Օրվա լրահոսը

Բռնության կանխարգելման ծրագրի անհրաժեշտություն կա

 Այսօր կայացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կազմակերպած «Աշխարհն առանց խոշտանգման – 2012» խորագրով միջոցառումը, որի նպատակն է բարձրաձայնել Հայաստանում խոշտանգումների, դաժան եւ  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին, ներկայացնել դրանց կանխարգելման հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել խոշտանգման զոհերի բուժ-հոգեբանական վերականգման ոլորտում գործող պետական եւ  հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հնարավորություններն ու ձեւերը: Ներկա էին  FIDH գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական

ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը

ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցով հանձնախումբն այսօր քննարկեց Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը եւ ձայների նվազագույն` 2 ձայնի տարբերությամբ ընդունեց զեկույցը, որը, թերեւս, ԵԽԽՎ արդեն աշնանային նստաշրջանում, որպես բանաձեւ նախագիծ, կներկայացվի լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը: Զեկույցին, ինչպես նախորդ` քաղբանտարկյալ սահմանման չափորոշիչների ընդունման դեպքում էր, «դեմ» են եղել մասնավորապես Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի

Գյումրիում 51-ամյա տղամարդ է կախվել

Այսօր հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Գյումրիում: Իր սենյակի մեջ պարանով կախվել է Մինաս Ավետիսյան փողոցի 48 բնակարանի բնակիչ 51-ամյա Համազասպ Պիջիկյանը, որն ապրում էր իր ծեր մոր հետ: Թե ինչն է դրդել նրան այդ քայլին, դեռևս պարզ չէ, սակայն կան տեղեկություններ, որ նա վերջին շրջանում անընդհատ դժգոհել է սոցիալական վիճակից, վիճաբանել է մոր հետ`

«Հարսնաքարի» միջադեպից մինչև լրագրողների դեմ բռնություններ (Տեսանյութ)

Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո°րն է նրա դիրքորոշումը «Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ: Նա պատասխանեց. «Իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, գործընթացը դեռ շարունակվում է: Ինձ համար դատապարտելի է այդ երևույթը: Բայց պիտի մանրակրկիտ ուսումնասիրվեն բոլոր այն հանգամանքները, որոնց հետևանքով տեղի է ունեցել այս դեպքը: Բարձրաստիճան սպաները, ովքեր բժիշկներ էին, պայքարում էին ուրիշի

Յո՞ երթաս. ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ն «հոգեբանորեն անցումային փուլում» է

Չնայած ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին` շատերը դժվարությամբ են հավատում իշխանական կոալիցիայի ամուր սյուներից մեկի` ընդդիմության դաշտում հայտնվելու մասին նկրտումներին: Եթե մի դեպքում խոսքն այն մասին էր, որ ԲՀԿ-ն ժամանակ է ձգում իշխանական կառավարման մարմիններում ավելի հարմարավետ տեղավորվելու համար, մյուս կողմից` լռությունն ու արդեն իսկ կորցրած նախարարական և այլ բարձրաստիճան պաշտոնների պորտֆելները կրկին մտորելու տեղիք են

13 տարվա ազատազրկում` 21-ամյա կնոջը այրելով սպանողին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանին: Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրև թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին,

Կարեն Անդրեասյան. Կկարողանա՞ն արդյոք պաշտոնյաներն ինձ պես ասել, որ այդ մարմիններում եղած բռնությունների մեղավորն իրենք են

«Մարդու իրավունքների պաշտպանի օրենքով ես հանդիսանում եմ բռնությունների, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, այսինքն՝ ի պաշտոնե պարտավոր եմ մեր երկրում կանխել այդ ամենը: Առայժմ կարող եմ հայտարարել, որ մեղավոր եմ, որ այսօր Հայաստանում կա խոշտանգում, բռնություն, անմարդկային վերաբերմունք, կալանավայրերում, ոստիկանությունում, զորամասերում եւ այլուր: Ես ինձ մեղավոր եմ համարում այնքանով, որ ըստ օրենքի, պետք է այդ ամենը կանխեի,

«Ադրբեջանի իշխանությունները փորձում են նոր օրենքով թաքցնել սեփական գործարար շահերը»

Իշխանություններին մեղադրում են իրենց գործարար շահերը կոծկելու նպատակով օրենք ընդունելու մեջ: Շահլա Սուլթանովա, Կովկաս Կովկասյան լրատու # 647 22-ը հունիսի, 2012թ. Ընկերությունների սեփականության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունն ապահովող նոր օրենքի ընդունումն անհանգստացրել է ադրբեջանցիներին, իսկ օրենքի քննադատները պնդում են, որ այն հակասում է թափանցիկ կառավարման բոլոր սկզբունքներին: Հունիսի 13-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններն ամրագրում

Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Հանդիպում Ունեցան Հայոց Ցեղասպանության Բանաձևի Հովանավոր, Ներկայացուցիչ Ադամ Շիֆի Հետ

Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Հանդիպում Ունեցան Հայոց Ցեղասպանության Բանաձևի Հովանավոր, Ներկայացուցիչ Ադամ Շիֆի Հետ Վաշինգտոն – Նախորդ շաբաթ Համագումարի 2012 թ. Թերջենյան-Թոմաս կամավորական խումբը հանդիպեց կոնգրեսական Ադամ Շիֆի հետ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Հանդիպման ընթացքում կոնգրեսական Շիֆը հակիրճ ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ֆինանսական հատկացումների գործընթացը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության փաստի հաստատմանն ուղղված 

Ադրբեջանցի հաքերները կոտրել են «Արմենիա Վայն» գինու գործարանի կայքը

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական հաքերների կողմից հարձակման է ենթարկվել «Արմենիա Վայն» գինու գործարանի ինտերնետային կայքը: Իրենց «Անտի Արմենիա թիմ» կոչող ադրբեջանական հաքերներն «Արմենիա Վայն» ընկերության կայքում տեղադրել են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից իբր իրականացրած «ագրեսիայի» մասին մեղադրական նյութ, նկարներ, Ադրբեջանի նախագահի ու զինված ուժերի վերաբերյալ տեսանյութ: «Ադրբեջանցիների խղճուկ քայլը խոսում է վերջիններիս վհատության

Գինու նվիրյալները վաղը կնշեն գինու ծեսը

 Հայաստանի գինեգործների միության եւ «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը Aravot.am-ին հայտնեց, որ իրենց ընկերությունը մի խումբ այլ կազմակերպությունների եւ անհատների միջոցով որոշել է վաղը նշել գինու աստվածության ծեսը: «Իրականում հին հայերը գինու 3 ծես են ունեցել. մեկը փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած հատվածում, մյուսը այս օրերին եւ երրորդը՝ օգոստոսի 10-ին: Վաղը կփորձենք այդ 3-ը միացնել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց «Amnesty international»-ի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 26-ին հանդիպեց «Amnesty international» կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի եւ համակարգող Նատալյա Նոզաձեի հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարեւորեց մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ զարգացման գործում միջազգային դերակատարություն ունեցող կազմակերպության գործունեությունը: Խոսելով կատարված բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կարեւորեց ազգերի ինքնորոշման իրավունքի նորմը

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ուղերձով հանդես եկավ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Ալբանիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդմոնդ Հախինաստոն: Վերջինիս հարցեր ուղղելու պատեհ առիթից օգտվելով՝ ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակմանն ու դրա միջազգային ճանաչման խնդրին: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին ուղղված նրա հարցադրումն այս

Աշոտյանը տեղյակ չէ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության պահանջից

 Aravot.am-ը ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջին դասարանցիներին հայալեզու կրթական բովանդակությամբ համակարգիչ տրամադրելու ծրագիրը բխո՞ւմ է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հայտնի պահանջից: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում:  Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի

Գլխավոր դատախազությունը մերժել է Օսկանյանի պաշտպանի բողոքը

Հայաստանի Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռ հանցագործությունների գործերով վարչության դատախազը որոշել է մերժել Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը ԱԱԾ-ի կողմից քրեկաան գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության

Կառավարությունը չի ուզո՞ւմ աջակցել թմրամոլներին

Հայաստանում կա մոտ  5000 ներերակային ճանապարհով թմրամիջոց օգտագործող, որոնցից 300-400-ն են դիմել նարկոլոգիական կենտրոն` բուժվելու նպատակով: Սա առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տվյալներն են: Ըստ կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցի, 2009 թվականին Հայաստանում ներդրվել է թմրամոլության բուժման մեթադոնային մեթոդը. սկզբում այդ բուժմանն էր դիմել ընդամենը 15 մարդ, իսկ այսօր, ըստ պարոն Դավիդյանցի`

«Մենք արդեն ունենք մեր մրցակից թիմերի ամբողջական պատկերը»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլային ակումբների եւ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան`ներկա գտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը նախատեսված էր Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում էր դասընթացի փուլերից մեկը: Մեր ֆուտբոլային մասնագետներն այցելել և ուսումնասիրել են

Շահումյանի շրջանի պատմամշակութային հուշարձանները՝ մեկ գրքում

Տարեվերջին նախատեսվում է ավարտին հասցնել Արցախի Շահումյանի շրջանի բոլոր բնակավայրերի պատմությունը ներկայացնող հատորյակի պատրաստման աշխատանքները:  Այս մասին Aravot.am-ին հայտնում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:  Շահումյանի պատմությունից զատ՝ գիրքը մանրամասն տեղեկություններ է պարունակելու շրջանի բոլոր պատմամշակութային հուշարձանների մասին: «Հուշարձանների ուսումնասիրման աշխատանքները կատարվել են 1980-ականներին: Չափագրվել ու լուսանկարել ենք բոլոր հուշարձանները եւ վերծանել արձանագրությունները: Տարիների ընթացքում մշակվել է

