Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ իններորդ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԵՐՈՒՆ ԼՈՒՅՍԸ Տարօրինակ ու աներեւակայելի երեւույթ է մարդ արարածը եւ չնայած մարդ արարածն առաջին հերթին իր հիշողության շնորհիվ է մյուս արարածներից ու կենդանիներից տարբերվում, բայց էդ հիշողությունը մշտապես վտանգված է եւ վտանգված է հատկապես է՛ն դեպքերում, երբ մարդ արարածն իր անձի վրա ավելի ու ավելի է կենտրոնանում եւ

ԽՈՅ 21.03-20.04: Սիրային հարաբերություններում աշխատեք փառասիրությանը շատ կարեւորություն չտալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Որպեսզի գործերը հաջող ընթանան՝ լավ կապեր պահպանեք գործընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եթե կյանքում արմատական փոփոխություններ կատարեք՝ հաջողությունը միշտ կժպտա ձեզ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր են ֆինանսական անակնկալ ներհոսքեր: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրվա առաջին կեսին ավելի շատ ուշադրություն դարձրեք անելիքները համակարգելու վրա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ավելի շատ վստահեք

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ութ գրոսմայստերներն սկսում են պայքարը Երեկ Մեքսիկայի Լինարես քաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վասիլի Իվանչուկը, Վեսելին Տոպալովը, Պետեր Լեկոն, Ալեքսեյ Շիրովը, Մագնուս Կարլսենը եւ Թեյմուր Ռաջաբովը պայքարն սկսեցին «Morelia/ Linares» 21-րդ կարգի գերմրցաշարում: Նրանք Մեքսիկայում կպայքարեն մինչեւ փետրվարի 23-ը, որից հետո կտեղափոխվեն Իսպանիա՝ Լինարես ու մրցաշարի երկրորդ հատվածը կանցկացնեն այնտեղ: Հիշեցնենք,

Մարդուն կարելի է քննադատել, սխալները բացահայտել

Բայց փորձել ստորացնել եւ դրանից հաճույք ստանալ՝ անբարոյական է Հարգելի խմբագրություն, անցած ամբողջ կյանքում մարդկանց հետ հարաբերություններում իմ մշտական ու անդավաճան ուղեկիցը եղել է արդարամտությունը: Դա շնորհ չէ՝ տրված որեւէ մեկի կողմից, ոչ էլ չարչարանքով է ձեռք բերված։ Դա պարզապես մարդկային տեսակի հարց է: Սրտի ցավով եմ ասում, բայց նողկանք եմ զգում թե՛ հոդվածը նախաձեռնողների,

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Քվեարկությունը, այո, բողոքական կլինի Շողում էր ջերմ, փաղաքուշ արեւը: Հրապարակն արդեն ամբողջովին լեցուն էր մարդկանցով, եւ ինձ չէր հաջողվում մոտենալ պայմանականորեն ասած «պարտերի կենտրոնին», որտեղից ոչ միայն լսվում, այլեւ լավ երեւում են ելույթ ունեցողները: Դա նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական միջոցառումների ծրագրով նախատեսված հերթական հանրահավաքն էր: Միտինգի հենց սկզբից, ինչպես հետո պարզվեց՝ ոչ միայն ինձ

ՊԱՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել՝ քարոզարշավի ընթացքում թեկնածուներն իրենց նկարներով եւ ցուցապաստառներով կեղտոտում են պատերը, իսկ ընտրություններից հետո ընտրվածներն ու չընտրվածները չեն էլ փորձում մաքրել քաղաքը: Հուսանք, այս անգամ նախագահի բոլոր ինը թեկնածուներն էլ, անկախ նրանից, թե ով կընտրվի, ընտրությունների հաջորդ օրն իսկ շաբաթօրյակ կկազմակերպեն եւ իրենց շտաբների աշխատակիցներին կհանեն փողոց՝ իրենց պատճառով աղտոտված պատերը

«Աղքատների կեսը կգնա ընտրության»

Ասում է Ահարոն Ադիբեկյանը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր: Այս անգամ նա խոսեց ոչ թե թեկնածուների կամ կուսակցությունների վարկանիշների մասին, այլ ՀՀ քաղաքացիների ընտրական ակտիվության: Սոցիոլոգն ասաց, որ այս հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի, համաչափ ընտրված՝ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակեցման վայրի: «Մեր ուսումնասիրությունները միշտ սկսում ենք հետեւյալ հարցով՝

