Օրվա լրահոսը
ԿՏՈՐ ՄԸ ՄԵՂԵԴԻ
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո «Հայկական երաժշտությանը բնորոշ է արտահայտչամիջոցների չափազանց խնայողական գործածությունը: Ելեւէ՞ջ, թե՞ ձայների ծավալման ընթացք՝ ամեն ինչ խիստ չափավոր եւ ժլատ է: Երաժշտական այդ տարրերը նույնքան ծանրորեն եւ խնայողաբար են ծավալվում, որքան հայ մարդն է տքնաջան աշխատանք տանում՝ հայկական ժայռերի ու քարերի արանքում բարեբեր հողատարածք բանալու
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է
«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը պատրաստ է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այն կներկայացնեն կողմերին՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի ընթացքում»,- «Trend»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Վերջինս ասել է, թե այդ փաստաթղթի վրա համանախագահներն աշխատել են հուլիսի 25-26-ը՝ Կրակովում տեղի ունեցած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքային հանդիպման ժամանակ:
ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
2008թ. օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հակամարտության հետաքննություն իրականացնող միջազգային անկախ առաքելությունը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կհրապարակի իր զեկույցը: Սպասվում է, որ եվրոպական փորձագետները պատերազմ սկսելու մեջ կմեղադրեն Թբիլիսիին, իսկ Մոսկվան կենթարկվի քննադատության՝ դրան ոչ համարժեք արձագանքելու համար: Այսօր Բրյուսելում առաքելության ղեկավար Հայդի Թալյավինին, որը 2002-2006թթ. եղել է Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, մի քանի ամսվա աշխատանքի արդյունք հանդիսացող
ՄՈԼԴՈՎԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ
Երեքշաբթի օրը երկօրյա այցով Բրյուսել է մեկնել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Ինչպես տեղեկացնում է ԼվՑպՐՒՈՍր-ը, Մոլդովան պատրաստվում է Բրյուսելում Եվրամիության առջեւ բարձրացնել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման հարցը: Մոլդովայի իշխանությունները խոսում են չճանաչված հանրապետությունում խաղաղապահ ուժերը քաղաքացիական դիտորդների միջազգային առաքելությամբ փոխարինելու մասին: Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի նախարար Յուրի Լյանկեն, որն այդ այցի ընթացքում ուղեկցելու
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԱՏՕ-Ն ԿՎԵՐՍԿՍԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու հեռանկարը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը (նկարում): «Եթե պարզություն մտնի Վաշինգտոնի ծրագրերում, եթե մենք հասկանանք, որ իրականում հակահրթիռային պաշտպանության եվրոպական նախաձեռնությունը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության մարտավարության մի մասը չէ, ապա նման ջանքերը
Հերթական ահաբեկչություն՝ Աֆղանստանում
Երեքշաբթի օրը Աֆղանստանի հարավում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, որի զոհ են դարձել ամենաքիչը 12 եւ վիրավորվել 15 խաղաղ բնակիչներ: Կանդագար գավառի Մայվանդ հատվածով ուղեւորատար ավտոբուսի անցնելու պահին պայթել է ճանապարհի վրա տեղադրված պայթուցիկ սարքը: Զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ: Ծանր վիճակում գտնվող մի քանի վիրավորներ տեղափոխվել են ՆԱՏՕ-ի ռազմական հենակետ: Այս մասին տեղեկացնում
Ձերբակալվել է Սարկոզիին ս պառնալից նամակներ ուղարկողը
Ելիսեյան պալատի աշխատակիցները բռնել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հասցեագրված սպառնալիքներով եւ փամփուշտներով նամակը: Այդ մասին երեկ հաղորդել է France Presse-ը՝ վկայակոչելով արդարադատության համակարգում իր աղբյուրները: Ստացված տեղեկությունների համաձայն, «մեսիջը» ուղարկվել է Ռուբե քաղաքի փոստային ծառայությունից եւ «բռնվել» է սեպտեմբերի 22-ին: Աղբյուրի փոխանցմամբ, 2008թ. վերջերից սկսած սպառնալիքներ պարունակող նման նամակներ ստացել է ոչ միայն Սարկոզին,
«Պե՞տք է սպանել Օբամային»
