Օրվա լրահոսը
11 ԴՐԱՄԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՆ ՖԻՔՍԵԼ
Մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներում մի քանի հազար դրամի գնումներ կատարելու դեպքում՝ ՀԴՄ կտրոնի վրա ընդամենը մի քանի դրամի առեւտուր է ֆիքսվում: Խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու համար կառավարությունը ինչ մեթոդների ասես, որ չդիմեց: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ծպտված մտնում էին սուպերմարկետներ, մի քանի հարյուր դրամի առեւտուր անում, հետո էլ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար խանութի տիրոջը խոշոր տուգանքի
Ճաշակին ընկեր չկա
Եվրոպայի խորհուրդը գոհ է Երեւանի ավագանու ընտրություններից, իսկ մեր իրավապաշտպանները՝ դժգոհ: Ընտրությունը եղել է բավարար, դրական. սա Եվրոպայի խորհրդի ՏԻՄ ընտրությունները դիտարկող Կոնգրեսի դիտորդական առաքելության գնահատականն է նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններին: ԵԽ դիտորդները մեր ընտրությունները դիտարկել են մոտ մեկուկես տասնյակ դիտորդներով, նրանց նախնական եզրակացությունը, որը հրապարակեց ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար բրիտանացի Նայջլ Մերնեգոնը՝
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՐԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այդպես է անցած ընտրությունները գնահատում «Ժառանգության» ներկայացուցիչը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ արդեն ժամանակն է, որ ընտրախախտումներին տրվի ոչ թե քանակական, այլ որակական գնահատական. «Արդեն բացահայտ կարելի է ասել, որ տարբեր համայնքներում տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որ եթե վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում լինեին ընտրություններ, հենց այդպիսին կլինեին: Մենք տեսանք բացարձակ-հլու-հնազանդ, կիսաբաց ընտրություն: Տիպական
ՀՅԴ-ն չի ստորագրի ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն: Մենք նաեւ հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու եւ ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր ճանապարհ դուրս
«Օրինաց երկիրը» վերահաշվարկ է պահանջում
ՕԵԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ «Առավոտին» ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողովներին՝ մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու խնդրանքով: – Ձեզ գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները: – Ես սպասում էի, որ ընտրողների մասնակցությունը լիներ ավելին, քան եղավ: Փաստ է, որ Երեւանի ավագանու ընտրությունն առաջին անգամ էր, եւ մասնակցության ցուցանիշն այնքան էլ բարձր չեղավ: Ես
ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հետընտրական առաջին հանրահավաքը: Ու թեեւ կարծիք կար, թե ընդդիմության կողմից իր ձայներին տեր չկանգնելու դեպքում ՀԱԿ-ին համակրող հատվածն այլեւս կհիասթափվի ու Կոնգրեսի հանրահավաքներին այլեւս չի գա, այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը նախորդներից պակաս մարդաշատ չէր: Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ առաջին
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ ՉԻ՞ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Ընտրությունների պատկերը՝ սեփական փորձի հիման վրա Չնայած արդեն շուրջ 20 տարի է, ինչ մասնակցում եմ ընտրությունների, բայց հատկապես այս անգամ ականատես դարձա այնպիսի խախտումների, որոնց մասին մինչ այժմ միայն լսել էի կամ գրել՝ այլոց վկայությամբ: Նախ՝ ինքս տեսա հօգուտ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուի լրացված «100 տոկոսանոց» ցուցակը: Հետո՝ ինձ առաջարկեցին անունս գրել հօգուտ ԲՀԿ-ի լրացվող ցուցակում:
ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ
Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ համապատասխանում էր եվրոպական չափանիշներին: Հայաստանցիների համար նման սենսացիոն եզրակացության են եկել Եվրոպայի խորհրդի դիտորդները: Երբ երեկվա ասուլիսում լրագրողները նկատեցին, որ Հայաստանում չի եղել որեւէ ընտրություն, որի ընթացքում լրագրողների հանդեպ այդչափ բռնություններ կիրառվեն, որքան մայիսի 31-ին կայացած ընտրություններում, դա ե՞ւս տեղավորվում է եվրոպական չափանիշների մեջ, դիտորդական առաքելության ղեկավար Նայջլ Մերնեգոնն
ՕԵԿ-Ն ԷԼ «ՏԵԽՆԻԿԱ» ՈՒՆԵՐ
Երեկ առավոտից մինչեւ ուշ երեկո մենք շրջել ենք նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքի տասնյակ ընտրական տեղամասերում: Այս համայնքում անցկացված ընտրությունները մայրաքաղաքի մյուս համայնքներից ոչնչով առանձնահատուկ չէին: Կեսօրից հետո մեր այցելած մեկ տասնյակից ավելի տեղամասերում ասում էին, թե քվեարկությունը նորմալ է ընթանում, բայց այ, տեղամասերից դուրս, դրանց հարող տարածքներում փող բաժանելը համատարած բնույթ
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ
Երեկ մայրաքաղաքի տարբեր համայնքների կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել: Բանն այն է, որ գծատերերը երթուղուց հանել էին միկրոավտոբուսները եւ դրանք տրամադրել էին ընտրողներին «պատվավոր կերպով» ընտրատեղամասեր տանելու համար: Մասնավորապես, ամբողջ օրվա ընթացքում գիծ դուրս չեն եկել թիվ 41, 25, 116, 20, 70, 82, 19, 5, 84, 123, 83, 56, 58, 261,100 եւ 4 երթուղայինները: Պատգամավորներին,
Տուգանք՝ ծխելու, թե՞ չծխելու համար
Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը ծխում է Երեկ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն էր: Այս օրը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 1987թ.: Նշենք, որ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ծխելու հետեւանքով առաջացած տարբեր հիվանդություններից մահանում է 5 մլն մարդ, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ըստ բժիշկների՝ ծխողների մեծամասնությունը
Հունիսի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածեք հանգստի մեկնելու մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-
ԱՄԵՆ ԻՆՉ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ցուցահանդես՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առիթով մայիսի 29-ից Մոսկվայի տան մշակութագործարարական կենտրոնում բացվել էր «Մանկության աշխարհ EXPO 2009» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր այցելու, անկախ տարիքից, տոնական մթնոլորտի շնորհիվ հայտնվում էր մանկության աշխարհում: «Այս ցուցահանդեսն առաջին քայլն է երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում:
Ասենք ո՛չ՝ «Մադոննա» սպասքեղենին
Մոռանա՞նք մեր պապերի թողած կամոդները, թե՞ շարունակենք դրանց վրա բյուրեղապակյա սպասք շարել: «Տան ինտերիերին հետեւելը, ուշադրություն դարձնելը՝ չի նշանակում կահավորել-ձեւավորել տունն այնպես, ինչպես հարեւանինն է»,- ասում է «Էկո» կազմակերպության տնօրեն, «Դիզայն էքսպո 2009» ցուցահանդեսի կազմակերպիչ Զառա Ակունցը: Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվել էր «Դիզայն էքսպո 2009» առաջին միջազգային ցուցահանդեսը, որը հնարավորություն տվեց ծանոթանալ դիզայներական մտքի
ԿԱՆԱՑԻ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ
Այսպիսին են հայուհիները՝ ամերիկացի դիզայների աչքերով Օրերս Երեւանում կայացավ ԱՄՆ-ում հիմնված folk դիզայն ստուդիայի կոկտեյլ – ցուցադրությունը: folk-ի դիզայն ըմբռնումն է՝ ոգեշնչվելով ավանդական տարրերով, ստեղծել կանանց հագուստների եւ աքսեսուարների առաջադեմ եւ յուրօրինակ նմուշներ: folk-ի դիզայներական եւ աշխատանքային թիմը ղեկավարում է ամերիկացի դիզայներ եւ ոճագետ Ջինա Հոլդարը, որն արդեն 2 տարի ամուսնու հետ բնակվում է Երեւանում:
Շորտեր, ռոք եւ ո՛չ ՀԳՄ անդամությանը
Շաբաթ օրը «Հայելի» ակումբում բանաստեղծ Վահե Արսենը, գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն մասին, թե ինչո՞ւ այս տարի գրականության ոլորտում նախագահի երիտասարդական մրցանակին ոչ ոք չի արժանացել: Հ. Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ներկայացված 18-25 տարեկան 12 երիտասարդների գրական ստեղծագործությունները հավանաբար չեն համապատասխանել տվյալ մրցանակի համար սահմանված չափանիշներին: Վահե Արսենի
