Օրվա լրահոսը
ՎԻԿՏՈՐ ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՉԷ
Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վիկտոր Չեռնոմիրդինն ազատվել է Ուկրաինայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ հրամանագրին անմիջապես հետեւել է երկրորդը, որով Չեռնոմիրդինին ՌԴ նախագահը նշանակել է ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ պարոն Չեռնոմիրդինը Ռուսաստանի շահն էր ներկայացնում
ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 11-ին օրենք է ընդունել, որը հաստատում է Ճապոնիայի ինքնիշխանությունը Հարավ-Կուրիլյան մի քանի կղզիների վրա, որոնք ներկայումս պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Պատգամավորները միաձայն քվեարկել են Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր կղզիները եւ Հաբոմայի կղզիախումբը «Ճապոնիայի անքակտելի մասը» հռչակելու մասին օրենքի օգտին: Նոր օրենքը պետք է լրացնի գոյություն ունեցող օրենսդրական ակտերը Կուրիլների մասին ու
1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՔՆԱԿ
Թել-Ավիվի մի բնակչուհի դեն է գցել հին ներքնակը, որում մայրը պահում էր իր խնայողությունները: Պարզվել է, որ այդ ներքնակում պահվում էր մոտ 1 մլն դոլարին համարժեք գումար: Անատ անունով կինը պատրաստվում էր հաճելի անակնկալ մատուցել մորը եւ նրա համար գնել էր նոր ներքնակ, իսկ հինը տարել էր փողոց՝ հետագայում աղբանոց տեղափոխելու նպատակով: Բայց երբ Անատը
Հովանավորները Պենտագոնի պաշտոնյաների վրա ծախսել են $26 մլն
Center for Public Integrity (CPI) ամերիկյան լրագրողական կազմակերպությունը հետաքննել է 1998-2007-ը Պենտագոնի աշխատակիցների գործուղումների ծախսերը եւ պարզել է, որ արտասահմանյան ընկերություններն ու անհատները 10 տարվա ընթացքում հովանավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության 22 հազար գործուղում՝ 26 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Լրագրողական կազմակերպության զեկույցում նշվում է, որ շրջագայությունների առավելագույն քանակը՝ մոտ 10 մլն դոլար, ֆինանսավորել են բժշկական
Հաղորդավարը վիրավորել է Ալյասկայի նահանգապետին
Ամերիկացի հեռուստահաղորդավար Դեւիդ Լետերմանն իր երեկոյան շոուի ժամանակ անհարգալից է արտահայտվել Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի եւ նրա դուստրերից մեկի հասցեին: Ինքը՝ Փեյլինը, Լետերմանի մեկնաբանություններն անվանել է սեռական այլասերվածության հետեւանք: Իր ելույթում Լետերմանը մեկնաբանել է Փեյլինի այցը Նյու Յորք, որի ընթացքում փոխնախագահի նախկին հանրապետական թեկնածուն մասնավորապես ներկա է գտնվել «Յանկիզ» թիմի բեյսբոլի խաղին: Հեռուստահաղորդավարը համեմատել է
Թուրք բիզնեսմենը փորձում էր փախչել Ադրբեջանից
Թուրք բիզնեսմեն Հուսեյն Արաբուլը, որը պայմանականորեն ազատազրկված էր Ադրբեջանում, փորձում էր փախչել այդ երկրից: Հունիսի 2-ին նա ձերբակալվել է ադրբեջանա-վրացական սահմանին, եւ այժմ հայտնի են գործի մանրամասները: Նախաքննության տվյալներով՝ Արաբուլը երկար էր նախապատրաստվում սահմանն անօրինական ձեւով հատելուն: Սկզբից նա ձեռք էր բերել կեղծ վարորդական իրավունքներ՝ ծրագրելով բեռնատար մեքենայով մեկնել Ղազախստան: Այնուհետեւ գործարարը որոշել էր փախչել
Անկեղծ նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
Նամակս գրելու շարժառիթը եղավ այն, որ մի խորհրդակցության ժամանակ, այսպես կոչված, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ակնարկեց, թե ես «նախագահին գրողներից» եմ: Մասնակիցներից որեւէ մեկը չասաց՝ նախագահը մեր երկրի նախագահն է եւ ոչ թե ուրիշ երկրի: Այդ պահին շանթահարված փորձեցի լուռ «մարսել» մի միտք՝ մի՞թե քո երկրի նախագահին ճշմարտություն ասելը անբարոյականություն է: Այս գաղափարը ինձ շատ է
