Օրվա լրահոսը
Ելույթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու համար
Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանը խոսելով, ԼՂ հակամարտության մասին՝ նշել է հակամարտության
Մարզերի տաղանդաշատ թավջութակահարները հանդես կգան Երեւանում (Տեսանյութ)
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հունիսի 16-ից հուլիսի 9-ը ներկայացնում է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի երրորդ փառատոնը, որին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից եւ արտերկրից: Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ կազմակերպիչները հայտնեցին, որ փառատոնը նպատակ ունի զարգացնել ալտ եւ թավջութակ գործիքների կատարողական արվեստը: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի
ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների շահերից, ասել է ՀՀ նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ “որքան շուտ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այնքան մենք ուրախ կլինենք”: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա հայտարարել է Երեւանում՝ հանդես գալով Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսում: ՀՀ նախագահը շեշտել է, որ “մենք այլընտրանք չենք տեսնում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում”: “Ցավոք սրտի, Ադրբեջանի
Խոսրով Հարությունյանը հակադարձում է Հրանտ Բագրատյանին (ձայնագրություն)
«Առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը օգտագործեց զանգվածային արտագաղթ տերմինը: Դա արձանագրվել է Հրանտ Բագրատյանի կառավարության տարիների համար: Մենք ունեցել ենք մեկ տարուց ավելի թոշակների, նպաստների պարտք, ունեցել ենք սարսափելի ծանր վիճակում գտնվող տնտեսություն: Սեփականաշնորհված ձեռնարկությունները իրենց հաստոցներն էին օտարում, վաճառում լոմի տեղ, որ իբր թե գոյություն ունենան, հետո սկսեցին շենքերը աղյուս առ աղյուս,
4000 երեխա դուրս է մնացել կրթական ոլորտից (Տեսանյութ)
«Կրթական համակարգում փոփոխությունները ոչ մի պահ չեն դադարելու, որովհետեւ կրթական համակարգը իր առաքելության մեջ դատապարտված է սպասարկել հասարակության եւ պետության զարգացումները բոլոր ոլորտներում»,-այսօր կայացած ասուլիսում «սպառնաց» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Բայց նաեւ խոստովանեց՝ հասարակությունը մի կողմից ակնկալում է փոփոխություններ, բայց նաեւ մասամբ հոգնել է դրանցից; Չնայած սրան, նախարարի խոսքով՝ փոփոխություններն անխուսափելի են գալիք 5 տարիների
Ոստիկանության գնդապետ. Նույնիսկ ինտերնետում կա թմրամիջոցի պատրաստման եղանակը
Հայաստանում ավելի շատ տարածված են արհեստական, այսինքն՝ սինթետիկ եղանակով պատրաստված թմրամիջոցները: Այսօր թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանը: Այսօր դեղատներում ազատ վաճառվում են դեղամիջոցներ` սեդալգին, կաֆետին եւ այլն, որոնցից կարելի է ստանալ սինթետիկ թմրամիջոց, արդյոք անհրաժեշտ չէ՞ տվյալ
ՕԵԿ-ը դասեր է քաղել ընտրություններից. միայն փորձաշրջան անցնելուց հետո կանդամագրեն կուսակցություն
«Քամին անհրաժեշտ է ծառի արմատներին, եթե այն ժամանակին է և փոթորիկ չէ, այն ամրացնում է ծառի արմատները: Ուստի եթե քննադատությունը իրական է, դա միայն ի նպաստ գործի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Նա անդրադարձավ նաև կառավարության ծրագրին՝ նշելով, որ այնտեղ առավելագույնս ամրագրված են իրենց ծրագրային դրույթները կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