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը հետաքննում է Facebook ցանցում հրապարակված հանրային կարծիքի ուսումնասիրությունը՝ պե՞տք է սպանել նախագահ Օբամային հարցադրմամբ: «BBC»-ի մատուցմամբ, այդ հարցման արդյունքները համացանցում հայտնվել էին շաբաթ օրը եւ անմիջապես հանվել, երբ կայքի ադմինիստրացիան իմացել էր դրա մասին: Հրապարակումը ցանցում տեղադրվել էր կայքի հետ կապ չունեցող կողմնակի ծրագրի օգնությամբ: Հարցումը, որը Facebook-ի ղեկավարները գնահատել են
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
«Կրթություն՝ բոլորի համար՝ կրթության որակի բարձրացման եւ ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ» թեմայով տարածաշրջանային համաժողովը երեկ Ծաղկաձորում էր համատեղել ոլորտի տեղացի եւ արտասահմանցի 21 մասնագետների: Ոլորտի փորձագետները վերլուծեցին տարածաշրջանում կրթական ծրագրերի որակը, դրա հետ կապված խնդիրները, ոլորտի միջազգային զարգացման միտումները, նորարարական մոտեցումները: Քննարկվեցին նաեւ կրթական ոլորտի բացառիկ ֆինանսական աջակցության եւ ներառական կրթության շուրջ եղած ընդհանուր մոտեցումները
«Արեւածաղիկը»՝ 10 տարեկան
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը 10 տարեկան է: «Հույսի կամուրջ» հ/կ հաճախող հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաների ջանքերով ժամանակին ստեղծված ամսագրի ծնունդը երեկ «Արմատ» ակումբում նշվեց՝ խոսելով հաշմանդամությանը վերաբերող խնդիրների մասին: Ամսագրի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը բացատրեց ամսագրի անվան ընտրությունը. «Արեւածաղկի սերմերը մարդիկ են՝ տարբեր իրենց կարողություններով, տարիքով, սեռով, նախասիրություններով, մաշկի գույնով: Բայց նրանք բոլորը մեկ ծաղկի
ՎԱՐՁԵՐԸ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ
Պրոռեկտորները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են, որ իրենց բուհի դիմորդները ֆինանսական պատճառներով բուհից դուրս չմնան: Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի օգնական Սաթենիկ Ալավերդյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով՝ այս տարի ուսման վարձավճարները մնացել են անփոփոխ: Նրա հավաստմամբ՝ 1-ին կուրսեցիների միայն 2%-ը դեռ չի վերջացրել վարձերի վճարումը, եւ նրանց համար վերջնաժամկետը
Աշոտ Մելքոնյանի կարծիքը հաշվի չառան
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը միակն էր, որ ակադեմիայի ընդհանուր ժողովում հստակորեն դեմ արտահայտվեց հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրություններին: Ինչպես արդեն «Առավոտում» (25.09.2009) տեղեկացրել էինք, ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ անդամները, ակադեմիայի գիտական հաստատությունների տնօրեններ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ժողովը լրագրողների համար փակ էր, սակայն ԳԱԱ մամուլի
ՕՏԱՐ ՀԱՅԵԼԻՆ ԵՎ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԸ
Նամակ՝ գրող Մովսես Պչակչյանին Սիրելի Մովսես, սիրով կարդացի ու ավարտեցի «Անցողիկը եւ անժամանցելին» վեպդ, վեպ, որը «Լուսավոր աչքերով օտարականը» վեպիդ բնականոն շարունակությունն էր, եւ պատկերացրու, կարդացի, հիացա քո աստվածատուր տաղանդով, բայց քեզ կարդալը կիսատ մնաց… Եվ հիմա գրականագետի խոսք չէ, որ ուզում եմ գրել, մի բան, որ ինձնից առաջ հրաշալի են արել Վեհանուշ Թեքեյանը, Ալեքսանդր
55,7 ՄԼՆ-Ի ԽԱԽՏՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացրած ստուգումների արդյունքները: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Շիրակի մարզպետարանում հայտնաբերվել են 20 միլիոն, իսկ Արմավիրի մարզպետարանում՝ 35,7 միլիոն դրամի խախտումներ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, կրթական եւ սոցիալական
ԱՐՁԱԳԱՆՔ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Մեր թերթի սեպտեմբերի 24-ի համարում «Մարզային գրադարանի մարտահրավերները» հոդվածով անդրադարձել էինք Տավուշի մարզային գրադարանի խնդիրներին, զրուցել գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի հետ եւ տեղեկացրել, որ գրադարանը չի ջեռուցվում, աշխատողները ահը սրտում փայտի վառարան են տեղադրում եւ փայտ գնելու համար տարատեսակ դռներ ծեծում, շենքը երկու անգամ այրվել է, բայց վերջին 50 տարում չի նորոգվել եւ այլն, եւ
