Օրվա լրահոսը

Բարերարի սպասելիս

Գուգարաց թեմի եկեղեցիները պահպանելու համար մասնագիտական օգնություն է պետք Եկեղեցաշինությունը որոշ մեծահարուստների համար պատվի գործ է դարձել, շատերն են իրենց սերն առ Աստված այդկերպ արտահայտում: Ամեն երրորդ հարուստի տան կամ օբյեկտի հարեւանությամբ կանգնեցրած եկեղեցին այսօրվա իրականության մի մասն է: Իսկ ահա դարերի կենսագրություն ունեցող պատմական հուշարձանները, այդ թվում՝ եկեղեցիները, միշտ չէ, որ հարուստ մեկի ուշադրությանն

Զորամասում սպանվել է զինվոր

Մեղրաշեն համայնքը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահին Բարեւ Ձեզ, հարգարժան նախագահ: Այս անգամ որոշեցինք «բաց նամակով» դիմել Ձեզ, քանզի երկմտում ենք, թե հնարավորություն չի տրվել Ձեզ՝ անձամբ ընթերցելու մեր առաջին նամակը, այլապես այդքան անարդյունավետ չէր լինի Իջեւանի քննչական բաժնում կայացած՝ Պառավաքարի «Թազա պոստ» զորամասում սպանված Վազգեն Հունանյանի գործի վարույթը: Բանն այն է, որ սպանությունը

«ՈՆՑ ՈՐ ՄՈՑԱՐՏ ԼՍՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՍՏԻՊԵՆ ԹԱԹԱ ԵՎ ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈ ԼՍԵԼ»

Հացպանյանի եւ նրա պաշտպանների միջնորդությունները մերժվեցին Հացպանյանը՝ 2 պաշտպանների հետ: Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մհեր Արղամանյանի նախագահությամբ սկսվեց եւ ավարտվեց «Սուտ մատնություն, որ կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի վերաքննիչ բողոքի քննությունը: 7 ամիս է, ինչ

«Թող ամուսնանան ու առանձնանան»

Օրերս մեր խմբագրություն էր այցելել 80-ամյա թոշակառու Ա. Հովսեփյանը՝ իր հետ բերելով ՀՀ իշխանություններին ուղղված մի նամակ: Բացի այն, որ Ա. Հովսեփյանը «ղեկավարությանը» հորդորում էր «մի քիչ հոգատար ու ուշադիր վերաբերմունք դրսեւորել ծերերի նկատմամբ», նաեւ առաջարկում էր մեր կառավարությանը վերականգնել նախկինում թոշակառուներին տրված՝ տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը: Նրա խոսքերով՝ թոշակի հույսին մնացած ծերերը մի կերպ

«ԱրմենՏելի» գրասենյակները փակվում են

Վերջերս մեկը մյուսի հետեւից փակվել են «ԱրմենՏելի» մի քանի սպասարկման կետեր: Փակվել են մասնավորապես Վազգեն Սարգսյան, Սարյան եւ Տերյան փողոցներում գտնվող սպասարկման կետերը: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Ըստ լրատվամիջոցի, Հյուսիսային պողոտայում գործող սպասարկման կետի երկու հարկերում էլ մեծ հերթեր են գոյանում: «Panorama.am»-ի թղթակիցը շուրջ 20 րոպե սպասելով՝ այդպես էլ չի կարողացել սպասարկվել եւ այցելել

Գծատերերի հաշվետվությունները «մաքո՞ւր» են

Մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մի շարք երթուղայինների գծատերեր մոռացել էին, որ իրենք գիծը շահագործելու մրցույթը շահել են պայմանով, որ պետք է ուղեւորներին պատշաճ ծառայություն մատուցեն եւ երթուղին նորմալ սպասարկեն: «Առավոտը» 01.06.2009թ. «Տրանսպորտը ծառայում էր ընտրազանգվածին» հրապարակման մեջ արդեն անդրադարձել է այն երթուղագծերին, որոնք ընտրության օրը ընդամենը 3-4 միկրոավտոբուսով են գիծը սպասարկել, իսկ երթուղագծի

