Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆ»

Ասում են Արթիկի քրեակատարողականում գտնվող քաղբանտարկյալները Արդեն 9-րդ տարին է՝ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ելնի Վիրապ» տոնը նշում է բանտարկյալներին այցելելով, գաղութում պատարագ մատուցելով ու մատաղ անելով: Տոնը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ 13 տարի Խոր վիրապում անցկացնելուց հետո ազատվելը: Շաբաթ օրը սրբազանը եղավ Արթիկի քրեակատարողական հիմնարկում, ուր մոտ 300 բանտարկյալների կողքին գտնվում

ԱԺ-Ն ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՈՎ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 15-ին ընդունել է «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամավորներ Գոհար Ենոքյանը եւ Վիկտոր Դալլաքյանը: Հ. Աբրահամյանը նշել է, որ հունիսի 14-ին լրացավ 1949թ.-ին ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին

Գազամատակարարումը կդադարեցվի

«Ազատություն» ռադիոկայանից տեղեկանում ենք, որ հունիսի 16-21-ը կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը: Բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը: «ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ վրացական ընկերությունը տվյալ ժամանակամիջոցում նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 միլիմետր տրամագծով 3,6 կիլոմետր երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները: Այդ աշխատանքները, ըստ հաղորդագրության, կնպաստեն

«Կոլումբոսը»՝ Հայաստանում

Հունիսի 15-20-ը Երեւանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) փորձագետները՝ մասնակցելու ՀՄԿ-ի «Կոլումբոս» ծրագրի 2-րդ փուլին։ 2006-ից մեկնարկած այս ծրագրի նպատակն է համաշխարհային առեւտրի անվտանգության եւ պարզեցման չափանիշների ներդրման հարցում օգնել ՀՄԿ անդամ-պետություններին։ «7 օր»-ի տեղեկացմամբ, տարեսկզբից սկսած, ՀՄԿ փորձագետները ՀՀ-ում այցելել են մաքսակետեր, ուսումնասիրել ներմուծման եւ արտահանման ընթացակարգերը, տեխնիկական վերազինման եւ աշխատաոճի վերաբերյալ քննարկումներ ունեցել։

ԱՊՀ երկրներից ամենալավը Հայաստանի՞ վիճակն է

Չնայած այն հանգամանքին, որ 2008-ի ՀՆԱ-ի հավելաճը ծրագրվածից ցածր է, այնուամենայնիվ, տնտեսությունն արձանագրեց 6,8% տնտեսական աճ՝ ԱՊՀ երկրների 5% տնտեսական աճի միջին ցուցանիշի դիմաց: Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով առաջ է անցել Ռուսաստանից (5,6%) եւ Ուկրաինայից (2,1%): Այս մասին ասվում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին հաշվետվության մեջ: Ըստ այդ հաշվետվության՝ «Հայաստանին չհաջողվեց խուսափել ճգնաժամի ազդեցությունից,

Բենզինը դարձյալ թանկացավ

Երեկ մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում բենզինը թանկացել էր 20-30 դրամով: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը 330 դրամից դարձել էր 350 դրամ: Թե ինչով է պայմանավորված բենզինի թանկացումը, հանրապետությունում վառելիքի խոշոր ներկրող՝ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք «այսօրվանից են պատրաստվում բենզինը 30 դրամով թանկացնել, քանի որ միջազգային շուկայում մեկ տոննա բենզինի գինը հասել

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ «ԱԶՆՎԱԳՈՒՅՆ» ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Խոշոր գործարարները չեն հավատում, որ հարկային տեսուչները կգործեն ազնիվ ու անկաշառ Կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի քննարկման ժամանակ խորհրդարանի գրեթե բոլոր, հատկապես գործարար-պատգամավորները, մեղմ ասած, իրար խառնվեցին: Խորհրդարանականներին առավելապես հետաքրքրում էր օրենսդրական այն կետը, որով նախատեսվում է 4 մլրդ դրամը գերազանցող ձեռնարկություններ հարկային տեսուչ գործուղել, այլ կերպ ասած՝ գործարարների գլխին մարդ նշանակել՝ այն էլ

«Սվաղել իրավիճակը»

Արամ Կարապետյանը՝ Փաստահավաք խմբի, խորհրդարանական հանձնաժողովի եւ առաջին նախագահի ու իր «ունիսոն» ելույթների մասին: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ մարտի 1-ի հանձնաժողովում էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Փաստահավաք խմբում դա ուղղակի փակ էր, եւ ավելի ցայտուն էին ներքին բախումները: Նույնն այստեղ է: Միշտ փորձում են ինչ-որ դոզավորել ինֆորմացիան, միշտ փորձում են