«ՔԻՆԳ ՔՈՆԳՆ» ՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (նկարում) սկսել է ակտիվորեն նախապատրաստվել հուլիսի 11-ին Վախթանգ Դարչինյանի հետ կայանալիք մարտին: Բռնցքամարտիկը ներկայումս մարզվում է Ֆլորիդայի նահանգի Դերֆիլդ Բիչ քաղաքում: Մասնագետները համոզված են, որ Դարչինյան-Ագբեկո մենամարտը խոստանում է լինել չափազանց համառ, քանի որ «Կատաղած ցուլ» Վիկը եւ «Քինք Քոնգ» Ջոզեֆը ռինգում չեն սիրում
ՀԱՋՈՐԴԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ Է
Արդեն տեղեկացրել ենք, որ թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը գոտիների պաշտպանության հաջորդ մարտն անցկացնելու է հուլիսի 4-ին՝ Համբուրգում, եւ որ նրա մրցակիցը հայտնի էր դառնալու մոտ օրերս: Եվ ահա երեկ տեղեկացանք, որ այդ օրը «Մարդասպան թագուհին» հանդիպելու է արգենտինացի Կարոլինա Մարչելա Գուտիերես Գայտեի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 16 մենամարտ,
ԱԲՐԱՀԱՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԾԱԳՈՒՄՈՎ ԹՈՒՔ Է ԼԻՆԵԼՈՒ
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա հունիսի 27-ին: Այդ օրը նա Բեռլինի «Schmeling Halle» մարզասրահում իր չեմպիոնական գոտու հերթական պաշտպանությունը կանցկացնի ծագումով թուրք՝ գերմանաբնակ Մախիր Օրալի հետ: Աբրահամը նախապես պլանավորել էր հանդիպել չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ: Սակայն այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի մտան, IBF-ը հավանություն տվեց
ԻՍԿԱԿԱՆ ԿՈՐՅՈՒՆԻ ՊԵՍ
Եվ այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում AIBA-ի աշխարհի պատանիների առաջնությունը հատեց եզրագիծը: Յոթ օրվա ընթացքում ռինգում իրենց կարողությունները ցուցադրեցին աշխարհի 42 երկրների 255 պատանի բռնցքամարտիկներ, որոնցից միայն 52-ին հաջողվեց մեդալ նվաճել: Եվ ուրախությամբ պիտի արձանագրել, որ Հայաստանի ներկայացուցիչներն անմասն չմնացին խաղարկված ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներից: Մեր հավաքականից գերազանց հանդես եկավ 46 կգ քաշային
«Ջեմ սեշըն»՝ «Ուլիխանյանում»
Երաժիշներին համախմբելու լավ առիթ «Հայկական ջազը հասկանալ է պետք, եթե հասկացար՝ կսիրես»,- ասում է «Ուլիխանյան» կվինտետի սաքսոֆոնահար Դմիտրի Արզումանյանը։ «Ուլիխանյան» մշակութային ակումբում սովորական է դարձել նույն հարկի տակ հայկական եւ արտասահմանյան ջազի վարպետներ, երիտասարդ ջազային երաժիշտներ եւ ուղղակի ջազի սիրահարներ հյուրընկալելը. առիթը ամեն ամիս ակումբում անկացվող «ջեմ սեշըններն» են։ Օրերս ակումբում կայացավ հերթական «ջեմ սեշընը»,
ՄԵՐ ՎԼԱԴԻՆ ՈՒ ՎԻՏՏԻՆ
Սիրված դերասանուհի Ալլա Թումանյանը կրկին էկրանին է Խորհրդային տարիներին մենք զարմացած գավառեցու հիացմունքով խոսում էինք արտասահմանյան կինոյի աստղերի մասին, չնկատելով հայրենական որոշ արվեստագետների, որոնք աստղ էին՝ այդ հասկացության ողջ ընկալմամբ: Ինչո՞վ, ասենք, աստղ չէին Բելլա Դարբինյանը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանն ու Գեորգի Մինասյանը կամ դերասանուհի Ալլա Թումանյանը, որը հայկական էկրանում ջնջեց հայ կնոջ մի քիչ
ՍՓԻՒՌՔԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷՐ
Կարդալով Հայաստանի ընդդիմադիր օրաթերթերից մեկում Եւրատեսիլի մասին գրուած յօդուածը, անկեղծ ըսած չզարմացայ, բայց ափսոսանք ու մտահոգութիւն յառաջացաւ իմ մտքիս մէջ: Ինչո՞ւ աւաղ եւ ինչո՞ւ մտահոգուած եմ: Շաբաթ օրն էր, մայիսի 16, ընտանիքի բոլոր վեց անդամներով նստած էինք հեռատեսիլին դիմաց եւ անհամբեր կը սպասէինք Հայաստանը ներկայացնող կամ Հայաստանի մշակոյթը ներկայացնող Ինկա եւ Անուշի ելոյթը. կը շեշտեմ՝