ՉԻՆԱԿԱՆ ՔԻԹԸ ՀԱՅԿԱԿԱՆԻՑ ՎԱՏՆ Է

Պլաստիկ վիրաբույժների հավաստմամբ, ավելի հեշտ է հայկական քիթ վիրահատել, քան չինական Այսօր քթի վիրահատությունը Հայաստանում դարձել է կույրաղիք հեռացնելու նման մի բան: Եթե կույրաղիքի վիրահատություն կատարում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ապա քթի պլաստիկ վիրահատության դիմում են անգամ ոչ անհրաժեշտության դեպքում: Մասնագետների ներկայացմամբ, շատ երիտասարդ աղջիկներ են դիմում իրենց՝ ցանկանալով ձեւափոխել իրենց գենետիկ քիթը: Նրանք բժիշկներից

Հայկական բեռները չեն վնասվել

Նախօրեին Վրաստանի Ինգիրի գյուղի մոտ պայթեցվել է Թբիլիսի-Զուգդիդի երկաթգծի մի հատվածը: Այս առնչությամբ «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «պայթեցված հատվածը բոլորովին այլ ճյուղ է եւ մեզ հետ ոչ մի կապ չունի: Այդ տարածքով մեր երկաթուղին բեռներ չի տեղափոխում, քանի որ այն դեպի Աբխազիա տանող հատվածն է»: Վ. Դավթյանի ներկայացմամբ. «Մեր բեռներին

Ոսկին ու արծաթը նորից են թանկացել

Այս շաբաթ Հայաստանում հաստատված մեկ գրամ ոսկու պաշտոնական գինը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 29,2 %-ով, մինչեւ՝ 11 հազար 371 դրամ: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ՀՀ պետական գանձարանի» տեղեկացմամբ, անցյալ շաբաթվա համեմատությամբ, այս շաբաթ ոսկու գինը աճել է 1,5%-ով: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Աղբյուրի փոխանցմամբ, 1 գրամ արծաթի գինը մեկ տարվա

Ճգնաժամը Էռնեկյանին չի խանգարում

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստանում նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին հավաստիացրել է Է. Էռնեկյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ իրենք այս ոլորտում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության

Ռուսական վարկից այնքան էլ գոհ չեն

Ֆինանսների նախարար Տիգրան Դավ թյանը երեկ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանին $500 միլիոնի չափով պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: Նախարարի ներկայացմամբ, տարեկան կտրվածքով վարկի տոկոսները կազմելու են շուրջ $20 մլն, իսկ Հայաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ այդ տոկոսները վճարելու համար: Ըստ Տ. Դավթյանի, Ռուսաստանի կողմից առաջարկվող վարկը թեեւ կոնցեսիոն կամ արտոնյալ վարկ չի համարվում, բայց

ՉՀԱՋՈՂՎԱԾ «ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՆԱԿՆԿԱԼ»

ՓՄՁ-ներին տեսչական ստուգումներից ազատելու մասին որոշումը չի վերաբերում հենց այն կոմիտեին, որից, սովորաբար, ամենաշատ դժգոհություններն են հնչում. խոսքը Պետեկամուտների կոմիտեի մասին է: Փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների համար մայիսի 29-ին կառավարությունը «անակնկալ» էր պատրաստել: Ընդ որում, վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, այդ անակնկալն այնքան աննախադեպ էր, որ նա չհամբերեց այդ մասին հայտարարել կառավարության հերթական նիստում,

Քոչարյանի հետ յոլա չգնաց

Ըստ Ռոբերտ Ավագյանի՝ նա ուզում էր իրենց պարեցնել իր դուդուկի տակ Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացրած անդամ Ռոբերտ Ավագյանը, որը հրաժարվում է մասնակցել խմբի աշխատանքին՝ երեկ «Դե ֆակտո» ակումբում ասաց, թե համաձայն է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ առկա այն պնդումներին, թե խումբը քաղաքականացվել էր ու ստեղծվել էր անհանդուրժողական մթնոլորտ: Այնուամենայնիվ՝ իր համար անհասկանալի համարեց Արմեն

«ՀՅԴ-Ն ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆ Է»

Սա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատականն է: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նրան համեմատեց «մարած քարտի» հետ: Ադիբեկյանի հետ չի վիճում միայն ՀՀԿ-ն: Երեկ «Դե ֆակտո» ակումբում իր ասուլիսի սկզբում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, թե կցանկանար, որ այստեղ գտնվեին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ Աղասի Արշակյանը, որոնք վիճարկում էին ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր հետազոտության տվյալները:

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՇՈՒՐՋ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ երեկ խորհրդակցություն է անցկացրել համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: Նա հանձնարարել է մինչեւ հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները: Հիշեցնենք, որ հունիսի 15-ից

Համաներումն ակտ է

Իսկ նախագահը առաջարկում է խնդրագիր ներկայացնել Մայիսի 28-ին Սարդարապատում խոսելով համաներման մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե հասարակության մեջ հասունացել է նման պահանջ, ինքը պատրաստ է օգտվել իր սահմանադրական իրավունքից, ու քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին կոչ արեց իրենց առաջարկությունները ներկայացնել նախագահական նստավայր: «Եթե արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԵՆՔ՝ ՓՈԽԵԼՈՒ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

Ասում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը – Ժամանակին դուք բավականին գովեստով էիք խոսում «Երեւանի մասին» օրենքի մասին եւ ասում էիք, որ այն լայն հնարավորություններ է տալու ընտրված ավագանուն, սակայն ընտրությունների բուն պրոցեսը հերթական անգամ ապացուցեց, որ ցանկացած օրենք, որքան էլ լավը լինի, եթե իրականացվում է ընտրական նման մեթոդներով, զրոյական արժեք ունի:

ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄԱՐՏԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ընդդիմությունը խոստովանում է, որ մայիսի 31-ին ինքն անզոր էր պայքարել պետական մեքենայի դեմ Եթե Երեւանի ավագանու ընտրություններից երեք օր անց առանց էմոցիաների ու սառը դատողությամբ գնահատենք այն, ինչ մայիսի 31-ին տեղի ունեցավ մայրաքաղաքի տարբեր համայնքների ընտրական տեղամասերում, ապա պիտի, թերեւս, արձանագրենք, որ բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի երկու ընտրատարածքների՝ թիվ 7 եւ 8, մյուս բոլոր ընտրատարածքներում ակնհայտորեն

«ԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՉԵՄ»

  Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ոչ թե համաներում պիտի լիներ, այլ այդ հոդվածները պետք է պարզապես հանվեին. դատարանում հասկանալի է դառնում, թե ինչ աբսուրդ է ամենը: Ես հիասթափված չեմ, քանի որ այս ռեժիմից միայն այսպիսի խաղեր եմ սպասում: Ոչ մի նորմալ, դրական, ազնիվ քայլ չէի սպասում: Տեսնենք: Ինձ չի

ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ 115 ՄԱՐԴ ԽՈԶԻ ԳՐԻՊ Է

Արգենտինայում եւս 15 մարդ վարակվել է H1N1-ով: Այսպիսով, այդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115-ի: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին: Աղբյուրը հայտնում է, որ Արգենտինայի հյուսիսային գավառներից մեկում՝ Ժուժույում արդեն մահացել է մի երիտասարդ, որի մոտ առկա են եղել հիվանդության բոլոր ախտանիշները: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արգենտինայի առողջապահության փոխնախարար Կարլոս

Հունիսի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի

8 ֆիլմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Կինոգետ Նարինե Ջրբաշյանի խոսքով, այդ ֆիլմերը «Հայկ» կինոստուդիայի 2007-2009թթ. արտադրություններից էին: Կինոստուդիայի նախաձեռնությամբ՝ արդեն ավանդական դարձած ֆիլմերի ամենամյա ցուցադրությունում այս անգամ ներկայացվեց 8 ֆիլմ, դրանցից 3-ը պատմական էին, 5-ը՝ դիմանկարային: Պատմական ֆիլմեր էին՝ Տիգրան Մեծի մասին պատմող «Հայաստանը ՔԱ 1-ին դարում», Թորոս Ռոսլինի հետքերով գնացող եւ մեր

Ներկայացումները հետաձգվեցին ընտրությունների պատճառով

Երեկ «Առավոտը» դժգոհություն ստացավ Երեւանի մի խումբ քաղաքացիներից, որոնք վրդովված էին, թե ընտրությունների օրը՝ մայիսի 31-ին, Երեւանի թատրոններն իրենց կանգնեցրել են փաստի առաջ: Քաղաքացի Նունե Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից մայիսի 31-ի համար գնել էի «Իմ զոքանչը» ներկայացման տոմս: Բայց երբ ժամը 19-ին գնացինք ներկայացման, պարզվեց, որ ավագանու ընտրությունների