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Սայաթ Նովա 15 շենքի բնակիչներից

Հարգելի պարոն նախագահ,  Ձեզ են դիմում Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչները: Երեք տարի առաջ շենքի նկուղային հարկը վաճառվել է: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով է տվյալ տարածքի սեփականատերը, սակայն կարճ ժամանակ անց շենքի նկուղում տեղի ունեցող շինարարական աշխատանքները լուրջ անհանգստության պատճառ դարձան շենքի բնակիչների համար: Բազմաթիվ բողոք-դիմումները այդպես էլ մնացին անպատասխան, և շենքի հիմքին

417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 26-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3000000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 417.25 դրամ:

Կաննի գլխավոր մրցանակակիր «Սեր» -ը «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմ

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (“Amoure”) ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան–Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի և Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի`

Փաստաբանի գումարը դեռ չեն տվել

 Հայ ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանությունն 8 ամիս իրականացրած փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը, դեռ վիրավորված է: Նրան հասանելիք 600 000 ավելի ՀՀ դրամ գումարը Առաքելյանի ընտանիքը դեռ չի տվել, իսկ ՀԱԿ-ն էլ, որը ստանձնել էր փաստաբանի հետ բանակցելու առաքելությունը, չեզոք դիրք է գրավել: Փաստաբանի ավտոմեքենայի վրա արգելանքը մնում է:

Սեւանից ջուր բաց թողնելու դեպքում իշխանին վտանգ է սպառնում

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Սեւանից ջուր բաց թողնելու` ՀՀ կառավարության որոշումը որքանո՞վ կազդի ձկնապաշարների վրա, այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում, ԳԱԱ հիդրէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասաց. «Այդպիսի շատ մեծ տատանումները, եթե կատարվում են տարվա ընթացքում, լինի դա նույնիսկ բարձրացում կամ իջեցում, դրանք բացասական են ազդում ամբողջ էկոհամակարգի վրա, իսկ դրա մեջ

«Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահի տեղակալը ցուցմունք տվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ վերսկսվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր ցուցմունք տվեց գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանը, ով կալանավորված է եւ դատական նիստերին բերվում է Անահիտի

Հայաստանի և Ավստրիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ավստրիացի լրագրողի հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հարց – Մեծարգո՛ պարոն Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության տեսանկյունից որո՞նք են այն մեծ խոչընդոտները, որոնք խանգարիչ հանգամանք են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Սերժ Սարգսյան – Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը մենք այլընտրանք չենք

ԵԽԽՎ-ն սահմանեց քաղբանտարկյալների չափորոշիչները

Այսօր ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը, որով սահմանվում է քաղբանտարկյալ հասկացությունը` իր չափորոշիչներով հանդերձ: Այս հարցում, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության անդամ եւ այս հանձնաժողովի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, առավել քան ակտիվ է եղել Ադրբեջանի պատվիրակությունը: Նրանք փորձել են ամեն ինչ

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապած

Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում նախատեսվող Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապված «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ դեռևս  2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23.

ԿԳ նախարար. Գիտության ոլորտի վիճակը օրհասական է (Տեսանյութ)

Բուհական ինքնավարության եւ ազատության մասին խոսելիս այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ  պետական կոչվող բուհերը պետք է տարիների ընթացքում վերափոխվեն, վերածվեն հանրային բուհերի: Փորձնական եղանակով նման մի ծրագիր արդեն իրականացվում է Հայաստանի ագրարային համալսարանում, այն ՊՈԱԿ կարգավիճակից վերածվել է  հիմնադրամի,  ինչն  ավելի մեծ ազատություններ է տալիս բուհին՝  հատկապես ֆինանսատնտեսական գործունեության, կառավարչական ֆունկցիաների, գիտելիքի առեւտրայնացման

«Գրքի «գործով» պետությունը անելիք չունի»

Օրերս որոշ մտավորականների հնչեցրած այս միտքը զայրացրել է «Անտարես» գրահրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին Այսօր Խնկո-Ապոր անվան գրադարանի նորաբաց գրախանութում «Անտարես»  գրահրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012»  մրցույթը կմեկնարկի հուլիսի 1-ից եւ կշարունակվի մինչեւ խոր աշուն: Հիմնադրման առաջին տարում (2011թ.) «Առավոտը» տեղեկացրել էր, որ մրցույթն ստացավ ավելի քան

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանու հունիսի 26–ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաև տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։ Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել  «Պետական   հիմնարկների 

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930