Օրվա լրահոսը
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ «ԱՐՄՆՅՈՒԶԻ» ՓԱԹԵԹՈՒՄ
Ըստ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի՝ ՀՌԱՀ-ը նույն նախանձախնդրությամբ չի արձագանքել «Արմնյուզի» մրցութային փաթեթում առկա խախտումներին: – Հունվարի 20-ին ՀՌԱՀ-ն «Ա1+»-ին հնարավորություն ընձեռեց պատճենահանել «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Ի՞նչ պարզվեց դրանց նախնական ուսումնասիրությամբ: – Ուշագրավ փաստերը բավական շատ են: Այս փաթեթները հիմնականում այն տպավորությունն են թողնում, որ երկու հեռուստաընկերություններն էլ օգտվել են եվրոպական կամ
ԳՅՈՒԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԻՏԻ, ՈՐ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»
Երեկ ԵԽԽՎ-ում պատասխանելով Ֆրանսիայի պատվիրակ Ռընե Ռուքեի հարցադրմանը, թե Թուրքիան արձանագրություններ է ստորագրել Հայաստանի հետ, բայց ԼՂ առնչությամբ Թուրքիայի հայտարարությունները վտանգում են կարգավորման որեւէ իրական առաջընթաց՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մասնավորապես ասաց, թե ինքը ցանկանում էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ այդ նպատակով ջանքեր է գործադրել՝ Թուրքիայի առաջին նախագահն էր, որն այցելել է Հայաստան: «Մենք
ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԵՆ ԽՈՍՈՒՄ
Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ կանայք տղամարդկանցից երեք անգամ շատ են խոսում՝ ուղեղում առկա մեծ թվով բջիջների պատճառով, որոնք պատասխանատու են խոսքի համար: Ի դեպ, կանայք խոսելիս հաճույք են ստանում՝ լսելով իրենց ձայնը: Ամերիկացի գիտնականների հաշվարկների համաձայն՝ միջին տարիքի կինն օրական արտաբերում է մոտ 20 հազար բառ, մինչդեռ տղամարդիկ բավարարվում են օրական 13 հազար բառով:
ՀՈՒՆՎԱՐԻ 25
ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս
ՓՈՐՁԵՔ ՊԱՐԶԵԼ
Առաջին հանդիպումից հետո երկա՞ր կտեւեն ձեր փոխհարաբերությունները. ինչպե՞ս կողմնորոշվել 1. Դուք ծանոթացել եք. ա) Գիշերային ակումբում կամ Անթալիայի (գուցե մեկ ուրիշ, օրինակ՝ Սեւանա լճի) լողափում- 1: բ) Սուպերմարկետի դրամարկղի մոտ կամ պոլիկլինիկայում- 2: գ) Աշխատանքի վայրում կամ ձեր մորաքրոջ (հնարավոր է՝ այլ ծանոթի) տանը- 3։ 2. Հայտնվել եք անկողնում. ա) Երկու ժամ անց՝ երրորդ բաժակից
ԳԱԱ-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասուլիսում անդրադարձավ ՀՀ ԳԱԱ-ում վերջերս կայացած թղթակից անդամների ընտրություններին: Ըստ tert.am-ի, թեեւ նա խոսքի սկզբում նշեց, որ կոռեկտ չի համարում ընտրությունների անցկացումից անմիջապես հետո խոսել այդ մասին, սակայն հավելել է. «Ցավում եմ միայն մեկ բանի համար, որ ակադեմիայի ընտրությունների ժամանակ ութ տեղ կորցրինք: Կարծում եմ, որ այդ ընտրություններից հետո շատերն
Մեծ հայը
Ամեն մարդու գովք կարելի է անել, երբ նա ազգային է, ժողովրդի կողմից ընդունված եւ սիրված, բայց կան անհատներ, որոնք մեծագույն սիրով եւ հոգատարությամբ են պարուրում իրենց շրջապատողներին, ապրում նրանց պրոբլեմներով եւ օգնության ձեռք մեկնում: Կան նաեւ պետական այրեր, որոնք իրենց կեցվածքով չեն տարբերվում բարիհամբավ մարդկանցից, իրենց վեր չեն դասում հասարակ ժողովրդից, այն ժողովրդից, որի պաշտպանն
Ինչպե՞ս «սնել» գլխուղեղը եւ միտքը
Այն՝ ինչ չգիտենք գլխուղեղի մասին Մտքի, հիշողության վատացման պատճառներից են գլխուղեղի վնասվածքները եւ սթրեսները: Դրանց ավելացրեք նաեւ ոչ լիարժեք սնունդը՝ եւ կստանաք հիշողության վատացման պատճառների մի «փունջ»: Դրանից խուսափելու համար ամենատարրական ուղին այն է, որ պետք է լավ «սնել» գլխուղեղը: Առանց ճարպերի՝ մեր գլխուղեղը չի կարող «աշխատել», քանի որ այն մոտ 30%-ով բաղկացած է ճարպերից:
ԲՌՆԵԼ ԱԼԻԵՎԻՆ, ԿՐԱԿԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ…
Փոխարենը՝ ադրենալին, սթրեսներից ազատվելու զգացողություն, բավարարվածություն Բռնել Ալիեւին, գրավել ամրոցը, ոչնչացնել զոմբիին, մտնել Ֆորտ Բոյար… Ռազմական այս հրամանները կատարվում են թիմերի միջոցով: Չկարծեք, թե պատերազմ է սկսվել, սա պարզապես խաղ է: Խաղ, որ կոչվում է փեյնթբոլ (Paintball) եւ որն իրականացվում է «Լեգեոն» ակումբի կողմից: «Paintball»-ը հատուկ նշանակության ջոկատների գործողությունների մի ամբողջություն է, բայց մեկ տարբերությամբ,