Ռուսախոսներն ու հայ գրականությունը

Հայ-ռուսական համալսարանում օրերս պոեզիային նվիրված միջոցառում էր: Առաջին կուրսի ուսանողները, ավարտելով հայ գրականություն առարկայի դասընթացը, ամփոփում էին տարվա ընթացքում իրենց ստացած գիտելիքները: Միջոցառման կազմակերպիչը բուհի դասախոս, գրականագետ Մարգարիտ Խաչատրյանն էր: «Երբ սեպտեմբերին պատմվածք էի կարդում նրանց համար՝ զարմացած ինձ էին նայում: Ուրախ եմ, որ գոնե մի բան սովորել են,- ռուսախոս սաների մասին ասաց նա՝ հավելելով,-

Դյուժեւի սերը

Հայտնի ռուս դերասան Դմիտրի Դյուժեւն ու նրա հարսնացու Տատյանան այս տարվա փետրվարի 14-ին դարձան ամուսիններ: Զույգն իրենց ամուսնության օրը պատահական չէր ընտրել, այդ օրը սիրահարների տոնն է: 29-ամյա դերասանը պատմել է, որ իր հարսնացուի հետ ծանոթացել է փակ խնջույքներից մեկի ժամանակ: Նա տեսել է անկրկնելի, գեղեցկուհի աղջկան, անմիջապես հավանել, բայց երկար ժամանակ չի համարձակվել մոտենալ

Calvin Clein-ի նոր բույրը

Վերջերս Calvin Clein բրենդը դերասանուհի Եվա Մենդեսին առաջարկել է իր արտադրանքը ներկայացնել համաշխարհային շուկայում ու դառնալ Calvin Clein-ի դեմքը: Ե. Մենդեսը համաձայնել է շարունակել Calvin Clein-ի այն ավանդույթը, որ վերջինիս գովազդներում միայն շքեղ կանայք են լինում: Մինչ Ե. Մենդեսը՝ հայտնի բրենդը ներկայացրել են մի շարք միջազգային ճանաչում ունեցող անձինք: Այժմ Calvin Clein-ը թողարկել է մի

ՏԳԵՂ ԿԱՆԱՅՔ ՍԵՔՍՈՒԱԼ ԵՆ

Կարծում է հոգեբանը եւ վստահեցնում, որ երջանկությունը ներքին եւ արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելն է Ասում են՝ մի ծնվիր գեղեցիկ, ծնվիր երջանիկ: «Երբեք չես կարող ասել, թե այս կամ այն աղջիկը երջանիկ է կամ հաջողակ, որովհետեւ գեղեցիկ է,- ասում է հոգեբան Աննա Աբրահամյանն ու շարունակում:- Երջանիկ լինելը գեղեցկության հետ բացարձակ կապ չունի: Նախ պետք է

Հետեւողական «գաղտնապահություն»

«Առավոտի» մայիսի 5-ի համարում տպագրված «Թաքո՞ւն մրցույթ» լուրում նշել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2009թ. հունվարից ապրիլ ժամանակահատվածում մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարել էր մրցույթ՝ 8 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն վերլուծական եւ քննադատական հոդված, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ինտերնետային հոդված եւ այլն): Ըստ նախարարության mincult.am պաշտոնական կայքէջի, մրցույթի արդյունքները պիտի ամփոփվեին մայիսի 3-ին՝

ԵՐԵՔ ՀԱՂԹՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության երիտասարդական միջազգային ավանդական մրցաշարը, որի հիմքը 9 տարի առաջ դրել է մարզաձեւի Երեւանի ֆեդերացիան: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին չորս երկրների (Հայաստան, Ռուսաստան, Հունաստան եւ Վրաստան) քառասուն երիտասարդ ըմբիշներ: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան 50 կգ քաշային Գոռ Ներսիսյանը,

ԳՈԼԱՌԱՏ ՏՈՒՐ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրն առանձնացավ գոլառատությամբ: Չորս հանդիպումներում ընդհանուր առմամբ արձանագրվել է դարպասի 16 գրավում: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Կիլիկիային» եւ պահպանեց իրեն հետապնդող «Միկայի» նկատմամբ հինգ միավորի առավելությունը: Աշտարակցիներն իրենց հերթին մեկ անպատասխան գնդակ անցկացրին «Արարատի» դարպասը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի խոշոր հաշիվներ. «Բանանց»-«Շիրակ»՝ 5:1, «Ուլիս»-«Գանձասար»՝

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930