Օրվա լրահոսը

«Մեր հարգարժան վարորդներ, նայեք ձեր կողքը, ձեզ ովքեր են հրահրում, այդ մարդիկ բոլորովին վերջերս վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից»

«Վարորդներին կոչ ենք անում դադարեցնել ցույցերը, որոնց հետեւում ակնհայտորեն ընդդիմադիր ուժերն են»։

Միրզոյանը և Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների դերակատարման վերաբերյալ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ ներկայիս՝ մարտահրավերներով լի, ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը և հետևաբար նաև Դատարանի

Ժողովրդի կեսը գիժ են, ավտոբուսների մեջ իրար միս են ուտում. վարորդները դժգոհեցին նաեւ ուղեւորներից

«Վարորդն ինչից է դժգոհ» ասողները, թող իրենց ամուսիններին ուղարկեն, գան, զգան. վարորդ

Լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է: Իսկ ի՞նչ է Ղարաբաղը. Փաշինյան

Մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում.

«Որ ճնշած լինեինք՝ հրաժարական կտար»․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին

Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու մասին հարցին ի պատասխան էլ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանն իրեն դրել է թիմից դուրս եւ, իր կարծիքով, այդ թիմի հետ նա ճանապարհ չունի շարունակելու․ «Քաղաքական գործիչը, որը որ հարված պահել չգիտի՝ հայտնվում է լուսանցքում։ Կա ընդհանուր սխեմա, սիստեմ, մի անհատականացրեք»։

Եզդիական համայնքի ներկայացուցիչները նշել են նաև, որ իրենց բնակավայրերում չկա ավագ դպրոց՝ կրթությունը շարունակելու հետ կապված խնդիրներ են առաջանում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր։ Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։ Շրջայց է իրականացվել Արևուտ,

Քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչ հիմքով են ավտոբուսի վարորդներին աշխատանքից ազատել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Նշված հիմքով նախատեսված դեպքերում

«Աղվան Վարդանյանը մոտեցել է իմ աշխատակցին, ասել է՝ բա ինձ ինչո՞ւ չեք տանում գործուղման Բալթյան երկրներ, Սեյրան Օհանյանն էլ ինձ է ասել»․ Ալեն Սիմոնյան

«Դաշնակցությունը փորձում է այնտեղ իշխանությունը վերցնել եւ կամաց-կամաց այն մարդկանց, ովքեր դաշնակցական չեն, «Հայաստան» խմբակցությունից դուրս մղել»։

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի նախարարը քննարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները

Դեկտեմբերի 2-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլեվերի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը

«Խոստացել են աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում եւ չեն իրականացրել». Անդրանիկ Թեւանյան

Թեւանյանի դիտարկմամբ՝ քաղաքային իշխանությունները մտածել են բոլոր խնդիրները լուծել տրանսպորտի թանկացմամբ, բայց քաղաքացիները ավելի մեծ բունտի են պատրաստ, որովհետեւ արժանապատիվ տրանսպորտ ապահովված չէ: Թեւանյանի այս պնդումները հաստատեցին նաեւ վարորդները՝ մեջբերելով ուղեւորների դժգոհությունները:

Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում ԿԳՄՍՆ աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին: ՀՀ Տավուշի մարզի Կիրանց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի հունվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 16.3°C (2010թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -9.0°C (1985թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 2.0°C Եղանակի կանախատեսումներին

Գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

«Գործադուլի իրավունք ունեն». քաղաքապետարանը խախտել է վարորդների սահմանադրական իրավունքը

«Ազգային ճակատ».  Գործադուլ իրականացնելը քաղաքացու ՀՀ սահմանադրական իրավունքն է։ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդված. «Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով»:    

«Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու». Ավինյանի անդրադարձը` հասարակական տրանսպորտի  վարորդների  գործադուլին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անդրադարձը` հասարակական տրանսպորտի  վարորդների  գործադուլին Ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարմարություններ են պատճառվել։ Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու

«2025-ի բյուջեն համարում ենք ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում»․ Արթուր Խաչատրյան

Նա նաեւ անդրադարձավ արտաքին ու անվտանգային քաղաքականությանը՝ նշելով, որ Ջերմուկում, Շորժայում, Սեւ լճում ադրբեջանցիները բույն են դրել, իսկ միջազգային հանրությունը անհասկանալի լռություն է պահում։

Իջևան համայնքին շուրջ 3 հա մակերեսով 5 հողամաս է վերադարձվել դատախազական ներգործության արդյունքում

«Տավուշ» միջազգային հայրենակցական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության:

«Այս պահին կազմակերպված տարհանումը անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից». Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:

Էրդողան․ Ուշադիր հետևում ենք Սիրիայի շուրջ իրավիճակին

Ermenihaber. Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։ Էրդողանն անդրադառնալով Սիրիայի շուրջ տիրող իրավիճակին՝ ընդգծել է, որ իրենք շատ ուշադիր հետևում են վերջին օրերին կրկին գլուխ բարձրացրած լարվածությանը։ Ելույթում Էրդողանը նաև անդրադարձել է Գազայում հրադադարի անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ «Թուրքիան շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության

Հայաստանը պետք է ինտենսիվ բանակցություններ սկսի Թուրքիայի հետ՝ հալեպահայության տարհանումը կազմակերպելու շուրջ. Արսեն Խառատյան

