Օրվա լրահոսը
ՄԱԳԴԱՆ, ԵԼԵՆԱՆ ԵՎ «ԱԼՄԱՍՏԸ»
Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը ավելի արժեւորված է «դրսում» Մարդկային անտարբերություն ասենք, թե անշրջահայացություն, որ մեծանուն Պավարոտիի, Մերիջոյի, Վիշնեւսկայայի մոտ կատարելագործված՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանը վերջին տարիներին Հայաստանում մատնված է ստեղծագործական պարապուրդի: Փոխարենը բուռն ստեղծագործական երկունք է ապրում՝ բեմ բարձրանալով Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում,
4. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Նուբարաշենի քաղաքային այգու տաղավարներում աշխուժություն էր տիրում: Շուրջ քսան հոգի՝ միջինից բարձր ու տարեց մարդիկ, այստեղ նարդի, շախմատ ու խաղաքարտ էին խաղում: Լուրջ խնդիր էր. ինչպե՞ս սկսել զրույցը, մանավանդ որ՝ մարդիկ ժամանցի համար են եկել այստեղ: Ու նրանք կուզե՞ն զրուցել, պատասխանել իմ հարցերին ընկերների ներկայությամբ: Նստեցի: Ոչ մի ուշադրություն իմ կողմը: – Ներողություն եմ խնդրում,
Ընդառաջել է
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանն ընդառաջելով վերջին շրջանում ուսանողներից ստացված` վարձավճարների գանձումների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին, սեպտեմբերի 24-ին բոլոր բուհերի ռեկտորներին ուղղված նամակով առաջարկել է ուսման վարձավճարների գանձումները կատարել մինչեւ ս/թ հոկտեմբերի 15-ը: Առաջարկվել է նաեւ մշակել ուսման վարձերի գանձման ճկուն համակարգ, որը ուսանողներին հնարավորություն կտա տարվա ընթացքում (անհատական ժամանակացույց) կատարել վճարումներ:
ԵՊՀ-ն 90 տարեկան է
Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, երեկ կայացած ասուլիսի ժամանակ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է Մայր բուհի 90- ամյակին նվիրված միջոցառումներից: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը նախատեսվում են գիտաժողովներ, հանձնվելու են պարգեւներ, ժամանելու են նաեւ հյուրեր՝ ավելի քան 60 երկրներից: «Աննախադեպ երթ կլինի հոկտեմբերի 3-ին ԵՊՀ դասախոսական կազմի, արտերկրյա բուհերի ռեկտորների եւ ուսանողների մասնակցությամբ: Նրանք
Ասմունքի փառատոն
Կրթության եւ գիտության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ ԿԳՆ-ն՝ ՀՀ գրողների միության եւ Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ, կազմակերպում է ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն` նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 125- ամյակին: Փառատոնն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (քաղաքային) եւ հանրապետական: Փառատոնի մարզային փուլին կարող են մասնակցել 9-11-րդ դասարանների այն աշակերտները, որոնց կերաշխավորեն դպրոցների հայոց լեզվի եւ
«Երեխային ոսկեզօծ պատեր պետք չեն»
Աշոտ Բլեյանի խոսքով՝ մանկապարտեզն ու հանրակրթական դպրոցը պիտի լինեն մինչեւ վերջ ժողովրդավարական: Թե ինչպես է սմբուկը դառնում պինգվին, երշիկն ու պանիրն էլ՝ բջջային հեռախոս. սեպտեմբերի 15-25-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական պետական ծրագրի շրջանակներում Երեւանի եւ ՀՀ մարզերի նախադպրոցական հաստատությունների 44 դաստիարակներ սովորեցին մանկավարժական նոր՝ այլընտրանքային հմտություններ: Երեկ կրթահամալիրի «Մեդիա» կենտրոնում տեղի
ԿՈՄԻՏԵՆ ԿԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը չի բացառում, որ այդ օրը մի օր կգա Այն, որ Հայաստանում գիտությունն անտեսված է եւ գրեթե զարգացում չի ունենում, ոլորտի պատասխանատուները պայմանավորում են ընդամենը փոքր բյուջեով: Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությանյանի ներկայացմամբ, եթե անկախության առաջին տարիներին գիտությունն իսկապես անտեսված էր, ապա դրա պատճառն այն
«Փռի աշխատակիցների գործը»
ԱԱԾ մամուլի կենտրոնը հաստատեց, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարեւորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Բաբկեն Մարտոյանը: ԱԱԾ-ն պաշտոնապես տեղեկացրեց նաեւ, որ Մարտոյանն իր վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ «նպատակ ունենալով էապես խեղաթյուրել եւ դրանով իսկ կոծկել ծանր հանցագործության իրական հանգամանքներն ու գործով ձեռք բերված ապացույցները, անձնական
