Օրվա լրահոսը

«ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ»

Ասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը – Պարոն Մանուկյան, ինչպես հայտնի է՝ նախաստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները պարունակում են դրույթ խորհրդարանների կողմից դրանք վավերացվելու մասին: Սա նոր երեւույթ է հայ դիվանագիտության պատմության մեջ, քանի որ նախկինում երբեւէ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պայմանագրերը չեն վավերացվել ԱԺ-ում: Սա ընդունվա՞ծ կարգ է միջազգային իրավունքում: – Հայաստանի Հանրապետության

ԱՆԻՄԱՍՏ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿԵՂԾ ԴԵՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Շուկայում հայտնաբերվել է կեղծ աուգմենտին դեղանյութ: Այս դեղափոշու 1 գրամի եւ 200 գրամ լուծույթի մեջ հայտարարագրված ամոքսիլին եւ քլավալանաթթու ակտիվ դեղանյութերի փոխարեն դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հայտնաբերել է ամպիցիլին: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, առողջապահության նախարարությունից պարզաբանել են, թե աուգմենտինի փոխարեն ամպիցիլին ներարկելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության համար:

ՀԲ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսիոն երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի՝ 2010-ին Հայաստանում իրականացվելիք ամենակարեւոր միջոցառումներից մեկը կապված է մրցակցային հանձնաժողովի հետ, այն է՝ հանձնաժողովի անկախության եւ կիրարկման կարողությունների բարելավմանը նպաստելը: Ռ. Տալիերսիոյի փոխանցմամբ, ծրագիրն արդեն վավերացված է եւ առաջիկայում կսկսի գործել:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի վահանակները կպատմեն մեր պատմության մասին

6-ամյա գոշեցի Արթուրիկը Գոշավանքի մասին միայն տատիկից է լսել, այն էլ՝ կցկտուր տեղեկություններ. «Որոշել եմ պատմաբան դառնալ, տատիկս ասում է՝ մենք ունենք հարուստ պատմություն, գյուղի վանքն էլ պատմության մի մասնիկ է: Դեռ կարդալ չգիտեմ, հենց սովորեմ՝ կգամ վանքի մոտ տեղադրված «տախտակներից» կկարդամ վանքի մասին: Ասում են՝ դրանց վրա վանքի պատմությունն է գրված»: Օրերս Գոշավանքի տարածքում

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՅՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Տասնյակ գործարարների ու գերատեսչությունների դռները թակելը որեւէ օգուտ չի տվել, գրեթե ոչ ոք Ժորա Հակոբյանին օգնության ձեռք չի մեկնել: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Ժորա Հակոբյանը զրկվել է իր ողջ ընտանիքից, մահացել է փոքր տղան, հետո զորամասում սպա ծառայող որդին, ապա՝ հարսը: Այսքանի հետ մեկտեղ, մնալով բոլորովին մենակ՝ առանց որեւէ հարազատի եւ կերակրողի, 63-ամյա թոշակառուն

ՎԵՐԱՀՍԿԻՉԸ ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԻ՞ ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ

«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այս պահին Շիրակի մարզի համայնքապետարաններում ու պետական կառույցներում ստուգումներ անցկացնող Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը անչափ հետաքրքրված է մարզի՝ 2007-2009 թվականներին ապամոնտաժված ջրագծերով: Հիշեցնենք, որ խոսքը ալան-թալանի ենթարկված թուջե թանկարժեք խողովակների մասին է, որի ապօրինի ապամոնտաժման մեջ Շիրակի գյուղացիները, մասնավորապես՝ մարմարաշենցիները, երեք տարի առաջ մեղադրում էին նաեւ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ

ԻՐ ԳՈՐԾԵՐԸ ԹՈՂԱԾ՝ ՀՈՍԱ՞ՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ

Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաճամի հետ կապված բոլոր պետական կառույցները նվազեցնում են կոմունալ ծախսերը, արդեն մի քանի ամիս է՝ փորձում են խնայել էլեկտրաէներգիան ու ջուրը, Շիրակի մարզպետարանը օգտագործած էլեկտրաէներգիայի ծավալով ռեկորդ է սահմանում: Մարզպետարանի մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջերս պարզվել է, որ, սկսած 2004-ից մինչեւ նախորդ ամիս, մարզպետարանը ամսական մոտ 13 000 կիլովատ էլեկտրաէներգիա է օգտագործել,

