Օրվա լրահոսը
Կսատարեն Սերժ Սարգսյանին
Քանի որ ցանկանում են ապրել բարեկեցիկ ու քաղաքակիրթ երկրում Հայրենակցական միությունների 327 անդամ երեկ հրավիրված նիստում առանց դեմ եւ ձեռնպահ ձայների որոշեց՝ այս տարվա նախագահական ընտրություններին սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նախքան հայտարարությունը՝ դահլիճում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Միաբանության գործադիր տնօրեն Անդրանիկ Արշակյանի ներկայացմամբ, Սերժ Սարգսյանին սատարելու որոշումն իրենք կայացրել են դեռեւս 2 օր
ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵ՞Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ
Ըստ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի, ընդամենը մի քանի տարվա մեջ Հայաստանն այնպիսի դրախտավայր-պետություն է դառնալու, որ երկիրը լքած բազմահազար հայերը «ոտ ու ձեռ ընկած» վերադառնալու են հայրենիք: Նախագահի թեկնածուներն այս օրերին ջանք չեն խնայում մայրաքաղաքի համայնքներում եւ մարզերի ամենահեռավոր ու սահմանամերձ գյուղերում ջերմեռանդորեն ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը: Դրանք այնքան խոստումնալից ու լավատեսական են, որ
Իշխանությունների անստորագիր DVD-ին
Բացահայտվել է hերթական ջհուդամասոնական դավադրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մտահղացումը՝ ժողովրդին բաժանվող DVD-ների միջոցով ճեղքել տեղեկատվական շրջափակումը, բավականին հաջողված էր: Երեւի հենց դա էլ հիմք տվեց առաջին նախագահի հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունք ունեցող, ինչպես նաեւ՝ մեր անկախության, մեր պետականության ու մեր պատմության հանդեպ խորը զզվանք տածող որոշներին թողարկել ու տարածել «Դավաճան» վերնագրով մի DVD,
«ECHO»-Ն ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՃՈ ՊԱՏԿԵՐ
Փորձեր են արվում ապացուցելու, թե նախագահական ընտրությունների քարոզարշավը լուսաբանվում է հավասարակշռված: ԶԼՄ-ների վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը փետրվարի 8-ին ներկայացրել էր իր «ԶԼՄ-ները Հայաստանում 2008՝ նախընտրական վերլուծության» տվյալները: Այդ հետազոտությունն անցկացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի պատվերով՝ այս տարվա հունվարի 21-27-ը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոբերտա Բոնացին (լուսանկարում) հայտարարել էր. «743 հոդվածների եւ հեռուստառեպորտաժների հետազոտությունները ցույց
Վստահության կառավարություն ձեւավորելու ձգտումը
ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ում կուսակցությունը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, վստահ է, որ իրենց թեկնածուն ձգտելու է հաղթանակից հետո ձեւավորել վստահության կառավարություն: – Ժամանակին դուք չէիք բացառել, որ 2008-ի նախագահական իրավիճակը կարող է կրկնել 96-ի սցենարը, հիմա, երբ ընթանում է քարոզարշավի վերջին շաբաթը, դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին: – Այո, ժամանակին
«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԵՂԵԼ Է
Դա փաստող վկայությունների պակաս չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման կամ «Մեղրիի հարցը» բանակցությունների առարկա լինելու շուրջ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների բանավեճը վաղուցվա պատմություն ունի: Այն ծայր է առել 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եւ մշտապես կապվել է կատարված ոճրագործության հնարավոր շարժառիթների հետ: Այդ բանավեճը արդիական է նաեւ
«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ծննդյան օրն անցկացրեց թալինցիների եւ փարպեցիների հետ հանդիպումներով: «Երկու թեկնածու կա, որոնց ես երբեք սատար չեմ կանգնի. մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, մյուսը՝ Սերժ Սարգսյանը: Մնացած բոլորի հետ մենք կարող ենք միավորվել»,- երեկ Թալինում եւ Փարպիում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Այսօր, իսկապես, խորհրդանշական օր է. 1988
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով՝ մեր թեկնածուի, վարչապետ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակով, եւ դրանք կլինեն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաազատ, ամենաժողովրդավարական ընտրությունները: Համոզմունքիս հիմքը նախեւառաջ այն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն աջակցում է վարչապեստին, տեսել է նրա պայքարը, նրա շխատանքը վերջին 20 տարվա ընթացքում: Մեր քաղաքացիները տեսնում
Գիտնականները գովեցին Սերժին
Նրանք սատարում են վարչապետին՝ ելնելով գիտական հետազոտություններից «Թեքեյան» կենտրոնում «Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հնարավոր զարգացումները 2008 թ. նախագահական ընտրություններից հետո» թեմայով երեկվա քննարկումը կազմակերպվել էր «Ազգային գիտակցություն» հիմնադրամի կողմից, որը միավորում է գիտնականների, դասախոսների: Ինչպես եւ սպասվում էր, երեկ հայտարարվեց, որ «Ազգային գիտակցությունը» փետրվարի 19-ին սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Հիմնադրամի գործադիր տնօրեն
