Օրվա լրահոսը
Մոսկվայում, ծեծկռտուքի արդյունքում, ՀՀ 4 քաղաքացի է վիրավորվել
Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մոսկվայի Ցարիցինո շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձանց կողմից տրավմատիկ զենքից արձակված կրակոցներից վիրավորվել է Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջաններում ապրող հինգ մարդ, որից չորսը Հայաստանի քաղաքացի է, մեկը՝ Հյուսիսային Կովկասից: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, վերջիններիս անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ նրանք 32 եւ 21 տարեկան անձինք
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՈՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ»
Երեւանյան երրորդ միջազգային դասական երաժշտության փառատոնի շրջանակներում արտերկրից հայտնի երաժիշտների այցերը Հայաստան շարունակվում են: Առաջիկա օրերին իրենց կատարումներով հանդիսատեսին կներկայանան ավստրիացի երաժիշտ, գալարափողի վարպետ Ռադովան Վլատկովիչը, Գերմանիայից ժամանած հայազգի երգչուհի Կարինե Բաբաջանյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից: Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացրեց ՀՊՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 10-ամյա ընդմիջումից
Կընտրվի արժանավորը՝ ՏՏ ոլորտում
ՀՀ նախագահն այս տարվա նոյեմբերին առաջին անգամ Երեւանում ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգեւի մրցանակաբաշխության հաղթողին կհանձնի ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշամեդալից բաղկացած մրցանակը: Այս առթիվ երեկ նախագահականում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Հունիսի 1-ին ուղարկվել են մրցանակաբաշխության
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ոլորտի տխուր անցյալի եւ խոստումնալից ապագայի մասին Ներկայումս ՀՀ-ում գործում է 82 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն, որից 52-ը գտնվում է ԿԳՆ ենթակայության տակ: Վերջին տարիներին միջին մասնագիտական կրթությունը կարծես դարձել էր հայաստանյան կրթական համակարգի ամենաստվերոտ բաղադրիչներից մեկը: Մի կողմից բարձրագույն կրթություն ստանալու մոլուցքի տակ մի տեսակ ընկել էր ուսումնարանների վարկը,
Պետականն ու համազգայինը
Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները դեռեւս հայ-թուրքական հարաբերություններ չեն: Ակնհայտ է՝ հայ-թուրքական հարաբերություններն ավելի ընդգրկուն եւ խորքային խնդիրներ են ներառում, որոնք այսօր հնարավոր չէ լուծել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների շրջանակներում: Օգոստոսի 31-ին նախաստորագրված փաստաթուղթը հայաստանյան շրջանակներում անվանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հիմք դնող Արձանագրություններ: Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով այդ փաստաթղթերը մատուցվեցին որպես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրություններ: Այսպես է
ՈՒԺԸ ԾՆՈՒՄ Է ԻՐԱՎՈՒՆՔ
Իսկ իներցիայի ուժը՝ անտարբերություն Իներցիան ֆիզիկական մարմինների հիմնարար հատկություններից մեկն է: Այն կայանում է նրանում, որ արտաքին ուժերի ազդեցության ներքո մարմինը խոչընդոտում է իր շարժման փոփոխությանը: Իներցիան բնորոշ է բոլոր նյութական մարմիններին: Իներցիան ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության պահպանման երեւույթն է՝ արտաքին ուժերի ազդեցության կոմպենսացիայի դեպքում: Օրինակ, երբ արտաքին քաղաքական ուժերի ազդեցությունը Հայաստանի վրա փոխհավասարակշռված էր,
Մարզերում էլ են քննարկում Արձանագրությունները
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Եվրասիա» հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ շարունակում է հայ-թուրքական Արձանագրութունների քննարկումները ՀՀ մարզերում: Քննարկման ավարտին մասնակիցները քվեարկում են «Հայաստան–Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել նախընտրելի» եւ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել հավանական» հարցերը: Սեպտեմբերի 29-ին տեղեկացրել էինք, որ քննարկման կազմակերպիչները քվեարկության արդյունքները