2010-Ի ԲՅՈՒՋԵՆ՝ ԱՋՈՒՁԱԽ ԾԱԽՍԵՐ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

«2010-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել եւ կներկայացվի Ազգային ժողով։ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, փաստաթղթի համաձայն, հաջորդ տարվա համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը կկազմի 183 մլրդ դրամ։ ՀՀ համայնքների

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՊԵՏ-ՊԵՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Գագիկ Բեգլարյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալուց ի վեր քաղաքապետարանում «լուրջ» փոփոխություններ են տեղի ունեցել: Փոփոխությունների է ենթարկվել նաեւ այդ կառույցի՝ լրատվամիջոցների հետ շփվելու կարգը: Նախկինում որեւէ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար լրատվամիջոցը հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով կոորդինատ էր ստանում ու այս կամ այն պաշտոնյային փոխանցում հարցը: Հիմա, բացի այն, որ քաղաքապետարանի հեռախոսահամարներն իրար են խառնվել,

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՄԵՋ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե «խոզի գրիպից» խուսափելու համար պետական սահմանային անցումային կետերում ուժեղացվել է ուղեւորների հսկողությունը, «Զվարթնոցում» ականատես եղանք այլ իրավիճակի: Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի, այլ կերպ ասած՝ «խոզի գրիպի» տարածվածության վերաբերյալ: Ընդ որում, ամեն անգամ մեջ բերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները,

Հայաստան-Սփյուռք կապ չկա՞

Ըստ ՀՀ առաջին նախագահի՝ չի կարելի ազգային խնդիրներն առանձնացնել պետականներից «Եթե Սփյուռքը ճիշտ արձագանքեր 2008 թվականի նախագահական ընտրություններին, մարտի 1-ի իրադարձությունների, քաղբանտարկյալների առկայության փաստին, չհանդուրժեր դրանք, ապա արտաքին քաղաքականությունում չէր լինի այս վտանգավոր պահը»,- սեպտեմբերի 26-ին՝ շաբաթ օրը, ելույթ ունենալով համահնչակյան 19-րդ համագումարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ՝ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ-թուրքական

«ՄԵՆՔ ԱՆՏԱԳՈՆԻՍՏՆԵՐ ԵՆՔ»

Շարունակում ենք ներկայացնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դատողությունները հայ-թուրքական սահմանի բացման չհիմնավորվածության վերաբերյալ: Տնտեսական- հումանիտար Մեր զրուցակիցը նաեւ նախագահի մոտ հրավիրված քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ թեեւ Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է, ՀՀ 100-120 հազար քաղաքացիներ ամեն տարի, առանց որեւէ խնդիրների, հանգստանում են Միջերկրական ծովի թուրքական ափերում: Համաձայն թուրքական աղբյուրների, տարեկան 75 հազար

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՀՅԴ-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Երեկ «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ կանխելու համար հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը, «Ժառանգությունը» համագործակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս՝ տարբեր ակցիաների միջոցով: Կուսակցությունների նախնական խորհրդակցությունների արդյունքում արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ: «Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավելիին, քան դա հնարավոր կլիներ առանձին

«Կներեք, որ կաշառք եմ վերցրել»

Զղջում է Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Ճուղուրյանը: Ինչպես տեղեկացրել էինք «Բռնել են կաշառակեր դասախոսի» լուրում («Առավոտ», 26 սեպտեմբերի), անցյալ շաբաթ ԱԱԾ աշխատակիցների կողմից 4000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Ճուղուրյանը: ԲՀԿ լրատվական ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանն «Ա1+»-ին հայտնեց, որ նա

«ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՏ ԾԱՆՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆԵԼ»

Այսպես է կարծում Ստեփան Զաքարյանը, իսկ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Սփյուռքի հետ հանդիպումները լինելու են ձեւական բնույթի: Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր փոփոխությանը վերաբերող հարցերը Սերժ Սարգսյանն առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է քննարկել Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ իր այս շրջագայության եւ քննարկվելիք հարցերի մասին Սերժ Սարգսյանն ասել էր՝ անկախ այն բանից՝ հրապարակված արձանագրությունները

«ՆԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՆԱՉԱՌ ՉԷՐ»

