Օրվա լրահոսը
«Իրական Վրաստանն այսօր փողոցում է»․ Պարույր Հայրիկյան
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Վրաստանի՝ եվրոպական կողմնորոշումը մեզ դարձնում է Եվրոպայի հետ սահմանակից։ Ավելի կարևոր է այն, որ քաղաքակրթական ճիշտ ընտրություն է կատարվում։
Իրական կառավարությունը պետք է հույս ներշնչի, ոչ թե կասկած, առաջընթացի ցանկություն, ոչ թե՝ վախ դրանից. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը «Մենք ենք այն կառավարությունը, որը հնարավորություն է ունենալու ասել՝ ահա, մենք երաշխավորեցինք մեր երկրի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում», – ասում է մեր երկրի ղեկավարն իր այսօրվա ելույթի ժամանակ, այնուհետև, ավելացնում․ «․․․ Եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը՝ նշանակում է, որ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական
Քաղաքի բյուջեից 21 մլն դրամ տալիս են՝ ֆոտո/վիդեո տեխնիկա են առնում, 7 մլն դրամ էլ տալիս են բիզնես կլասի տոմս են առնում, որ Ավինյանը գնա Լոս Անջելես. ավագանու անդամ
Համ վարորդն է դժգոհ, համ՝ ուղեւորը, բա դուք էդտեղ նստած ի՞նչ եք անում. ավագանու անդամ
Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգ
Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։ Իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում
Վրաստանի ԱԳՆ են հրավիրվել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դեսպանները
Region monitor. Վրաստանի ԱԳՆ են հրավիրվել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանները։ Մեդիայում քննարկումներ կան, որ վերջիններս ԱԳՆ են կանչվել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո։ Դեսպանների հետ, հավանաբար, հանդիպելու է արտգործնախարարի տեղակալը։
Ֆրանսիայի նախկին վարչապետը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել Մուրադ Փափազյանին
«Ազգային ճակատ». Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատտալը «Պատվո լեգեոնի» շքանշան է հանձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանին:
Այդքան է եղել ճանապարհածախսը, այդքան են ծախսել. ավագանու անդամը՝ Ավինյանի՝ 7 միլիոն 600.000 դրամ արժողությամբ ուղեւորության մասին
Ավագանու անդամը նախատեց ցուցարար վարորդներին ու հեռացավ
X-ի անկումը. ինչու է իրական ժամանակի լուրերի լուսաբանումը տեղափոխվում այլ հարթակներ. Արթուր Պապյան. media.am
Եթե X-ը հրատապ փոփոխություններ չկատարի, այն կարող է դառնալ անհետաքրքիր գլոբալ լուրերի համատեքստում
Սիրիայում թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը. ՄԱԿ
«Ազատություն». ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն այսօր հայտարարել է Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ հարձակումների թվի կտրուկ աճի մասին։ «Մեր գրասենյակը մի շարք խիստ մտահոգիչ միջադեպեր է արձանագրել, որոնց հետևանքով մեծաթից քաղաքացիական զոհեր կան, այդ թվում՝ մեծ թվով կանայք և երեխաներ», – հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ հավելելով, որ քաղաքացիական բնակչությունը տուժել է ինչպես
Ո՞ւր է քաղաքապետը, որ փողոցից իշխանության է գնացել. Թադեւոս Ավետիսյան
Տիգրան Ավինյանը թող մտածի՝ թե վարորդներին ինչ խոստումներ են տվել ու չեն կատարել. Գառնիկ Դանիելյան
«Համարժեք չեն կատարվող աշխատանքի ծավալներին». առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ
Տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, ՀՀ շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին
«Ռուսաստանում պետք է կանխվի «թուրքական սցենարը», որի դեպքում և՛ բարձր գնաճը, և՛ բարձր տոկոսադրույքները երկարատև են լինում»