«ԹԱՏՐՈՆԸ ԲԱՐԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է»

Երիտասարդ ռեժիսոր Մարինե Սարգսյանի համոզմամբ, այն նվիրյալների շնորհիվ է ապրում Այսօր Ազգային օպերային թատրոնի խաղացանկի օպերային 8 ներկայացումներից 4-ը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բեմադրություններն են, իսկ մնացածը՝ այլ բեմադրիչներինը: Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի հերթական բեմադրությունը: Բեմադրող ռեժիսորն է երիտասարդ արվեստագետ Մարինե Սարգսյանը, որը Ազգային օպերային թատրոնում

Փոքր ջոկատներով առաջ չես գնա

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը վստահ է, որ կուսակցությունների գաղափարական հենքի վրա համախմբումը շուտով իրականություն կդառնա: Թե ինչով կավարտվեն նախագահական ընտրությունները՝ պարզ կդառնա արդեն մեկ-երկու օրից, սակայն մի շարք դրական իրողություններ նախընտրական քարոզարշավն արձանագրեց կամ, ավելի ճիշտ՝ նպաստեց, որ որոշ բաներ իրականանան: Դրանցից մեկը որոշ կուսակցությունների միավորումն է եւ որոշների՝ վերամիավորումը: Նկատի ունենք առաջին հերթին ԱԺՄ-ի

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎԵՆԵՐԸ

Ակնարկում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Երեկ ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ այս նախագահական պայքարին իրենք պատրաստվում էին շատ վաղուց. «Հակառակ այն բանի, որ ԱԺ ընտրությունների արդյունքները բավարար չէին մեզ համար, եւ հակառակ այն հանգամանքի, որ իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ մեզ իրենց ճամբարի մեջ տեղավորեն, եւ կոալիցիայի անդամակցության հրավերը

Ընտրություններն ավարտվելու են մեկ փուլո՞վ

Այս կանխատեսումն է արել ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե չի վախենում հետընտրական անկարգություններից: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու: Անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության ճամբարից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները կեղծիքների են դիմում՝ իր հաղթանակն ապահովելու

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Վանաձորի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին դարձյալ հեռակա կոչ արեց ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Մինչ Վանաձոր՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի գալը՝ 66 տարեկան Անահիտ Մշեցյանը, որը կուսակցական չէ, echannel-ի թղթակցին հայտնեց, թե արդեն որոշել է իր քվեն տալ Արթուր Բաղդասարյանին: «Հավատում եմ նրան»,- ասաց թոշակառուն ու այն հարցին, թե ուզո՞ւմ է, որ իր թեկնածուն

Մտավորականները՝ հանուն կայունության

Երեկ նրանք քննարկում էին ծավալել երկրում հանդուրժողականության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման թեմայով: Երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպվել էր «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն է» խորագրով կլոր սեղան, որը նախաձեռնել էր «Կայունություն հասարակական շարժումը»: Մասնակցում էին քաղաքական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ: «Կայունություն հասարակական շարժման» համակարգող Սուրեն Մամիկոնյանի խոսքերով, կայունությունը երկրի զարգացման եւ առաջընթացի հիմնական երաշխիքն է եւ յուրաքանչյուր

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԵՇՏԱԿ ՉԷ

Պարզապես նա ամենաարժանավոր թեկնածուն է 1991-ին ես դարձա 18 տարեկան եւ սեպտեմբերի 21-ին առաջին անգամ օգտվեցի քվեարկելու իմ իրավունքից: Ինձ համար մեծագույն պատիվ էր «այո» ասել մեր երկրի անկախացմանը: Գրեթե նույնպիսի հպարտությամբ եւ հրճվանքով նույն թվականի հոկտեմբերի 16-ին գնացի ընտրատեղամաս ու քվեաթերթիկի վրա վավերացրի իմ կարծիքն այն մասին, թե ով է արժանի՝ դառնալ Հայաստանի նորանկախ

«Պետք է զգույշ պատճառաբանենք»

Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին եւ 2007թ. ընթացքում ՀՀ դատարաններում գործերի քննության վիճակագրությունը ներկայացրին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանն ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: 2007թ. քաղաքացիական պալատ մուտք է եղել 2095 վճռաբեկ բողոք: Դրանցից 115-ը փոխանցվել է 2008թ.: Քննության դրված 1980 վճռաբեկ

«Ի՞ՆՉ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԱՅԴ ՄԱՍԻՆ ԳՐԵՔ»

