Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իսկ ստացվեց՝ ինչպես միշտ Երեկ Երեւանում տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ: Դրանք, ինչպես եւ կանխատեսվում էր, ուղեկցվեցին զանգվածային կեղծիքներով, ահաբեկումներով, բախումներով, բռնություններով, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ, եւ մեր հանրությանն արդեն քաջ հայտնի լցոնումներով ու ընտրողներ բերելով: Դրանց մասին միայն Հայ ազգային կոնգրեսում կուտակված ահազանգերը երեկ ուշ երեկոյան կազմում էին ավելի քան 13 էջանոց եւ

ՀՅԴ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Ներկայացնում ենք այն խախտումները, որոնց վերաբերյալ երեկ ահազանգեր էին ստացել ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբը եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի քաղաքացիական աջակցության կենտրոնը: Զոքանչի ձեռքը թեթե՞ւ էր Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ Արաբկիրի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում տեղակայված 4/17 ընտրատեղամաս քվեարկելու էր եկել ընտանիքի՝ ընտրության իրավունք ունեցող մյուս անդամների,

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Երեկ առավոտյան թիվ 10/20 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն էր կատարում մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասաց, որ ավագանու ընտրություններից ակնկալում է միայն հաղթանակ: «Քանի՞ անգամ կարելի է գողանալ ընտրության արդյունքները»,- հարցրեց քաղբանտարկյալը: Հետագա ժամերին պարզվեց, որ հարցը հռետորական էր:

ՓՈՂ ՏՊԵ՞Լ, ԹԵ՝ ՉՏՊԵԼ

Հայաստանի կենտրոնական բանկը նախորդ շաբաթ 1%-ով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,5%-ից դարձնելով 6,5%։ Այս առնչությամբ երեկ ասուլիսում լրագրողների հարցին, թե արդյո՞ք այս երեւույթը չի հանգեցնի մեծածավալ էմիսիայի, ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանել է. «Փող տպելն այնպիսի բան է, որ ես կանխատեսումներ անել չեմ կարող։ Կախված տնտեսության վիճակից, հնարավոր է, որոշում կայացվի՝ տպել կամ

ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՐԶՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

«Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է 2008-ի բյուջեի կատարողականը եւ հայտնաբերել, որ պետական բյուջեի բավականին մեծ միջոցներ վատնվում են»,- երեկ Ազգային ժողովում տարեկան բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Ըստ նրա, այդ գումարները վատնվում են հատկապես գնումների կազմակերպման գործընթացում: Պարոն Զաքարյանի տվյալներով, բյուջեի 43%-ը կամ 348 մլրդ դրամը վերաբերում է գնումների գործընթացին։

ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալների, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքէջը: 48 երկիր պաշտոնապես հայտնել է H1N1 վիրուսով հարուցված գրիպի 13 հազար 398 դեպքի մասին: Իսկ 95 մարդ արդեն մահացել է: ԱՄՆ-ում արդեն այդ վիրուսով հիվանդացել է 6 հազար 764 մարդ,

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Երեկ Նիժնի Նովգորոդի Միջշրջանային խոշտագումների դեմ պայքարի կոմիտեի մասնագետների կողմից բողոք է ուղարկվել Ստրասբուրգի մարդու իրավունքների պաշտպանության դատարան: Այն վերաբերում է Նիժնի Նովգորոդի բնակիչ Սերգեյ Գորշչուկին: Ըստ yandex.ru-ի, տղամարդը հայտարարել է, որ ինքը ոստիկանության բռնության զոհ է դարձել: Իրեն խոշտանգումների են ենթարկել Նիժնի Նովգորոդի Կանավինսկի ՆԳ բաժնի աշխատակիցները: Հակախոշտանգումային կոմիտեի աշխատակիցները պարզել են, որ Սերգեյ