Իրեն սպառած մրցաշարի ու մեր տեղի մասին
ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 19-րդ խաղարկության հաղթողը ադրբեջանական «Ինտերն» է: Բաքվի թիմը եզրափակչում 0:0 ավարտեց հանդիպման հիմնական ժամանակը Սոլիգորսկի «Շխտյորի» հետ խաղում ու հետխաղային 11 մետրանոցներով տիրացավ գավաթին: Իսկ մինչ այդ, բոլոր հինգ խաղերում «Ինտերը» հաղթանակ տոնեց 16:0 ընդհանուր հաշվով՝ մեկնարկից եզրափակիչ ճանապարհին հանդիպելով նաեւ մեր ներկայացուցչին: Ու հերթական հայկական թիմն ավարտեց իր
Ըմբիշները մրցաշրջանն սկսում են
Վաղը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից անմիջապես հետո մրցագորգ կմտնեն նաեւ հանրապետության հունահռոմեական ոճայինները: Երկու մրցաձեւերում էլ ակնկալվում է, որ պայքարի մեջ կներգրավվեն յուրաքանչյուրում՝ առնվազն 120 մարզիկ: Նրանք ներկայացնելու են Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հայաստանի բոլոր մարզերը: Ազատ ոճայինների առաջնությանը, ի տարբերություն հունահռոմեականի, որում մեր երեք առաջատարները՝ Ռոման
Արոնյանն ու Սարգսյանը առաջատարների մեջ են
Հոլանդիայում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess 2011» գերմրցաշարը, որտեղ մասնակիցներն անցել են արդեն ութերորդ տուրը: «A» խմբում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ 5,0 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Այստեղ առաջատարները երկուսն են՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ Անանդը: Նրանք ընդամենը կես միավոր
Երիտասարդները տոն են տալիս
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունում երեկ հանգստյան օր էր հայտարարված: Իսկ մինչ այդ՝ 6-րդ տուրում գրանցվել էին այսպիսի արդյունքներ. Տիգրան Լ. Պետրոսյան-Արա Մինասյան՝ 1/2, Արտաշես Մինասյան-Դավիթ Պետրոսյան՝ 1:0, Տիգրան Քոթանջյան-Աշոտ Անաստասյան՝ 1:0, Ավետիք Գրիգորյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1/2, Ռոբերտ Հովհաննիսյան-Հրանտ Մելքումյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2: Տուրը նշանավորվեց,
ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ՝ ԳՐՔՈՒՄ
Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի կենսամատենագիտությունը: Այն կազմել է Հայկանուշ Ղազարյանը: Խմբագիրը ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանն է: Գիրքն սկսվում է նրա կյանքի եւ գործունեության մասին պատմող հիշարժան տարեթվերով, որտեղից տեղեկանում ենք, որ գրողն արժանացել է բազմաթիվ կոչումների եւ պարգեւների, 1991-1992թթ. եղել է ՀՀ անկախ հանրապետության մշակույթի առաջին նախարարը:
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում Իտալիայի դեսպանատնից, հայ-իտակալան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 11-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա «I Solisti Veneti» կամերային նվագախմբի բացառիկ համերգ, կհնչի բարոկո եւ դասական երաժշտություն, ծրագրում կլինի նաեւ Վիվալդի, Ռոսինի, Մարիկոնե: Համերգը կղեկավարի իտալացի անվանի դիրիժոր եւ կոմպոզիտոր Կլաուդիո Սկիմոնեն: Համերգին նվիրված ասուլիսը կկայանա փետրվարի 9-ին: «I Solisti Veneti» նվագախումը բարձրակարգ կամերային նվագախումբ
«Մշակութային ալիք պահելը դժվար է»
Հայտարարում է Հանրային հեռուստաընկերության ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը Հունվարի 21-ից 48-րդ դեցիմետրային ալիքով ոչ թե «Արարատը», այլ «Շողակաթն» է հեռարձակվում: Թե ինչպե՞ս է ստացվել երկու ալիքների միավորումը եւ ի՞նչ իրավաբանական հիմնավորում ունի կատարված փոփոխությունը, քննարկվեց Հանրային խորհրդի (ՀԽ) մշակութային ենթահանձնաժողովի օրերս կայացած նիստի ժամանակ: Մշակութային ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի պնդմամբ, ալիքների միավորման մասին հեռուստադիտողը տեղեկացված
