Օրվա լրահոսը
Լոնդոնի հայ համայնքին ներկայացվել են ՀՀ տարածքների օկուպացիան, գերիների վերադարձի հարցը. Թաթոյան
Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք` – Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը: – Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը: – 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝
Արեւշատում ուսուցչուհին դասաժամին «խաղ» է կազմակերպել, խաղը վերածվել է հանցագործության
Աշակերտները աղմկել են, դասվարն ասել է՝ հիմա ինչ անեմ, սկոտչով ձեր բերանները փակե՞մ: Էդ երկու հոգին առաջ են ընկել, ընդամենը մեկ վայրկյանով փակել ու բացել է. դպրոցի տնօրեն
«Լավագույն մոտեցումը կլինի ամբողջական և համապարփակ պաշտպանունակության կառուցումը». ամերիկացի զինվորականը՝ ՀՀ ռազմական հեռանկարների մասին
Ըստ Ռոբերտ Հեմիլթոնի` կարևոր է, որ Հայաստանը չկրկնի Վրաստանի սխալները
Ինչո՞ւ էին հայ պաշտոնյաները համաժողովի պանելային քննարկման ժամանակ անգլերեն խոսում․ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտո՞ւմ չէ
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագծերի ղեկավար Լիանա Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի վերաբերյալ պարզաբանեց․ «Պանելային քննարկման ժամանակ ուղիղ կոնտակտ ապահովելու և ժամանակային տիրույթում տեղավորվելու պատճառով անգլերեն խոսեցին պաշտոնյաները, որը համաժամանակյա թարգմանվեց հայերեն»։
Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը
Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը։ Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքում, որոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։ «Կարծում եմ` հատկապես դժվար պահերին բոլորս էլ զգում ենք Ազնավուրի և նրա ձայնի բացակայությունը, քանի որ այդ պահերին նա միշտ
Դավիթ Եգորյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին
Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվում է բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Քիչ առաջ ռինգում միմյանց դեմ ելան Հայաստանի հավաքականի անդամ, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը եւ թուրք Քան Կայան։ Սկզբունքային այս մենամարտում Դավիթն ավելի ակտիվ էր, նրա հարվածներն էլ ավելի դիպուկ էին, ինչի շնորհիվ էլ հայ բռնցքամարտիկի հաղթանակը կասկածից վեր էր մրցավարների համար։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժնևում հանդիպում են Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը
«Ժնևում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը», հայտնել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը։
Նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս իրավիճակը։ Չնայած հարաբերությունների կտրուկ վատացմանը, դաշինքը դեռևս պահպանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել
Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- ասված է գրառման
Կարսի գործարք-պայմանագիրը շարունակում է մնալ որպես անօրինական փաստաթուղթ, արևմտյան ժողովրդավարությունների լռության վկայություն. ԱԺԲ
Կարսի պայմանագիրը կարելի է դիտարկել որպես Ռուսաստան-Թուրքիա գործակցությամբ կայսերապաշտական քաղաքականության օրինակ
Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է ԻԻՀ քաղաքացի
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել
Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հոկտեմբերի 14-ին ընդունել եմ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։
Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման
Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։ Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված
Նարեկ Զաքարյանը համալրեց ԵԱ-ում հաղթանակ տարած հայաստանցի բռնցքամարտիկների շարքը
Պարտություն կրեցին Մանվել Պետրոսյանը՝ 63,5 կգ եւ Համլետ Ադամյանը՝ 80 կգ:
Որպես համագործակցության ուղղություն՝ Ավանեսյանն առանձնացրել է Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման: Քննարկվել են` ընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը: Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և
«Քաղաքապետի որոշումն է». Քաղաքապետարանի պաշտոնյան՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԺՊ-ի նշանակման մասին
Այս գործընթացը չի ենթադրում որեւէ մեկի կարծիք լսել
Ո՛չ քեմալական վարչակարգը, և ո՛չ էլ բոլշևիկյան իշխանությունը չունեին իրավական հիմքեր որոշելու այլ՝ անկախ հռչակված երկրների սահմանները. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