Հապաղելը կործանարար է
Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ, դատական ատյաններին, Վճռաբեկ դատարան, միջազգային իրավապահ կազմակերպություններին, պետությունների ղեկավարներին, ՄԱԿ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին: Ներկայացրել եմ փաստեր, առկա են պաշտոնական փաստաթղթեր: Պետական որեւէ կառույց չի հերքել իմ ներկայացրածը: Այս կառույցների ներկայացուցիչները խոսում են միջազգային իրավունքից, դրա նորմերը կիրառելու անհրաժեշտությունից, բայց փախչում են իրենց իսկ գրած եւ մեզ՝ իրենց պետք եղած
ԿԱՑՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅՏԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ
Ոստիկանների գործողությունների դեմ Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ի հատվածում, Գյումրի-Երեւան ավտոմայրուղու Աշտարակ քաղաքի մոտակայքի Ոստիկանական պահակակետի մոտ ոստիկանները «Կանալ» անվամբ ինչ-որ համապետական հետախուզական միջոցառման ժամանակ կանգնեցրել են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի անձնական ավտոմեքենան, որով նա մրցութային հայտի փաթեթ էր տանում հանձնելու Եվրահանձնաժողովի ներկայացուցչություն: Ոստիկանները սկսել են զննել մեքենայի բեռնախցիկը: Բեռնախցիկում գտել են խոհանոցային
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ 20-ԱՄՅԱԿԸ
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները: Նույն օրը Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա երեկոյան ժամերգություն, որից հետո կկատարվի անդաստան եւ խաչքարի օծման արարողություն: Սեպտեմբերի 27-ին նորին սրբությունը սբ. պատարագ
Աջարիայում հայերին չեն նեղում
Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին Աջարիայի միակ հայապահպան օջախն է Վրաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Աջարիայում ապրում են շուրջ 12 հազար հայեր, որոնցից ավելի քան 9500-ը՝ մայրաքաղաք Բաթումում, մնացածը՝ Քոբուլեթիում եւ շրջակա գյուղերում: Աջարիայի հայերը Ցեղասպանությունից հետո Մուշից, Արդահանից, Տրապիզոնից գաղթածների հետնորդներն են: Մոտ 20 տարի առաջ տեղի հայկական համայնքն ավելի մեծ էր, հայերի թիվն այն ժամանակ
«Արի տունը»՝ ինտերնետում
Վերջին տարիներին Հայաստանի պատանիների, երիտասարդների ու արդեն նաեւ ավելի տարիքով անձնանց շրջանում մեծ մասսայականություն վայելող ռուսական www.odnoklassniki.ru կայքը հավակնում է դառնալ հայերի միակ հանդիպման վայրը: Մեկ անգամ չէ, որ գրվել է այս կայքի մասին: Այստեղ կան մի քանի Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու էլի շատ հայտնի մարդիկ, «Լրագրողներ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Առաջ Հայաստան», «Հաղթելու
«ԵԿԵԼ Է ՊԱՀԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ»
ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեկ տարեկան է Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը կդառնա մեկ տարեկան: Այս առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել անցած մեկ տարվա ամենամեծ հաջողությունն ու ամենամեծ բացը: «Ամենամեծ ձեռքբերումը, որ պետական մարմինը ամբողջապես կայացավ եւ իրավական, եւ ֆինանսական առումով, եւ գաղափարական-ծրագրային ուղղություններով»,- նկատեց տիկին Հակոբյանը, հավելելով, որ Սփյուռքում նկատվում է նախարարության
ԼՐԱԳՐՈՂԸ ԼԱՎ ՉԻ՞ ԼՍԵԼ
Օրեր շարունակ «Առավոտին» էին դիմում Հաղթանակի զբոսայգու տարածքում ապրող կենսաթոշակառուները: Նրանք ահազանգում էին, որ հավաքել են 400-ից ավելի ստորագրություններ. Ա. Բաբայան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» Արաբկիրի մասնաճյուղը տեղափոխվելու է, իսկ իրենք թոշակ ստանալու համար ստիպված են օգտվել տրանսպորտային միջոցներից: Մեր լրագրողը եղել է տեղում, զրուցել ինչպես թոշակառուների, այնպես էլ բանկի աշխատակիցների հետ: Վերջիններս համաձայն են եղել
«ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԾԱԽԵ՞Լ ԵՆՔ ԲԱՆԿԸ, ԹԵ՝ ՈՉ»
Ամերիկաբնակ հայտնի հայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանը որոշել է այլեւս Հայաստանում բիզնեսով չզբաղվել եւ եղած-չեղածը վաճառել: Վերջերս էլ լուրեր են շրջանառվում, որ Ջ. Գաֆեսճյանը դադարեցրել է իրեն պատկանող «Կասկադ բանկի» ֆինանսավորումը եւ վաճառել է բանկի բոլոր բաժնետոմսերը: «Առավոտը» փորձեց «Կասկադ բանկի» տնօրինությունից ճշտել այս տեղեկությունների հավաստիությունը, որտեղից էլ ստացանք հետեւյալ պատասխանը. «Ոչ մի «քոմենտ» չենք ուզում
Կհարմարեցնեն թուրքական վագոններին
«Թուրքիայի սահմանն անցնելու համար մենք տեխնիկապես դեռ պատրաստ չենք: Պատճառը մեր շարժական տեխնիկայի եւ վագոնների ծավալներն ու չափսերն են, որոնք չեն համապատասխանում թուրքական չափանիշներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Մարատ Խակովը: Ըստ նրա, թուրքական վագոններն էականորեն տարբերվում են ռուսական չափանիշներից: Այդ պատճառով էլ սահմանի բացման դեպքում «Հարավկովկասյան երկաթուղիները»
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԱՐԱԿԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ
Սեպտեմբերի 5-ին Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում 21 երեխաների մոտ ախտորոշվել էր սննդային թունավորում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի աղբյուրը եղել է մարդը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը Panorama. am-ին տեղեկացրել է, որ նախնական ախտորոշումը սխալ է եղել: Հիշյալ տեսչության պետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ կազմված
ՃԻՇՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՉԵՌՆՈԲԻԼԻ ՕՐԸ ՉԵՆՔ ԸՆԿՆԻ
Հայ մասնագետները ատոմակայանի վտանգավորության եւ նոր էներգաբլոկի կառուցման հարցում միակարծիք չեն Վերջերս վրացի ֆիզիկոսներն ահազանգում են, որ Հայաստանի ատոմակայանը լուրջ սպառնալիք է նաեւ Վրաստանի համար: Մասնավորապես՝ ֆիզիկոս Միխայիլ Կավիլաձեն հայտարարեց, որ ատոմակայանը հնացել է, ինչի պատճառով վթարի հավանականությունը մեծ է, իսկ վթարի դեպքում ռադիացիայի արտահոսքը կսփռվի ամբողջ տարածաշրջանում: Վրացի մասնագետը մտահոգություն է հայտնել նաեւ ատոմակայանի
«ՍԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերի իրական արդյունքը կերեւա «վերջնախաղի ժամանակ», ինչպես շախմատում: – Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հայ-թուրքական հարաբերությունների հարցն է: Դրա վերաբերյալ տրված գնահատականները տարբեր են, ձեր տեսակետը ո՞րն է: – Ձեր նշած գնահատականները կարելի է դասակարգել երեք խմբի: Գնահատականներ, որով անթերի են համարվում նախաստորագրված արձանագրությունները՝
Արձանագրությունները բարդացնելու են հայ-թուրքական հարաբերությունները
Վստահ է Դավիթ Շահնազարյանը Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, մեկ անգամ եւս մեղադրեց «հանցագործ» իշխանություններին Հայաստանին վտանգավոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելու համար: Նա նախեւառաջ հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու, քանի դեռ ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր չեն
Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ
Ինչո՞ւ հենց հիմա եւ այսպես արագ որոշվեց բացել հայ-թուրքական սահմանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս հարցադրումն առաջարկում է ընդունել իբրեւ ելակետ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներում՝ մի կողմ թողնելով բոլոր «պացիֆիստական, ալտրուիստական մոտեցումները եւ PR դաշտը»: Իսկ հարցը, ըստ մեր զրուցակցի, հինգ տեսանկյուն է իր մեջ ներառում՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ հումանիտար: Մեր
«Ա1+»-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է
«Մելտեքս» ընկերության ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը փորձում են հասնել այս հեռուստաընկերության իրավունքների վերականգնմանը ՍԴ-ի եւ ՄԻԵԴ-ի միջոցով: Սեպտեմբերի 15-16-ին Մարդու իրավունքների հատուկ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը եւ մասնավորապես անդրադարձել «Ա1+»-ի գործին: Ընդունված որոշումը ԵԽ պաշտոնական կայքէջում հրապարակվել է սեպտեմբերի 22-ին: Ըստ այդմ՝
ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը գլխավորում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Համաձայն ԱԺ պաշտոնական կայքի, Նիկոյանը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի կատարած աշխատանքները՝ ասելով, թե «զեկույցը ավելի մեղմ ընդունվեց, քան ինքը սպասում էր», ինչի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանվեցերորդ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆԱՑԸ Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհի էրեսին ըտենց մարդ չկա, որ նեղ մոմենտներ ունեցած չըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Պուտինը որ Պուտին ա, էլի նեղ մոմենտներ ունեցած կըլնի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «բայց իրա ընկերն ամենանեղ մոմենտին օգնության հասավ», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ
ՓԱԽՈՒՍՏ՝ ԻՐԱՔԻ ԲԱՆՏԻՑ
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամ 16 կալանավորների հաջողվել է փախչել իրաքյան բանտից, որը գտնվում է Բաղդադից հյուսիս՝ Տիկրիտ շրջանում: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են Իրաքի իշխանությունները: Փախուստի դիմած կալանավորների թվում է նաեւ մահվան դատապարտված 5 տղամարդ: Իրաքի իշխանություններին հաջողվել է բռնել «փախստականներից» միայն մեկին, մյուսները շարունակում են մնալ ազատության մեջ:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԼՈՒԾԵԼ ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ճապոնիայի նորընտիր վարչապետ Յուկիո Խատոյաման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է լուծել երկու երկրների միջեւ տարածքային վեճը՝ այն չթողնելով հետագա սերունդներին: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները պատրաստակամություն են հայտնել երկխոսություն սկսել Հարավ-Կուրիլյան կղզիների շուրջ վիճելի խնդիրը լուծելու ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք վերջնականապես որոշել այս հարցն ու խաղաղ պայմանագիր կնքել, որպեսզի մեր
ՌՈՒՍՆԵՐԻՆ ՎՐԴՈՎԵԼ Է ԼԵՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ
Նախօրեին Լեհաստանի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է 1939թ. սեպտեմբերի 17-ին սովետական բանակի զինված ներխուժումը լեհական տարածք: ՌԴ Պետդումայում արդեն հայտարարել են, թե լեհերը փորձում են վարկաբեկել Ռուսաստանը եւ խեղաթյուրել պատմությունը: Նրանք հակված են այդ դեպքերը գնահատել որպես Կարմիր բանակի «ազատագրական առաքելություն»: ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, թե բանաձեւը լրջորեն կվնասի Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԿՈՂՈՊՈՒՏ՝ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Չորեքշաբթի օրը ռեկորդային ժամանակահատվածում կատարված կողոպուտն ու հանցագործների լկտիությունն ու պատրաստվածությունը ցնցել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: «Новые известия»-ի փոխանցմամբ, ընդամենը 20 րոպեի ընթացքում կողոպտիչները ուղղաթիռից իջել եւ կողոպտել են Ստոկհոլմում գործող խոշորագույն G4S ինկասատորային ֆիրմային պատկանող արժեթղթերի պահեստը: Աղբյուրի փոխանցմամբ, դա այնքան մեծ գումար է, որ Շվեդիայի մայրաքաղաքի բնակիչները կարող են կանխիկ գումարի պակաս զգալ:
Ահմադինեջադը քննադատել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում, խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին՝ լռելով իրանական միջուկային եւ իր երկրի հետագա ծրագրերի մասին: Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է պաղեստինյան տարածքներում «անմարդկային քաղաքականություն» վարելու, ինչպես նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների հանդեպ վստահությունը կորցնելու մեջ: «Անթույլատրելի է, որ փոքրամասնությունը՝ իր տարածած


















