Արմեն Աշոտյանը պատկերավոր կոռուպցիայի մասին՝ 5 կաշառակեր դասախոսի գլուխ ցցերի վրա դնելը պայքարի ձեւերից մեկն է (Տեսանյութ)
Մամուլի ազգային ակումբի այսօրվա հյուրն էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը խոսեց կառավարության ծրագրի կրթական մասից: Ասուլիսը սկսելուն պես, լրագրողներից մեկի աթոռը փլվեց, եւ մեր գործընկերը վայր ընկավ: «Ուրախ եմ, որ բժշկի կարիք չեղավ, կներեք, ուղղակի չհասցրի ցատկել Ձեզ բռնել»,- կատակեց մասնագիտությամբ բժիշկ նախարարը: Նա փաստեց, որ կառավարության ծրագիրն արդեն ընդունվել է,
Ճանապարհային ոստիկանության եւ հ/կ-ի տրամադրած թվերում էական տարբերություններ կան (Տեսանյութ)
Վերջին շրջանում Երեւանի խաչմերուկներում 20 տեսախցիկ եւ 30 արագաչափ է տեղադրվել, մոտ օրերս տեսախցիկները եւս 5-ով կավելանան: Այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ դժգոհելով, որ վարորդներին տուգանելու դեպքերն են շատացել. «Ամեն օր արագության ու խաչմերուկների վերաբերյալ մոտ 1500-2000 խախտում է գրանցվում տեսախցիկներով , իսկ սա մոտավորապես կազմում է
Ամեն ոք պատասխանատու է իր խոսքերի համար
Կամ արհեստածի՞ն են, արդյոք, քննական աղմուկները «Առավոտը» ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանին խնդրեց ամփոփել քննությունների առաջին փուլը: «Քննությունների ողջ ընթացքին հետեւեցին ԶԼՄ-ները եւ ամենօրյա լուսաբանումներով հասարակությանը փոխանցեցին քննական գործընթացների մասին գնահատականը: Ես համեստորեն կրկնում եմ արդեն իսկ հնչած գնահատականը՝ դրական, ավելացնելով, որ այն տրամաբանության մեջ է: ԳԹԿ-ն ամեն տարի քննություններից հետո անցկացնում է մեծ խորհրդակցություն,
Պրիմա պարուհին դեռ կհրավիրի օլիգարխներին
Ժամանակը փաստում է, որ բալետային ներկայացումներ կարող են իրականացնել բեմական մեծ փորձառություն ունեցող բալետի արտիստները: Եթե 18-րդ դարում Անգլիայում, Գերմանիայում, ապա Ֆրանսիայում ու Ռուսաստանում բալետային առաջին ներկայացումներն արձանագրվեցին, ապա Հայաստանում միայն 1920-30-ականներին երեւացին Վահրամ Արիստակեսյանի բեմադրած Լեո Դելիբի «Կոպելիան», Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը՝ Իլյա Արբատովի խորեոգրաֆիայով: Ազգային օպերային թատրոնում ներկայացումներ են իրականացրել ինչպես արտերկրյա (այդ
Զբոսավարը օբյեկտիվ եւ անաչառ մարդ է, նաեւ՝ դիվանագետ
«Ես երբեք չեմ գործածում Թուրքիայում ընդունված պաշտոնական մեկնաբանությունները, որովհետեւ ես զբոսավար եմ եւ պետք է ճիշտ տեղեկություններ հաղորդեմ»,- ասում է ստամբուլցի զբոսավար Ալի Քարադենիզը: Ալի Քարադենիզը՝ հայ եւ թուրք լրագրողների համատեղ ավտոբուսային շրջագայության Թուրքիայի հատվածի զբոսավարը, ի նշան համաձայնության տմբտմբացրեց գլուխը, լսելով Անիի ավերակների մոտ իմ բողոքը. «Բայց չէ՞ որ այստեղ ոչ մի բառ չկա
Գյուղապետ Ճարպիկի գործը
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դեմ բողոք է բերել Գետազատ գյուղի նախկին գյուղապետը: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը հունիսի 27-ին կլսի գյուղապետի բողոքը: Նախկինում դատված 46-ամյա գյուղապետը՝ Ճարպիկ Վարդանյանը, ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009 թվականի «Համաներում հայտարարելու մասին» թիվ Ն-152-4 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ, ազատվել էր նշանակված պատժից՝ 3 տարվա ազատազրկումից, դատվածությունը
Հայտարարություն «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ
2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, գտնվում են հիվանդանոցում: Վահե Ավետյանը, բժիշկների գնահատմամբ` ծայրահեղ ծանր վիճակում է, ենթարկվել է
Դատարանը վճռել է ի վնաս Սայաթ-Նովա 33 շենքի բնակիչների
Սայաթ-Նովա 33 շենքի մի խումբ բնակիչների ջանքերը՝ իրենց շենքի տանիքում կառուցված ձեղնահարկից ազատվելու, ապարդյուն անցան: Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է՝ ինչպես որ կա ձեղնահարկը, այնպես էլ թողնել, իսկ բնակիչների հայցը մերժել՝ պատճառաբանելով, որ այն օրինական է, իսկ սեյսմակայունության հետ կապված խնդիր չկա, քանի որ «Արտգերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ն տվել է
«Բլոգս մի ամբողջ կյանքի պատմություն է, իսկ բանակը՝ իմ կյանքի նոր փուլը». Ռոբերտ Մարկոսյան
Ռոբերտ Մարկոսյանը, ում ընկերներն ասում են նաև «Robbie Raul» 21 տարեկան է, արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է ՀՀ. Զինված ուժերում՝ որպես կրտսեր սերժանտ, բայց դա չի խանգարում նրան ունենալ բլոգ ու այնտեղ գրառումներ անել՝ անգամ ծառայության ընթացքում: Ռոբերտի խոսքով՝ բլոգը ստեղծվել է շատ հանկարծակի. «2009-ի հունվարի 12-ն էր, իմ համար ինետում նստած
Հաշմանդամության իրական կարգից զրկել են, որ որդուն բանակ տանեն
Տարիներով էպիլեպսիկ հիվանդ տիկնոջ միակ խնամողը որդին է, որին նույնիսկ վաղաժամկետ չեն զորացրում «Էլ չեմ դիմանում, քիչ է մնում՝ գնամ հրապարակում ինքնասպան լինեմ՝ պրծնեմ: Ինչքա՞ն կարելի է մարդուն ամեն քայլափոխի ստորացնել». ՀՀ քաղաքացի Ոսկեհատ Սիմոնյանը պետական չինովնիկների երեսից է որոշել այսպիսի ծայրահեղ քայլի դիմել: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կնոջը 3-րդ կարգի հաշմանդամություն են տվել, մինչդեռ
«Քաղաքացիական ակտիվիստը մասնագիտություն չէ»
Ըստ լրագրող Գոհար Վեզիրյանի՝ Նանսենի թանգարանի շուրջ աղմուկը ծրագրված ապատեղեկատվություն էր, քանի որ թանգարանի համար նախատեսված հատվածը բետոնապատ տարածք է: Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը, սակայն, պնդում է, որ զբոսայգու ողջ տարածքը կանաչ գոտի է, դրանում առկա բետոնապատ հատվածները՝ նույնպես: Գոհար Վեզիրյան- Քաղաքացիական ակտիվիստ ձեւակերպումն ինձ համար անհասկանալի ձեւակերպում է: Քաղաքացիական ակտիվիստ լինելը մասնագիտություն չէ, կոչում
Նորից՝ սերիալների մասին
Ժամանակ առ ժամանակ մեր մտավորականները, ըստ երեւույթին, պարապ մնալով եւ որեւէ անվտանգ հարցով իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու ձգտումով որոշում են զբաղվել սերիալներով: Հեռուստասերիալների դեմ բողոքելն իսկապես «անշառ» գործ է՝ քննադատության թիրախը անորոշ է, լղոզված. ոչ պաշտոնյա է, ոչ օլիգարխ է, ոչ էլ՝ թիկնապահ ու չի կարող քեզ ֆիզիկական վնասվածքներ պատճառել: Որքան գիտեմ՝ ընտրությունների վերաբերյալ կամ,
Ռուբեն Մելքոնյան. «Ամեն հասարակական խնդրի համար չպետք է դիմենք նկարչին կամ երաժիշտին»
Այսօր «Դեբատ» ակումբում կայացավ քննարկում` մտավորականի դերը թեմայով: «Ես բացի ստեղծելուց կապ եմ հաստատում հասարակության հետ: Յոթերորդ տարին է՝ աշխատում եմ դպրոցում եւ իմ ուժերի սահմանում կարողանում եմ մեր մանուկներին տանել իրենց նախնիների մոտ»,- ասաց բանաստեղծ, բանահավաք Էքնա-Ալեքսանդր Էքնասեանը: Հոգեբան Սեյրան Ամիրյանը նկատել է` մտավորականությունը մի-քիչ դուրս է մնացել հասարակական-քաղաքական դաշտից, սակայն ասում է` ժողովուրդն
Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը
Ի պատասխան Aravot..am կայքում տեղ գտած տեղեկատվությանը`Գյումրիում հունիսի 23-ին տեղի ունեցած ինչ-որ միջադեպի կապակցությամբ, հարկ ենք համարում պարզաբանել, որ Գյումրու քաղաքապետի որդին այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի , իսկ տարածված լուրը տեղեկատվական սադրանք է, որը նպատակ ունի հերթական անգամ թեժացնել Գյումրիում նախընտրական մթնոլորտը: Լրատվամիջոցների համար էլ, թերևս, պետք է ուշագրավ լիներ, որ այդ տեղեկատվությունը
Ուղիղ միացում. Տիգրան Խզմալյանն ու Էդգար Վարդանյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 16-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը եւ քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Քննարկման թեման` ներքաղաքական իրավիճակն ու առաջիկա զարգացումները: “ aravot on livestream.com. Broadcast Live Free
ՆԱՏՕ-ի խորհուրդը քննարկելու է թուրքական ինքնաթիռի ոչնչացման միջադեպը
Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ կանցկացնի` քննարկելու Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռ ոչնչացնելու միջադեպը: «Ֆանտոմ» տիպի թուրքական հետախուզական ինքնաթիռը թռիչք էր կատարել Մալաթիա գավառի «Էրխաչ» ավիաբազայից հունիսի 22-ին, սակայն մեկուկես ժամ անց անհետացել էր ռադարների էկրաններից Սիրիայի հետ սահմանին` Միջերկրական ծովի տարածքում: Սիրիան հայտարարել է, որ ինքնաթիռը խփել է իր տարածքային ջրերում,
ՀԵՐՔՈՒՄ
Գյումրիի մեր թղթակիցը հերքել է այն լուրը, համաձայն որի՝ իր նորածին որդուն Սարկոզի անվանակոչած հայրը վերջերս որդու անունը փոխել՝ դարձրել է Օլանդ:
Եվրոպական խորհրդարանում ցուցադրել են «Ազատ Չինաստան» կինոնկարը (Տեսանյութ)
Եվրախորհրդարանում ցուցադրվել է «Ազատ Չինաստան. հավատալու արիությունը» վավերագրական կինոնկարը: Չինաստանում բռնաճնշումների մասին այս ֆիլմն արդեն երեք միջազգային կինոփառատոններում գրավել է առաջին տեղերը:
«Սեռափոխության վիրահատություններ Հայաստանում դեռեւս չեն եղել»
Հատված ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ հարցազրույցից: – Ի՞նչ եք կարծում, չափից շատ միջամտություններով ծայրահեղության չե՞ն հասնում արդյոք: – Կարծում եմ` այո: Միշտ չէ, որ պետք է հիվանդի քմահաճույքը կատարել, ցանկությունը բավարարել: Պետք է հազար անգամ կշռադատել: Ես այս հասակում ինքս խնդիրներ ունենում եմ: Երբեմն
Բժշկի վիճակում փոփոխություն չկա
Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը, այս գիշեր եւս նրա վիճակում փոփոխություն չի նկատվել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նախկին դատախազին «Առավոտում» տպագրվելու համար՝ կես միլիոն դրամ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարո Արամյանի որոշումը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Իրավաբանական գիտությունների թեկնածու, 30 եւ ավելի տարիների դատախազության համակարգի աշխատող, դատախազ Հովիկ Հախվերդյանի դեմ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցրած վիրավորանքի եւ զրպարտության համար դատարանները 500.000 դրամի փոխհատուցման վճիռ են կայացրել հօգուտ հայցվոր բուժհիմնարկներից մեկի:
Մարկն ու Գրիգորը խմած չեն եղել
Զրուցեցինք Մարկ Սաղաթելյանի կնոջ՝ Նունե Միքայելյանի հետ, որը, հիվանդանոցի միջանցքում նստած, սպասում էր «խաբարի»։ Նունեն նշեց, որ Մարկի եւ Գրիգորի վիճակն արդեն լավ է, պարզապես նրանց չեն տեղափոխում հիվանդասենյակ՝ խուսափելու համար բազմաթիվ այցելություններից. «Ուղղակի որ չշփվեն կողմնակի անձանց հետ, դրսից մարդկանց մուտք չլինի, իրենց այս պահին հանգիստ է պետք։ Իրենց վիճակը հիմա շատ լավ է,


















































