Օրվա լրահոսը

«Դուք քաղաքականապես չկաք: Ցտեսություն». վիճաբանություն ավագանու ընդդիմադիր անդամների միջեւ

«Ինչի՞ ձեր ավագանիներին տեղյակ չեք պահում, թե ով ինչ է ասել, որ այստեղ խեղաթյուրված հարցեր չտան»

Երևանի ավագանին տրանսպորտի ուղեվարձի արտոնություններ է սահմանել որոշ խմբերի համար

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվող սոցիալական որոշ խմբեր կօգտվեն ուղեվարձի արտոնությունից: Երևանի ավագանին հերթական նիստում հավանություն է տվել արտոնությունների փաթեթին: Դրանք վերաբերում են ամսեկան, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին,   փոփոխվող սակագնի պայմաններում վերաբերում են հանրության այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն են զգում կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։ Մասնավորապես` 1.Երևանի հիմնական և

Դավիթ Գալստյան. «Հաստատ ֆինանսական ոլորտներում էլ կլինեն պաշտոնանկություններ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հերթական մեղավորներին նշանակել՝ իբր ինքը տեղյակ չէր եւ երբ տեղեկացավ, ազատեց աշխատանքից»

Արցախի «Արդարություն» կուսակցությունից Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ երկուշաբթի օրվա լուսաբացը բարի չէր ՔՊ-ական մի քանի հայտնի պաշտոնյաների համար եւ ըստ տարածվող լուրերի, ոմանք էլ հերթի մեջ են, ասաց. «Ճիշտն ասած, մեր համար էլ տարուց ավելի է, որ առավոտները լավ չեն բացվում: Բայց հաշվի

Կարևոր ուղղությունը կառավարության ծրագրով գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկում. գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում

ՀՀ-ում Կուբայի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացումը: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ համագործակցությունն առավել ակտիվացնելու համար առկա են

Մենք դիմել ենք իրավապահներին, հիմնադրամն էլ է դիմել. ԿԳՄՍ նախարարը՝ Քոչարի գործերի վերաբերյալ ահազանգի մասին

Քրեական գործ է հարուցված, հուսով եմ՝ քննությունը պատշաճ կընթանա

31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են. բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ավտոճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանին ծեծելու մեջ մեղադրվողի կալանքի ժամկետը կրկին երկարաձգվեց. փաստաբանը՝ պատճառների մասին

Այս փորձաքննության եզրակացությունը ջարդում է այս գործի ուղնուծուծը. փաստաբան

Լոռու մարզի հանրությանն է ներկայացվում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը: Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսի հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի

Ալեն Սիմոնյանն այցելել է Վիետնամի Ազգային ժողով եւ հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով եւ հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ: Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին եւ դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել: Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային

Հովիկ Աղազարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում առերեսվել է կաշառքի գործով․ News.am

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, եւ նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով, որը վերաբերում է «մանր եղջերավորների» արտահանմանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանը չի մասնակցելու Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը։ «Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասել է նա։

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողի կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել մեղադրյալի խափանման միջոց կալանքը : Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի անդամներին

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը․ հանդիպման հիմնական թեմաներից էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները

Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսների պրակտիկայի, մրցունակության և ներդրումերի բաժնի ղեկավար Սեսիլ Նիանգը և մասնավոր հատվածի ավագ մասնագետ Տուգբա Գուրքանլարին։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Էդգար Զաքարյանը։ Հանդիպման հիմնական

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց․ մաքսանենգության և ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ ճանապարհով փոխանցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի

«Ուզում են, որ էս երկրում հայ չապրի, անտանելի պայմաններ են ստեղծում այս երկրում ապրող մարդկանց համար»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը վստահեցրեց՝ այս օրենքը չի փոխվելու․ «Պետք է այս կառավարությունը փոխվի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ոչ թե մենք խմենք հարկ վճարողների կենացը, այլ իրենք վերջին անգամ բաժակ բարձրացնեն հարկ վճարողների հիշատակի կենացը»։

Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում. 2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել

Չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատուն. Տիգրան Շահվերդյան

Պետական համակարգում այս բացերն են նաեւ բերում նրան, որ չարդարացված սպասումներ են ձեւավորվում գոյություն ունեցող գերատեսչություններից՝ հատկապես ԿԳՄՍ նախարարությունից:

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է ինքնահռչակ պետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին. 31 պատգամավորներից 28-ը կողմ, մեկը դեմ է քվեարկել, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկությունը գաղտնի էր։ Նախագահի պարտականությունները ժամանակավորապես, մինչև նոր ընտրությունները, կկատարի փոխնախագահ Բադրա Գունբան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Սա հարկային տեռոր է։ Պետք է գնանք, վարկեր վերցնենք, որ այդ հարկերը վճարենք»․ փաստաբան

Արշավիր Խալափյանը հորդորեց հետաձգել այս նախաձեռնությունը, ծավալել շահագրգիռ քննարկումներ․ «Հինգ տոկոսը ճիշտ չեք համարում, խելամիտ ձևով բարձրացրեք։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ Նոյի դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերը․ «Գեղարդ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ – Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն

ԿԸՀ-ն սկսել է «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։ ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն

Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կրակի մեջ վառվելու եք, սաղդ պատասխան եք տալու. Արարատ Միրզոյանի գործով մեղադրյալի հայր

Թորգոմ Ասատրյանի հայրը դուրս հանվեց նիստերի դահլիճից

Ֆրենք Փալոն․ Եթե չլիներ դեսպանատան կողմից վարձված անվտանգությունը, ես հիվանդանոցում կլինեի

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Անխոս, որ եթե չլիներ այն փաստը, որ դեսպանատունը անվտանգություն էր վարձել ինձ պաշտպանելու համար, ես հիվանդանոցում կլինեի», – Վաշինգտոն վերադառնալիս լրագրողներին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։ Նա նշել է, որ որ իր վրա քիչ էր մնում հարձակվեին, երբ նա մասնակցում էր

«Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ՝ գործող հինգ տոկոս հարկի փոխարեն սահմանել 31 տոկոս հարկ»․ Նաիրի Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարեց՝ չի կարելի բուժաշխատողներին ու ուսուցիչներին վկայակոչելով՝ հուզական ֆոն ստեղծել և հիմնավորել հարկային բեռի վեցապատկումը։

Լենա Նազարյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը: «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն էր: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, վարչապետի եւ փոխվարչապետերի աշխատակազմերի, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ եւ ՓՄՁ ոլորտի ասոցիացիաներ, ընկերություններ, մասնագիտական համայնքից ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր բացման խոսքում անդրադառնալով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031