Օրվա լրահոսը
Գյուղապետի թոռը լվացքի մեքենա է գողացել, հպարտացել՝ «պապի տված 1,500.000 միլիոն դրամ կաշառքի դիմաց քննչականից ազատ է արձակվել»
Կաշառք տալու դեպքով Դիտակ վարչական շրջանի ղեկավարը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Եթե ձեզ թվում է, որ Թուրքիային այսպիսի զիջումներով կարելի է կանխել, ապա խիստ սխալվում եք։ Դուք նման որոշումներով միայն վնասում եք մեր երկրի հեղինակությանը և կոտրում մեր մարզիկների ոգին. Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ հետևում եք Փաշինյանի նախընտրական շոուին (պաշտոնանկություններին), աճպարարները հերթական ռևերանսն են անում Թուրքիային։ Փաշինյանը և իր թիմակիցները պետք է պատասխան տան հանրությանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ բանակում ծառայող մեր հպարտություն ըմբիշներին՝ Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին, Վիգեն Նազարյանին, Գևորգ Թադևոսյանին,
Իրավապահները փնտրում են բրիկետների արտադրության համար համագյուղացուց 7.000.000 դրամ պարտք վերցրած նախկին գյուղապետին
Մեծ Պարնիի գյուղապետը համագյուղացուց պարտքը վերցրել ու «թռել է»
«Փաստաբան Բալոյանը ելույթ է ունենում, հրահրում է, շանտաժ է անում, սա անթույլատրելի է»․ Սոնա Մնացականյանի գործով դատավարությունն անցավ թեժ մթնոլորտում
Արամ Նավասարդյանի փաստաբանները փորձագետին մեղադրեցին փաստերը կեղծելու մեջ։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը չի վաճառվել ոչ ուղղակի, ոչ էլ փոխաբերական իմաստներով. Րաֆֆի Հովհաննիսյան
Կենտրոնը երբեք չի շեղվել անկախության իր սկզբունքից
ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պահանջել են միջանկյալ միջոցների կիրառում, որը մասամբ բավարարվել են։
ՀԿԴ-ում «Գռզո պլազա» ՍՊԸ-ի գործով դատական նիստում տեղի ունեցավ ապացույցների բաշխում
Այսօր հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ կայացավ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊԸ, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին հերթական դատական նիստը: Շարունակվեց նախորդ դատական նիստով այն հանգամանքների քննարկումը, ինչը դատախազությունը վիճարկում է: Մասնավորապես, պայմանագրի մասին իմանալու ժամանակահատվածի վերաբերյալ ապացույցը: Դրա հետ կապված
Անահիտ Մանասյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, որոնցից առաջինը իրավունքի քաղաքականացումն է, մասնագիտական էթիկայի ցածր մակարդակը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին: Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից: Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել
Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:
«Ձեր տեղը դատարանում՝ Նիկոլի կողքին պատասխան տալն է, ոչ թե ընդդիմադիր դաշտում»․ Նիկոյանը՝ պաշտոնանկ արվածներին
Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի՝ հրաժարականների շքերթը հեղափոխական օրինաչափության մեջ է մտնում։
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Լույսը տեսնող կույր երիտասարդների, հուզված հանդիսատեսի ու նոր սրճարանի մասին․ Գյումրու դրամատիկականի վերջին նորությունները
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հանդիսատեսի դատին հանձնեց իսպանացի գրող Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» պիեսի հիման վրա բեմադրված «Խավարի առաքյալները» ներկայացումը։ Ծանր հոգեբանական դրաման կույր երիտասարդների մասին է, որոնք համախբվել են կրթական հաստատությունում, ուր նրանց քարոզում են, որ չտեսնելը Աստծո պարգև է և որ չտեսնելով՝ նյութական արժեքների հետևից
Թուրքիան Հայաստանում անցկացվելիք առաջնությանը ներկայանալու է ուժեղագույն կազմով, իսկ հայ առաջատար ըմբիշներին թույլ չեն տալիս մասնակցել առաջնությանը
Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:
ԵԽ կոմիտե․ Ղարաբաղից տեղահանված հայերն ունեն ապահով, անարգել և կայուն վերադարձի իրավունք
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն իր զեկույցն է հրապարակել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի վերաբերյալ։ Միջազգային կազմակերպության փաստաթղթում արցախցիները դիտարկվում են որպես «ազգային փոքրամասնություն Ղարաբաղում»։ Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում է ստեղծել «քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի ապահով, անարգել և կայուն վերադարձի համար»։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու
«Տնային կալանքը չի կարող հանդիսանալ որպես բավարար գործիք․ պետք է կիրառվի կալանք․ Արման Նշանյան
Հանրային մեղադրող Արման Նշանյանն առարկեց Արմեն Աշոտյանի՝ տնային կալանքի երկարաձգմանը։
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում: Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ: ՀՀ վարչապետի աշխատակազմ
«Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բաց է համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են մեր տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղության հաստատմամբ». Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
«Ֆուտբոլը բոլորի համար». միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրել է «Ֆուտբոլը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 99 մարզիկ, որոնցից 85-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Մասնակցել են նաև 32 ուղեկցող–կամավորներ։ Միջոցառումը սպասարկել է 3 մրցավար։ Մրցաշարին մասնակցել են Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի, Վաղարշ Վաղարշյանի
Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. դեսպան
Կուբան մեզ համար բարեկամ երկիր է: Հայերը Կուբայում հաստատվել են 20-րդ դարասկզբին եւ տեղեկացված ենք, որ Լատինական Ամերիկայում ունենք փոքրաթիվ, կազմակերպված եւ ակտիվ համայնք. ողջունելով Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոն Սանտանա Օսկարին՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կուբա բարեկամական խմբի ղեկավար Գառնիկ Դանիելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, որին մասնակցել են բարեկամական
«Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, ինչպես նաև Սյունիքի մարզերի կրթության»․ Վասիլիս Մարագոս
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով կհարցաքննվի տեսաձայնագրային փորձագետը
Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ փորձագետը չի ներկայացել՝ պատճառաբանելով, թե ուշացումով կգա դատարան։
Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար․ Լևոն Քոչարյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. -Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա: Կհասնի՞ արդյունքի. -Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային
Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներին բանակցությունների համար․ Յուրի Վորոբյով
Ռուսաստանը միշտ բաց է և պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներին բանակցությունների համար, Երևանում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
43-ամյա տղամարդու առանձնատան չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատուն։ Չհրկիզվող պահարանում եղել են ողորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ։ Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են
Էդ գյոզալական բառը մի օգտագործեք․ իրենք ի՞նչ նախկին․ Արմեն Աշոտյանը՝ հրաժարական ներկայացրածների մասին
Ըստ Արմեն Աշոտյանի՝ ոչ մի բռնապետ պատմության ընթացքում կադրային որոշումները չի պայմանավորել ավելի լավ ու արդար կառավարման իրականացման սկզբունքով։
Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները
Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգևատրվել են հաղթողները։ Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։ Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, և այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։ Օլիմպիադան, որն անցկացվել
Առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին․ Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ։ Հրապարակային դժգոհություն, անգամ քննադատություն նրանցից որևէ մեկի հասցեին չի հնչել։ Վերջին, այսպես կոչված, «դժգոհոհությունը» նույնպես անհասցե էր, ընդհանուր իրավապահ համակարգին էր առնչվում։ Հենց այնպես ասված դժգոհություն, միակ տպավորիչ խոսքը քյասիբի ռադիոն էր։ Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց․ դատարանի որոշում
Ինչպես նաև դատարանը թույլատրեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տեսակցությունը Արմեն Աշոտյանին։


















































