Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ նկատի չ’առնուիր սփիւռքի հայութեան ցաւերն»

Զարմանում են սփյուռքահայերը Երեկ Գլենդեյլում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության հանրահավաքը, որին ելույթ է ունեցել «Նոր օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Մինաս Գոճայանը: Նա մասնավորապես ասել է. «ՌԱԿ-ի եւ Հայաստանի ՌԱԿ-ի դիրքը միանգամայն յստակ է։ Մենք կ՛ըսենք. «Այնքան ատեն, որ ՀՀ արտաքին գերատեսչութիւնը չունի մշակած յստակ ծրագիր՝ Թուրքիոյ կառավարութիւններու կողմէ 1915 թուականի սկսած եւ մինչեւ

ԵՊՀ-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Է

ԵՊՀ 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում են արտասահմանից ժամանած տասնյակ մասնագետներ: ԵՊՀ պատմության թանգարանի առաջին տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը եւ թանգարանի աշխատակցուհին կտրում են «կարմիր ժապավենը»: Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ. սա ԵՊՀ պատմության թանգարանի հասցեն է: Երեկ ավելի քան տասնամյա դադարից հետո այն վերաբացվեց: «Առավոտի» հետ զրույցում թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանն այս

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային արժույթի «լողի» առանձնահատկությունները Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում արտարժույթի շուկայում՝ հիշեցնում է տարեսկզբի իրավիճակը, երբ Կենտրոնական բանկը շուրջ երկու ամիս ամեն օր տասնյակ միլիոնավոր դոլար էր վաճառում՝ երկարաձգելու համար դրամի կայունության խաբկանքը: Արդյունքում՝ փոշիացավ երկրի արտաքին պահուստների զգալի մասը, մի քանի բանկեր իրենց ապահովագրեցին կորուստներից, մի շարք օլիգարխներ էժան դոլար

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը դարձավ մեկ տարեկան: Արդեն հայտնի է, որ 2010-ի պետական բյուջեի նախագծում այս նախարարության համար երեք անգամ ավելի մեծ գումար է առանձնացված, քան այս տարի էր տրվել: Արդարացվա՞ծ էր նախարարության ստեղծումը, կառույցի գործունեությունը տեսանելի՞ էր: Այս հարցերի շրջանակում են ՀՀ Սփյուռքի նախարարության մասին ստորեւ բերվող կարծիքները: Յուրի Ավետիսյան (բանասիրական գիտությունների դոկտոր,

Պաթոլոգիա չի հայտնաբերվել

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է «Առավոտը» վերջերս անդրադարձել էր Քիշմիշ Քլոյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակին: Ք. Քլոյանը գրել էր. «Չնայած մի շարք հիվանդություններին (սրտի արատ, ֆիզիկական թեկուզեւ ոչ ծանր աշխատանք կատարելիս սրտի շրջանում զգացվում են ուժեղ ծակոցներ), որդիս՝ Էդվարդ Համլետի Մերոյանը, 05.12.2008թ. Աշտարակի ՏԶԿ-ի կողմից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության»: Հիշեցնենք, որ 2007թ.-ին Էդվարդի

ՈՍԿՈՐՆԵՐ՝ ԹԶԲԵՀԻ ՀԱՄԱՐ Արթիկի գաղութում սկսվել է քննություն՝ «Ոսկորի գործով»: Դատապարտյալներից Մկրտիչ անունով մեկը դատապարտյալ Արամ Հ.-ին է փոխանցել ոսկորներ՝ թզբեհ պատրաստելու համար: Ընդ որում, դատապարտյալի տեղեկացմամբ, այդ ոսկորներն իրեն են հանձնել Երեւան-Գյումրի երթուղային տաքսիում: Սակայն թզբեհի հումքը ՔԿՀ աշխատակիցներն առգրավում են, քանի որ ոսկորների մեջ առկա էր 3 մլ հեղուկով ներարկիչ՝ յուրահատուկ բուրմունքով: Ա.