ԾԱՄՈՆ ՃՏՃՏԱՑՆԵԼՈՎ ԵԿԵԼ ԷԻՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
ԳԹԿ-ի բակում երեկ գրանցվեց նույնիսկ ուշաթափության դեպք Հուզված եւ մարտական տրամադրված ծնողներ, անարդարությունից դժգոհող դիմորդներ, որոնք հաճախ գալիս էին ոչ միայն ծնողների, այլեւ՝ մորաքույր-հորաքույրների, «ախպեր-տղերքի» ուղեկցությամբ, ԳԹԿ-ի աշխատակիցներ, որոնք հարցախեղդ եղած հերթապահում էին թեստավորման կենտրոնի մուտքի առաջ՝ սպասելով հերթական այցելուներին. երեկ «Առավոտը» այցելելով Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ականատես եղավ այսպիսի իրավիճակի: Թերեւս ստեղծված կացության գլխավոր
Կոչումը մերժում է պահանջողությունը
Ի պատասխան «Առավոտում» տպագրված (30.05.2009) «Ինչպես խանգարել ռեժիսորին» վերնագրով Սուրեն Շահվերդյանի հարցազրույցի: Կանխատեսելով հետագայում հնարավոր խոսակցությունները՝ ինքս եմ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի գեղխորհրդի հերթական նիստերից մեկում պնդել Սուրեն Շահվերդյանի բեմադրական ծրագրերն ընդունելու անհրաժեշտությունը, որոնք, սակայն, հետաձգվել են՝ այլ երիտասարդների հնարավորություն ընձեռելու հիմնավորումով։ «Փող չեք տա՝ կգնամ երկրից»,- մոտավորապես այսպես էր խոսում սերնդակիցս մշակույթի նախարարի հետ։
ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
«Հանուն արդարության շարժում» Բնության մեջ կառավարման ու գոյության լավագույն ձեւը շրջանն ու փակ շղթան են: Դրա վկայությունն է գալակտիկաների, աստղային համակարգերի, ատոմների եւ այլ շրջանային շարժման մեջ գոյությունը: Այսօր լավագույն արդյունքների են հասնում այն երկրները, որտեղ երկրի կառավարումն իրականացվում է փակ շղթայի տեսքով: Մեր երկրի կառավարումն իրականացվում է վերեւից ներքեւ ուղղվածությամբ: Քանի որ այս համակարգում
Հրաժարվում են ԲԳՎ-ներից
Վանաձորի Տիգրան Մեծի 73 շենքի, ժողովրդին ավելի հայտնի՝ ֆոտոէտյուդի շենքի 12 ընտանիք հրաժարվում է բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) ստանալ: Սկսած 2001 թվականից, Վանաձորում 594 ընտանիք ստացել է ԲԳՎ, իսկ նշված շենքի 73 ընտանիքից ԲԳՎ է ստացել 55-ը, մի քանի ընտանիք Հայաստանում չէ, մնացած 12-ն էլ հրաժարվում է: Նրանք 20 տարի ապրել են շենքի տեղում տեղադրված
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՈՒ ԶԶՎԱԾ
Ինչպե՞ս են հայերն ապրում օտար ափերում… «Էն վերնիսաժը կա՞»,- Վիեննայի հայկական համայնքին պատկանող եկեղեցու բակում այսպես բացականչեց 47-ամյա Ռաֆիկը, ով աշխատանք գտնելու նպատակով տարիներ առաջ գաղթել է Հայաստանից: ԱՄՆ գնալու համար Ռաֆիկի ճանապարհը երկար է եղել. սկզբում գնացել է Իրան, որտեղից պետք է մեկներ Միացյալ Նահանգներ, սակայն սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ստիպված է եղել գալ Վիեննա:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏՈՒՄ Է
Պահպանողական կուսակցությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, թե մայիսի 27-ին դատախազությունը քրեական գործ է հարուցել Կարեն Հեքիմյանի նկատմամբ՝ ԴԱՀԿ աշխատակցին զրպարտելու մեղադրանքով: Նաեւ եզրակացրել, թե «դատախազությունն ակտիվ գործունեություն է ծավալում» քաղաքացիների դեմ՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Կ. Հեքիմյանի կողմից դատական հարկադիր կատարողներ Ա. Մկրտչյանին եւ Է.