«ՀՀ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՏՎԵԼ Է»
Հարցազրույց Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանի հետ – Այս տարվա ապրիլին, երբ քննարկվում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված «Ճանապարհային քարտեզը», Դուք հայտարարել եք. «Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի հիշատակի օրվանից մեկ օր առաջ, վիրավորական է մեզ համար: Դրա համար՝ վստահություն չունենք Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ: Դրսում ապրող հայերը Հայաստանից սպասում են ինչ-որ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի՝ եվրոպական ինտեգրմանը մեծապես նպաստելու, Հայաստանում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ծառայությունների համար Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Սյունիքի մարզում՝ Կապանի Երկաթուղայինների փողոցի 1ա շենքի թիվ 4 բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է Ռ. Ավանեսյանին պատկանող բնակարանի ննջասենյակը: Երեկ, ժամը 04.20-ին, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ Կապանի Հալիձոր թաղամասի թիվ 10 շենքի բակում: Այրվել է Ա. Մելքոնյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 30 ՏՍ 800 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը: Մեկ այլ հրդեհ
Կրքերը դեռ չեն հանդարտվում
Մաշտոցի պո ղոտայի թիվ 17 շենքում է գտնվում Ե. Չարենցի տուն-թանգարանը: Այն զբաղեցնում է 1-3 հարկերը: Վերջերս շենքում հայտնվել է նոր հարեւան. 4-րդ հարկի 16, 17, 18 բնակարանների սեփականատեր է դարձել Ռուզաննա Հարությունյանը: Այնտեղ սկսվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ահազանգում է, որ շինարարները շինանյութն ու աղբը տեղահանում են թանգարանի ապակյա
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
Լիազորությունների յուրացման նախադեպ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Սիլվա Շահվերդյանը երեկ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանին: «Հանգուցյալ ամուսնուս՝ Սաշա Շահվերդյանի հետ 25.08.92թ. ձեռք ենք բերել Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 բնակելի տունը: Նշված տան իմ բաժնեմասը որեւէ մեկին չեմ օտարել կամ որեւէ այլ ձեւով
ԱՅՍ ՏԱՐԻ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՎԻ
Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով, այս տարի ժամանակավորապես դադարեցվել է երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելու ծրագիրը: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը: Ճանապարհային երթեւեկության բեռնաթափման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ 71 ավտոբուս փոխարինել է 157 միկրոավտոբուսների՝ 6 երթուղիներում: «Այս տարի միայն 4-րդ երթուղում 12 նոր «Նեման» մակնիշի փոխադրամիջոցներ են երթուղի մտել, բայց ոչ փոխարինման
ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Ամենայն հավանականությամբ, A/H1N1 գրիպի կանխարգելման նպատակով պատվաստանյութը Հայաստան կհասնի հոկտեմբեր ամսին: Այս մասին «Ա1+»-ին հայտնել է առողջապահության նախարարի առաջին տեղալ «Խոզի գրիպի» դեմ պայքարի օպերատիվ հանձնաժողովի նախագահ Հայկ Դարբինյանը: Նշենք, որ մեր առողջապահության նախարարությունը արդեն դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությանը՝ տրամադրելու այդ պատվաստանյութը, որի սինթեզման
Կովերը՝ ականների վրա
Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից գողացված անասունները «բախտավո՞ր» են «Առավոտը» բազմիցս է անդրադարձել Նոյեմբերյանում անասնագողություններին, այդ հանցագործությունների խրոնիկ չբացահայտումներին եւ ականների վրա պայթող անասունների խնդիրներին: Սեպտեմբերի 28-ին գրանցվել է հերթական դեպքը: Սեպտեմբերի 28-ին, ժամը 16-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի բնակիչների երեք կով պայթել է հայ-ադրբեջանական սահմանագոտու ականների վրա: Այդ օրը թաղի հերթապահ նախրապանը 79-ամյա Վազգեն Մարգարյանն