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Օրերս Բաքվում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մերժվել է «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Մուշվիգ Հուսեյնովի ժամկետից շուտ ազատ արձակումը՝ կապված նրա առողջական խնդիրների հետ: Բաքվի շրջանային դատարանի դատավոր Ֆաթիմա Միրիեւան մերժել է լրագրողի հայցը: «Դատարանը սխալ որոշում կայացրեց. hամաձայն 78 հոդվածի, դատապարտյալը կարող է ազատվել պատժի մնացորդից՝ կապված ծանր առողջական վիճակի հետ: Լրագրողի մոտ հայտնաբերվել

Երաշխիքը՝ 3 տարի

Սողանքի պատճառով արդեն մի քանի տարի փլված է սահմանամերձ Վազաշեն գյուղով անցնող՝ դեպի Բերդի տարածաշրջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Անցյալ տարի տեղանքին անծանոթ վարորդներից մեկի մեքենան գլորվել էր ձորը, ինչի հետեւանքով մարդատարի ուղեւորը զոհվել էր: Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհի քանդված հատվածը վերեւից շրջանցող նոր ճանապարհ: Սակայն, ինչպես հայտնեց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, նոր ճանապարհի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասներորդ  ԱՐԳԵԼՎԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ  Որ երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Ալիկը հետս քթովմռթով չէր, վերստին Մելիսա Բրաունի շնորհիվ էր, որովհետեւ, չնայած հայ տղամարդիկս շատ ենք սիրում տղամարդկությունից ու հայրիշխանությունից խոսել, այդուհանդերձ, լավ ենք վերաբերվում մեր շրջապատից հատկապես նրանց, ում մեր կանայք են լավ կամ առնվազն նորմալ վերաբերվում, կամ, ավելի

Մայիսի 30

ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն

ՍԿՍԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

Ըստ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի, բալետի ապագա արտիստին պետք է վաղ տարիքից ընդգրկել ներկայացումներում: Անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի՝ Երեւանում իրականացրած Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը իրադարձություն էր: Արդյո՞ք այս որակը հնարավոր է պահպանել, երբ շատ է խոսվում Երեւանի պարարվեստի պետական քոլեջի «ոչ բարենպաստ» մակարդակի մասին: Հանդիպեցինք Ռոստովի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ), «Հայաստանի փոքրիկ երգիչները» եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունիսի 1-ին կշնորհավորեն Սպիտակ քաղաքի երեխաների պաշտպանության օրը: Կկատարվի նաեւ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետի սյուիտը, որն էլ կնվիրվի մեծ արվեստագետի 70-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցի Սպիտակ քաղաքի երաժշտական դպրոցի երգչախումբը, կանցկացվեն նաեւ վարպետության դասեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում Տիգրան Մանսուրյանը, ՀՊԿՆ-ի եւ «Հայաստանի փոքրիկ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում երեկ հանդես եկավ բարեգործական համերգով, որի հասույթը տրամադրվելու է Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնի վերականգնման հիմնադրամին: 2009 թ. ապրիլի 20-ին հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվեց Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը ստեղծվել է 2005 թ., արդեն ելույթ է ունեցել այնպիսի

ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շարունակելով ձեւավորված նոր ավանդույթը՝ հունիսի 1-ին Ազգային ժողովի այգում կրկին կբացվեն դռները: Ինչպես, ըստ «Արմինֆոյի», տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում փոքրիկների համար կկազմակերպվի ուրախ միջոցառում: «Ամեն ինչ փոքրիկների համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառման ընթացքում Ազգային ժողովը պատրաստել է բազմաթիվ անակնկալներ: Միեւնույն ժամանակ՝ տեղի

ԻՆՉՊԵՍ ԽԱՆԳԱՐԵԼ ՌԵԺԻՍՈՐԻՆ

Կամ մշակույթի նախարարության հերթական «ձեռնարկը» Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն անցյալ տարվա դեկտեմբերից այլեւս չի աշխատում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Մայր թատրոնի խաղացանկից հանվել են նրա «Փսիխոզ 4.48» եւ «Մեր ծնողների նեւրոզները» ներկայացումները, ինչը, բնականաբար, չի գոհացնում երիտասարդ բեմադրիչին, որն իր ներկայացումներով պարբերաբար մասնակցում է բարձր հեղինակություն վայելող միջազգային թատերական փառատոների: Վերջերս էլ Ս. Շահվերդյանը վերադարձել է