Հզոր հայրենիք, հզոր Սփյուռք
Սա է Սփյուռքի հետ հարաբերվելու Հայաստանի բանաձեւը Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունը դառնում է մեկ տարեկան եւ քանի որ նախարար Հրանուշ Հակոբյանը ուղեկցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նրա «վերպետական, համազգային» այցի ընթացքում, ուստի նախարարության «ծննդյան» առաջին տարեդարձը մամուլի ասուլիսով նշվեց երեկ: «Առավոտը» սեպտեմբերի 25-ի «Արի տունը» ամենաընդունվածն է» եւ սեպտեմբերի 26-ի «Եկել է պահը համախմբվելու»
Ո՞րն է հաջորդ քայլը
Վրացիները առեւանգում են ՀՀ քաղաքացիներին Դեռեւս օգոստոսի 26-ին «Առավոտը» ահազանգեց, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի Բավրա գյուղի մատույցներում վրացի սահմանապահները մի քանի հարյուր մետր ներխուժել են Հայաստանի տարածք, զավթել մոտ 85 հեկտար հող: Հետո այլ լրատվամիջոցներ եւս անդրադարձան այս խնդրին, գյուղից հրապարակումներ եւ տեսանյութեր եղան, բայց պետական կառույցները հերքումներ տարածեցին, եւ հարցը փակեցին: «Առավոտը» գրել
ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ԹՈՒՐՔԻԱ՞Ն Է
Սփյուռքահայերը դեմ են ճաշկերութային այցերին եւ քննարկում են ՀՀ նախագահին բոյկոտելու հարցը ՀՀ նախագահի այցը Սփյուռքի մի շարք քաղաքներ՝ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները քննարկելու նպատակով, ոչ միայն ուշացած է, այլ նաեւ ձեւական՝ երեկ Երեւանում հայտարարեցին Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, Լոնդոնի «Նոր սերունդի ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանը, ԱՄՆ «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի
Հայկական ֆիլմերը՝ զորամասերում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) եւ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, այս տարվանից ՀՀ տարածքում տեղակայված բոլոր զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմերը: Աննախադեպ այդ կինոծրագիրը սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Սեւանի ավազանում տեղակայված զինմասերում, ուր եւ, բացի հայկական ֆիլմերի ցուցադրությունից, զինվորականների համար անցկացվեցին կինոարվեստին նվիրված դասախոսություններ, հանդիպումներ ստեղծագործական կոլեկտիվների հետ եւ այլն: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարկետինգի եւ միջազգային
«ԱՄՓՈՓՈՒՄ»
Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Ա. Բաբայանը տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. սեպտեմբերի 19-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 24 լիտր ոգելից խմիչք, որից 22 լիտրը՝ ինքնաշեն, 73 բջջային հեռախոս եւ 94 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություններ է տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից
20 հազար բողոք՝ Ուկրաինայից
Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ աջակցությունը պետք է առաջնային լինեն լրագրության համար, հատկապես՝ երբ երկրում ընթանում են նախագահական ընտրություններ: Այսպիսի թեզ է առաջադրվել Ղրիմում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարի ժամանակ: Իրավապաշտպանները քննարկել են Ուկրաինայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած քաղաքացիների թիվը, որը հանգեցնում է ոչ լիարժեք մարդու իրավունքների պաշտպանություն՝ տվյալ պետությունում: Եվրոպական դատարանի Ուկրաինայի ներկայացուցիչ Լյուդմիլա
Չունի անձնագիր, բայց…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2 օր առաջ դիմել է ՀՀ ոստիկանապետին, պահանջելով ծառայողական քննություն անցկացնել Արմավիրի մարզի Էջմիածնի Դեմիրճյան փողոցի 16ա տան բնակիչ Հասմիկ Ասլանյանի դիմումի հետ կապված: Ասլանյանը հայտնել էր, որ չունի ՀՀ քաղաքացու անձնագիր, չի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նա նաեւ ասել էր, որ դեռ իր 17 տարին չլրացած` ծնողներն իր համար ձեռք են
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՎԵԼ… ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ
Սեփական տարածքից օտարված 1999թ. Նոր Նորքի համայնքում, 1-ին զանգվածի 61/62 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքի 50 քմ-ն տրվում է ռուսալեզու թերթերի («ՀԸ», «թԸ», «Լրաբեր» հեռուստահաղորդում) լրագրող, հրապարակախոս Բորիկ Ղազարյանին: Նա նախկինում նաեւ բռնցքամարտի ԽՍՀՄ չեմպիոն էր, բայց ավտովթարից հետո ընդհատեց մարզական իր թռիչքը եւ Ռուսաստանից վերջնականապես հաստատվեց Հայաստանում: Երկար տարիներ նա բնակվում էր «Գոլոս
ՈՆՑ ՈՒԶՈՒՄ՝ ՉԱՓՈՒՄ ԵՆ
«Քաղաքապետարանից պրծա, հիմա էլ ընկել եմ կադաստրի դռները: Պարզվում է՝ տարիներով տնօրինած տունը սեփականաշնորհելը բավականին բարդ գործընթաց է: Կադաստրի աշխատակիցները չափումներ են կատարել եւ իրենց ուզած թիվն են գրել»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Արամ Ենոքյանը: Երբ Երեւանի քաղաքապետարանը վերջապես թույլ է տվել տունը սեփականաշնորհել եւ մնում էր ընդամենը Կադաստրի պետական կոմիտեի չափագրումները կատարել
Նիհար են, բայց իրենց թվում է՝ գեր են
Ավելորդ քաշից ազատվելու համար երիտասարդ աղջիկներն ինչի ասես որ չեն դիմում «Ես միշտ թմբլիկ երե խա եմ եղել, բայց երբ 15-16 տարեկան էի, քաշս սկսեց ինձ անհանգստացնել: Կոմպլեքսավորվում էի իմ տեսքից, չէի կարողանում ինձ դուր եկած հագուստը կրել: Սկսեցի տարբեր սննդակարգերի միջոցով նիհարել: Երկու ամսում 65 կիլոգրամից դարձա 43: Այնուհետեւ սկսեցի հետեւել սննդիս, որպեսզի հանկարծ
ԵՐԿՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՆ
«Հայէլցանցերը» որոշել է բնակիչների հետ անօրինական գործարքների մեջ մտնող տեսուչներին «մաղել» Այս օրերին մայրաքաղաքի շատ թաղամասերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր նախաձեռնությամբ բաժանորդների նախկին հաշվիչներն ապամոնտաժում է եւ փոխարենը երկսակագնային հաշվիչներ է տեղադրում: Սա բնակչության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, որովհետեւ, վերջիններիս համոզմամբ, այդ հաշվիչներն աշխատում են հօգուտ «Հայէլցանցերի» եւ սխալ ցուցմունք են արձանագրում:
ԲԱՑ ՍԱՀՄԱՆԻ ԷՖԵԿՏԸ
«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում Հայաստանի համար դուռ կբացվի դեպի Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ, որոնք ունեն բեռների ընդունման մեծ հզորություններ: Նրա խոսքերով, Փոթիի նավահանգստում նավերը կարող են ընդունել առավելագույնը 600 կոնտեյներ, իսկ Միջերկրական ծովի նավահանգստի նավերը կարող են ընդունել մինչեւ 2500 կոնտեյներ: Ըստ Գ. Աղաջանյանի, սահմանի բացումը կհանգեցնի նրան,
ԴԱՐՁՅԱԼ ԳՆԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3,4% ընդհանուր գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով, սեպտեմբերին հաջորդել է 0,7% գնաճ: Պարենային ապրանքների գները 2009-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, աճել են 0,2%-ով, ինչն էլ կապված է ձվի եւ շաքարավազի 3,6-7,7% թանկացման հետ: 2009-ի սեպտեմբերին, նախորդ տարվա
Փողը տեղ հասավ
Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանին 500 մլն դոլարի տրամադրման վարկային համաձայնագիրը: Գումարը նախատեսված է Հայաստանի հարավային եւ հյուսիսային սահմանները կապող՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ֆինանսավորման համար: Վարկի առաջին մասնաբաժինը կլինի 60 միլիոն դոլարի չափով, որը կուղղվի Երեւան-Աշտարակ մայրուղու 18 կիլոմետրանոց հատվածի վերանորոգմանը: Այս ճանապարհահատվածի վերանորոգման համար Հայաստանի կառավարության կողմից կներդրվի $10 միլիոն: Վարկը Հայաստանին տրամադրվում
«Նաիրիտը» սկսում է աշխատել
Արդեն 2 օր է՝ ինչ «Նաիրիտ» քիմիական գործարանի՝ մայիսի 14-ի վթարի ենթարկված պոլիէթիլենային արտադրամասը սկսել է վերագործարկման գործընթացը: Ընկերության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հիմա դեռեւս փորձնական շրջան է եւ գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի միայն 15-20 օրից:
Վախենում է թուրքերի առաջարկներից
