Օրվա լրահոսը
ԵԿՄ-ն կլուծարվի՞․ Գեղամ Մանուկյանի ակնարկը
«Հասկացա հարցի իմաստը, օրենքում անուններ չեն ֆիքսվելու»․ Անդրանիկ Քոչարյան
Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ
«Ո՞նց կարա էդ հսկայական աշխատանքը մնա ստվերում»․ Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյա պատերազմի զեկույցի մասին
44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 8-րդ նստաշրջանում
Արցախի նախկին ղեկավարների դեմ հարուցված գործերն ուղարկվել են դատարան. Բաքուն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ համագործակցել
Բայց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դրանով չի բավարարվել, այլ նաև Հայաստանի համապատասխան մարմիններին հրավիրել է համագործակցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի և այլ՝ բռնությամբ պահվող անձանց գործով։
Կառավարությունը լուծարում է աշխարհազորը․ դրան կփոխարինեն տեղական պաշտպանության ուժերը
Տարբեր հիվանդությունների պատճառով բանակից ազատվածները կարող են կամավորագրվել տեղական պաշտպանական ուժերին
«Կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր ՀՀ-ում». ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը. Գևորգ Պապոյան
Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության,
«Այս կառավարությունն ուղղակի սպանում է երիտասարդներին՝ իրենց անձնազոհության ու հերոսության վայրը թշնամական տարածք համարելով»․ Էդգար Ղազարյան
«Սա մի կառավարություն է, որի իրագործած երիտասարդական քաղաքականության հետեւանքով երկրում տարածված է արդեն անկառավարելի դարձած թմրամոլությունը»։
Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ՎԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Արսեն Թ.-ին, ինչից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ինֆինիտիի» վարորդի կողմից: Արսեն Թ.-ն տեղում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
«Ես ընդամենը ուզում եմ իմ կենցաղն ապահովել»․ Վահե Դոլմազյանը մերժեց ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահին աշխատանքում վերականգնելու միջնորդությունը
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, փաստելով, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է միջնորդել վերականգնել Լարիսա Պարսեղյանին, ասաց․ «Երբ հիմնադրամի ռեկտորն է խնդրում թույլ տալ, որ Լարիսա Պարսեղյանը վերականգնվի, նշանակում է, որ այդ կազմակերպությունը որևէ կերպ վտանգավոր չի դիտարկում անձին»։
Ռուբինյան. Հաստատակամ ենք խորացնելու ԱՄԷ-ի հետ փոխգործակցությունն ինչպես ավանդական, այնպես էլ մի շարք նոր ոլորտներում
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄԷ նախահագի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է
Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով
Թուրքական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական ուժերի դիրքերին:
«Կուսակցությունների երիտթեւերը եւ ուսխորհուրդները քաղաքականացված են եւ հնարավորություն չեն ունենա ընդգրկվել երիտասարդության միացյալ մարմնում»․ Գրիգոր Երիցյան
Լիլիթ Գալստյանը հարցրեց․ «Արդյոք այս կանխակալ վերաբերմունքով չեք արգելափակո՞ւմ քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերի մասնակցությունն այդ միացյալ մարմնում»։
Ռուբեն ջան, քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին. Ավետիք Չալաբյան
Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում
Ֆրանսիայում հայկական ուղղվածությամբ միջոցառումների կազմակերպումը՝ Փարիզում կայացած համաժողովի օրակարգում
Ֆրանսահայ համայնքի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության թեմայով քննարկմանը Զարեհ Սինանյանը հանդես է եկել որպես գլխավոր բանախոս
Այգեշատում աներոջը դանակով հարվածած 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնավում, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում 15-20մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Երևան քաղաքում` Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։
Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և զարգացնել դրանք. Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 16-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և դասախոսությամբ հանդես եկել ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սաների համար: Իր խոսքում Պաշտպանը նախ կարևորել է դպրոցականների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ մարդու իրավունքների կրթությունը կատարելագործելու տեսանկյունից, ապա՝ ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել ոլորտում