Կարգազանցի խարանով

Երեկվանից Ճանապարհային ոստիկանությունը կարգազանց հետիոտներին պետք է տուգաներ 3000 դրամով: Սպասվում էր, որ նրանք կտարվեն բաժիններ, եթե անձը հաստատող փաստաթուղթ չունենան: Ըստ ոստիկանների, կարգազանց են համարվում այն հետիոտները, որոնք չեն օգտվում ստորգետնյա անցուղիներից, չեն անցնում լուսացույցների ու տարբերանշանների տակով: Երեկ մայրաքաղաքի տարբեր մասերում քաղաքացիներն իներցիայով անցնում էին բոլոր հնարավոր ճանապարհներով, ճողոպրելով ավտոմեքենաների հետ հնարավոր բախումներից:

ԱՄԵՆ ՎՃԻՌ ԻՐ ԳԻՆՆ ՈՒՆԻ

Տուժողի իրավահաջորդի օգտին կայացրած վճիռը չի կատարվում «Առավոտ» այցելած Հենրիկ Մալխասյանը 10 տարի առաջ ԼՂՀ-ում զոհված զինվորի՝ Կարեն Մալխասյանի հայրը հայտնեց, որ որդու սպանության գործը այդպես էլ մնաց խեղաթյուրված: Սպանված զինվորի հորը տրվել է քաղհայցով դատարան դիմելու հնարավորություն. «2003-06թթ. Վարդենիսի ԴԱՀԿ աշխատակիցներ Մհեր Խուրշուդյանը եւ Գագիկ Աղաջանյանը, համագործակցելով մարդասպան Մխիթար Մկրտչյանի հետ, նրանից չեն բռնագանձում

ԱՆՋԱՏԵԼ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ

«Սեպտեմբերի 25-ին, առանց ինձ տեղյակ պահելու, եկել են ու գազը անջատել: Ընդ որում, դա արել են առանց ինձ զգուշացնելու, այնինչ՝ իմ եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի 2.2.7 կետով նախատեսվում է, որ գազամատակարարումը դադարեցնելու մասին կազմակերպությունը պետք է նախօրոք տեղյակ պահի սպառողին եւ ներկայացնի դրա պատճառները: Քանդել են հաշվիչը, խողովակի վրա ռետինե խցան են դրել եւ

ԿԻՄԱՆԱՆՔ, ԵՐԲ ԱՆՑՆԵՆՔ

Այս տարի Երեւանի կենտրոնական փողոցների 4 մեծ խաչմերուկներում լուսակիրների կողքին 16 վայրկյանացույցեր են տեղադրվել: Դրանք հստակ ցույց են տալիս, թե որքան ժամանակ ունես փողոցն անցնելու համար: «Առավոտի» հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր սարքի համար ծախսվել է մոտ $1000: Մ. Կրոյանն ասաց նաեւ, որ մինչեւ

Անհիմն մերժում են

«Շենգեն վիզա» չտրամադրելու պատճառով ձախողվում են գիտահետազոտական լուրջ ձեռնարկումները: Դիսմորֆոլոգիային նվիրված 20-րդ գիտաժողովի շրջանակներում oրերս Ստրասբուրգում կազմակերպվել էր հանդիպում՝ եվրոպական երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների մասնագետների հետ, որին մասնակցության հրավեր էին ստացել նաեւ ՀՀ բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը եւ կենտրոնի ընտանեկան բժիշկ Գ. Շահսուվարյանը: Կազմակերպիչների կողմից ուղարկված հրավերը, սակայն, բավարար երաշխիք

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ

Գործարարներն իրենց գրպանը լցնելու համար թիրախ են դարձնում հասարակության ամենախոցելի խմբին՝ մանուկներին: Երբ սպառողը շուկայից գնում է ժամկետանց սննդամթերք եւ որակական որեւէ չափանիշների չհամապատասխանող արտադրանք՝ կամ գնված ապրանքը հետ է վերադարձնում խանութին, կամ վատագույն դեպքում գտնում տվյալ արտադրանքն արտադրողին ու բողոքում՝ փոխարենը պահանջելով դրամական փոխհատուցում: Բայց, երբ ժամկետանց, առողջության համար վնասակար արտադրանքը վերաբերում է մանուկներին,

ԼՈՌՎԱ ՄԱՐԶԸ ԿԴԱՐՁՆԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Կառավարության երեկվա հերթական արտագնա նիստը տեղի է ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման նիստերը դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման վրա: Նիստում հաստատվել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։ Կառավարությունն իր որոշմամբ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Երեկ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը՝ կապված Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների հետ: «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ գազամատակարարման վերականգնումը նախատեսվում է հոկտեմբերի 5-ից: Իսկ ռուսական գազի մատակարարման դադարեցման հետ կապված՝ սպառողները խնդիրներ չեն ունենա, քանի որ կօգտագործվեն Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարանի պահուստները:

ՄԵԿԸ ԿՈՂՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԵՄ

Հայ-թուրքական նախաստորագրած Արձանագրություններով երկու երկրների հարաբերությունները շարունակելը նման է ինքնաթիռից վայր թռչելուն, որ հետո են մտածելու փրկվելու մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա հիմնախնդիրները, որոնք, նրա համոզմամբ, արագ լուծման կարիք ունեն. «Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանում մեկ շնչին

.«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳԵՐԻ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Ըստ թուրք գործիչների, Թուրքիան այսօր ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող 2 Արձանագրություններն ու գործողությունների ժամանակացույցը դարձան ոչ միայն քաղաքական ուժերի, այլ՝ հասարակության քննարկման կարեւորագույն թեման: Սեպտեմբերի 1-ին հրապարկված թվով 2-րդ Արձանագրությունը (1-ը հրապարակվել է այս տարվա ապրիլին)

ԵԽԽՎ-ՈՒՄ՝ ԹԵՂՈՒՏԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ն ընդունել է մի հանձնարարական, որով կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն ընդունել, որում կամրագրվի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը, որը որպես նման լրացուցիչ արձանագրության ընդունման անհրաժեշտության օրինակ՝ բերել է «Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը»: Նա ելույթում

Զորի Բալայանը երեխա՞ է մորթել

Հնարավո՞ր է պաշտպանվել ԵԽԽՎ անձեռնմխելի պատվիրակների սուտ եւ զրպարտիչ հայտարարություններից: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կոալիցիան ներկայացնող պատգամավորները երեկ շրջանառության մեջ են դրել բանաձեւի մի նախագիծ, որով առաջարկվում է կանոնակարգում անել այնպիսի փոփոխություններ, որոնցով կապահովվի այլ անձանց պատվի եւ արժանապատվության հանդեպ հարձակումներից պաշտպանություն: Այս փաստաթղթում մասնավորապես հիշեցվում է, որ ԵԽԽՎ պատվիրակներն անձեռնմխելիություն ունեն, եւ իրենց հայտարարությունների կամ

ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԷԼԻ ԵՆ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Իսկ երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը նոր առաջարկ արեց՝ ձեւավորել մեխանիզմներ ՀՀ ոստիկանության դեմ բողոքները քննելու համար: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ վերջապես քննարկեց Հայաստանի հարցը: Ողջ շաբաթվա ընթացքում այդ հարցն անընդհատ օրակարգում հետաձգվում էր՝ սկզբում 7-րդն էր, հետո դարձավ 11-րդը, հետո՝ 13-րդը: Պատճառը պարզ է՝ ԵԽԽՎ այս նստաշրջանում այլ հարցեր էին հրատապ: Մոնիտորինգի հանձնաժողովն իր նիստերում

ՀԱՅԸ, ԹՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅԸ

Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ. – Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չէի շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ԵԿԵԼ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշնեւում կայանալիք

«ԱՆՀՈՒՅՍ ԳՈՐԾ Է ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ՀԱՄՈԶԵԼԸ»

Երեկ ԱԺ լսումներում բուռն եւ կրքոտ քննարկումներ տեղի ունեցան, ելույթներն աննախադեպ շատ էին ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանական լսումներ անցկացվեցին նախաստորագրված արձանագրությունների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցի քննարկման վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ՝ թարգմանիչներով, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, քիչ

«ՔՐԴԻ ԼՈԼՈ ՉԿԱՐԴԱՔ»

Զգուշացնում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը – Հայ-թուրքական թեմայի շուրջ երեկվա խորհրդարանական լսումներին հրավիրված էր նաեւ ՀԿԿ-ն, սակայն չմասնակցեցիք: Ինչո՞ւ: – ՀԿԿ-ն իր կարծիքը այդ թեմայի վերաբերյալ շատ վաղուց է արտահայտել եւ իր առաջարկները արել է սեպտեմբերի 11-ին տարածած կենտկոմի հայտարարությամբ: Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, երբ տասն օր հետո այդ փաստաթղթերը պետք