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների, նախաստորագրված Արձանագրությունների մասին խորհրդարանական լսումներ են լինելու: Երեկ «Դուպլեքս» ակումբում այդ առնչությամբ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Արձանագրությունները կոմպրոմիսային են ու պետք է հասկանալ, որ Թուրքիան էլ իր հերթին կարող է առաջարկություններ անել. «Այս կոմպրոմիսը ձեռք է բերվել տարիներ շարունակ ընթացող բանակցությունների արդյունքում, ինչպես
ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐՆ ԵՆ
Ըստ ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում տեղական արտադրանքի սպառման հույսը պետք է դնել միայն Թուրքիայի հայկական գաղթօջախի վրա: Սեպտեմբերի 1-ին հրապարակված հայ-թուրքական Արձանագրություններն ու ժամանակացույցը դարձան ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ հասարակությանը մտահոգող կարեւոր խնդիրներից մեկը: Տասնյակ այլ հարցերի թվում քննարկման թեմա դարձավ նաեւ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը: Բնականաբար, սահմանի
«ԷԼԻՏԱՅԻ ԳՈՐԾԸ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՄՈՏԵՑՆԵԼՆ Է»
Վստահ է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները դրանց հրապարակումից հետո ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում լայնորեն քննարկվում են: Եթե ընդհանրացնելու լինեք Թուրքիայում տեղի ունեցող քննարկումները՝ դրանք ինչպե՞ս կգնահատեք: – Ցանկացած մեծ ճամփորդություն սկսվում է մի փոքրիկ քայլից: Սակայն գոյություն ունեն տասնամյակներ ձգվող խնդիրներ, որոնք չեն կարող հաղթահարվել մեկ
ՐԱՖՖԻՆ ՄԱՆԴԱՏԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ Է
Երեկ, երբ լրանում էր այն ժամկետը, որի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր հետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը՝ «Ժառանգության» հիմնադիրը տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնեցման՝ սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները: Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը
Պահպանեցին ակադեմիկոսների անդորրը
Ոստիկանները խոչընդոտեցին «Միացում» նախաձեռնության ակցիան Երեկ «Միացում» հասարակական շարժման բողոքի ակցիան, որը պետք է տեղի ունենար Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որոնք ակցիայի կազմակերպիչներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին եւ բողոքի գործողության մասնակիցներին քաշքշեցին՝ արգելելով մոտենալ ակադեմիայի շենքին:Ըստ news.am-ի՝ ակցիայի մասնակիցները համառորեն դիմադրում էին, բայց, այնուամենայնիվ, ստիպված էին ցույցը շարունակել ԱԺ-ի դիմաց, որտեղ ոստիկանները նրանց
«ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ, ՈՐԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՍՆԵԼ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ»
Երեկ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ եւ լրատվամիջոցների ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քննարկեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Սերժ Սարգսյանը կոնկրետ տվեց այն հարցերի պատասխանները, որոնք այս օրերին հնչում են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Մեջբերենք մի քանի առանցքային հայտարարություններ: Ցեղասպանության ուրացում չկա. «Թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը բնավ չի նշանակում ցեղասպանությունը
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԵՆ
Բայց ըստ թուրք լրագրողի՝ ժամանակի ընթացքում «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա երկխոսություն» ծրագրով երեկ անցկացված առաջին քննարկման բանախոսներից մեկը «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարն էր: Ըստ նրա՝ Թուրքիայում մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի սեփական պատմության մութ էջերի, մասնավորապես, 1915 թվականի իրադարձությունների մասին, սակայն այդ ամենի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Յավուզ Բայդարի կարծիքով՝ այդ խնդիրը սկսեց Թուրքիայում քննարկվել


















