Ո՛չ շիրմաքարերն էր տեղադրել, ո՛չ գումարն էր վերադարձնում. Արցախյան պատերազմում որդիներին կորցրած ծնողից խոշոր չափի գումար հափշտակողին քննիչը ազատ է արձակել. Shamshyan.com
Նա կասկածվում է մեկ այլ քաղաքացուց խաբեությամբ 50 հազար դոլար վերցնելու մեջ:
Միրզոյանը և Գարգաշը քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման
ՀՀ որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում
❗❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗❗ Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Տեսնում եք՝ ինչպիսի անհեթեթ իդիոտիզմով են հարցաքննվում վկաները»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին
Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ տեսակետ ունի, որ Արմեն Աշոտյանը հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում ոչ թե որպես ամենաանհեթեթ քաղաքական հետապնդման ենթարկված ֆիգուր, այլև ամենաարհեստականորեն ձգձգված դատավարության զոհ, որտեղ յուրաքանչյուր վկայի հարցաքննությունը անհեթեթագույն հարցերով տևում է երեքից-չորս ամիս։
ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել` 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի
«Սկզբում պետք է ունենայիք ռազմավարություն, որից կբխեցվեր օրենքի նախագիծը, բայց դուք նախընտրել եք հակառակ կողմից գալ»․ Լիլիթ Գալստյան
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը բացարձակապես հեռու է իրավական որոշակիությունից եւ այն ավելի շատ հայեցակարգ է հիշեցնում»։
Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Կարապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
«Կարելի՞ է իմանալ՝ ինչո՞ւ եք փակել մարզային երիտասարդական կենտրոնները, որ նորերն եք հիմնում»․ Էդգար Ղազարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
Արդեն 2026 թվականի վերջին 25 մարզային երիտասարդական կենտրոններ կգործեն։
«Կազմակերպել բանակցությունների հարթակ, որը նպատակ կունենա պաշտպանել ղարաբաղցիների իրավունքները: Վերադարձը կարող է լինել այդ հարցերի լուծման արդյունքը». Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանին և կառավարությանը
Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի Խորհրդարանին և կառավարությանը կոչ անելով կազմակերպել Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով: Շվեյցարիայի խորհրդարանին եւ կառավարությանը Դիմում ենք Ձեզ որպես մարդիկ, որոնք ստիպված էին լքել իրենց տները և հազարամյա հայրենիքը։ Հազարավոր արցախցիների անունից խնդրում ենք ստեղծել միջազգային հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների քաղաքական, գույքային և սոցիալական իրավունքները
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում
Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի 2024 թվականի համագործակցության շրջանակում վերջին կանգառը Ալավերդին է։ Քաղաքի Սանահին-Կայարան թաղամասի մանկապարտեզի կտուրին տեղադրվել է արևային կայան՝ նպաստելու մանկապարտեզի աշխատանքի կայունությանը։ Մանկապարտեզի վրա տեղադրվել է 10,44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան։ Ըստ նախորդ տարիների ցուցանիշների, մանկապարտեզում տարեկան շուրջ 5000 կՎտ/ժ էներգիա է ծախսվում, մինչդեռ նոր արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան
«Երիտասարդության շեմը մի կողմից իջեցրել ենք 13, մյուս կողմից՝ բարձրացրել ենք 35՝ հաշվի առնելով, որ ծերացող հասարակություն ենք»․ ԿԳՄՍ փոխնախարար
«Բնակչության մոտ 27 տոկոսը երիտասարդներ են, ՀՀ-ն ունի ամենաերիտասարդ խորհրդարանը»․ ԱԺ-ում քննարկվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրինագիծը
Հովիկ Աղազարյանի մասով կրկին գրություններ եմ ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների. Թագուհի Թովմասյան
Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Հովիկ Աղազարյանի մասով: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին: Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը
«Ազատություն». Հունգարիան և Սլովակիան դեկտեմբերի 16-ին արգելափակեցին վրացի պաշտոնյաների դեմ պատժամիցներ սահմանելու Եվրամիության առաջարկած փաթեթը։ Հունգարիայի և Սլովակիայի գործողությունները խոչընդոտում են նաև վրացի պաշտոնյաների դեմ մուտքի արտոնագրի արգելքի և ակտիվների սառեցման գործընթացին։ ԵՄ առաջնորդները ձգտում են պատժել Վրաստանի իշխանություններին այլախոհների նկատմամբ դաժան ճնշումների և ռուսամետ քաղաքականության համար: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախքան Եվրոպական միության


















