«ԹԱՐՄ ԱՐՅՈՒՆ Է ՊԵՏՔ»

Գառնիկ Մարգարյանը վերապահումներ ունի առաջին նախագահի առաջարկած համագործակցության կետերի վերաբերյալ «Վերջապես մեր երկրում կայացել է ընդդիմադիր առողջ ուժ, եւ դա ՀԱԿ-ն է: Սա ինձ եւ մեր կառույցին գոհացնող փաստ է՝ անկախ նրանից, թե ՀԱԿ-ն ինչ քայլեր է անում, ուր է գնում, ինչպես է գնում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի

ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻՆ ՉԷԻՆ ԹՈՂԵԼ ԽՈՐԱՆԱԼ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7 օր» կայքէջին ասել էր, թե փաստահավաք խումբը մի քանի ամսում փաստեր էր հավաքել, որ մարտի 1-ին 950 հոգանոց սադրիչների խումբ է գործել, «որոնք ղեկավարել են 4 օլիգարխ եւ 5 պաշտոնյա։ Գուցե հասել էին նրան, թե ովքեր էին այդ պաշտոնյաները»: Անդրադառնալով այս պնդմանը՝ փաստահավաք խմբում կոալիցիայի նշանակած անդամ Ռոբերտ

Մարզպետը հաստատում է, իսկ հետո՝ հերքում

Ըստ գյուղացիների՝ մարզպետի եւ պատգամավորի միջեւ «սեւ կատու է անցել» Այս տարվա մայիսի 29-ից Արագածոտնի մարզպետ նշանակված ՀՀԿ անդամ Սարգիս Սահակյանը «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե օրերս իբր վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ նույն մարզից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի միջեւ: Մեր տեղեկություններով, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ԿԱ

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը – Հունիսի 12-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած համապետական հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ խոսվում էր Կոնգրեսի՝ քաղաքական պայքարի սահմանադրական ուղին շարունակելու եւ դրան հավատարիմ մնալու մասին, հենց Կոնգրեսի ներսում միանշանակ չի ընկալվել, ու կան այդ մարտավարությունից դժգոհ անհատներ կամ խմբեր, որոնց ակնարկելով՝ նաեւ ՀՀ

ՊԼԱՏՖՈՐՄԸ ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Ե՛վ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգությունը» պատրաստվում են քննարկել ՀԱԿ առաջնորդի առաջարկը համագործակցության վերաբերյալ: «Այ, եթե կարողանաք նշել, թե ո՛ր հարթությունում է երեւում ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ ես կասեմ այո կամ ոչ, բայց այդ հարթությունը ես չեմ տեսնում»,- օրեր առաջ լրագրողներին ասել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հունիսի 12-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց այդ հարթությունը՝ առաջարկելով

ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՃԻՇՏ ՉՀԱՍԿԱՆԱԼ

Հունիսի 12-ին Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե՝ «չկայացած ընտրությունների պատճառով ՀԱԿ-ն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի»: Ի պատասխան մեր հարցին՝ Կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ասաց. «Ես՝ որպես քաղաքացի, կարող եմ ասել, որ եթե մենք

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀՈՒՅՍԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՆ ԵՆ

«Այս տարվա 1-ին եռամսյակում, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճ՝ 2, 8%-ով»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Վիճակագրական տվյալների համաձայն, գրեթե ամեն տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62%-ը սփյուռքահայեր են: Մ. Ապրեսյանի խոսքերով, չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին եւ համաշխարհային զբոսաշրջության կենտրոնների կանխատեսումներին՝

ԽՆՋՈՒՅՔ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՀԻՆ

Հունիսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի «Լեւոն երկրորդ» ռեստորան-հյուրանոցում կայացել է ճաշկերույթ, որը նախաձեռնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Խնջույքը կազմակերպվել է ի պատիվ Նոյեմբերյանում վերջերս պաշտոնավարման անցածների՝ ազգային անվտանգության Նոյեմբերյանի բաժանմունքի եւ հարկայինի տարածքային բաժնի պետերի, նոր ոստիկանապետի, Նոյեմբերյանում շուրջ մեկ տարի պաշտոնավարող, սակայն դեռեւս նոր համարվող դատավորի: Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ տեղացի չեն:

ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԵՆ

Աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ մարզի ղեկավարության հետ քննարկում է գյուղատնտեսության գլոբալ խնդիրները: Լինելով սյունեցի, նախարարը նշել է, որ ծանոթ է մարզի հիմնախնդիրներին եւ կարեւորում է հատկապես մեքենատրակտորային կայանների ստեղծումը: Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է նման կայաններ ստեղծել մի քանի, այդ թվում՝ Սյունիքի մարզում: Իսկ հակակարկտային կայաններ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնմեկերորդ  ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՎԵՊ  Կանայք ամուսնանալուց հետո ոչ միայն որեւէ նոր բան չեն հասկանում, այլեւ նախկինում հասկացածներից էլ են ահագին բան մոռանում, ու էս դեպքում արդեն կնոջ ազգային պատկանելությունը որեւէ նշանակություն չի կարող ունենալ, որովհետեւ ամուսնանալուց հետո ոչ թե կնոջ խելքն ու մտածողությունն են ավելանում կամ փոխվում, այլ՝ իրավիճակները, ու էս

«Շվեդական սեղան», ինը կում սակե, ջայլամի ձվեր…

Հարսանեկան ավանդույթները՝ տարբեր երկրներում Յուրաքանչյուր ազգ ունի յուրահատուկ մշակույթ, սովորույթներ, որոնցից են նաեւ հարսանեկան ավանդույթները: Նրանք բոլորն էլ գայթակղիչ են, եւ ի զորու՝ բորբոքել մարդու երեւակայությունը… Եկեք ծանոթանանք մի շարք երկրների հարսանեկան ավանդույթներին։ Օրինակ, Դանիան աչքի է ընկնում իր ճոխ հարսանիքներով, որտեղ արդեն սկսել են բյուջեում ճեղքվածք առաջացնող եւ կեղեքիչ հարսանիքների դեմ օրենսդրորեն պայքարել: Ըստ

«ՈՒՂԵՑՈՒՅՑԻՑ ՉԵՆՔ ՇԵՂՎԵԼ»

Հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական պետական թեստի հեղինակները պարզաբանում են Հայոց լեզվի եւ հայ գրականության 2009 թվականի միասնական քննության թեստը հարուցել է դիմորդների, ծնողների, մասնագետների եւ լրագրողների դժգոհությունը։ Առարկությունների գերակշիռ մասը վերաբերում է թեստի բարդության աստիճանին. հակասություն է արձանագրվում թեստի եւ 2008 թվականի աշնանը ՀՀ ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի հրապարակած «Հայոց լեզվի եւ

Վերհիշենք հայկական ավանդական կերակուրները

Ուտելիքը միայն քաղցը հագեցնելու համար չէ Հայոց ավանդական տոնածիսական մշակույթը զգալի կորուստներով է մեզ ավանդվել: Պատմական, հասարակական, քաղաքական տարբեր պատճառներով դուրս են մղվել որոշ տոներ, տարրալուծվել են այլ տոների ու ծիսակատարությունների մեջ կամ տոնվում են միայն ժողովրդի մի հատվածի կողմից: Մոռացված ավանդույթները, հայ ազգային խոհանոցը ճանաչելի դարձնելու եւ վերականգնելու համար երեկ «Արարատ հոլլ» ռեստորանում հավաքվել

ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐՔԻ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԻ ՀԵՐՈՍ

Երեխաների մեջ սերմանելով ազարտի հակվածությունը՝ մեծանալիս նա կդառնա խաղամոլ «Եթե չենք ուզում, որ մեր երեխաները լինեն ապագա խաղամոլներ, ազարտի սիրահարներ, ուրեմն պետք է սահմանափակենք նրանց համակարգչային խաղեր խաղալու ժամանակը»,- մտահոգված է հոգեբան Դիանա Սարգսյանը։ Հոգեբանի խոսքերով՝ համակարգչային խաղերը երեխաների համար մեծ վտանգ են ներկայացնում. դրանք ունեն ֆիզիոլոգիական, հոգեբանական եւ վարքային ազդեցություն։ Հոգեբանի փոխանցմամբ, համակարգչային խաղերի

