Օրվա լրահոսը
Հայ շախմատիստները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 368 շախմատիստների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Մեր տղաներից առաջին տուրում մրցակիցների նկատմամբ առավելության են հասել Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Աղասարովը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը ոչ-ոքի են արել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ է մնացել Նոյեմբերի 9-ի հայտարարությունից
2020 թվականի 44-օրյա պատերազմին վերջ տված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հայտարարության ստորագրումից անցել է չորս տարի: Այս ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի դեմ, բռնի տեղահանման ենթարկել այնտեղի ժողովրդին, ստիպել, որ Արցախի ղեկավարությունը ստորագրի հանրապետության լուծարման մասին փաստաթուղթ, իսկ արցախահայության անվտանգությունն ապահովելու կոչված ռուսական խաղաղապահ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը:
Արա Պուլուզյան. «Այսօր այդ փաստաթուղթը չկա, այն կարելի է համարել մեռած, բայց չթաղած». «Ապառաժ»
2020թ․-ի նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրն ու Արցախի փուլ առ փուլ հանձնումը․ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով հանձնվեց Շուշին, Ակնան, Քարվաճառը, ապա՝ Բերձորը, ընդհատվեց Հայաստանի հետ կապը, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, այնուհետեւ՝ 2023-ին, ամբողջությամբ հայաթափվեց։ Հազարավոր զոհեր եւ վիրավորներ, հաշմանդամ, անհայտ կորած եւ գերեվարված հայրենակիցներ, հուսալքված եւ տարագիր ժողովուրդ։ 44 օր դիմադրեց Արցախը, դիմադրեց՝ սեփական հողում
«Մանդատը հիմա հսկայական բեռ եւ պատասխանատվություն է»
«Ես ընդդիմության անսխալական լինելու թեզի կրողներից չեմ, բազմաթիվ լրջագույն խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել». «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը -Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը, որի ակտիվ մասնակիցներից էիք նաեւ Դուք, կարծես լռելյայն մարեց. ինչո՞ւ, հետեւություններ արվե՞լ են, ինչն այնպես չարվեց։ -Շարժումն այս պահին ակտիվ գործողությունների փուլում չէ, բայց կարծում եմ, դրա ավարտի
ՆԳ նախարարությունը ձեռք է բերել 22 հատուկ տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները: Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը
Վճռաբեկ դատարանը բեկանել է «կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատի» գործով դատավճիռը
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նոյեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով քննեց եւ ավարտեց Ք. Քյարամյանի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. ապրիլի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը: 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազը հաստատել եւ վարույթի նյութերը, ըստ մեղադրանքի՝ Ք. Քյարամյանի, Լ.Մ.-ի, Հ.Գ.-ի,
Զինղեկ Հարութը
Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի բնակավայրերից է Վակունիսը, որը 20-րդ դարասկզբին հայաթափ էր եղել ու բռնակցվել նորաստեղծ Ադրբեջան կոչվող հանրապետությանը։ 1993թ․ գարնանն ազատագրվեց Արցախը Մայր հայրենիքից անջատող մի ամբողջ հատված՝ Հակարի գետի վերնահովիտն ամբողջությամբ։ Նույն թվականի մարտի 31-ին ազատագրվեց նաև Վակունիսը։ Ազատագրվեց Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի և իր 10 մարտիկների նահատակության
Քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։ Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և
Թրամփը չէ, որ հաղթեց, այլ դեմոկրատները՝ պարտվեցին
Դոնալդ Թրամփի հաղթանակից ավելի հատկանշական էր Դեմոկրատական կուսակցության պարտությունը Նախագահական թեկնածուն Թրամփի նման, ով պարզապես ճարպիկ, պոպուլիստ է, ոչ այնքան զարգացած, որը կվարի պետական ամենից փափուկ պաշտոնն աշխարհի գերհզոր պերտության, որը արեւմտյան աշխարհի եւ երկրագնդի միահեծան ղեկավարն է, պահանջվում էր չափազանց խորքային զարգացած հանճարեղ ուղեղ, մի բան, որ բացակայում էր ԱՄՆ ընտրություններում: Հանրապետական կուսակցության մեջ
Նախկինում հարկման օբյեկտը թաքցրած հեղուկ գազի առևտրով զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 118 000 000 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների
Նրանք չեղած Խոջալուն դրոշ են սարքում, իսկ մենք ցեղասպանության մասին ասում ենք՝ մեր առաջնահերթությունը չէ․ «Հրապարակ»
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին խնդրեցինք կարծիք հայտնել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտնի արտահայտության վերաբերյալ: Նա ասել էր, որ Հայաստանը հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ, ուստի միակ ելքը սահմանազատումն է։ Փորձագետն ասաց. «Էլ ի՞նչ «Երկրապահ» է` ավելի լավ է գնան տուն։ «Երկրապահն» էն կառույցն է, որ եթե անգամ ամբողջ աշխարհն ասի, որ Հայաստանը չի կարող պաշտպանվել,
Երկրաշարժ է զգացվել Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3
Եթե հարյուր հազարից ավելի մարդ չի գնում կառավարության այս «հրաշք ծրագրին» ընդառաջ, ուրեմն դժվար այդ 100 հազարն անխելք լինեն․ «Հրապարակ»
2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-5 մլն դրամի հավաստագրեր են հատկացվում` բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, տան կառուցման կամ գործող հիփոթեքային վարկի մարման համար։ Այսօրվա դրությամբ տրամադրված հավաստագրերի թիվն ընդամենը 30-ն է։ Այս մասին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Փաստորեն, առնվազն
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը
Նոյեմբերի 7-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումներին, ինչպես նաև ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Իր ելույթում դեսպան Արսենյանը
Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկած կարմիրբերետավորի լիազորությունները վերականգնվել են․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները։