ՈՄԱՆՔ «ՊԼԱՆԸ» ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆ
Որոշ թատրոնների տնօրենների խոսքն ու գործն էլ համահունչ չեն Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած դերասանների մեծ մասը առաջին հերթին մտահոգություն է հայտնել թատրոններում ընթացող ներկայացումների սակավության մասին, հանգամանք, որը, փաստորեն, նրանց զրկում է պրոֆեսիոնալ որակներից, ընդհատում ստեղծագործական շարունակական գործընթացը: Այս առիթով կապվեցինք թատրոնների տնօրենների հետ: Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց,
ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻԻ ԷՋԸ, ՆՐԱ ԱՆՈՒՆԻՑ ՖՈՒՐՇԵԹԻ ՀՐԱՎԵՐ ԵՆ ԱՐԵԼ
Newsru-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրում սկսվող նախագահական ընտրությունների թեժ փուլում կիբերհանցագործների գործողությունների զոհ է դարձել: Հաքերները կոտրել են Facebook սոցիալական ցանցում Ֆրանսիայի առաջնորդի էջն ու նրա անունից հայտարարել են, թե երկրի ղեկավարը 2012թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար չի առաջադրի: «Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն բացառիկ հանգամանքները, որոնք հայտնի են ամբողջ
ԵԽԽՎ-Ն ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լեհ պատգամավոր Տադեուշ Իվինսկին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին է ներկայացրել Ադրբեջանում անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները դիտարկող առաքելության զեկույցը, որին նրա որոշ գործընկերներ հավանություն չեն տվել: Այդ մասին, վկայակոչելով հենց Իվինսկիին, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը: «Նրանք նշում են, թե զեկույցն օբյեկտիվ չէ եւ նոյեմբերի 7-ին ընտրությունները ճիշտ չեն անցկացվել: Ես կարծում եմ, որ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ
Հարավային Կովկաս, Իրանի միջուկային ծրագիր, Բալկաններ. այս եւ մի շարք այլ խնդիրներն էին, որոնք երեկ ողջ օրվա ընթացքում քննարկում էին արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը` Ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման խորհրդի առաջին նիստի ընթացքում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, բանակցությունների ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Մենք բավական մանրամասնորեն կանգ առանք այդ բոլոր խնդիրների վրա՝ քննարկելով, թե
Իրանում կախաղան է բարձրացվել երկու ընդդիմադիր գործիչ
Իրանում 2009 թվականի նախագահական ընտրությունններից հետո, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, ժամանակին կալանավորված երկու քաղաքական ընդդիմադիրներ կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել՝ հակակառավարական ելույթներին եւ արգելված ընդդիմադիր խմբավորման հետ առնչություններ ունենալու մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հիշեցնելով, որ դեռ 2010 թվականին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իրանի իշխանություններին կոչ էր արել կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակել:
Թունիսի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Թունիսի ոստիկանությունը երկուշաբթի օրը, վարչապետի նստավայրի դիմաց հավաքված եւ կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Այդ երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ ավելի քան մեկ շաբաթ՝ այն բանից հետո, երբ երկրի արդեն նախկին նախագահ Զին ալ-Աբիդիան Բեն Ալին հունվարի 14-ին պաշտոնանկ արվեց եւ փախավ երկրից: BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Պորտուգալիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնավարման երկրորդ ժամկետում վերընտրվել է երկրի գործող նախագահ Հանիբալ Կավակու Սիլվիան (նկարում): Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: 71-ամյա պահպանողական գործիչը, որի թեկնածությունը պաշտպանում էին Սոցիալ-դեմոկրատական եւ Ժողովրդական կուսակցությունները, քվեաթերթիկների 95%-ի հաշվարկի արդյունքում հավաքել է քվեների 53,13%-ը, ինչը բացառում է երկրորդ փուլի անցկացումը: Հաղթողին, նրա որոշ մրցակիցներ, նաեւ երկրի վարչապետ,