Վստահ են ընդդիմադիրները՝ համոզված լինելով, որ ԱԺ փոխնախագահը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է փոխանցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը նաեւ գլխավորում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Համաձայն ԱԺ

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ ԵԿԱՎ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը երեկ հայտնեց, որ հանրապետության առանձին շրջաններում ձյուն է տեղացել: Առավոտյան եւ կեսօրին, երբ մայրաքաղաքում անձրեւում էր, ձյուն էր տեղում Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Քուչակ-Ապարան, Ճամբարակ-Բերդ ճանապարհների տարբեր հատվածներում, Սեւանի Սեմյոնովյան լեռնանցքի շրջանում: Բարեբախտաբար, ոչ մի ճանապարհ չի փակվել:

Օգոստոսի 26

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ծանրաբեռնվածությունից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ հուսահատվել, ամեն ինչ դեռ առջեւում է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ

«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻ ԷՋԵՐԻՑ»

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ լույս է տեսել Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Թեքեյան մշակութային կենտրոնում: Գրքի թարգմանիչն ու խմբագիրն է Արտաշես Մարտիրոսյանը: Ներկայացված են բանաստեղծի բազմանդամ ընտանիքի հայտնի ու անհայտ էջերը՝ հիմնված հուշերի, նամակների եւ օրագրային գրառումների վրա: Թումանյանի երեխաները նամակագրություն են ունեցել եւ՛ միմյանց, եւ՛

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Վերջերս Վանաձորը հյուրընկալեց մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան «Ես մարդ եմ» կինոփառատոնը: Եռօրյա ցուցադրումները տեղի ունեցան քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հանդիսատեսը հայկական իրականության հետ հատկապես ընդհանրություններ նկատեց «Եգիպտոս. մենք ձեզ հետեւում ենք» եւ «Աշխատող մայրիկը» ֆիլմերում: Առաջինը պատմում էր 2007թ. Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների մասին, որտեղ չնայած նախապես հայտարարված դեմոկրատական սկզբունքների եւ բոլոր

«Ես մարդ եմ»

հարավկովկասյան կինոփառատոնը կայացավ Կապանում Սեպտեմբերի 24-ին Կապանում հանդիսավոր փակման արարողությամբ ավարտվեց «Ես մարդ եմ» խորագիրը կրող հարավկովկասյան կինոփառատոնը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 22-ին՝ «Ասիլ» (Ղրղըզստան) եւ «Սատանային նորից իր որջը տար» (ԱՄՆ) վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Կինոփառատոնը Կապանում անցկացվում էր առաջին անգամ եւ տեւեց 3 օր: Հասարակությունը հնարավորություն ստացավ դիտելու հայերեն թարգմանությամբ ներկայացվող «Ընձուղտն անձրեւի տակ»

Օրինակ վերցրեք Խաշթառակից

Այս հայտարարությունը փակցված է ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղապետարանի պատին: Այս տարվա մայիսի 29-ի «Առավոտում» Խաշթառակի մասին հրապարակման մեջ նշել էինք, որ խորհրդային տարիներին գյուղը առանձնահատուկ բնակավայր է եղել՝ Հայաստանի «Հոլիվուդ»: Այստեղ են նկարահանվել հայկական մի շարք սիրված ֆիլմեր՝ «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան»: Գյուղապետ Հայկ Քամալյանն էլ

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԸ

Այսօր մոտ 20 000 բնակիչ ունեցող Իջեւանը ժամանակին մի փոքր թաղ էր: Հին Իջեւանը Ժամի թաղ անվամբ թաղամաս է նոր քաղաքում եւ առանձնանում է մյուսներից իր ավանդույթներով, կոլորիտով եւ հետաքրքիր մարդկանցով: Այստեղ բոլորը ճանաչում են իրար, ապրում են մեկը մյուսի հոգսերով ու ուրախություններով: Իջեւանը մեկ համայնք է, ունի քաղաքապետ եւ ավագանի, իսկ Ժամի թաղում բնակիչները

Ծեծուջարդ՝ սպորտի անվան տակ

Մարդն իր բնույթով որքան հետաքրքիր, այնքան էլ անհասկանալի արարած է, որը նույն երեւույթների հանդեպ միանգամայն հակասական վերաբերմունք ունի: Օրինակ, որպես կանոն, նորմալ մարդը դեմ է ցանկացած բռնության ու ֆիզիկապես չի տանում դաժանությունը, իսկ արյուն տեսնելիս անգամ ուշաթափ է լինում: Մյուս կողմից՝ այդ նույն մարդ արարածը նաեւ արյան, ծեծուջարդի անդիմադրելի պահանջ ունի ու դաժանություն տեսնելու համար