Ermenihaber. Ռուսաստանում տնտեսագետները նշում են, որ 2025 թվականին աճում է տնտեսական լճացման և բարձր գնաճի (ստագֆլյացիայի) ռիսկը։ RBC-ի զեկույցի համաձայն՝ նշվում է, որ Ռուսաստանում պետք է կանխվի «թուրքական սցենարը», որի դեպքում և՛ բարձր գնաճը, և՛ բարձր տոկոսադրույքները երկարատև են լինում։ Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը (ԿԲԲ) կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը
Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը
«Ազատություն». Որոշման օգտին քվեարկել են Սահմանադրական դատարանի 9-ը անդամներից 7-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ պահանջում էին անվավեր ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները
Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման
Աննա Վարդապետյան. «Մեր խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք արդարադատություն իրականացվի, բայց ոչ մեր նկատմամբ»
«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի մեկնարկը՝ Գլխավոր դատախազությունից. Աննա Վարդապետյանը հանդիպել է ուսանողներին
«Մենք կեղծ անձնագրեր չէինք ուզում, այլ ընդամենը մի ողջույն, որ մեզ մի շաբաթ շարունակ մեծարած ու փառաբանած ֆրանսիացիների մոտ վատ չզգայինք». Հայ գրողների տպավորություններն ու մտահոգությունները փարիզյան «Մեկ շաբաթ Արևելքում» փառատոնից հետո
Պետք է խոստովանել, որ մենք դեռ ամառվանից աջուձախ գլուխ էինք գովում, որ պիտի նոյեմբերին Փարիզ գնանք՝ մեր մշակույթը ներկայացնելու, բայց… եթե բացենք մշակույթի նախարարության կայքը, կտեսնենք, որ մոտ մեկ տասնյակ գրական ու մշակութային մամուլ կա պետությունից աջակցություն ստացող, բայց այդուհանդերձ ոչ ոքի մտքով չանցավ թեկուզ գնալուց առաջ, թեկուզ վերադառնալուց հետո մի տող հրատարակել այս՝ իր մասշտաբով իրոք անասելի մեծ միջոցառման մասին։
Ադրբեջանցի պատգամավոր. «Առանց ջրի, ճանապարհների, գազի որոշ ժամանակ կարող ենք ապրել, հանուն Ղարաբաղի վերականգնման»
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Առանց ջրի, ճանապարհների, գազի որոշ ժամանակ կարող ենք ապրել», ասել է ադրբեջանցի. պատգամավոր Ագիլ Աբասը խորհրդարանական այսօրվա նիստի ժամանակ՝ նշելով, որ իբրև Ադրբեջանը պատրաստ է ժամանակավոր դժվարությունների կրել՝ «հանուն երկար տարիների օկուպացիայից հետո Ղարաբաղի վերականգնման»։ Ոնց նայում եմ՝ պոպուլիզմը սրանց դուռն էլ
«Ցուցահանդեսը կենտրոնացել է նաև Արարատ լեռան վրա՝ որպես հայկական հավաքական ինքնության ազգային խորհրդանիշ»
Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը հատեց եզրագիծը
«Ոչ ռուսական ռեժիմին», «Եվրոպան ազատություն է»․ ԱԺԲ-ի հավաքը՝ ԵՄ-ի գրասենյակի դիմաց ի համերաշխություն վրաց ժողովրդի
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցչին փոխանցեց ԱԺԲ խորհրդի հայտարարություն-նամակը։
Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. Թագուհի Թովմասյան
Երևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում: Հատուկ Տիգրան Ավինյանի համար հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը՝ համաձայն որի 1.Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով: 2.Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
ՎՏԲ–Հայաստան Բանկը ևս վեց մասնաճյուղերում բացել է նոր «Պրիվիլեգիա» գոտիներ՝ հաճախորդների անհատական սպասարկման համար, երկուսը` Երևանում, ինչպես նաև` Վանաձորում, Արտաշատում, Աբովյանում և Կապանում։ «Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար բանկի մասնաճյուղերում նախատեսված է առանձնացված գոտի, որտեղ կարելի է կատարել բանկային բոլոր գործառնությունները՝ ձևակերպել վարկ կամ ավանդ, բացել հաշիվ կամ քարտ, ներբեռնել առցանց ծառայություններ և այլն: «Անցյալ տարվա