103 տարի է անցել այն պատմական ժամանակներից, երբ ի դեմս 1921 թ․ Մոսկվայի և դրանից բխող Կարսի պայմանագրերով տեղի ունեցավ տարածաշրջանային ապակայունացման և պատմական անարդարության ևս մեկ իրադարձություն․ հայկական տարածքների ապօրինի բռնակցում Ադրբեջանին։ 1921 թ․ Մոսկվայի կոնֆերանսի արդյունքում կնքված պայմանագիրը ենթադրում էր պայմանագրի կետերի ուղղակի վերարտադրություն այն երկրների հետ կնքվելիք պայմանագրում, որոնք չէին մասնակցել Մոսկվայի
Ադրբեջանն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցվել է
«Ազատություն». Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ «խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները
Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության ներդնումը ֆինանսաբանկային ոլորտում, բիզնեսում և կրթության մեջ: Krisp ընկերության կողմից կազմակերպած համաժողովի խոսնակներից էր Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը, ով ներկայացրեց մեքենայական ուսուցմամբ և արհեստական ինտելեկտի կիրառմամբ տարբեր խնդիրների
Fastex-ը՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով
Fastex-ը հովանավորում է Future Economy Summit-ը։ Համաժողովի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի պետական, Հայաստանում Եվրոպական, Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ։ Տեղեկատվական հանդիպումների ընթացքում հայտարարվել է «Ֆինտեխ լուծումներն ապագայի տնտեսությունում» թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։ Ուսանողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել՝ անցնելով հետևյալ
Գյումրիում իշխանափոխությո՞ւն է սպասվում․ ՔՊ-ական պատգամավորը բացառում է, «Բալասանյան դաշինքը»՝ լռում
Գյումրին ունի ավագանու 33 անդամ, 33-ից «Քաղաքացիական պայմանագիրը» ընդամենը 11 անդամ ունի, 11 անդամով հնարավոր չէ քաղաքում իշխանություն փոխել։
Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի
Եվրոպական երկրները նախընտրում են ադրբեջանական երթուղին, միայն թե Արևելք-Արևմուտք ծրագիրը չիրականացվի Ռուսաստանով կամ Իրանով. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջերս կրկին հաճախացել են Թուրքիայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի կողմից թուրքական պայմաններով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքը չբացելու դեպքում, թուրքերը կնախընտրեն Իրանի տարածքով այդ հաղորդակցության ապահովման տարբերակը: Այս առումով հարկ է նշել, որ Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքայի հաղորդակցության իրականացման Արևելք-Արևմուտք նախագիծը երեք տարբերակ ունի. Կասպից
ՀՖՖ. Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. «Ազատություն»
Այս մասին «Ազատությանը» հայտնել են ֆեդերացիայից։ Իսկ Ալեքսանդր Պետրակովին պաշտոնից հեռացնելուց հետո արդյո՞ք արդեն կան նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցեցին. «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակության այս կապակցությամբ դեռևս չկա»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում». Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող
Վարդապետյանն ու Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն ազդարարել են նոր դասընթացի մեկնարկի մասին, որին մասնակցելու են ՀՀ-ում գործող բոլոր դատախազները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ
Հայկական ակումբների ֆան-շարժումները միանում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի՝ FAF-ի պահանջին
Հայկական մի քանի ակումբների ֆան ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին: Հայտարարությունը ստորագրել են «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան֊ակումբը, «Փյունիկի» «Սեկտոր-18» ֆան ակումբը, «Ուրարտուի» «South-West Ultras» ֆան ակումբը և «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան ակումբը: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի
Քվադրոբերությունն հոգեբանական ֆենոմեն է, որն անընդհատ թեժացվում է. ակադեմիկոս
Այն մայրերը, որոնք իրենց երեխային վզկապով տանում են չորքոթանու նման, հենց նրանց պետք է տանել հոգեբույժի մոտ
Օտար երկրի քաղաքացին իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել
Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի
Մանրածախ առևտրով զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային


















































