Օրվա լրահոսը
«ORANGE»-Ը ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾԸ
«Օրանժ Արմենիա» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 80 մլն եվրո եւ, ընդհանուր առմամբ, բացել 400 աշխատատեղ: Այս մասին երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ֆրանսիական «Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտին: Ըստ Օ. Սվանտիի՝ հաջողակ բիզնես սկսելու համար Հայաստանում մեծ հնարավորություն կա: Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը ինտերնետային եւ բջջային
ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆ ՕՐԵՐՈՎ ՍՈՎԱԾ Է
«Ինձ այս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում, ինձ համար ամեն ինչ միեւնույն է»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ասաց մոր՝ Կարինե Թովմասյանի հետ «Առավոտի» խմբագրություն եկած 14-ամյա Նարեկը: Նա հուսահատված լսում էր, թե մայրն ինչպես է պատմում իրենց անօգնական վիճակի մասին ու ընկճվում էր իր անզոր դրությունից, որ անչափահաս է եւ չի կարող աշխատել ու
ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԷԻՆ
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Զորակոչի նկատմամբ մոնիտորինգի իրականացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցների հետ, որը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Ըստ Վանաձորի հելսինկյան գրասենյակի, քննարկմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմն ու Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցները: Նպատակը՝ մոնիտորինգի ընթացքի վերահսկողությունն է եւ մոնիտորինգի ընթացքում առաջացող խնդիրների լուծման ուղիներ
Հունիսի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Տհաճ իրավիճակում հայտնվելիս մի կորցրեք ինքնատիրապետումը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հետեւեք ձեր առողջությանը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ
Այս թեստը խորհուրդ է տրվում կիրառել մտերիմների շրջանում: Դա հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը (եւ՝ ոչ միայն), որոնց մասին միգուցե իրենք էլ չգիտեն: Փորձե՛ք. դա առնվազն հետաքրքիր է… 1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9): 2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի
Դիզայներներն արտահայտվելու հնարավորություն չունեն. պատճառը գումարն է
Հայկական նորաձեւությունը մոդելներին վարձատրելու խնդիր ունի «Հայկական նորաձեւության ապագան հուսալի ձեռքերում է»,- ասում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի (ԳԱԱԱ) ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը։ Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «ԳԱԱԱ նորաձեւություն 2009» գարնանային տասներեքերորդ մրցույթը։ «Սա գալա ցուցադրություն է, որն ամենամյա բնույթ է կրում։ Մրցույթում ցուցադրվում են այս ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Կարելի է ասել,
«ԾՅՈՄ ՅՈՒԺՆԻՆ» ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԿՏԱ
«Վերվարածներն ընտանիքում», «Որոգայթ-1», «Կյանքի գինը» հեռուստասերիալներում «լավ տղայի» դերեր խաղացող Արտավազդ Առաքելյանի (հայտնի է «Ծյոմ Յուժնի» մականունով) հետ հանդիպմանս պատճառը հունիսի 27-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք նրա համերգն էր: – Արտավազդ, համալիրում քեզնից առաջ Արմենչիկի մենահամերգն է լինելու: Քեզ չի՞ վախեցնում այն, որ նրա տոմսերն արդեն սպառված են: Ինչպե՞ս ես «լցնելու» դահլիճը: – Արմենչիկին լսողներն այլ
Եկան ու հաղթանակը տարան
Ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլում դաշտի տերի կարգավիճակով հանդես եկող Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ «Հանրապետական» ստադիոնում 2:5 խոշոր հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին: Ձախողված մրցավեճը սկզբունքային էր մի քանի առումներով: Արդեն կարելի է ասել, որ սպասվող հաղթանակը, գուցե, ավելի կարեւոր էր լինելու ոչ այնքան մարզական, որքան ֆուտբոլասերի ոգեւորության առումով: Մի հաճույք, որը հերթական անգամ