Հայաստանը պետք է ջանք չխնայի Հալեպը լքել ցանկացող հայերին աջակցելու գործում:

«Բայդենը ընտանիքը վեր է դասել երկրից: Սա վատ նախադեպ է». արձագանքներ

«Ամերիկայի ձայն». Ջո Բայդենն ամիսներ շարունակ ասում էր, թե չի պատրաստվում ներում շնորհել իր 54-ամյա փաստաբան որդուն, որը տարիներ շարունակ կոկաինից կախվածություն է ունեցել: Սակայն կիրակի ուշ երեկոյան տարածված ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ասված է, որ Հանթեր Բայդենի նկատմամբ հետապնդումը ընտրովի էր և արվում էր քաղաքական դրդապատճառներով, որի նպատակն էր վնասել նախագահ Ջո Բայդենի քարոզարշավին:

«ԿինոՏոն» OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ կներառվեն  OVIO-ի սակագնային փաթեթներում և հասանելի կլինեն բաժանորդների համար

OVIO-ն կրկին ներկայանում է լավ լուրով՝ գործարկելով «Կինոտոն» առաջարկն ու ազդարարելով ձմեռային անակնկալների սկիզբը։ Առաջարկի շրջանակում ս․թ․ նոյեմբերի 15-ից մինչ 2025թ․-ի հունվարի 31-ը ներառյալ, OVIO-ն իր թե’ նոր, թե’ գործող բաժանորդների համար, ովքեր օգտվում են Wink հեռուստատեսային հարթակից, փաթեթների կազմում ներառել է իր հարուստ ֆիլմադարանի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ՝ ապահովելով ավելի ջերմ ու հետաքրքիր

«Եկեք խոստովանենք՝ արտագաղթի պատճառների 90%-ը մեր կոնֆլիկտային հարաբերությունն է մեր միջավայրի հետ»․ Փաշինյան

«Ասում եք՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում էին՝ դավայ ստեղից, սա քոնը չէ այլեւս»։

«Տասնեակ հազարաւոր շահառուներ կ՛օգտուեն զարգացման ծրագրերից». ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կենտրոնական կոմիտէի պատգամը՝ «Հայաստան» հիմնադրամի թելեթոնին

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնին՝ այս տարի իր պատգամը փոխանցելով նրա անդամներից փաստաբան Արմէն Յովհաննիսեանի միջոցաւ: Նոյեմբերի 28ին, «Քեզ Համար, Հայաստան» խորագրի ներքոյ տեղի ունեցաւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրութեամբ հաւաքագրուել է շուրջ 15,302,500 միլիոն ամերիկեան դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահաւաք–միջոցառումները դեռ

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ, եթե դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է լուծում առաջարկել՝ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձեւերը հաղթահարելու համար պետք է որդեգրել բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը։

«Եթե այդ կազմակերպությունների մի մասը փակվի, արդյո՞ք այդ 13 մլրդ-ն իրենք կկարողանան հավաքել». Սողոմոն Միրզոյան. «Հրապարակ»

Շրջանառվում է մի օրինագիծ, որով իրավաբանների եւ հաշվապահների կողմից մատուցվող ծառայությունները շրջանառության հարկով հարկման ռեժիմից տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ։ ԱԺ քննարկման ժամանակ խոստացել էին, որ կփոխեն օրինագիծը, դուք քննարկումից հետո ունե՞ք տպավորություն, որ կփոխեն հօգուտ գործարարների՝ հարցրինք «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ ղեկավար, տնտեսագետ Սողոմոն Միրզոյանին, որը ներկա է եղել հանդիպմանը։ «Այս պահին դա անորոշ

Հալեպի հայ համայնքը ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հետ գործակցաբար կարեւոր աշխատանք ունի՝ հասնելու համայնքի կարիքներին եւ նպաստելու նրա անվտանգությանն ու գոյատեւմանը

Հալեպի հայ համայնքը ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հետ գործակցաբար կարեւոր աշխատանք ունի՝ հասնելու համայնքի կարիքներին եւ նպաստելու նրա անվտանգությանն ու գոյատեւմանը։

«13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է, արտոնությունները չեն գործի»․ ֆինանսների նախարար

Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ուզում եմ թվերով ասեք՝ այդ բարելավումը քանի՞ տնտեսվարողի վրա կբերի հարկային բեռի նվազեցում, քանի՞ տնտեսվարողի վրա կբերի հարկային բեռի բարձրացում»։

Ո՞նց է լինում, որ 2015թ․ դեպտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան Տավուշում Ադրբեջանի ներթափանցումն անվանում է սադրանք, էդ նույն ՀԱՊԿ-ը չէ՞ր. Շարմազանով. «Հրապարակ»

Այն, որ Հայաստանն Արցախի անկախությունն այդպես էլ չճանաչեց, ըստ որոշ կարծիքների, եղել է հայկական կողմի մեծագույն բացթողումը: Մինչեւ 2018թ.-ն ՀՀ իշխանություններն այդ հարցին մի պատասխան ունեին՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի խաթարում ու հիմք կտա Ադրբեջանին՝ ուժ կիրառել: «Փաշինյանի օրոք իրավիճակն այլ էր, առնվազն պատերազմի առաջին շաբաթից հետո պարզ էր,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031