Դավիթ Գալստյան․ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին․ «Փաստ»
«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հանձնվեց Արցախը: Այսօր այդ նույն մարդիկ, նույն քաղաքական ուժն ասում է, որ իրենք մեղքի որևէ բաժին չունեն, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, որ կարողանան հետագայում շտկել: Այն քաղաքականությունը, որը վարվեց նոյեմբերի 9-ից հետո, մասնավորաբար այն, որ ամբողջ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցածի
Աշոտ Սարգսյան․ Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը․ Շուշին հանձնվել է դավաճանությամբ․ «Ապառաժ»
1991թ. մարտին ինձ նշանակել էին ՀՅԴ Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեի նախագահ: Արցախում ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերը (ՕՄՈՆ) 1991 թվականի ապրիլին սկսել են իրականացնել «Օղակ» ռազմագործողությունը: Ստեփանակերտի ենթակոմիտեի ապրիլյան նիստում իմ առաջարկությամբ ենթակոմիտեի մարտական գործերի պատասխանատու Ֆելիքս Գաբրիելյանին հանձնարարվում է
Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանի հետ լսեցինք Կիրանցի բնակիչների մտահոգությունները․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից և ՀՅԴ անդամ Գարո Խաչիկյանի հետ օրն անցկացրինք Տավուշի մարզում։ Կիրանցում հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Լսեցինք բնակիչների մտահոգությունները, որոնք հիմնականում կապված էին անվտանգության, սահմանազատման և սահմանագծումից հետո առաջացած խնդիրների հետ։ Կիրանցեցիները նշեցին, որ իրենց համար շատ ողջունելի են նման
Ադրբեջանը 4.7 մլն ԱՄՆ դոլար է վճարել` COP 29-ից առաջ սեփական հեղինակությունը բարելավելու համար. «Փաստերի ստուգման հարթակ»
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը, որին ավանդաբար մասնակցում են հազարավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Այս որոշումն ընդունվել է անցյալ տարի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP 28-ի լիագումար նիստում։ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է՝ ինչպես է պատրաստվել Ադրբեջանը COP 29-ին և ընդհանրապես՝ ինչ արժե իմանալ այս
«ԵՄ հանրաքվեի» քաղաքական համատեքստը
«Երբ անցկացվի ԵՄ անդամության հանրաքվեն, նրանք, ովքեր կասեն «այո», Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության կողմնակիցներ են, իսկ նրանք, ովքեր կասեն «ոչ», դրա թշնամիներն են: «Ոչ» ասողները ցանկանում են, որ մեր երկիրը դառնա Ռուսաստանի գաղութ եւ իրականում Կրեմլի գործակալներ են»: Այդպես են քարոզում տվյալ հանրաքվեի նախաձեռնողները: Նախ, թույլ տվեք ասել, որ այդ մոտեցումն այնքան էլ «եվրոպական» չէ:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կռվախնձորը եռակողմ համաձայնագրի վերաբերյալ դեռեւս չի հանդարտվել․ «Ժողովուրդ»
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրացավ Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրի եւ Արցախի պատմության վերջին էջը շրջելու գործընթացի 4-րդ տարելիցը։ Տարելից, քանի որ 2020 թվականից հետո լուսաբացները Հայաստանում այլեւս տոնական չեղան։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ավարտվեց սեպտեմբերի 27-ին սկսված
Հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան․ «Փաստ»
Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի կրակված պարկուճներ. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Ի՞նչ հնարավորություններ ու ռիսկեր կարող են առաջանալ ամերիկա-թուրքական հարաբերություններում Թրամփի նոր նախագահության օրոք. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Արևմտյան բազմաթիվ առաջնորդների հետ երբեմն լարված փոխհարաբերություններ ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի թաքցնում՝ ակնկալում է սերտ կապեր հաստատել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հիշեցնելով իրենց ջերմ հարաբերությունները Թրամփի առաջին նախագահության օրոք։ Դիտորդները նշում են՝ Էրդողանը հնարավորություն է տեսնում խորացնել գործընկերությունը ԱՄՆ հետ Գաղտնիք չէ, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ
«Mazda» դուրս է եկել Աշտարակի խճուղու էստակադայի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ընկել Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեի մոտակայքով ընթացող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա և շրջվել
ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կա տուժած
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար
«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են Նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ Հիմնադրամի և Ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում: Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել
Հայկ Նիկողոսյանին և Աղվան Արշակյանին ձերբակալելու հակաօրինականությունը հաստատվեց դատական ակտով
«Օպերատիվ տվյալներով» օրեր առաջ ձերբակալված 2 երիտասարդների` Հայկ Նիկողոսյանին և Աղվան Արշակյանին ձերբակալելու հակաօրինականությունը հաստատվեց դատական ակտով: «Սրբազան պայքար»
«Պարտքով ապրելու բյուջե է և չի մեծացնում տնտեսության դիմակայունությունը». Արթուր Խաչատրյան. «Ա1+»
«Սահմանի բացումից Գյուղատնտեսությունը և գյուղմթերքի վերամշակումը կստանան ամենածանր հարվածը, երկրորդը տեքստիլն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։ Պատգամավորը հավելում է, որ այդ ոլորտներում միգուցե հավելյալ արժեքն այնքան էլ մեծ չէ, ինչպես դա կա ՏՏ ոլորտում։ Այնուամենայնիվ, երկուսն է էլ ունեն խոշոր սոցիալական բաղադրիչ՝ շահառուների թիվն է
ՀՀ Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին եւ հանդես եկել դասախոսությամբ: «Նորարարություն եւ առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ: Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն

















































