Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնյոթերորդ ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ Ես անկյունից թեքվեցի նախկին ատամնաբուժարանի կողմն ու շրջվելով՝ եւս մեկ անգամ հայացքս գցեցի Ջահանի ճեփճերմակ «Մերսեդեսին», որն իսկապես շքեղ էր, ու հենց էդ պահին հիշեցի, որ արդեն քսանյոթ տարի է՝ վարորդական իրավունք ունեմ, բայց երբեւէ ավտո քշած չկամ՝ բացառությամբ էն օրերի, երբ Գրողների միությունում վարորդական իրավունքի ձեռքբերման

Կրկին 1609-ի թեմայով

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ ՀՌԱՀ-ի անդամներին մենք առաջարկում ենք կամավոր հրաժարական տալ: Այս առաջարկը մենք չենք դիտարկում իբրեւ իրենց աշխատանքի գնահատական, իբրեւ պակաս: Մենք դիտարկում ենք իբրեւ ներդրում անհրաժեշտ բարեփոխումների մեջ: Քանի որ մենք օրենսդրական բարեփոխումներ ենք կատարում, չենք կարող սպասել՝ մինչեւ այդ փոփոխությունները գործնականում իրականացվեն 6 տարի հետո, մինչեւ այդ հանձնաժողովի անդամների ժամկետը լրանալը»,-

ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

Կանանց բռնցքամարտի WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ ու բոլորում էլ պարտության մատնել մրցակիցներին: Ընդ որում, 16 անգամ մրցավարները նրա օգտին նոկաուտ են արձանագրել: Ագրեսիվ ու անկասելի մարտաոճի համար բռնցքամարտի աշխարհում նրան տվել են «Մարդասպանների թագուհի» մականունը: «Առավոտը» հենց այդ հարցով էլ սկսեց հեռախոսազրույցը Համբուրգում բնակվող Սյուզաննա

Թուրքիային անհրաժեշտ է պատմության ընտրություն

Ըստ հարցումների՝ այս երկիրն ամենաշատը կախում ունի իր պատմությունից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակադարձվող թուրքական հակափաստարկների հիմնական ելակետը պատմության եւ քաղաքականության համատեղելիության անթույլատրելիությունն է: «Պատմություն գրելն ու այն ուսումնասիրելը ոչ թե քաղաքական գործիչների կամ խորհրդարանների, այլ՝ պատմաբանների, գիտության մարդկանց գործն է»,- վերջերս Անկարայի Բիլքենթ համալսարանում հայտարարել էր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Առաջին հայացքից այդ եւ թուրք

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ «ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԹԿ-ի պարզաբանումները Պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանում միշտ էլ կրքերը բորբոքված են լինում: «Առավոտը» մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով հանդիպեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ: Նա տեղեկացրեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի քննական կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ, ԿԳՆ լիազորների մի մասը «դրսից» է ընդգրկված: «Առավոտը» գրավոր դիմել է

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ «ՑՐԵԼ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Նրանք, ովքեր տաքուկ տեղավորվել են պատգամավորական աթոռներին, կտրականապես դեմ են խորհրդարանի լուծարմանը: Բայց դա միակ պատճառը չէ: Խորհրդարանը հնարավոր չէ լուծարել մի քանի պատճառներով: Նախ՝ ընտրություններին մասնակցելը պատգամավորական «բիզնես-կլասի» համար այնքան էլ հեշտ գործ չէ, մարդիկ իրենց բուն բիզնեսը թողած՝ ստիպված են լինում ընտրություններից ամիսներ առաջ նախընտրական «գրասենյակներ» բացել, ընտրողներին սիրաշահել, մեկի վիրահատության ծախսերը հոգալ,

Ընդհատակից–31

Բաց նամակ անկախ Հայաստանում դատարանի նախագահ Ժորա Վարդանյանին Հարգելի պարոն Վարդանյան, իմ 19 տարին նոր էր լրացել, երբ ազնիվ Ուսուցչիս եւ ընկերներիս հետ հայտնվեցի ԿԳԲ-ում: Դուք ինձ հարցաքննել եք գրեթե երեք ամիս, առավոտից երեկո: Այնպես որ, դժվար թե ինձ չհիշեք: Այն ժամանակ ես ծածուկ երազում էի Անկախ Հայաստան՝ ԽՍՀՄ կազմից դուրս, իսկ Դուք դա համարում