Ի՞նչ արժեն ֆուտբոլային գերաստղերը

  Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլային շուկան, ամենայն հավանականությամբ, «կցնցվի» ֆուտբոլի գերաստղերի հերթական տեղափոխությունների գներից: Մասնավորապես, Իսպանիայի ամենագետ լրագրողները պնդում են, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է հիմնովին ուժեղացնել հիմնական կազմը, եւ նրա ղեկավարության ուշադրության ոլորտում են Եվրոպայի վերջին երկու տարիների լավագույն ֆուտբոլիստներ Կական եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն ակումբը դժվար թե երկուսին էլ միանգամից գնի, քանի

ԵՐԵՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ

AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնությունում, որն անցկացվում է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր որոշվելու են չեմպիոնները: Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ հայաստանցի յոթ բռնցքամարտիկներ եզրափակիչներին մասնակցելու շանս էին ստացել: Սակայն դա հաջողվեց նրանցից միայն երեքին: Աշխարհի պատանեկան առաջնության «ոսկու» համար պայքարը շարունակելու իրավունք առաջինը նվաճեց 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որի զոհ այս անգամ

Ջրամբարը կիսալիքն է, բյուջեն…

Ապրիլի 30-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Ապարանի 90 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում հավաքվել է հազիվ 11 միլիոն խմ ջուր, եւ գյուղացիները անհանգստացած են: Իսկ մայիսի 27-ին Ապարանի ջրամբարի իրավիճակին ծանոթանալու համար մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: ՏԿ նախարարությունից տեղեկացանք, որ նախարարի այցի պահին ջրամբարի կեսից ավելին՝ 50 միլիոն խմ, լցված է

ՈՉ ՋՈՒՐ ՈՒՆԵՆ, ՈՉ ԳԱԶ, ՈՉ ԷԼ՝ ՀՈՒՅՍ

Կոմունիստաշատ եւ եզդիաշատ Լեռնամերձը «շրջափակման» մեջ է Ինչպես Ազատ Բարսեղյանը, այնպես էլ Լեռնամերձի այլ բնակիչներ վիրավորված են պետական կառույցների անտարբերությունից: Գյուղացին իր սեփականաշնորհած հողի ձեռքը կրակն է ընկել: Իրավական տեսանկյունից սեփականատեր է, փաստացի՝ դատարկաձեռն: 18 տարի առաջ, երբ հողի սեփականատերեր դարձան նաեւ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները, չէին էլ կարող պատկերացնել, որ հողն իրենց հոգսին

Հանրապետության նախագահը, համաներումը եւ «հասարակական ցանկությունը»

Ապրիլի 10-ի ասուլիսում, որը նվիրված էր որպես նախագահի՝ իր պաշտոնավարման առաջին տարելիցին, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարված չեն, հասարակությունում չի տիրում համերաշխություն։ Սարգսյանն ասաց, որ ինքը համերաշխության է ձգտում: «Սակայն ակնհայտ է, երեւի, որ ես բոլոր ձեւերին չեմ տիրապետում, որովհետեւ եթե տիրապետեի, կարճ ժամանակում մեր հասարակության

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Լրատվության դերը՝ անկումից դուրս գալու մեջ Սկիզբը՝ նախորդ համարներում: Լրագրողի, հրապարակախոսի համար նյութն ուսումնասիրելու նպատակով տեղեկություններ քաղելը ամենեւին հեշտ գործ չէ: Հաճախ այն լրագրողից հետախույզի ունակություններ է պահանջում: Օրինակ, ինձ շատ է հետաքրքրում կալանավայրերում տիրող իրավիճակը: Երբ այս ոլորտի պատասխանատու այրերից մեկին առաջարկեցի հնարավորություն տալ անմիջականորեն ուսումնասիրելու համար կալանավորի տեսքով տեղավորել բանտում, հեգնական ժպտաց, ասելով,

