինյան թատրոնում ղեկավարեց 1956թ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ Լեոնիդ Յակոբսոնի խորեոգրաֆիայով իրականացված Խաչատրյանի «Սպարտակի» վերականգնված բեմադրությունը, «ավանդական» դարձավ հայ դիրիժորի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքին: Կարեն Դուրգարյանը օրերս է

«Օջախի» բանդան ազատության մե՞ջ է

Ավազակների փոխարեն էլ անմեղ անձի՞նք են պատասխան տալիս ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, որն արդեն մի քանի ամիս է՝ ստանձնել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի պաշտպանությունը, մտադիր է ասուլիս հրավիրել ու մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Գ. Հակոբյանը, «անմեղ մարդ է կանգնած հանիրավի դատապարտման վտանգի տակ, իսկ իրական

Արամյանցի պատմական տունը՝ խրախճանքի օբյե՞կտ

Ինչո՞վ պիտի տուրիզմ զարգացնեն, «ջրի գնով» վաճառել են, տուրիստներից էլ՝ մեկուսացրել Զբոսաշրջության զարգացման, Հայաստան փող բերող տուրիստներին զարմացնելու, գայթակղելու, նաեւ սփյուռքահայերին հայրենիքի հետ կապելու համար մեր երկիրը բացի Սեւանից, Գառնի-Գեղարդից՝ բազմաթիվ հետաքրքիր ու պատմական վայրեր ունի: Միայն Լոռու մարզը կարող է իր պատմական հուշարձաններով, հնադարյան վայրերով ու բնությամբ բազմաթիվ զբոսաշրջիկների գրավել, սակայն եղածը պահպանելու եւ

Եվրադատարանում դեռ գին ենք «գցում»

«Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է հօգուտ ազատազրկված դիմումատուների որոշումներ: Երկու գործերով էլ նրանց պաշտպանությունն իրականացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: – Արդյոք, սպասելի՞ էր նման ելքը: – Նախ՝ սկսեմ Գասպար Պողոսյանի գործից: Եվրոպական դատարանը (ԵԴ) փաստեց, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ հիմնարար

Երբ դու ՄԻՊ ես…

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր վերջին ասուլիսում մեծ ցավ հայտնեց, որ չի կարող գնալ Վահեի համար մոմավառության, իր պաշտոնը թույլ չի տալիս դա անել, որ նախանձում է մեզ՝ շարքային քաղաքացիներիս այդ առումով եւ այլն: «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում Aravot.am-ը նրան հարց էր ուղղել՝ Դուք Ձեր կենցաղում հաստատ մասնակցում եք հարսանիքների, խմում եք, քեֆ եք

Վարչապետին Եվրոպա հարսանիք են հրավիրել

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Եվրոպայում, համատեղելու է հաճելին եւ օգտակարը: Ինչպես հայտնի է, արձակուրդում գտնվող վարչապետն իր արձակուրդի առաջին օրերը պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցներ եվրոպական կլինիկաներից մեկում, ապա  հանգիստը շարունակեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Այսպես, Եվրոպայում գտնվելու օրերին նա մասնակցելու է նաեւ իր եվրոպացի գործընկերներից մեկի որդու հարսանյաց

Նախկին թիկնապահը՝ ներկա թիկնապահների մասին

«Մասնավոր անձանց թիկնազորային ծառայությունների աշխատակիցները, որոնք բավականին շատ են Հայաստանում, 95 տոկոսով ոչ թե տվյալ անհատին պաշտպանելու համար են, այլ մարդկանց աչքը վախեցնելու: Այդ «թիկնազորայիններ» կոչվածները միայն մտածում են մարմնի որոշ հատվածներն ուռացնելու եւ դիմացինների վրա սարսափազդու տպավորություն թողնելու մասին»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվտանգության ծառայության պետ Սուրեն

«Վերադարձ անցյալի կարգավիճակին եւ տարածքներին երբեւիցե չի կարող լինել»

Վստահեցնում է Բակո Սահակյանը Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունենալու ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները: Ու չնայած տարաբնույթ սոցիոլոգիական հարցումները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ բնակչությունը իր պետականության կառուցման եւ զարգացման այս փուլում արդեն ավելի շատ սկսում է կարեւորել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական հարցերի լուծումները, այնուհանդերձ, հասկանալի է, որ

«Քաղաքական էլիտաները սկսում են սնանկանալ»

ՀՅԴ անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանի կարծիքով՝ առաջիկայում հիմնական զարգացումները լինելու են խորհրդարանից ու նաեւ՝ քաղաքական շրջանակներից դուրս, քանի որ այս մակարդակում քաղաքական ուժերը սպառվել են: Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ կարծում է, որ առաջիկայում քաղաքական ուժերը մեծ փորձության առաջ են կանգնելու՝ ստիպված լինելով աշխատել «Ֆեյսբուքի» առկայության եւ բացարձակ թափանցիկության պայմաններում:  «Առավոտ»–

Ամենավտանգավորը կլինի Գյումրիո՞ւմ ու Արթիկո՞ւմ

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի տեղեկացմամբ,  սեպտեմբերի  9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի 86 համայնքներում: Նշենք, որ Շիրակի մարզը ունի 119 համայնք: Թե որտե՞ղ է առավել վտանգավոր  իրադրություն սպասվում, պարոն Աբրահամյանը կանխատեսում է, որ թեժ ու հետաքրքիր պայքար կլինի խոշոր համայնքներում` Գյումրիում, Արթիկում, Ազատանում: Ով ում դեմ կպայքարի, դեռ հստակեցված չէ, մարզպետարանի պաշտոնյայի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930