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՆՈՐԻՑ ՆԵՂԱՑԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդես գալով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ, պահանջեց նախարարներից Մոսկվայից ողորմություն չխնդրել: «Չի՞ ստացվում Ռուսաստանում, պետք չէ խոնարհվել, նվնվալ, լացել, պետք է երջանկությունը փնտրել մոլորակի այլ մասերում: Ես միտումնավոր եմ այս մասին խոսում հրապարակավ»,- հայտարարել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է վերջերս Ղազախստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին, ըստ
Հարավային Օսեթիան խորհրդարան է ընտրում
Այսօր առավոտյան Հարավային Օսեթիայում բացվել են ընտրատեղամասեր, եւ սկսվել են 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Newsru.com-ը տեղեկացնում է, որ Հարավային Օսեթիայի Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարում են զանգվածային խախտումների մասին: Ըստ նրանց՝ ուժայիննները ստիպում են մարդկանց գնալ ընտրական տեղամասեր: Ավելի վաղ՝ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի հակառակորդները հայտարարել են, որ չեն պատրաստվում պայքարել պառլամենտում տեղ գրավելու համար:
Կազիմիրովը հերքում է Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
«Ես կտրականապես դեմ եմ իմ առաջարկների օգտագործմանը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, որին իմ կողմից դրանք ուղղված են եղել, այլեւ բացարձակ այլ՝ Հայաստանում նախընտրական պայքարի շրջանակներում: Եվ, իհարկե, դեմ եմ Երեւանում տեղի ունեցած վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ նույն նպատակով դրանց բացահայտ խեղաթյուրմանը»,- «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել հայտնի ռուսաստանցի դիվանագետ, նախկինում
Տաջիկ կալանավորները «առաջատար» են
Տաջիկստանի քաղաքացիներն ամենաշատն են նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների շարքում, ովքեր այս պահին նստած են ռուսաստանյան կալանավայրերում: Ըստ newsru.com-ի՝ ՌԴ քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ այժմ ազատազրկման վայրերում է գտնվում Ռուսաստանում տարբեր տեսակի հանցագործություններ կատարած նախկին ԽՍՀՄ-ի 24416 քաղաքացի, որոնցից մոտ 5,5 հազարը տաջիկներ են: Այդ ցուցակում երկրորդ տեղում են Ուկրաինայի քաղաքացիները
Ի՞նչ փող, ի՞նչ բան…
Դպրոցներում պնդում են, որ իրենք դրամահավաք չեն իրականացնում «Առավոտի» մայիսի 29-ի համարում լույս տեսած «Շրջանավարտների ծնողները «քամվում են» հոդվածը բազում արձագանքներ ստացավ: Եթե անանուն հանդես եկող ծնողները շնորհակալություն էին հայտնում, որ անդրադարձել ենք այդ ցավոտ թեմային ու մի քանի բան էլ իրենց կողմից էին ավելացնում, ապա դպրոցների ուսուցիչներն ու իրենց անունները տալուց չխուսափող ծնողները ճիշտ
ԹՎԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ
Այս համոզմանն են դիտորդներն ու վստահված անձինք Վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններում ընտրախախտումների մեթոդները, ինչպիսիք են՝ «Կարուսել», «լցոնումներ» կամ բացահայտ ընտրակաշառքներ բաժանելը, փոխվել են: Ընտրակեղծարարներն այլեւս այնքան էլ մեծ ջանքեր չեն գործադրում իշխանության թեկնածուի օգտին ձայներ կորզելու համար, քանի որ, ինչպես դիտորդներն ու վստահված անձինք են վստահեցնում՝ «ամեն բան ընտրատեղամասը փակվելուց հետո է
ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Կրկին պատմության քառուղիներով Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար… ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Սկիզբը՝ նախորդ համարում Նախապայմանների մասին Հայաստանի իշխանությունների պնդումները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների բացակայության վերաբերյալ, վերջին շրջանում ստացել են հետաքրքիր ձեւակերպումներ: Մասնավորապես, ըստ արտգործնախարար Նալբանդյանի, «երբ որ ասում ենք առանց նախապայմանների են կարգավորվում հարաբերությունները, մենք նկատի ունենք՝ որեւէ նախապայման չկա Ղարաբաղի


















