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ

Այսօր շատ է խոսվում քաղաքական կյանքում երրորդ կողմի գոյության կամ ձեւավորման մասին: Այդ անհրաժեշտությունը առաջացավ այն պահից, երբ Տեր-Պետրոսյանը նախընտրական շրջանում հայտարարեց «կամ իշխանության հետ ես, կամ՝ մեզ հետ» սկզբունքի անառարկելիության մասին: Եվ սկսվեց… Ոմանք սկսեցին հրապարակայնորեն ցույց տալ այս թեզի արդիականությունը եւ ճշմարտացիությունը, իսկ օպոնենտները՝ հիմնականում անհաջող, փորձում էին հիմնավորել իրենց ոչ սերժական, ոչ

«Լրագրողների եւ ահաբեկիչների միջեւ կապեր են լինում»

Փաստեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն եւ հավաստիացրեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի վտանգի Ռուսաստանին: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար, հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն երեկ ԵՊՀ-ում հանդիպեց ժուռնալիստիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներին: Ժ. Ֆ. Բյուրոն նախ դասախոսություն կարդաց ուսանողերի համար, հետո պատասխանեց նրանց հարցերին: «Մյուս տարվանից, երբ կլրանա

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ

Հանգստյան տունը դեռ հանգիստ է Այս տարի փետրվարի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 4-րդ հարկի պատշգամբից դուրս նայելիս կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանող Արամ Մելիքյանը ընկավ ցած: Պոկվել էր պատշգամբի հենաբազրիքը: Արամին ընկերները շտապ հասցրին Հրազդանի հիվանդանոց, ապա տեղափոխեցին Երեւան՝ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Դատաբժշկական փորձագետի գնահատմամբ, նա ստացել էր «կյանքին վտանգ սպառնացող

Պաշտոններ՝ «հավատարիմներին»

ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը, կարծես թե, նրանց թվում չէ Վերջերս կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի ամենաեկամտաբեր՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ու մաքսային տեսչությունների պետերի պաշտոններում: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, նախագահական ընտրություններին «անթերի» աշխատելու, կաշառքն ընտրողին անխափան եւ անաղմուկ տեղ հասցնելու համար երկրի նախագահի կողմից բարձր գնահատականի է արժանացել Ազգային ժողովի Շիրակի մարզից ընտրված

ՕՏԱՐՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ

Որպեսզի հայ հովեկները կարողանան գոնե 1 շաբաթ հանգստանալ սեփական երկրի որեւէ հանգստավայրում, առնվազն 3 ամիս պետք է չուտեն-չխմեն ու փողերը կոպեկ-կոպեկ խնայեն: Այս օրերին Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում ու այլ վայրերում հանգստյան տներ ու հյուրանոցային համալիրներ ունեցող բիզնեսմենները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց օբյեկտներն ու մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը գովազդելու, տուրիստներին գայթակղելու համար: Այնուամենայնիվ,

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ

Համաժողովրդական շարժման կենտրոնի երեկ տարածած հայտարարության մեջ նշված է, թե ԵԽԽՎ 1620 բանաձեւը եւ նրա ընդունման հետ կապված զարգացումներում առկա են «ե՛ւ դրական, ե՛ւ բացասական միտումներ»: Դրական զարգացումները մասնավորապես հետեւյալն են. «ՀՀ իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին, ըստ էության, տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչի հետեւանքով հարցը ընդգրկեց ԵԽԽՎ-ի նստաշրջանի

«ԵԽԽՎ-ից մեծ ակնկալիքներ չունեինք»

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված 1620 բանաձեւը եւ 1609 բանաձեւի «կատարողականի» քննարկումները: – Ես մինչ ԵԽԽՎ նստաշրջանն էլ այն կարծիքին էի, որ ՀՀ պատվիրակության քվեի սառեցման հարց չի կարող առաջանալ՝ երեք պատճառով: Նախ՝ ԵԽ-ն առայժմ չի մշակել մեխանիզմներ, որոնցով կարող է նպաստել իր նոր

ԳՆԴԱՊԵՏԻ ԳՈՐԾԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ

ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանին դատապարտելու իրական շարժառիթը նրա՝ ՀՀ առաջին նախագահին պաշտպանելն է: 2008թվականի փետրվարի 26-ին իրավապահները մտել էին ԵԿՄ վարչության՝ ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, 1990թ.-ին՝ Հատուկ գնդի վաշտի հրամանատար, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահովումը, ապա 1992-ին՝