ՌԵՏԻՆԵ ՄԱՐՄԻՆ

Մարդու հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական հնարավորություններն անսահմանափակ են: Ասում են՝ յուրաքանչյուր ոք կարող է անել անհնարինը: Բայց դրա համար նա պետք է շատ ցանկանա, ապրի հատուկ ռեժիմով, նախապատրաստական որոշակի ծրագիր անցնի: Ու, որ նույնպես շատ կարեւոր է՝ ամեն օր տքնաջան մարզվի: Օրինակները բազմաթիվ են: Ասենք՝ արեւելյան մարտարվեստների ներկայացուցիչները, որոնք դատարկ ձեռքերով կամ մարմնի տարբեր մասերով

Հրաժարվել է անարդար նշանակված 11 մետրանոցից

Եզակի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Ռումինիայի առաջնությունում: Մրցավարը «Ռապիդի» կիսապաշտպան Կոստին Լազերի դեմ խաղի կանոնները խախտելու համար «Օցելուլայի» դարպասին 11 մետրանոց է նշանակում: Պատժված թիմի խաղացողները, բնականաբար, համաձայն չէին մրցավարի որոշման հետ, ինչը նա փոխել չէր պատրաստվում: Բայց անսպասելի նրան է մոտենում «տուժողը» եւ հայտարարում, որ խաղի կանոնների խախտում իսկապես չի եղել: Եվ մրցավարը,

ՇԱՊԻԿՈՎ ԾՆՎԱԾ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԸ

Անգլիացի պարաշյուտիստ Ջեյմս Բուլը, որը մի քանի տարի առաջ մարզաձեւին վերաբերող ֆիլմեր նկարահանելու նպատակով հիմնել է «Air 2Air» սեփական գործակալությունը, տեւական ցատկերի մասին նկարահանումներ կատարելու նպատակով ժամանել էր Ռուսաստան: Հերթական սյուժեներից մեկի համաձայն, նա զուգընկերոջ հետ միասին ցատկեց 1800 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռից: Բուլը, որի մոտ էր տեսախցիկը, իր պարաշյուտը ընկերոջ ազդանշանով պետք է

«ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ ԷԻՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԱՆԵՐԸ»

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում ելույթից Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ…

Երեկ, ի թիվս այլ քննական կենտրոնների, շրջանավարտները օտար լեզվի միասնական պետական քննություն հանձնեցին նաեւ Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում: Քանի որ այստեղից նախորդ քննությունների ժամանակ որոշակի բողոքներ էին եղել, այս անգամ էլ այցելեցինք այդ քննակենտրոն: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ երեխաները քննության էին հրավիրված առավոտյան ժամը 8-ին, սակայն, ի տարբերություն հայոց լեզվի, երբ քննությունը

ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՅԻՆ

Մի քանի թերթերում (այդ թվում՝ «Առավոտում») տպագրվել էր մի ահազանգ, համաձայն որի՝ Վանաձորի թիվ 5 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հայոց լեզվի միասնական պետական քննության ժամանակ եղել են աղաղակող ապօրինություններ: Առանձնացված մի դասասենյակում հավաքված են եղել այդ տարածքի մեծահարուստների երեխաները, որոնց համար նախապես «մուծել» են, եւ նրանք բոլորը ստացել են բարձր բալեր: Կոնկրետ մեզ այդ ահազանգով

«ՄԵՆԱԿ ՎԱՏԸ ՄԻ ԱՍԵՔ»

Հասարակությանն ու լրագրողներին հորդորում է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը – Ի տարբերություն կրթության եւ գիտության նախարարի, Դուք նոր մարդ չեք միասնական պետական քննությունների համակարգում: Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա քննությունների ընթացքը՝ նախորդ երկու տարիների համեմատ: Եվ ինչի՞ հետ եք կապում այս տարվա քննություններից դժգոհությունների մեծ քանակը: – Ես նաեւ նախորդ տարվա քննությունների պատասխանատուներից մեկն եմ:

Հեռու մնանք քաղաքականությունից

Սա է սոցիոլոգների դեղատոմսը՝ քաղաքական գործիչների գործիքը չդառնալու համար Հայաստանյան հասարակության մեջ սոցիոլոգիական հարցումների մասին սկսում են խոսել հիմնականում ընտրություններից ընտրություններ: Այնինչ, արտասահմանյան զարգացած երկրներում որեւէ բիզնես դնելուց առաջ գործարարները հատուկ մասնագետների օգնությամբ սոցիոլոգիական հարցումների միջոցով ուսումնասիրում են շուկան, որպեսզի մեկ տարուց հետո իրենց բիզնեսը չտապալվի: ՀՀ-ում այսպիսի երեւույթի հազվադեպ կարելի է ականատես լինել: Աշխարհում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930