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՎԵՐԵԼԱԿԸ «ԿԱՆԳՆԵԼ Է»
Երեկ «Առավոտին» են դիմել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի բնակիչները (ստորագրություններն առկա են): Նրանք տեղեկացնում են, որ մայիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի 152-Ա հրամանով հոսանքազրկվել է Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը: Պատճառաբանություններից մեկն այն է, որ բնակիչներից մեկը դիմել էր վերելակի անսարքության, վտանգավորության հետ կապված հարցով: Բնակիչները հայտնում
ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԾԱՐԱՎ ԵՆ
Երեկ «Առավոտին» են դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Նրանք հայտնեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց խցերում ջուր չկա: Դա այն դեպքում, երբ խցերում ասեղ գցելու տեղ չկա եւ կալանավորների թիվը յուրաքանչյուր խցում հասել է 12-18-ի: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտի» ահազանգի կապակցությամբ տեղեկացրեց, որ խնդիրը համայնքային է:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԳՐԵԼ ԷՐ…
«Մարզպետարանի մոտ դիակ կա» ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հունիսի 8-ին տեղադրվեց այս հաղորդագրությունը. «Հունիսի 6-ին, ժամը 19.20-ին, «1-02» հեռախոսահամարով անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզպետարանի մոտ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1962թ. ծնված Գորգի Բիձյանի դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքի հետքով: Կատարվում է նախաքննություն»: Հաղորդագրությունն ուշագրավ էր երկու պատճառով. սպանվածը երկու օր
Երկու տարի ջուր չունեն
Արդեն 20 տարի դպրոցի ննջասենյակներում բնակվող աղետյալներն ապրում են անմարդկային պայմաններում: «Էս պառավ հալիս օրական 100 լիտր ջուր եմ կրում: Արդեն 2 տարի ջուր չունենք: Երկրաշարժից տուժածներ ենք: 5 ընտանիք ենք, ամեն մեկինս մեկ սենյակ է, ինչ անում ենք՝ այդքան տարածքում ենք անում՝ լողանալ, աման լվանալ, մաքրություն անել: Մեր կրած ջուրը հազիվ ենք հերիքացնում: Միայն
«ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՈՉ ԹԵ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Երդման արարողության ժամանակ խոստացավ նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեկ Երեւանի քաղաքապետարան էին եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, թաղապետեր, նախկին քաղաքապետեր, մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ այլք: Նրանց հավաքվելու առիթը Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի
ՄԵՐ ԹԱՂԻ ԱԳՌԱՎԸ
Ասացի՝ բարի գիշեր, ես գնում եմ քնելու, գնացի ու դարձյալ չկարողացա քնել: Մտածում էի՝ լավ է ուշ, քան ավելի ուշ, անքնության պահին կրկնում էի մտքումս՝ հիշելով ու հաստատելով իմ կյանքն ու իմ գործը, քանի որ երբեքը վերջն է ընդամենը, երբեքը մահն է այլեւս: Եվ այս նախաստեղծ ու սպասելի միտքը կրկնում էի շարունակ՝ մեր տան պատշգամբից
Զրկում են ֆինանսավորումից
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Որոշումը չի վերաբերում միայն ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին: «Ա1+»-ի տեղեկացմամբ, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության մեջ նշված է, որ տնօրենների խորհրդի որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: «Այս որոշման
Գազի սակագինը ինքնագլուխ չեն բարձրացրել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ ապրիլի 1-ից թանկացավ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի սակագինը: Բնակչությանը մատակարարվող գազի 1000 խմ-ն դարձավ 96 հազար դրամ՝ ընկերության կողմից առաջարկվող 99 հազարի փոխարեն։ Իսկ խոշոր սպառողները 1000 խմ գազի համար, նախկին 154-ի փոխարեն, պետք է վճարեն $215: Նշենք, որ ընկերությունն առաջարկել էր սակագինը բարձրացնել մինչեւ $230: «ՀայՌուսգազարդի» ներկայացրած սակագներն
ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ Է՞Լ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Որոշ քաղծառայողների կարծիքով, օրենքում նախատեսվող փոփոխությունները այսօրվա «ավտորիտար ռեժիմին» ծառայեցնելու փորձեր են: Ըստ Ա. Գեւորգյանի, մեր երկիրը սկզբունքային նահանջի ճանապարհին է: Վերջերս շրջանառության մեջ դրված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հարուցել է որոշ քաղծառայողների դժգոհությունը: Ըստ նրանց, նախաձեռնողներն ամեն ինչ մոգոնել են՝ քաղծառայության համակարգը ստրկամիտներով համալրելու, «անհնազանդ ու անցանկալի»