«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ»
Այս կարծիքին է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Այս օրերին տաքսու վարորդից, կոշկակարից սկսած՝ մինչեւ քաղաքական գործիչ ու պատմաբան, քննարկում են հայ-թուրքական սահմանի բացման առիթով նախաստորագրված Արձանագրությունների թեման: Բացի այն, որ շատ-շատերը գտնում են, որ սահմանի բացումով հայերը մի շարք կարեւոր հարցերում Թուրքիային տանուլ կտան, հանրության դժգոհությունը հարուցել է նաեւ պատմական խնդիրներով զբաղվող միջկառավարական հանձնաժողովի
«ՄՏՍ ԿՈՆԵԿՏ» ՄՈԴԵՄ՝ ՆՈՐ ԳՆՈՎ
Այսուհետ «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմը կարելի է ձեռք բերել առավել մատչելի գնով. նախկին 30 հազարի փոխարեն, այժմ այն արժե ընդամենը 20 հազար դրամ: Այս մասին հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից: «ՄՏՍ Կոնեկտը» HSPA/UMTS/EDGE/GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս համակարգչի միջոցով օգտվելու անլար ինտերնետից՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծածկույթի ցանկացած կետում: Ինտերնետից օգտվելու համար բջջային
Արժութային շուկան չի ցնցվի
Վստահ է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը «Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում կարող է դրամի արժեւորում տեղի ունենալ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Նրա խոսքերով. «Դա կապված է այն բանի հետ, որ բանկերը չեն կարող երկար ժամանակ բաց դիրքեր պահպանել եւ սկսելու են արտարժույթ վաճառել»: Իսկ դոլարի այժմյան արժեւորումը
ԲՅՈՒՋԵՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ Է
«Հաջորդ տարի թոշակների, աշխատավարձերի, սոցիալական եւ մնացած բոլոր կարգի վճարումների բարձրացում չենք նախատեսում: Կլինեն որոշակի բարձրացումներ, որոնք հաշվարկային բնույթ ունեն՝ մասնավորապես քաղծառայության ստաժի հետ կապված, նույնը վերաբերում է նաեւ թոշակներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ փաստելով, որ այս տարվա աշխատավարձերն ու թոշակները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարձր են: 2010-ի բյուջեն,
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՈՉ ԿՈՂՄ ԵՆ, ՈՉ ԷԼ՝ ԴԵՄ
Այսպիսին էր տպավորությունը Շիրակի մարզում կատարված քննարկումից Երեկ Գյումրիում, բազմաթիվ մտա վորականների մասնակցությամբ, առաջին անգամ տեղի ունեցավ հասարակական քննարկում՝ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով: Կազմակերպիչները՝ «Շիրակ կենտրոն» ու «Կարմիր նառ» հ/կ-ների նախագահներ Վահան Թումասյանն ու Կարեն Պողոսյանը, սկզբից եւեթ շեշտեցին, որ այն նախաձեռնել են ոչ թե Սերժ Սարգսյանի «հրահանգով» կամ նրա կոչին ընդառաջ, այլ ինքնակամ, որպեսզի պարզեն,
Խոշտանգում են «բացառիկ ցինիզմով ու սադիզմով»
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել իր երիտասարդական թեւի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դեմ «թխված» գործի վերաբերյալ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջինիս գործը ի սկզբանե «ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն օրինակ էր»։ Անդրադառնալով այդ գործի, Տ. Առաքելյանի ձերբակալության եւ նրա դեմ մեղադրանք առաջադրելու նախապատմությանը՝ Կոնգրեսը փաստել է, որ «երկար ժամանակ է, ինչ Տիգրան
ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՃՈՎ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը վերանայե՞լ է Ադրբեջանի պատվիրակների հայտարարություններն անարձագանք թողնելու մոտեցումը: ԵԽԽՎ-ն երեկ երեկոյան վերջապես ընտրեց Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար՝ 59-ամյա նորվեգացի Թորբյորն Յագլանդին, որն ընտրությունների առաջին փուլում ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 165 ձայն, իսկ նրա մրցակից լեհ Վլոդզիմեժ Չիմոշեւիչը՝ 80 ձայն: Ըստ «Ռեգնումի»՝ քվեարկությունից առաջ լեհական պատվիրակները միացել էին այն նախաձեռնությանը, ըստ որի՝


















































