Օրվա լրահոսը
Հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին. նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ: «Ողջունում ենք Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։ Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր
Հունաստանի մշակույթի նախարարը ՀՀ-ում է. քննարկվել են համագործակցության ուղիները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և
Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. մեկ հոգի տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն: Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր
Փաշինյանի հայտարարությունից հետո վարույթ է նախաձեռնվել Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ
«Փաստինֆո». Հովիկ Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե
Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». շինարարությունը 2024թ.-ին չմեկնարկեց. civilnet
Civilnet. «Աջափնյակի» նոր կայարանի նախագծման մրցույթը հայտարարվել էր դեռ 2020թ.-ի հոկտեմբերին և մեկ տարի անց՝ 2021-ի հոկտեմբերին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար 1,8 մլրդ դրամի պայմանագիր էր կնքել ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի հետ։ Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 10-ին #CivilNetCheck-ին տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պետական փորձաքննության փուլում
«Կառավարությունը չի հրապարակում թիվ, թե քանի խոշոր բիզնես է տրոհվել, որպեսզի քիչ հարկեր վճարի»․ Գագիկ Մակարյան
Գագիկ Մակարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է ՊԵԿ-ի կարծիքը, իսկ ՊԵԿ-ը միշտ համարել է, որ խոշոր բիզնեսները, որպեսզի քիչ հարկեր վճարեն, իրենց բիզնեսը տրոհում են։
Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.41 մ (15.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի
Հայաստանը ներկայացնող Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով
Նրա անունը զարդարում է Գինեսի ռեկորդների գիրքը ութ բացառիկ նվաճումներով:
Կարող ենք պնդել, որ վերջին երկու տարում շատ ավելի ծառ է տնկվել Երևանում, քան վերջին մի քանի տասնամյակում. Ավինյան
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի
Ինչո՞ւ է ՀՀ տարածքում Հանրային ռադիոյի փոխարեն ադրբեջանական ռադիո միանում․ ըստ Արմեն Քոլոյանի՝ խնդիրը երկար ժամանակ առկա է
Հանրային ռադիոյի տեխնիկական գծով փոխտնօրեն Տիգրան Խանամիրյանն էլ նշեց, որ հանրապետության տարածքում կան կետեր, որտեղ հաճախականությունը լավ չէ։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի սահմաններում Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան: Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության
Էդգար Ղազարյան. «Վարչապետը գնացել, հասել է Մոսկվա ու իրեն Ռուսաստանի նախագահը չի ընդունել»
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այս տարի, այլ ավանդաբար մասնակցում է եւ գագաթաժողովին, որտեղ նախագահներն են: ԵԱՏՄ-ում միակ խորհրդարանական երկիրը Հայաստանն է: Մյուսները նախագահական պետություններ են: Բայց ինքը ավանդաբար մասնակցում է նաեւ վարչապետների մակարդակով քննարկումներին: Ո՞րն է տրամաբանությունը: Եթե քո պաշտոնի առանձնահատկությունը, երկրի կառավարման համակարգն այնպիսին է, որ պիտի մասնակցես գագաթնաժողովներին, ապա միջկառավարական խորհրդի նիստերին պետք է մասնակցի Հայաստանի փոխվարչապետը: Բայց ամեն տեղ Փաշինյանն է մասնակցում: Սա էլ նշանակում է, որ ինքը չի վստահում որեւէ մեկին:
Բայրամովը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը խոսել են խաղաղության օրակարգի մասին
«Ազատություն». Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ «Գործընկերոջս տեղեկացրել եմ հետպատերազմական տարածաշրջանային վերականգնման և խաղաղության օրակարգի մասին, ականների սպառնալիքի, կայուն խաղաղության գործընթացում գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ Հայաստանի շարունակվող
Ֆրանսիայի արտգործնախարարը ԵՄ-ին կոչ է արել զարգացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ Փարիզի աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Այս մասին արտգործնախարար Բարրոն հայտարարել է լրագրողների հետ զրույցում, տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի X-ի միկրոբլոգից: «Եվրամիությանը կոչ եմ անում զարգացնել հարաբերությունները այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է, որպեսզի ևս մեկ անգամ
Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ շուտով
«Կզարմանաք, բայց այցը քարոզչական բնույթ չէր կրում». Արման Աբովյանը մանրամասներ է պատմում մոսկովյան այցից