«Շշմելու աստիճանի անտարբեր վերաբերմունք»
Լուծարված փաստահավաք խմբի անդամները մեղադրում են «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահին: Երեկ «Դե ֆակտո» ակումբում ասուլիսի ընթացքում այժմ լուծարված փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը զարմանք հայտնեց հունիսի 10-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն գնահատականների կապակցությամբ, որոնք առնչվում էին փաստահավաք խմբի կազմած զեկույցին՝ Համլետ Թադեւոսյանի մահվան
«ՔՅԱԲԱԲ ՈՒՏԵԼՈՎ՝ ՉԵՍ ՇԱՀԻ»
«Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը դժգոհ է ՀԱԿ-ի կազմակերպվածության աստիճանից: – Ասում էիք, որ գիտեք, թե Երեւանի ավագանու ընտրություններում՝ մասնավորապես, եւ, ընդհանրապես, որն է Հայ ազգային կոնգրեսի ոչ այնքան մեծ հաջողությունների պատճառը: Ի՞նչ նկատի ունեիք: – «Հաղթել ենք» կարգախոսն արդեն մի քանի ամիս է՝ գրեթե չի հնչում: Ժողովուրդն այն քիչ է կիրառում. դա
Համաներմա՞մբ սկսել նոր էջը
Համաներման հարցը կքննարկվի արտահերթ նիստում Համաներման թեման դարձել է օրվա հարցը, եւ բոլորը վերլուծություններ են անում, թե երբ կլինի, ում կվերաբերվի, ինչպիսի տեքստով կհնչի: Սակայն բոլորը մի բանում վստահ են՝ համաներումը արվելու է մարտի 1-ի դեպքերի անմիջական ազդեցությամբ: ԲՀԿ անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի
«ՈՒԺԵՂԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔԵՐԸ»
Այսպես է մտածում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը – Ձեր կարծիքով՝ համաներումը պետք է վերաբերվի միայն մարտի 1-ի դեպքերի մասնակիցների՞ն: – Համաներումը ժողովրդավարական, մարդասիրական քայլ է, եւ ես կարծում եմ, որ ճիշտը ընդհանուր համաներումն է: Վերհիշենք, թե սովորաբար երբ է լինում համաներում, այն ժամանակ, երբ պետությունը, ժողովուրդը որոշակի պրոցեսներով են անցնում, եւ դրա սկզբնական գաղափարի մեջ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՆ
Նախընտրելի է համարում Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը՝ չբացառելով համաներման տարբերակը: – Ինչպե՞ս եք գնահատում համաներման այս անգամ ընտրված ձեւը՝ ՀՀ նախագահին «ազգովի խնդրելը»: – Համաներում հայտարարելը նախագահի մենաշնորհն է: Նա է որոշում ե՛րբ եւ ի՛նչ կարգի համաներման առաջարկ բերի ԱԺ: Եթե Հայաստանի նախագահը իրեն վերապահված լիազորություններն առանց կողմնակի խորհուրդների, առաջարկների կամ խնդրանքների
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ
ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը երեկ ասուլիսում հայտնեց, որ մարտի 5-ին, երբ դեռ լուծարված չէր փաստահավաք խումբը՝ ինքը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ավարտուն տեսքի են բերել 15 էջից կազմված մի փաստաթուղթ, որում ամփոփել են 2008-ի մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ խմբի ուսումնասիրության արդյունքները. «Եվ այս փաստաթուղթն այսօր եւեթ ուղարկելու եմ Սամվել Նիկոյանի հանձնաժողովին»: Անդրանիկ
ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ
Վերջին 1 ամսվա ընթացքում հանրապետությունում 1 լիտր բենզինը թանկացել է 40-ից 50 դրամով: Մասնավորապես, «պրեմիում» տեսակի բենզինը, նախկին 300-310 դրամի փոխարեն, վաճառվում է 350 դրամով, «ռեգուլյար» տեսակի բենզինը 290-ի փոխարեն՝ 330 դրամով, իսկ «սուպերը»՝ 330-340 դրամի փոխարեն, բենզալցակայաններում վաճառվում է 380 դրամով: Նշենք, որ բենզինը 20-30 դրամով սկսեց թանկանալ դեռեւս նախորդ ամսվա կեսերից՝ կապված դոլարի
ՕԳՏՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի Վերա Շչուկինան երեկ հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան: Վ. Շչուկինան տեղեկացնում է, որ 2004թ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում անցել է ազոտով բուժման կուրս (կրիոթերապիա): Սակայն ինչպես «Առավոտին» տիկին Վերան պատմեց, իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ բժիշկներն ասել էին, թե վիճակն անհույս է, թեեւ վիրահատության էին պատրաստում


















