1620 ԲԱՆԱՁԵՎԸ՝ «ՏՈՐԳԻ» ՀԵՏԵՎԱՆՔ

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ՀՀ իշխանություններին «քարտ-բլանշ էր տրված իրենց ցանկալի փոփոխություններն անելու» մեր բանաձեւում՝ Ադրբեջանի բանաձեւի՝ ԼՂ-ին առնչվող ձեւակերպումներին լուրջ դիմադրություն ցույց չտալու դիմաց: «Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» 1620 բանաձեւում նշված է, թե ԵԽԽՎ-ն «Ողջունում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ»:

ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՐԻՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը: Երկու պատգամավորները, ովքեր կալանավորվել էին մարտի 4-ին՝ իրենց գործընկերների համաձայնությամբ, երեկ դատարան բերվեցին միասին: Նրանց ուղեկցող ոստիկաններից մեկը փոքրոգություն ցուցաբերեց եւ խոչընդոտեց պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին` բռունցք արած լուսանկարվելուն: Հիշեցնենք, որ ե՛ւ

ԵՐԲ ՕՐԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԿԱՐՃԱՆԱԼ

…Իսկ գիշերները շարունակ երկարում են, մի տարօրինակ խորհրդավորություն է իջնում երեւացող եւ աներեւույթ աշխարհներին, ուր ամռան տաք գիշերների մեջ ծառերն սկսում են իրար հետ ուրիշ լեզվով խոսել եւ, իրարից թաքցնելով աշուն բառը, հույս են տալիս տերեւներին՝ ապավինելով իրենցից պոկվող եւ այլեւս հեռացող պտուղների հիշողությանը: Փոխվում է նաեւ ջրերի լեզուն, ձկներին կանչելով դեպի սառը ակունքները, տաք

Մերժում են առանց հիմնավորման

Դատապարտյալը դիմել է ՀՀ նախագահին ու արդարադատության նախարարին Դատապարտվել եմ ՀՀ քրօրի 178 հ. 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախության համար)՝ 3 տարի ազատազրկման: Արդեն 2 տարի է, ինչ պատիժս կրում եմ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: 2007թ. նոյեմբերին դիմել եմ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ ներում շնորհելու խնդրանքով, որտեղ իմ դիմումին կից հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվել եմ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մեքենայի միջից անհայտ անձինք գողացել են իրերը, որոնց մեջ է եղել նաեւ աշխարհի չեմպիոնի գոտին: «Մենք եկանք օդանավակայան, մեքենան կանգնեցրինք պահպանվող կայանատեղիում եւ գնացինք բեռնասայլակի ետեւից,- «Bild» հանդեսին հայտարարել է Աբրահամը:- Իսկ երբ մի քանի րոպե հետո վերադարձանք, տեսանք, որ մեքենայի դռները բացված են եւ չեմպիոնական գոտին՝ տեսախցիկի, ֆոտոապարատի,

18 ռոյալ՝ կոնսերվատորիային

Մնում է լուծվի այդ գործիքները «խնամողների» հարցը Երեկ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհի համաձայնագիրը: Այս նպատակով Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 42 մլն 800 հազար իեն՝ 18 ռոյալ գնելու նպատակով: «Առավոտին»

«ՎՐԱՍ ԿՈՇԻԿ ԷԻՆ ՆԵՏՈՒՄ»

Բացառիկ հարցազրույց երգչուհի Վարվառայի հետ Հանրահայտ երգչուհի Վարվառայի հայտնությունը բեմում՝ ռուսական փոփ երաժշտարտադրության ոլորտում նոր փուլ ազդարարեց. եւ դա այն ժամանակ, երբ «Աստղային ֆաբրիկայի» ու այլ նախագծերի անթիվ շրջանավարտներ իրենց միօրինակ երգերով հոգնեցնում էին հանդիսատեսին: Վարվառայի շնորհիվ ռուսական բեմից կրկին հնչեց որակյալ երաժշտություն՝ էթնիկ տարրերով, բայց ժամանակակից ոճերով: Շիկահեր գեղեցկուհու հիթերը պտտեցվում են աշխարհի հեռուստառադիոեթերներով

Բավարար ապացույցներ չունեն

Այսօր, ժամը 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվելու ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու՝ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Երեկ այս առիթով «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալների վրդովմունքն է առաջացրել այն հանգամանքը, որ