Ի տարբերություն արեւմտյան որոշ կազմակերպությունների, այս հարթակում երբեք ոչ ոք չի ասել եւ չի ասի, որ պետք է այսինչ տեսլականի ջատագովը լինել։ Նաեւ՝ իմացեք, քարոզչական յուրաքանչյուր նարատիվ մարդկանց մոտ հակազդեցություն էլ է առաջացնում
«Հերթական կուրս փոխադրվելու դիմաց, պետք է վերանորոգեին լսարաններից մեկը». Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս
Պապիկյանը և Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն,
«Եվրասիա»-ն անցկացրել է մեդիատուր Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջատար լրագրողների համար
«Եվրասիա»-ն անցկացրել է մեդիատուր Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջատար լրագրողների համար: Այս երկրներից ավելի քան 20 լրագրողներ եկել են Մոսկվա ԻՀԿ «Եվրասիա»-ի «Մեդիադպրոց» ծրագրի շրջանակներում։ Նրանք այցելել են Օստանկինոյի հեռուստաաշտարակը և RT հեռուստաալիքի և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության խմբագրությունները, որտեղ շփվել են ռուս գործընկերների հետ։ Տուրի մասնակիցները հանդիպել են Պետդումայի պատգամավոր և
«Հիշողության սրճարաններ». ծրագրեր ՀՀ-ում ալցհայմերի և դեմենցիայի դեպքում. JAMnews
JAMnews. Հայաստանում հատուկ ծրագրեր են իրականացվում այն մարդկանց համար, որոնց մոտ հիշողության խնդիրներ են առաջացել, ախտորոշվել է ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիա։ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում գործում են «Հիշողության սրճարաններ», որտեղ բուժառուները անկաշկանդ միջավայրում վարժություններ են կատարում և մասնակցում հիշողության վերականգնման խաղերի։ Իսկ նրանց, ովքեր չեն կարող գալ սրճարան, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետներն իրենք են
Արմեն Մկրտչյանը FBI-ի իրավական կցորդին է ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ Քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները
Քննարկվել են ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցության հարցեր. ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության Արտաքին քրեական հետաքննությունների բաժնի հետաքննիչ Տիգրան
Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
Դեկտեմբերի 13-ին, ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԿամԱԶ»-ը և «ՎԱԶ 2107»-ը: «ՎԱԶ 2107»-ի 35-ամյա ուղևոր Ռազմիկ Կ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը, 28-ամյա և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենը արժեք չունեցող մետաղներով․ սեփականատիրոջը պատճառվել է մոտ 20 մլն դրամի վնաս. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից այն մասին, որ դեկտեմբերի 9-ին Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է, որ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում
Հանրային սննդի օբյեկտը չպետք է աշխատի նման պայմաններում․ գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ
«Այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում». Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու
Բաքուն պնդում է, որ պետության դեմ զինված հարձակման փորձ է կանխել
«Ազատություն». Հաղորդվում է, որ գործի շրջանակում բերման են ենթարկվել երեք անձինք, ովքեր «այլ քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել են հանցավոր շրջանակ, սոցիալական ցանցերում փակ խմբերում գաղտնի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել՝ պետական կառույցների դեմ դիվերսիա իրականացնելու նպատակով»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադևոս Ավետիսյան
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։ Հիմա, երբ ունեն ռազմական
Մարտական գործողություններից տուժած երիտասարդին ուղղված լավագույն աջակցությունը կրթության մեջ ներդրումն է
Արդեն 3 տարի է, ինչ գործում է հիմնադրամը, մեր ամենամյա բոլոր մեծ գալա-համերգները աշխատում ենք կառուցել մի անվանի հայի անվան շուրջ, այս անգամ դա Շառլ Ազնավուրն է, ով իր թողած մշակութային մեծ ժառանգությամբ ոչ միայն շարունակում է ոգեշնչել սերունդների, այլ նաև մեցենատության և հայրենիքին օգնելու, ծառայելու մեծ օրինակ է բոլորիս համար
Ամենակարևոր հաստիքը թափուր է
Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց որպեսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածվի քաղաքական մերժման, երկրում պետք է լրացվի մի շատ կարևոր հաստիք, որը թափուր է։ Դա միջնորդի, մոդերատորի հաստիքն է։ Մարդ, ով ազդեցիկ խմբերի, հանրային ակտիվի, մարզային էլիտաների, քաղաքական միավորների, եկեղեցու, բիզնես էլիտաների, քաղաքացիական հասարակության և այլ շրջանակների հետ համբերատար կաշխատի և հակաիշխանական


















































