Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Հայացք» ակումբում Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերին, հայտարարեց, որ 1609-ն ավելի պահանջկոտ էր, իսկ 1620-ը նահանջ էր: Նա «լուրջ հաջողություն» համարեց բանաձեւում այն դրույթների ներառումը, որոնցով ամրագրվել է, որ քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի դեպքերի հետաքննության հարցերը մնում են ԵԽԽՎ օրակարգում եւ դրանց անդրադարձ է լինելու ոչ

«Սադրիչներն» իրենց գործն արեցին

Երեկ նրանք ծեծի ենթարկեցին Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում, ուր ամեն օր մարդիկ հավաքվում են «քաղաքական զբոսանքի», հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժած կանայք, որոնցից երկուսին՝ Ռիմա Խաչատրյանին ու Էլյա անունով եւս մի կնոջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Միջադեպին ականատես կանանցից մեկը «Առավոտին» պատմեց. «Հյուսիսային պողոտայում հանգիստ նստած էինք,

«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում: – Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը: – Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ առաջարկելու է իր թուրք գործընկերոջը գալ Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Դրան դրական եմ

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»

Վստահ է վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել է լինել հանրապետության մի շարք բնակավայրերում, իսկ երեկ այցելեց Հրազդան քաղաք եւ Մեղրաձոր գյուղ: Հրազդանում Տիգրան Սարգսյանը առաջին դասարանցի Էդգար Առաքելյանի օգնությամբ կտրեց Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցված Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի կարմիր ժապավենը: Մեղրաձոր գյուղում մարդիկ վարչապետին պատմում էին, որ աշխատատեղ չունեն, որ

ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

Երեկ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» դուրս եկած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երիտասարդներ, ծեծի են ենթարկվել: Այս լուսանկարում պատկերված երիտասարդը մեկն է այն տասնյակից ավելի խուլիգաններից, որոնք մտել էին հավաքված մարդկանց մեջ, հայհոյել էին ՀՀ առաջին նախագահին եւ հավաքվածներին անվանել էին «հինգ հազարանոց բոմժեր», ապա ծեծուջարդ էին սարքել: Հյուսիսային պողոտայում հասարակական կարգը հսկող ոստիկանները, որոնք,

Եվրոպացիներից ավելի՞ ժողովրդավար

Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ հավասարակշռված է: Մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը դեռ պաշտոնապես չի ստացել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նամակը, սակայն ինտերնետից եւ մամուլից ծանոթ է դրան. «Որպես հանձնաժողովի նախագահ, շնորհակալ եմ պարոն Կարապետյանին,

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 11-ՐԴՆ Է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում Հայաստանը 2614 վարկանիշային միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, որին առաջին եռյակում, ըստ հերթականության, ընկերակցում են Ուկրաինան եւ Չինաստանը: Շախմատիստների առաջին հարյուրյակում Լեւոն Արոնյանը 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 45-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 61-րդը: Կանանց ցուցակում հարյուր լավագույնների մեջ

Բողոքարկել են ուզում

Մագիստրոսները զրկված են այդ հնարավորությունից՝ մագիստրոսական թեզերի պաշտպանության դեպքում Վերջերս ՀՀ բուհերում ավարտվեցին մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացները: Դրանք, ի տարբերություն ընդունելության քննությունների, ավելի քիչ կրքեր են բորբոքում, սակայն պակաս դժգոհություններ չեն առաջացնում: Օրինակ, այս տարի ավարտող մագիստրոսներից շատերի հիմնական մտահոգությունն այն էր, որ իրենք հնարավորություն չեն ունենում իրենց թեզի գնահատականը բողոքարկել: Օրինակ՝ ԵՊՀ մագիստրոս Նաիրա

ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐԸ՝ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Երգչուհի Նատալյա Աֆեյանը կաշխատի հայաստանյան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի վրա 2007 թ. աշնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ժամանակակից բեմադրությունը, որն իրականացրել էր Սուքիաս Թորոսյանը, մասնագետների կողմից արժանացավ դրվատանքի: Մշակութային երկու կառույցների եւ բեմադրիչ Ս. Թորոսյանի համագործակցությունը շարունակվում է: Օպերային թատրոնում հուլիսի 4-ին, 6-ին, 13-ին կկայանա Պուչինիի «Մադամ

Համակարգչից օգտվեցին երեքը

Կառավարության որոշմամբ՝ ապագա նոտարներն իրենց քննությանը կարող են նույնիսկ մի արկղ դասագրքով գալ Երեկ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի շենքում որակավորման քննություն էին հանձնում ապագա նոտարները: Ընդհանուր հաշվով, նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննություն հանձնողները 25-ն էին, սակայն նրանցից քննությանը մասնակցեց 21-ը: Աբովյանցի Աննա Գրիգորյանը լացակումած քննասենյակ մտավ 30 րոպե ուշացումով եւ դա հանձնաժողովականների կողմից «ներվեց»: Այս

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՄՈՐԹՈՒՄ»

Ասում է Մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Արզումանյանը: «Առավոտի» հունիսի 25-ի՝ «Մի օր բանասիրականում» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչ խղճուկ պատասխաններ էին տալիս Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողները՝ հայոց լեզվի պետական քննության ժամանակ: Նշել էինք նաեւ, որ, մեր տեղեկություններով, այս ֆակուլտետում 3 քննությունը միասին

Մարզպետի «մա՞րդը» կանցնի

Ստեփանավանի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում: Բուժհիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախորդ տարվա դեկտեմբերին Ստեփանավանի բժշկական կենտրոնի եւ պոլիկլինիկայի «միաձուլման» հետեւանքով, բժշկական կենտրոնի տնօրենը՝ վիրաբույժ Միշա Բաբլումյանն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ժամանակավորապես, մինչեւ թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացումը, տնօրենի պաշտոնակատար նշանակվեց պոլիկլինիկայի տնօրեն, մասնագիտությամբ ատամնաբույժ Հակոբ Զուրաբյանը: Բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի

ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԻՐԸ՝ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ

Արարատ Մկրտչյանին մտահոգում է դաշնակցականների «անկեղծությունը» – Պարոն Մկրտչյան, ի՞նչը ստիպեց երբեմնի կարկառուն հանրապետականին անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: – Ես եղել եմ Հանրապետական կուսակցության համակիր, եւ այդտեղ մեծ դեր ուներ Վազգեն Սարգսյանը: Ոչ մի տեղ այսօր չեք կարող գտնել իմ ձեռքով գրված դիմում, որով խնդրել եմ ինձ ընդգրկել ՀՀԿ-ի շարքերը: Եթե մտաբերենք Արամ Սարգսյանի ձեւավորած

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ինձ համար ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր է հասկացել, թե պետք է ոստիկաններին եւ բանակին հարգել: Կարծում եմ, որ եթե նա նման մոտեցում ունենար մարտի 1-ից առաջ եւ հիշեր, որ Սերժ Սարգսյանը եղել է իր ընկերը, որին կարող էր դու-ով դիմել, եթե արձագանքեր փետրվարի 26-ին

Երթը կայացավ

Թեեւ ոստիկանները փորձեցին ճնշել դրա մասնակիցներին «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստներն ու երիտասարդական այլ կազմակերպությունների անդամներ, անհատ քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի երթ կազմակերպել Հյուսիսային պողոտայից դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելով ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Երթը սկսվելու պահին, «Հին Էրիվան» ռեստորանի մոտ, էլեկտրաշոկերով եւ ռետինե մահակներով զինված ոստիկաններն ու

«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես որակեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ մարզային դատախազներին տրված հանձնարարականները: Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել, իր ձեւակերպմամբ՝ գործող իշխանությունների էության մասին պատկերացում կազմելու իմաստով «հրաշալի», բայց «հրեշավոր» մի փաստաթուղթ հրապարակելու համար: ՀՀ առաջին նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ այդ փաստաթուղթը՝ նամակ-շրջաբերականը, որակեց որպես

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

Այս փաստարկո՞վ են շարունակելու պաշտպանվել ՀՀ պաշտոնյաները, եթե Հայաստանը դարձյալ հայտնվի այն երկրների ցուցակում, որտեղ ծաղկում է հակասեմիտիզմը: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու նպատակով շրջանառության մեջ դրված DVD-ի մեջ նշվում էր, թե նա երդվելիս ձեռքն իբր ոչ թե Աստվածաշնչի վրա է դրել, այլ Թալմուդի: Իշխանական թերթերից մեկը նրան պատկերել էր հրեական թասակով ու նաեւ

ԲՈՂՈՔԻ ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ

Մինչ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1620 բանաձեւի 4.2 կետով կրկնում է իր պահանջը, որ Հայաստանում գործնականում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը, ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ խաղաղ երթեր անցկացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքը: Երեկ ոստիկանությունը՝ էլեկտրաշոկերով եւ ռետինե մահակներով զինված, հերթական անգամ

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՔԱՅԼ

Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը Հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչների եւ հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Առաջին հանդիպմանը նա ասել է (մեջբերված է նախագահական կայքից). «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ

«Անավարտ վեպի» պրեմիերան

Լիբանանահայ հեղինակ Արա Արծրունու գործը խորհելու տեղիք է տալիս Հունիսի 30-ին Տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ լիբանանահայ դրամատուրգ, արձակագիր Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսի պրեմիերան՝ Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ: Բեմադրիչի եւ դրամատուրգի ստեղծագործական «հանդիպումը» տեղի էր ունեցել դեռ 2-3 տարի առաջ, երբ Ա. Մեհրաբյանը, առանց ճանաչելու դրամատուրգին, բեմադրել էր նրա «Մժեղ» պիեսը: «Առավոտը» ստեղծագործական խմբի հետ

ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆ

Ի՞նչ է կատարվում մշակույթի նախարարությունում  Մշակույթի նախարարությունում կռիվ է ընկել: Առիթը կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի որոշումն է, որով նախարարության աշխատակազմի անունից հանվում է «երիտասարդության հարցերի» բառակապակցությունը եւ վերափոխվում է նախարարության կառուցվածքը: Նախարարության բոլոր կառույցների գործառությունը, փաստորեն, դադարեցված է, վայր են դրված աշխատողների լիազորությունները, եւ բացառված չէ, որ նոր կառուցվածքում ներկայիս աշխատողների ճնշող մեծամասնությունն այլես տեղ