«ՆՈՐԷՆ ՄՌԱՅԼ ԱՄՊԵՐ ԿԸ ԽՏԱՆԱՆ»

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում կայացել էր մեծ հանրահավաք եւ երթ՝ կազմակերպված Ռամկավար ազատական կուսակցության կողմից: Հավաքում ելույթ է ունեցել «Նոր օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Մինաս Գոճայանը՝ ներկայացնելով ՌԱԿ Արեւմտյան ԱՄՆ-ի տարածաշրջանային վարչության խոսքը: Նա, մասնավորապես, ասել է. «Կրկին անգամ փոթորկած է հայութեան երկնակամարը, նորէն մռայլ ամպեր կը խտանան հայոց երկինքին վրայ: Կը սպասուի հայակուլ

ԵՐԳԵ՞Լ, ԹԵ՞ ՉԵՐԳԵԼ

Այս է խնդիրը Երեւանի կարաոկեներում Աշխարհում առաջին անգամ կարաոկեն հայտնվել է ճապոնական բարերից մեկում՝ նախորդ դարի 70-ականներին: Կոբէ քաղաքի բարերից մեկում աշխատող երաժիշտ-գործիքավորող Դայսուկէ Ինոուէն է աշխարհով մեկ հայ-տնի դարձած եւ երիտասարդների սիրելի զբաղմունքի վերածված այս «սուբ-կուլտուրայի» հեղինակը: Հայաստանում առաջին կարաոկե բարերը հայտնվեցին 1999-2000 թվականներին, սակայն դրանց նկատմամբ հետաքրքրությունը ինչպես ողջ աշխհարհում, այնպես էլ մեզ

Գուցե վետերաննե՞րը ոգեւորեն

Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության հրավերով հոկտեմբերի 2-ին «Միկա» մարզադաշտում կկայանա հայ եւ վրացի վետերան ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը: Այս առիթով Վետերանների միությունում ասուլիս էր կազմակերպվել: «Առավոտը» նշված ժամին միությունում էր ու մոտ մեկ ժամ համբերատար սպասում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների ժամանմանը: Այդ ընթացքում հասցրինք զրուցել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հետ: Հասցրինք, քանի որ լրագրողներն այդպես էլ չեկան ու

Բայրամովն արդարանում է

Աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Ռովշան Բայրամովը ադրբեջանցի մարզասերների առջեւ արդարանալով նշել է, թե Հերնինգում Ռոման Ամոյանից կրած իր պարտությունը պատահականություն էր: «Մինչ այդ ես նրան չորս անգամ հաղթել եմ,- արդարացել է նա «Azerisport»-ի թղթակցին տված հարցազրույցում:- Հինգերորդ անգամ հաղթանակը նրա կողմը եղավ: Հավանաբար դրանում դեր խաղաց իմ հոգնած լինելը:

Մրցավարները հայտնի են

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը վարել վստահվել է Շվեդիայի մրցավարական անձնակազմին՝ Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Հենրիկ Անդրենը եւ Ստեֆան Վիտբերգը: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Մարտին Ինգվարսոնը: Հայտնի են նաեւ նույն երկրների երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարները, որոնք

Կրկին ոչ-ոքի

Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվող շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ֆրանսուհի Մարի Սեբագի հետ: Մյուս պարտիաներում Չժու Չենը (Քաթար) պարտության մատնեց մոնղոլուհի Բաթույագ Մոնգոնտուուլին, չինացիներ Ցզյույ Վանցզյուն եւ Սյույ Յույհուան, համապատասխանաբար, իրենց հայրենակիցներ Չժաո Սյուեին եւ Շեն Յանին, Նանա Ձագնիձեն՝ Բեթյուլ Իլդիզին (Թուրքիա), իսկ

Մեկնել է բասկետբոլի խնդիրներով

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Գեորգիս Վասիլակոպուլոսի հրավերով երեկ մեկնեց Աթենք՝ հանրապետությունում բասկետբոլի զարգացման հետ կապված մի ամբողջ շարք հարցեր քննարկելու նպատակով: Դեռ 2008 թվականին ՖԻԲԱ-ն ձեռնամուխ է եղել մի ծրագրի իրականացման, որը պետք է նպաստի Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: Թե ինչպե՞ս է դա կյանքի կոչվելու, վերջնականապես հայտնի կդառնա Ռոստոմյան-Վասիլակոպուլոս հանդիպումից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930