«Բաքուն զգալի գումարներ է ներդնում Ֆրանսիայի համար տարբեր օջախներում խնդիրներ ստեղծելու համար. ակտիվացել է նաև հականիդերլանդական քարոզչությունը»
Համակարգված հակաֆրանսիական քարոզչությունն Ադրբեջանում Վերջին տարիներին, պայմանավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմամբ և Ադրբեջանի հասցեին Ֆրանսիայի հստակ քննադատություններով, Բաքուն տարբեր հարթակներով համակարգված քարոզչական արշավ է իրականացնում Փարիզի դեմ։ Այն բազմաշերտ է և ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն․ Հայ-ֆրանսիական հարաբերությունների թիրախավորում և Ֆրանսիայի հասցեին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու մեղադրանքներ։ Ֆրանսիայի հասցեին գաղութային քաղաքականություն վարելու և մարդու իրավունքների խախտումների
«Եթե շուկան փակեն, հունվարի 1-ից ապրանքով գալու եմ՝ կանգնեմ շուկայի դեմը՝ փողոցում ու թող մեկը փորձի ինձ խանգարել». Կոմիտասի շուկայի աշխատող
Կոմիտասի շուկան հունվարի 1-ից փակվելու է. աշխատողները համաձայն չեն
Այդ վարկերը ո՞ւմ եք տրամադրել։ Եթե Արցախի Հանրապետությունը չեք ճանաչել, ուրեմն տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցների վատնում. Մեսրոպ Առաքելյան
2018-2023թթ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության պետական բյուջեներով Արցախի Հանրապետությանը ամեն տարի տրամադրվել են ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկեր։
Մոտ 800 անգամ տարբեր կամուրջներից ցած նետվելու փորձ արած տղամարդը «Հաղթանակ» կամրջից վայր է ընկել. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Մինչ դեպքի վայր հասած փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ փորձել են այդ
Սինանյան. Հալեպի հայերը գերադասում են մնալ տներում, տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է
«Չնայած կապը շատ վատ վիճակում է, սակայն շարունակում ենք բոլոր հնարավոր միջոցներով ակտիվ կապ պահպանել Սիրայում մեր հայրենակիցների հետ»
Առանց զենքի, առանց որեւէ հակադարձության՝ եկան ու ոսկի ափսեով վերցրին Հալեպը. սիրիահայ հասարակական գործիչ
Տիկին Հռիփն ասում է, որ Հալեպի անկումը նման էր Արցախի անկմանը. «Ճիշտ նույն ձեւով ընթացավ, մեկ օր առաջ ռուսն իր ուժը քաշեց ու գնաց, ականազերծողների բանակը հեռացավ, մեր մտքով չէր անցնում, որ նման բան կպատահի: Այդս պահին խաղաղ է, զենքի ձայն չկա, հայերը միմյանց հետ կապ ունեն, «Արամ Մանուկեան» կենտրոնը տեղեկացնում է, որ կարող են մոտենալ իրենց հացի կամ այլ կարիքի դեպքում: Բայց չգիտենք, թե հետոն ինչպես է լինելու…»:
«Grammy»-ի մրցանակակիր Թունջպոյաճեանը երաժշտութեան միջոցով խաղաղութեան, մարդասիրութեան ուղերձներ է փոխանցում
Vatican News. Արտօ Թունջպոյաճեանն իր երաժշտութեան միջոցով խաղաղութեան, մարդասիրութեան և միասնութեան ուղերձներ է փոխանցում։ Նրա «սիրոյ, յարգանքի և ճշմարտութեան» հայեցակարգը կենտրոնական է իր ստեղծագործութեան մէջ, մի փիլիսոփայութիւն, որը նա կարծում է, որ կարող է գերազանցել մշակութային և քաղաքական սահմանները: Թունջպոյաճեանի համար երաժշտութիւնը ոչ միայն արւեստի ձև է, այլ բուժման և հասկանալու միջոց: Արտօ Թունջպոյաճեանը՝ Կրեմմիի
Ունենք վարորդներ, որոնք ստվերային շրջանառության անմիջական մաս են կազմել. Սուրեն Գրիգորյան
Վարորդները խոստովանում են, որ մի շարք խնդիրներ չէին բարձրաձայնում, որովհետեւ այլ եկամուտ ունեին, որը հիմա չունեն
Բացարձակ դատապարտելի են քաղաքապետարանի անօրինական արարքները գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Բավական չէ՝ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ


















