Սփյուռքի նախարարությունը կօգնի՞ Հայաստանին

Մեկնաբանում են կուսակցական գործիչները Վերջերս Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրինագծին, ինչի շնորհիվ, օրինագիծն ընդունվելուց հետո Հայաստանի գործադիր մարմնում նախկին 17 նախարարություններին կգումարվի եւս մեկը՝ Սփյուռքի հարցերի նախարարությանը: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը եւ դրա հաստատման դեպքում Սփյուռքի հարցերով նախարարությունը կառավարության ցանց

«Ա1+»-Ի ՎՃԻՌԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊ

«Առավոտի» հարցազրույցը արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի հետ – Պարոն Կոստանյան, ինչքա՞ն ժամանակ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում եք Հայաստա-նի կառավարությանը: – Եվրոդատարանում որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակվել եմ 2004թ. փետրվարից: Իմ լիազորությունների մեջ են մտնում ՀՀ շահերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում, ՀՀ-ն ներկայացնելը ԵԴ-ում, Եվրոդատարանի վճիռների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը: – Այս պահի դրությամբ

Գյուղապետերը երեխաներին ճնշում են

Գյուղի պաշտոնյաները լրագրող-երեխաներին արգելում են իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ հոդվածներ տպագրել: Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցահասակ երեխաները հորթեր ու տնկիներ են նվեր ստացել: Մինչ հորթերը կով կդառնան՝ երեխաներն իրենք պետք է հոգ տանեն ու խնամեն նրանց, իսկ տնկիներն էլ պետք է ջրեն ու հետեւեն, որպեսզի ծառերը կանաչեն ու բերք տան: Մեծանալուց ու հորթ ունենալուց հետո,

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ

Պատգամավորն առանց հիմնավոր ապացույցների մեղադրվում է ծանր հանցագործության մեջ «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը միակ ազատամարտիկն էր, որ համարվելով «իշխանական կռուգի» պատգամավոր՝ «Առավոտին» տված հարցազրույցում համարձակվեց պաշտպանել ՀՀ բանակի առաջին գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վերջինիս ուղղված՝ ԼՂ տարածքները ազատագրել թույլ չտալու մեղադրանքներից, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում կանգնեց նրա կողքին՝ դրանով կանխորոշելով իր հետագան: Մարտի

«ՀՅՈՒՐԻՅԵԹԸ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՋԵՐՄԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

«Անկարա-Երեւան կապերի ջերմացման միտումները շարունակվում են: Այն բանից հետո, երբ Թուրքիան թույլատրեց Երեւան-Անթալիա չարտերային ավիաթռիչքները, Հայաստանի հետ հարաբերություններն ավելի են փափկել: Այս տարի սպասվում է 50 հազար հայ զբոսաշրջիկ: Թուրքիան մեղմացրել է նաեւ միջոցները, որոնք կիրառվում են իր տարածքում աշխատելու նպատակով անօրինաբար գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ»: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ»

Հաշիվնե՞ր են մաքրում

Հետընտրական Արմավիրում «սխալ ընտրություններ անցկացրած» պաշտոնյաները Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ստուգումների արդյունքում վերջերս պաշտոնեական դիրքը չարաշահելու առիթով քրեական գործեր են հարուցվել Արմավիր քաղաքի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի եւ նույն մարզի Արշալույս գյուղի նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ: Նախագահական ընտրությունների ողջ ընթացքում «Առավոտն» անդրադարձել է գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղի իրադարձություններին: Գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ով գեներալի

«ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ…»

ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց բացատրական հուշագրում դարձյալ առաջարկել են երկխոսություն, թեեւ նաեւ ըմբռնումով են մոտեցել ընդդիմության առաջադրած նախապայմանին: «Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» 11656 փաստաթղթի մի մասն է կազմում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի բացատրական հուշագիրը, որտեղ նրանք առավել հանգամանալից են ներկայացրել հունիսի 16-17-ին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության ընթացքում իրենց դիտարկումները

«ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ»

Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքին այսպիսի բացահայտում արեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախորդ շաբաթ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները ջանք ու եռանդ չէին խնայել շիրակցիներին «պետականությունը քայքայող Լեւոնի հիպնոսներից» հեռու պահելու համար: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այս ծանր գործին լծվել էին Ախուրյանի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանը: Քանի որ դպրոցներն

ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքից հետո «Առավոտին» դիմեց ՀՀՇ վարչության անդամ, Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Գեւորգյանը՝ տեղեկացնելով, որ հանրահավաքը վարելու էր ինքը, սակայն Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը իրեն «պատանդ էր» վերցրել՝ «Լեւոնից հեռու մնալու» թեմայով երկարատեւ զրույց ծավալելով ու հանրահավաքից ուշացնելով: Այդ պատճառով էլ, ըստ պարոն Գեւորգյանի, հանրահավաքը վարեց Սուրեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031