Տեղեկատվության տրամադրման լրագրողի պահանջը ապօրինի մերժելու համար պաշտոնյաներն օգտվում են նմանատիպ ցածրակարգ պատճառաբանություններից: 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ, 105 լրագրողների շրջանում հարցումներ է իրականացրել՝ պարզելու, թե լրագրողներն ինչպես են օգտագործում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը եւ այդ տեղեկատվությունը ստանալիս ինչ խոչընդոտների են հանդիպում: Հարցմանը մասնակցած 105 լրագրողից 60-ը եղել է Երեւանից, 40-ը՝

Սերիալները սատարում են Սերժ Սարգսյանին

Բացի չինովնիկներից, պետական մանր ու միջին կառույցներից, տաքսի ծառայությունների ու օբյեկտների տերերից, «չաստերից» ու գաղութներից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարում են նաեւ հայկական սերիալների դերասանները: Նախընտրական այս օրերին նախագահի թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում՝ մայրաքաղաքի բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում իրենց գովազդային վահանակներն ու պաստառները ցուցադրելու: ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան»

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Ամբաստանյալի հարազատները պնդում են, որ տուժող կողմը «վերեւներում» իր կապերն օգտագործելով, փորձում է պատահական սպանությունը դիտավորյալ որակել: Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Արարատ եւ Սոս Մելիքսեթյաններին պատկանող 08 OO 007 պետհամարանիշի սեւ գույնի «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 100 հազար դրամ, սպորտային սաղավարտ, որսորդական դանակ, կացին եւ «ՄՑ» տեսակի որսորդական հրացան՝ տուժողներին հասցնելով 2 միլիոն

Հաղթանակին ընդառաջ

Այս տրամաբանությամբ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը երեկ կառավարության նիստերի դահլիճում համաժողով գումարեցին: Համաժողովի հիմնական նպատակը առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին փուլի արդյունքների ամփոփումն էր: Առաջին փուլի, որովհետեւ թեկնածուի շտաբում համոզված են, որ ընտրությունները երկու փուլով են ընթանալու: Ընդհանուր առմամբ դրական բնութագրելով առաջին փուլում կատարված քարոզչական աշխատանքը՝ թեկնածուի շտաբի պետ Սամվել Շահինյանը վստահ

ՍՈՒՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ ժողովրդին խաբել չի լինի – Պարոն Հայրապետյան, մամուլում տեղեկություն կար, որ Դուք «ընդհանուր առմամբ 6,5 միլիոն դոլար» եք հանել ձեզ պատկանող «Զարգացման հայկական բանկից» եւ փոխանցել արտասահման: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները: – Այդ լուրերը սուտ են եւ հերյուրանք. նախ տպագրել էին, որ իբր ինձ

ՇԱՆՏԱԺԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆ Է

«Ես եւ մեր թիմը խորապես վիրավորված ենք Լեւոն Տեր-Պետրոսյանից իր արտահայտությունների համար եւ իրեն սպասարկող որոշ լրատվամիջոցների անպարկեշտ զրպարտանքների եւ անձնական վիրավորանքների առնչությամբ: Ավելին, ես իմ ողջ քարոզարշավի ընթացքում ինձ թույլ չեմ տվել անձնական վիրավորանք հասցնել ոչ մի թեկնածուի հասցեին, որովհետեւ դա համարում եմ անընդունելի: Բացի այդ, միակ նախագահի թեկնածուն եմ եղել, որ վերջին տասը

Մոսկվան «ճշգրտում» է իր անելիքը

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե հարկադրված կլինի «ճշգրտել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ տարվող քաղաքականությունը», եթե Կոսովոն միակողմանիորեն հռչակի Սերբիայից իր անկախությունը: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, թե «գլխավորապես Ռուսաստանի քաղաքացիներով բնակեցված» այդ տարածաշրջաններում մարդիկ Ռուսաստանից առավել մեծ ծավալներով օգնություն կստանան: Կոսովոյի շուրջ կրքերը հատկապես շիկացան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը

Երեւանի քաղաքապետարանը իշխանությունների ճնշման ներքո անհիմն պատճառաբանություններով հրաժարվեց տրամադրել փետրվարի 17-ին Մատենադարանի մոտ, ժամը 12:30-14:00-ը Արթուր Բաղդասարյանի եւ նրան աջակցած ուժերի կողմից հանրահավաք կազմակերպելու համար համապատասխան արտոնագիր, այն դեպքում, երբ նույն օրը, նույն վայրում նախատեսված մեկ այլ հանրահավաքի ժամը 16:00-ն է: Ավելին, որպես այլընտրանք առաջարկվեց տարածք՝ մեկը Էրեբունիում, մյուսն էլ «Դինամո» մարզադաշտի մոտ, որտեղ գրեթե