Լիլիթները առաջատարների շարքում են
Թբիլիսիի «Շախմատի պալատում» շարունակվում է կենդանի լեգենդ հանդիսացող շախմատիստ, աշխարհի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մայա Չիբուրդանիձեի մրցանակների խաղարկությունը: Գլխավոր մրցանակի համար պայքարում է 53 հոգի: Նրանք շվեյցարական մրցակարգով անցկացնելու են ինը տուր: Մրցաշարի չորրորդ տուրից հետո մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը չորս հնարավորից ունեն 3,0-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի վերին
ՉԵՄՊԻՈՆԻՆ ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԸ
Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, իր մարզական փայլուն կարիերայում առաջին անգամ նվաճելով Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» գավաթը, «Մեծ սաղավարտի» մրցաշարում տարած հաղթանակների թվով հավասարվեց լեգենդար Փիթ Սամփրասին եւ Անդրե Աղասիից հետո դարձավ երկրորդն աշխարհում, որին հաջողվել է հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր երեք՝ խոտածածկ, արհեստական եւ հողածածկ կորտերում: «Հավանաբար, սա իմ հաղթանակներից մեծագույնն
ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՑ
Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Առաքել Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ միեւնույն ժամանակ արժանանալով նաեւ Եվրոպայի ընթացիկ տարվա լավագույն ծանրորդի համար սահմանված պարգեւին: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց մարզաձեւի Եվրոպայի առաջնության հերոսներին եւ, ստեղծված ավանդույթի համաձայն, նրանցից յուրաքանչյուրին, նրանց անձնական մարզիչներին եւ հավաքականի հետ աշխատող բժշկին իրենց վաստակին համարժեք պարգեւներ հանձնեց:
Պարտություն՝ տեղեկատվական պատերազմում Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ, ինչպես արդեն նշել ենք, վերջերս Ուկրաինայում վերահրատարակվեց «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը. նոր տարբերակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: Իսկ կեղծված փաստերով հոդվածները տեղ էին գտել ուկրաինացի գրականագետ-պատմաբաններ Վ. Յու. Բոգդանովիչի եւ Ա. Յա.
200 ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ
Բրիտանական The Times-ը հրապարակել է 1900-ից մինչ մեր օրերի 200 նկարիչների վարկանիշային աղյուսակը: Թերթը դեռ 4 ամիս առաջ իր ընթերցողներին խնդրել էր քվեարկել իրենց նախընտրելի նկարիչների օգտին: Յուրօրինակ այս հարցմանը մասնակցել էր 1,4 մլն մարդ: 21587 ձայնով առաջին տեղում է իսպանացի ճանաչված նկարիչ Պաբլո Պիկասոն, 200-րդ տեղում՝ ճապոնացի ժամանակակից նկարիչ Խիրոշի Սուջիմոտոն: Բարձր վարկանիշով երկրորդը
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
«21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած թավջութակահար Ռոհան Դե Սարամը, ԱՄՆ-ից՝ կլառնետահար Ֆիլիպ Օ՛ Քոնորը, Թոնի Արնոլդը (սոպրանո), ջութակահար Մովսես Պողոսյանը: Մեծանուն երաժիշտները եւ նրանց հետ հայաստանցի դաշնակահար Արթուր Ավանեսովը հունիսի 8-10-ը հայ հանդիսատեսին կներկայացնեն ժամանակակից երաժշտություն: Այս մասին երեկվա ասուլիսում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: ԱՄՆ-ից ժամանած
ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նշվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 70-ամյակը: Նա բազմաթիվ գրքերի, հոդվածների, կինոսցենարների հեղինակ է: Գարսիա Մարկեսի, Տոլստոյի եւ համաշխարհային մեծությունների գործերին հայ ընթերցողը ծանոթացել է հենց նրա թարգմանություններով: Հարցազրույցներից մեկում երբ խոսք է գնացել արվեստագետի կուսակցական լինելու մասին, Ռ. Հովսեփյանը պատասխանել է. «Չեմ հավատում, թե Մարկեսի «Հարյուր
ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄ, ՀԱՏԿԱՆՈՒՆ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ
Հայկական մշակույթի փրկության բանալիները ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական վեբ-կայքում՝ Mincult.am-ում ներկայացված են գերատեսչության ծրագրերը՝ մեկը մեկից հնչեղ վերնագրերով: Դրանցից մեկն էլ «Մշակույթի հանրահռչակման ծրագիրն» է, որի իրականացման ժամկետը 5 տարի է: Մշակույթի հանրահռչակում հասկացությունը լսելով՝ շարքային քաղաքացին կմտածի, որ ծրագրի «հայրերը» նկատի ունեն մշակույթի մերձեցումը հանրությանը, մատչելի դարձնելը այն աստիճան, որ, դիցուք, բոլորն ի վիճակի
ՎԱՆԿՈՒՎԵՐՆ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՔԱՂԱՔՆ Է
Economist Intelligence Unit հեղինակավոր ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքներով, Կանադայի Վանկուվեր քաղաքը կրկին ճանաչվել է աշխարհում ամենահարմարավետը: Այդ առումով Մոսկվան, օրինակ, ընդամենը 69-րդ տեղում է: EIU-ն ամեն տարի կազմում է կյանքի համար առավել հարմար քաղաքների վարկանիշ՝ գնահատելով քաղաքները հետեւյալ չափանիշներով՝ բնակչության կյանքի մակարդակ, սոցիալական կայունություն, անվտանգություն, կլիմատիկ պայմաններ, շրջակա միջավայրի վիճակ, ենթակառուցվածքների, առողջապահության եւ մշակույթի
ՍԴ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ռուսաստանի սահմանադրական դատարանը կոչ արեց Թաթարստանին, Բաշկիրիային, Յակուտիային եւ Տուվային՝ ամենասեղմ ժամկետներում հանել իրենց սահմանադրություններից ինքնիշխանության մասին դրույթները: Նման որոշումներ դատարանն արդեն ընդունել էր 2000 եւ 2001 թվականներին, սակայն վերոհիշյալ հանրապետությունները դրանք այդպես էլ չեն կատարել: Բացի այդ, Բաշկիրիայի սահմանադրության մեջ հղումներ կան պետական ինքնիշխանության մասին հռչակագրին, որոնք նույնպես հակասում են ՍԴ որոշումներին: ՍԴ հայտարարության
ՍԵՐԸ ԲՈՒԺԵՑ ԶՈՀԻՆ
Ավստրիացի մոլագար Յոզեֆ Ֆրիցերի դուստրը, որին հայրը 24 տարի պահում էր նկուղում՝ սեքս-ստրկուհու կարգավիճակով, դադարեցրել է հոգեբուժական կուրսը: 43-ամյա Էլիզաբեթ Ֆրիցերը սկսել է իրեն ավելի լավ զգալ, որովհետեւ սիրահարվել է իրեն հսկող թիկնապահին՝ Թոմասին: Վերջինս Էլիզաբեթից 14 տարի երիտասարդ է եւ նշանակված էր կնոջ եւ մոլագարից ծնված վեց երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Ֆրիցերի զոհերն ազատագրվել
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԸ
Գենդերային հավասարությունը չի հասել ասպիրանտական համակարգին «Մեր ֆակուլտետում չորս տեղի համար չորս հոգի է դիմել: Ճիշտ է, եւս երկու հոգի դիմել էին, բայց մեկը նախորդ տարվա շրջանավարտ էր, եւ տեսավ, որ ինքն ավելի թույլ է, քան այս տարվա իր մրցակիցը, իսկ մյուսը աղջիկ էր, չուզեց վատություն անել տղային, եւ ինքը աշնանը կդիմի հեռակա ասպիրանտուրա ընդունվելու
Մաթեմատիկան էլ էր դժվար
Երեկ կայացավ մաթեմատիկա առարկայից միասնական պետական քննությունը: Հանրապետությունում քննությունը անցկացնելու համար ձեւավորվել է 36 քննական կենտրոն, որից 11-ը՝ մայրաքաղաքում: Մաթեմատիկա առարկայից միասնական պետական քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 9806 դիմորդ: Ինչպես տեղեկացնում է panorama.am կայքը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր օրը սկսել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 4 դպրոցում:
ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ ԹԵՍՏԵՐ
Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հիմի՞ էլ լռենք…… Այս հռետորական հարցով դիմում ենք ե՛ւ’ երիտասարդ, ե՛ւ’ տարեց մանկավարժներին, ե՛ւ’ գիտության աշխատողներին, մանավանդ՝ լեզվաբաններին: Ինչպես գիտեք, 2006-2007 ուստարվանից սկսած, շրջանավարտները հանձնում են միասնական քննություններ: 80 հարցանոց հարցաթերթիկին պատասխանող աշակերտը ստիպված է ուսումնասիրել ոչ միայն առաջինից տասներորդ դասարանի՝ գրեթե ամեն տարի փոփոխվող դասագրքերը, այլեւ հայտնի
ԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանում քաղաքական գործընթացների վերջին փուլն ավարտվեց մայիսի 31-ին՝ երեւանյան ընտրությունների եվրոպական միջնադարի ինկվիզիցիայի չափանիշներին համապատասխան: Հայաստանում, ուր ընտրական քվեն անգամ ֆուտբոլի հնամաշ գնդակի արժեք չունի, մանավանդ որ արդեն տասնչորս տարի է, որ խաղում են ընտրական նույն գնդակով, նույնիսկ անհույս լավատեսի համար հստակ է, որ մեր պետությունում իշխանությունը ոչ վերցնում են, ոչ էլ հանձնում