Նոբելյան մրցանակակիրը Հայաստան կժամանի
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» ջանք չի խնայում դրա համար Փետրվարի 20-26-ը Երեւանում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ ԵՊՀ-ի, Եվրոպական կենսաքիմիկոսների ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացվի գենետիկայի նվաճումները ներկայացնող դասախոսությունների շարք, որին մասնակցելու են աշխարհահռչակ մասնագետներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ բրիտանացի Թիմոթի Հանթը: Ըստ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանի, Հայաստանում գիտության ոլորտում նման մասշտաբի միջոցառում առաջին
Դարձյալ քաղաքապետարանի «ռուսախոսության» մասին
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունները Մամուլը անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմանը, որը, ըստ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամների, հակասում է Հայաստանի Անկախության հռչակագրին եւ «Լեզվի մասին» օրենքին: azatutyun.am-ի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել էր, թե «Հայաստանում ռուսաց
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏԵ՞Ղ ԵՆ ԴՐԵԼ
Կրթության ազգային ինստիտուտի մշակած չափորոշիչները տարաձայնություններ են առաջացրել Վերջերս Կրթության ազգային ինստիտուտը, «Հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան, մշակել է հատուկ (օժանդակ) դպրոցում սովորող երեխաների կրթության չափորոշիչներ: Սակայն դրանք ոչ բոլոր հատուկ մանկավարժների սրտով են, նրանց մեծամասնության կարծիքով՝ մշակվել են չափորոշիչներ, որոնք հատուկ կարիք ունեցող երեխաների շրջանում գործնականորեն հնարավոր չէ իրականացնել: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի
ՄԵՐ «ԱԽՊԱՐՆԵՐԸ»
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ Հիմա նրանցից Երեւանում համարյա ոչ ոք չի մնացել: Մնացածներն էլ երեւանցի են դարձել, իսկ մեծ մասը ետ գնաց այնտեղ, որտեղից որ եկել էր: Առաջինը, շնորհիվ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոյի, սկսեցին ետ գնալ ֆրանսահայերը: Այդ նրանք էին, որ 1962 թվականին միապետության պատմության մեջ առաջիններից մեկը ցույց կազմակերպեցին Թումանյանի թանգարանի սանդուղքների տակ: Պինոն,
ՊԵՏՐՈՎԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
Հունվարի 30-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կկայանա համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի միակ մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան: Տիկին Պետրովան Վերին Դվինի գյուղապետն է 2004 թվականից: Ասորական այս համայնքը մարզի 97 համայնքներից միակն է, որի ղեկավարը կին է: Իսկ ողջ Հայաստանում 912 համայնքապետերի հազիվ 2%-ն է կին:
ՀԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՎՐԱՍՏԱՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ
Հունվարի 18-ին «Վրացիները խստացրել են վերաբերմունքը» լուրով տեղեկացրել ենք, որ այն բանից հետո, երբ Հայաստանում արգելվեց Վրաստանում մաքսազերծված մեքենաները «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստան ներկրել, վրաց պետավտոտեսուչները, որ անտեսում էին մանր խախտումները, խստացրել են հսկողությունը հայկական ավտոմեքենաների հանդեպ: Հիմա էլ Տավուշի մարզում լուրեր են տարածված, թե իբր Բագրատաշեն-Սադախլոյի անցակետում վրաց պաշտոնատարները խնդիրներ են ստեղծում պարտադիր ապահովագրված
Ճակատագրի կամոք
ՀՀ վաստակավոր արտիստ՝ 85-ամյա Վոլոդյա Գրիգորյանի հիմնադրած Վանաձորի Հովհանննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի 40-ամյա պատմության ընթացքում բազում հանրաճանաչ դերասաններ ու բեմադրիչներ են ուսանել, այսօրվա ստուդիականներին իրենց փորձը հաղորդել: Հանգստյան օրերին ստուդիայի հյուրը Ալավերդու քաղաքային թատրոնի ղեկավար, բեմադրիչ, «Հայլուրի» Լոռու մարզի թղթակից Հրաչյա Պապինյանն էր, ով 30 տարի առաջ ինքն է սովորել նույն


















