«ԷՍ Ի՜ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈՎ»

Երեկ տեսնելով Էջմիածին քաղաքում հավաքված բազմությունը՝ ոգեւորությունը չթաքցրեց Նիկոլ Փաշինյանը Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր քարոզարշավը մարզերում ավարտեց Արմավիրում՝ այցելելով նախ Մասիս, ապա նաեւ Էջմիածին քաղաքներ: Այս երկու քաղաքներում էլ նրա ընդունելությունը իսկապես բացառիկ ջերմ էր: Մասիսում տեսնելով հավաքվածների բազմությունը, ի դեպ, տեղի ոստիկաններից մեկի խոստովանությամբ, ՀՀ առաջին նախագահի հետ

«ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻ»

Երեկ խոստացավ Շիրակի մարզ այցելած վարչապետ Սերժ Սարգսյանը Վաղ առավոտից կարելի էր ականատես լինել, թե ինչպես Գյումրիի դպրոցներից տնօրենները զանգվածաբար տեղահանում էին դպրոցականներին՝ նրանց վարչապետի այցից երկու ժամ առաջ թատերական հրապարակում սառեցնելով: Եվ եթե Գյումրիում երեխաներին հայ էստրադայի աստղերն էին զբաղեցնում՝ ճոխ համերգ տալով, ապա գյուղերում պատկերը ողբերգական էր: Օրինակ, Ազատանում ցրտահարված դպրոցականները մեկ ժամ

ԿԱ ՄԵԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

«Ես ամենեւին համաձայն չեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմնական թեկնածուների մեջ է: Կա մեկ հիմնական թեկնածու՝ Սերժ Սարգսյանը, եւ իմ անձնական կարծիքով՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, մնացած բոլոր թեկնածուների շանսերը շատ ավելի մեծ են»,- երեկ «Առավոտին» ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Կարդացեք

Վթարի պատճառը պարզ չէ

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երեկ թռիչքի պահին վթարի է ենթարկվել Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության SRG-100 մարդատար ինքնաթիռը: Ինքնաթիռն օդում՝ 4-5 մետր բարձրության վրա, կտրուկ թեքվել եւ ընկել է՝ ձախ թեւով հարվածելով թռիչքուղուն: Մոտ 200 մետր գետնի վրա սահելուց հետո ինքնաթիռը 2 մասի է բաժանվել, ապա ամբողջությամբ այրվել է: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար

Աշխատանքները պարալիզացվում են վարչապետի պատվի՞ն

Այսօր Շիրակի մարզի գրեթե բոլոր պետական հիմնարկների, այդ թվում դպրոցների աշխատակիցներին ու աշակերտներին հրահանգված է մի մարդու պես ներկայանալ նախագահացու Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Եւ որպեսզի չստացվի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին շիրակցիներն ավելի ջերմ են ընդունում, քան իշխանական թեկնածուին, մարզի բարձրաստիճան պաշտոնյաները դեռեւս մեկ շաբաթ առաջ բոլոր պետական հիմնարկների ղեկավարներին ստիպել են ապահովել համապատասխան «գլխաքանակ»: Ընդ որում,

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ

ՕԵԿ նախագահի վրա հիմա հարձակվում են թե՛ իշխանությունը, թե՛ արմատական ընդդիմությունը Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու խոշոր հարված ստացավ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նա սկսեց աշխատել միանգամից 3 «ճակատով». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին հասկացնում էր, որ շուտով կմիանա իրենց, Սերժ Սարգսյանի թիմի հետ բանակցում էր, իսկ Քոչարյանից ապագա վարչապետ դառնալու

Հարցեր ՀՀ նախագահի թեկնածուներին

Ոմանք պատասխանել են, ոմանք՝ ոչ Երեկ «Ուրբաթ» ակումբում ամփոփվեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի իրականացրած «Երիտասարդություն, կայուն զարգացում եւ 2008 թ. նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագրի արդյունքները: Երեւանի եւ մարզերի շուրջ 500 երիտասարդ ընտրողներ քննարկումների միջոցով կազմել էին իրենց մտահոգող 33 հիմնախնդիր պարունակող հարցաշար եւ ներկայացրել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին: «Թեկնածուների մի մասը ուղղակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031