Տարածքային վեճ

Մի համատիրության փաստաթղթով մեկ այլ համատիրության տարածքն են օտարում «Առավոտի» խմբագրություն դիմած Երեւանի Բաղրամյան 25 շենքի բնակիչները հայտնում են, որ 2006թ. սեպտեմբերին «Լիազորագրային կառավարում» մարմինը պարտադիր նորմերի գործընթացը սկսելիս պայմանագիր է կնքել իրենց շենքի բոլոր սեփականատերերի, այդ թվում՝ նաեւ շենքի բնակիչ Արսեն Հարությունյանի հետ: Վերջինիս, շենքի սեփականատերերի համընդհանուր ժողովի որոշմամբ, մեկ տարի ժամկետով վարձակալության հիմունքներով

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԻՄՆ Է

Կոնկրետ անձանց մասին խոսք չի եղել 2009թ. ապրիլի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Հացպանյանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնության համար: Մեղադրական դատավճռի հիմքում դրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցը, որը տպագրվել է 2008թ. նոյեմբերի 4-ին՝

ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Կրկին պատմության քառուղիներով Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար… ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Ինչպես եւ սպասվում էր, ապրիլի 24-ը դարձավ շրջադարձային կետ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ՝ որպես տրամաբանական հանգրվան նախընթաց ութամսյա իրադարձությունների: Այդ օրը, իսկ ավելի ճշգրիտ՝ նախորդ օրը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ ի չիք դարձավ հայ-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններում հայանպաստ սրբագրումներ

ՄԱՐՄԻՆ ԵՎ ՍՏՎԵՐ

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի

Երեխաներին բնությունը պահպանել են սովորեցնում

Նրանք աղբից քանդակներ են պատրաստում, ծառեր տնկում ու ֆիլմեր նկարում Եթե դուք հանդիպեք դպրոցահասակ երեխաների, որոնք բակերում ծառեր են տնկում կամ աղբ են հավաքում, մի զարմացեք, նրանք «Արեւորդիներ» են՝ հանրապետության բոլոր մարզերից, այդ թվում՝ նաեւ Արցախից: Նրանք նաեւ հեքիաթներ են գրում, նկարում, աղբից քանդակներ պատրաստում եւ ֆլիմեր նկարահանում՝ բնապահպանական թեմաներով: «Արեւորդիները»՝ «Վայրի բնության եւ մշակութային

ՀՂԻ ԿՆՈՋԸ ԺԱՄԵՐՈՎ ՍՊԱՍԵՑՐԵԼ ԵՆ

Գրեթե ուշագնացության աստիճանի հասնելուց հետո, նոր միայն բժիշկները բարեհաճել են ընդունել հղի կնոջը, որը մոտ 2 ժամ սպասել է իր հերթին:Երբ 1 տ արի առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ այսուհետեւ մեր հանրապետությունում ծննդկանների սպասարկումն ու ծննդաբերությունն անվճար է լինելու, եւ մեր ապագա մայրերը կարող են անվճար սպասարկվել իրենց նախընտրած բուժհիմնարկում, հայ կանայք, վստահելով

Վիճվարչությունը դարձյալ գնաճ է արձանագրում

Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 6,3% ընդհանուր գնաճ, ընդ որում, մայիսին՝ ապրիլի համեմատությամբ, գնաճը կազմել է 1,6%: Պարենային ապրանքների շուկայում, ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը, գներն աճել են 2,1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 2,6%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով: 2009-ի հունվար-մայիս ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,1%:

Կանխատեսումները հուսադրող չեն

ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրադրությունը եւ 2009 թվականի հեռանկարները» զեկույցի հեղինակները չեն բացառում երկարատեւ գլոբալ ռեցեսիայի առկայությունը: Նրանք, միաժամանակ, մտահոգություն են հայտնում՝ կապված ԱՊՀ որոշ երկրներում, նաեւ Հայաստանում տիրող սոցիալական լարվածության եւ քաղաքական անկայունության աճի կապակցությամբ: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ նման միտումներն ավելի են խորացնում տարածաշրջանում տիրող տնտեսական անորոշությունը: Ըստ զեկույցի, կանխատեսվում է գործազրկության կտրուկ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930