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԵԼ

Սակայն ոչ բոլորն են պատրաստ այս «զոհողությանը» ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ այս տարվանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացնում է «Տեղյակ լինելու իրավունք» ծրագիրը: Արդեն 70 տեղեկատվական ցուցանակներ փակցվել են Հայաստանի մարզերի շուրջ 8 գյուղական եւ 9 քաղաքային համայնքներում: Մինչեւ տարվա վերջ եւս 20 համայնք մաս կկազմի այս ծրագրին: Նպատակն է տեղաբնակների համար ստեղծել հնարավորություն եւ պայմաններ՝

Բիզնեսն աջակցության կարիք ունի

«DigiTec Business» ֆորումի մասնակիցները վստահ են, որ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր տնտեսությունը «կծաղկի»: Հայաստանի հարյուրավոր գործարարներ այսօր թերանում են իրենց բիզնեսի կառավարման մեջ, ինչի հետեւանքով ընկնում է նրանց ձեռնարկությունների արտադրողականությունը կամ ծախսվում են հավելյալ ժամանակ ու աշխատուժ: Մինչդեռ, ըստ մասնագետների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կարելի է խուսափել ավելորդ քաշքշուկներից ու ծախսերից: Օրինակ,

ՀԱՅԵՐԸ ԴԻԵՏԱՅՈ՞Վ ԵՆ ՍՆՎՈՒՄ

Հարկերից խուսափելու համար մեր գործարարներն այն աստիճան են թաքցրել ու կեղծել իրենց արտադրանքի իրական ծավալները, որ ստացվում է՝ հայերը ողջ տարին ընդամենը 1-2 անգամ են պանիր, կարագ, մսեղեն կամ թթվասեր ուտում: Տարիներ շարունակ Հայաստանում արտադրվող կամ ներմուծվող սննդամթերքի ծավալների մասին մեր ձեռնարկատերերի ու գործարարների ներկայացրած տվյալներից պարզվում է, որ հայերը չափազանց քչակեր ու դիետիկ սննդակարգի

ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ

Հունիսի 23-ի առավոտյան ժ. 9:25-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետին իրազեկել էր հուլիսի 4-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանի դիմաց զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, տեղեկացնելով, որ հանրահավաքը մեկնարկելու է ժ. 19-ին, ընդմիջվելու է երթով եւ ավարտվելու է ժամը 23:00-ին: Թեեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով իրազեկումը ներկայացնելու

Գաղափարական զրահը եւ գլխավոր տրուբադուրը

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը երեկ հայտարարեց, որ եղել է Տեր-Պետրոսյանի «գաղափարական զրահը» եւ «նրա քաղաքական մուտքի պատմա-բարոյա-իրավագիտական հիմնավորվածության գլխավոր տրուբադուրը»: Բայց հիմա ընտրում է ինքնուրույն ճանապարհ: Մարքսիստ Դավիթ Հակոբյանի յուրաքանչյուր հայտնություն լրագրողներին անսահման հրճվանք է պատճառում: Որպեսզի «չավերենք» պարոն Հակոբյանի կոլորիտային խոսքը, հարմար գտանք պարզապես ներկայացնել նրա ռուսերենախառն պատասխանները՝ առանց մեկնաբանությունների: Բացատրելով, թե ինչու է հեռանում

ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԽՈՍԵԼ»

Հավելյալ մանրամասներ ԵԽԽՎ քննարկումներից «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւի նախագծի հունիսի 25-ի հրատապ քննարկման ընթացքում համազեկուցող, անգլիացի Ջոն Պրեսկոտն իր ելույթում հայտարարեց, թե այժմ դատական համակարգի բարեփոխման գործընթաց է նախաձեռնել անձամբ Հայաստանի վարչապետը. «Սակայն, ինչպես ասում ենք մեր երկրում՝ փուդինգի համը կպարզվի ուտելիս, եւ կա համընդհանուր կասկած՝ արդյոք այդ բարեփոխումները կիրականացվե՞ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ 24 ՀՈԳՈՒ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»

Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հետեւել էր ԵԽԽՎ քննարկումներին – Ինչպե՞ս եք գնահատում  «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւը՝ իր վերջնական տեսքով: – Նախ կուզեի անդրադառնալ մի հարցազրույցի, որ տվել էի «Առավոտին» մի քանի ամիս առաջ եւ ասել, որ մենք խնդիրներ կունենանք Լեռնային Ղարաբաղին առնչվող եւ այլ փաստաթղթերում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031