ԿԱՍՊԱՐՈՎ-ԿԱՐՊՈՎ՝ 9:3

Վալենսիայում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ մրցաշարը՝ նվիրված աշխարհի թագի համար միմյանց միջեւ կայացած պատմական մրցամարտի 25-րդ տարելիցին: Աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոնները Իսպանիայում խաղացին 12 պարտիա, չորսը՝ արագ, ութը՝ կայծակնային: Երկու «K»-երի պայքարն այս անգամ էլ ավարտվեց Կասպարովի հաղթանակով՝ 9:3: Ընդ որում, Գարրի Կասպարովի առավելությունը երկու մրցաշարերում էլ

Ամոյանը ռեւանշ վերցրեց Բայրամովից

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում երեկ եզրափակիչում միավորներով զիջելով իրանցի Համիդ Սորիանին՝ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Սա արդեն չորրորդ օրը շարունակվող մրցաշարում մեր երկրի հաշվարկում գրանցված առաջին մեդալն է: Ռոմանն ընդհանուր առմամբ Հերնինգի մրցագորգում անցկացրեց հինգ գոտեմարտ, որոնցից չորսում պարտության մատնեց մրցակիցներին: Հայաստանցի մարզիկին

ASICS-ը պաշտոնապես մտավ Հայաստան

Երեկ ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ մարզահագուստի ու մարզակոշիկների՝ աշխարհում ամենախոշոր արտադրողներից մեկի՝ Ճապոնիայի ASICS կորպորացիայի միջեւ ստորագրվեց պայմանագիր, որով վերջինը չորս տարով ստանձնեց Հայաստանի այս երկու մարզական կազմակերպությունների պաշտոնական հովանավորի եւ մարզահագուստի պաշտոնական մատակարարի պարտավորությունները: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ կորպորացիայի գլխավոր

«ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ» TV-ՆԵՐՈՎ

«32 ատամ» ակումբի առաջին եթերը 2006թ. դեկտեմբերի 3-ին էր՝ «Նոր ալիք» հեռուստաընկերությամբ: 2007թ. հունվարի 1-ից «32»-ը հեռուստադիտողին ներկայացավ «Հ1»-ով: 2008թ. նոյեմբերից էլ հեռուստանախագիծը տեղափոխվեց «Շանթ»: «32 ատամ» ակումբի 32.am էջում երեկվա դրությամբ նշված է, որ ակումբը սեպտեմբերի 19-ից սկսում է նոր եթերաշրջանը «Շանթի» եթերում: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ «32»-ը առաջիկայում

ՀՏ ՀԱՅԿՈՅԻ «ՔՈՒԱՆՇԸ»

Թողարկվել է ՀՏ Հայկոյի նոր՝ 20 երգից կազմված «Քուանշ» կոչվող ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Կամերային թատրոնում: Սա նրա երկրորդ անհատական ձայնասկավառակն է: Քուանշը բլոտ խաղի տերմին է, նշանակում է՝ չեմ հավատում: «Սկավառակը երեք մասից է կազմված, ամեն հատորի մեջ օգտագործվել է որոշակի թեմա՝ քաղաքականությունից մինչեւ մարդկանց մտածելակերպը: Շատ բաների չեմ հավատում, արտահայտում եմ անհավատությունս,

«Լրագրողներին՝ ԶԼՄ-ների ղեկավարներն են փչացնում»

Հայտարարում է «Հետք» էլեկտրոնային եւ տպագիր պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Էլեկտրոնային ամենօրյա պարբերականից բացի, այսուհետեւ «Հետքը» կունենա նաեւ տպագիր տարբերակ՝ շաբաթաթերթի ձեւաչափով: Այս մասին «Հայելի» ակումբում երեկ լրագրողներին տեղեկացրեց «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա հավաստմամբ, տպագիրն ու էլեկտրոնայինը տարբեր են լինելու. «Նյութեր կան, որ էլեկտրոնային տարբերակում տեղադրվելու են, իսկ տպագիրում՝ ոչ: Այս հարցերը դեռ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930