Ցուրտ մարզի հոգսերը
Գեղարքունիքի մարզպետը կողմ է ներդրումներին՝ միայն «Մաքուր Սեւան» ապահովելու պարագայում Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հայտարարեց, որ մարզի ամենալուրջ խնդիրը արտադրված կարտոֆիլի իրացումն է, քանի որ, ի տարբերություն անցյալի, այսօր Գեղարքունիքի գյուղացու բերքի իրացման միակ դաշտը տեղական շուկան է, որը բավարար չէ, միայն անցած տարի Գեղարքունիքի մարզում արտադրվել է 300 հազար
Պատկերասրահը կփակվի՞
Ալավերդու 1987 թվականից գործող պատկերասրահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այս տարվա ապրիլի 3-ի հրամանով դադարեցնելու է իր գործունեությունը: Խորհրդային տարիներին պատկերասրահի շենքը գտնվել է Ալավերդու քաղառի հաշվեկշռում: Անկախությունից հետո քաղառը լուծարվել է, իսկ պատկերասրահի շենքը, քաղառի պարտքի դիմաց, 2003 թվականից անցել է Հայէկոնոմբանկին: Շենքում այժմ տեղավորված է բանկի Ալավերդու մասնաճյուղը: Այն ժամանակ Ալավերդու քաղաքապետ
ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՎԵՐՋՆԱՊԱՀ
Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը Սյունիքում է արձանագրվել, բայց սպասվում են խոշոր ծրագրեր Մարզի սոցիալ-տնտեսական կյանքում առկա խնդիրները բարձրացվեցին երեկ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում գումարված մարզխորհրդի նիստում: Գյուղական շատ համայնքների ղեկավարներ մեծ դժգոհություններ ունեին՝ կապված հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման հետ: Սիսիանի տարածաշրջանի Իշխանասարի գյուղապետն ասում է, որ մոտ 600 հազար դրամի հողի հարկը չի
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում
Ընտրարշավի ժամանակ քանդել են տարածք Քանդված պատի քարերը երեկ արդեն գողացվել էին: Օրեր առաջ Ամերիկայից Հայաստան վերադարձավ «Խաղաղության աշխարհ» կանանց միջազգային միության նախագահ Սիլվա Եղիազարյանը: Նա մասնակցում էր սեմինարի, որը ստիպված էր ընդհատել, քանի որ տեղեկացել էր, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող իր տարածքը (այն գտնվում է Գյուլիքեխվյան փողոցի 17, 19, 21 շենքերի հարեւանությամբ)
«9-Ի ԳՈՐԾԸ» ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Նախկին կոմունիստ-ՕԵԿ-ականը մեղադրվում է Սանատրուկ Սահակյանի, Գոռ եւ Մարինե Ստեփանյանների, Արտաշես Աբգարյանի, Լաուրա Եփրեմյանի, Սուրիկ Եդիգարյանի, Ռոբերտ Ահարոնյանի, Կարինե Սահակյանի, Դավիթ Ներսիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Այն, մեր տեղեկություններով, երեկվանից հանգրվանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Նախկին կոմունիստ-ՕԵԿ-ական Սանատրուկ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառքի համար: Ըստ նախաքննության մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության,
2 երեխայով մի սահմանափակվեք
Բժիշկները վստահեցնում են, որ կանայք ինչքան շատ երեխա ունենան, այնքան շատ կխուսափեն կանացի հիվանդություններից: «Միոմաներ հանդիպում են նույնիսկ չամուսնացած աղջիկների մոտ, սակայն աղջիկների շրջանում բարորակ ուռուցքների առաջացման դեպքերը անհամեմատ քիչ են: Սրանք, իհարկե, հիմնականում հորմոնալ խախտումների արդյունք են, լինում են նաեւ այլ սուբյեկտիվ պատճառներ, բայց ամենահիմնական պատճառը հղիության բազմակի արհեստական ընդհատումներն են»,- «Առավոտի» հետ զրույցում
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Համոզված են ինչպես գծատերերը, այնպես էլ՝ ոլորտի պատասխանատուները Խնդիրն այն է՝ թե երբ եւ որքանով կբարձրանա տրանսպորտի ուղեվարձը: Չնայած հեղուկ գազի ապրիլյան թանկացմանը հետեւած գծատերերի եւ վարորդների բողոքին, առայսօր ոչ տրանսպորտի եւ կապի նախարարության, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից հանրային տրանսպորտի սակագների փոփոխության մասին որեւէ որոշում չի ընդունվել: Իսկ հայտադիմումներ ներկայացվել են թե՛ միջմարզային, թե՛


















