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ
Կմնա համագործակցության անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: Մինչ քվեարկության օրը մնացել են հաշված օրեր: Զանգվածային լրատվամիջոցներն իրենց հիմնական ուշադրությունը դարձնում են, փաստորեն, միայն այդ իրադարձության վրա: Զարմանալի չէ, այս նախընտրական քարոզարշավն անցնում է շատ սուր եւ լարված մթնոլորտում: Հնչում են ամենատարբեր կարծիքներ ինչպես նախընտրական պայքարի, այնպես էլ թեկնածուներից յուրաքանչյուրի մասին: Ընդ որում,
Քաղաքացի կրթելու հրամայականը
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի մտահոգությունը «Մեր հասարակության առջեւ ծառացել է անլուծելի թվացող մի խնդիր՝ այդպես էլ չի ձեւավորվում քաղաքացիական հասարակություն եւ հեռանկարում էլ չի ձեւավորվի, քանի դեռ մեր երկրում խթանվում է ոչ թե քարոզարշավում ազատ կողմնորոշվելու եւ դրան համապատասխան ընտրելու՝ քաղաքացու անվերապահ իրավունքը, այլ բռնությամբ ու կաշառքով ձայներին տիրանալու իշխանությունների մոլուցքը: Իսկ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու
ՆՐԱՆ, «ՈՒՄ ՈՐ ՀՈԳԻՆ ՎԱՌՎՈՒՄ Է ՎԱՌ»
Վազգեն Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ Ինտրիգների ու թամաշայի ասպարեզ է ստեղծվում բոլոր ընտրարշավների ժամանակ, եւ հարայ-հրոցի, վառվռուն խոստումների, մոլորյալ ու պատիր իրարանցումում ինտելիգենտ անձը կարող է անտեսվել: Չի կարելի այդպես: 1988֊ը դարձավ հայության նոր պատմաշրջանի մեկնարկային ուժավորման սկզբնակետը: Սկսվեց մի նոր հուն՝ լի իր դժվարություններով՝ կանխատեսելի ու անսպասելի, ծայր առավ մի ուղի՝ ազգայինի- անանձնական գիտակցականության,
Բողոքները ստով են ողողված
Դատախազները գնահատում են նախընտրական վիճակը Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը (ընտրությունների կապակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի պատասխանատու) հանդիպեցին լրատվամիջոցների հետ, պատասխանելով ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական փուլում գրանցված օրինախախտումների եւ կանխարգելիչ միջոցառումների մասին հնչեցված հարցերին: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրավախախտումների հետ կապված ստացվել է 41 հաղորդում, որից
ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Եվ ընդդիմությունը փորձելու է դրանք կանխել հենց քվեարկության օրը Փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկության օրը մոտենալուն զուգահեռ, ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական կրքերը գնալով շիկանում են: ՀՀ իշխանությունները՝ ի դեմս պետական առանձին գերատեսչությունների, նաեւ ՀՀ նախագահի թեկնածու եւ վարչապետ Սերժ Սարգսյանի թիմի, ոչ միայն անձնագրեր են հավաքում կամ ընդդիմադիր
Խորենացու 7-ը՝ ՀՀԿ շտա՞բ
Հանրապետականները պետբյուջեի հաշվին քվենե՞ր են ապահովում Մոտ 3 ամիս է, քաղաքացիների՝ վարչապետին ուղղված դիմումների մեծ մասն ընդունվում է Խորենացու 7 հասցեում: Թե ինչու է կառավարությունը նամակների ընդունման նոր «կետ» բացել, թերեւս, ակնհայտ է. հաշվի առնելով, որ տարին նախընտրական է, վարչապետին՝ քաղաքացիների ուղղած դիմումները մեծ թիվ են կազմում: Եվ քանի որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նաեւ
ԳՈՐԱԾԱԶՈՒՐԿ ԵՆ ՈՒ ՉՔԱՎՈ՞Ր
Ոչ բոլոր նախկին պաշտոնյաներն են սովի մատնված Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ քննադատելով ներկայիս իշխանություններին, այսպես հիշեց իր ղեկավարման տարիների քաղաքային իշխանավորներին. «Նրանք եղել են քաղաքապետ, քաղաքապետարանի բաժինների վարիչներ, բայց այսօր նրանք ձեր նման ընչազուրկ, չքավոր, գործազուրկ մարդիկ են: Հիմա նրանց համեմատեք իրենցից հետո եկած իշխանավորների հետ»: Լեւոն Տեր-Պետրոսյանի այս
Ինքնասպանություն
Քաղաքական իրավիճակն այսպես է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «Զարգացումները բացասական են, եւ փոխադարձ մերժողականությունը կառուցողական չէ: Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի, այսպես ասած, ուժային լծակներին տիրապետող ուժերը բանակցեն միմյանց հետ ուղղակիորեն, ոչ թե մամուլի միջոցով հայտարարություններ փոխանակեն, մեկը մյուսի աչքի վրայի ունքը տեսնի… Նրանց վրա է դրված հիմնական պատասխանատվությունը երկրի ճակատագրի
«ԱՊԱՇԻՆԻՉ ՆՊԱՏԱԿԸ ՏԱՐԲԵՐԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ»
Սուրեն Զոլյանը վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձգտում է լարված իրավիճակի ստեղծման – Թեկնածուներին հաջողվո՞ւմ է պահպանել սառնասրտությունը եւ տեղավորվել քաղաքակիրթ քարոզարշավի շրջանակներում: – Մարտավարությունն արդեն պարզ է: Ցավալի է, որ Հայաստանում, սկսած 95 թվականից, ընտրվել է ընտրությունների բախումային մոդելը, այսինքն՝ ոչ թե համագործակցելու, այլ հակամարտության մոդելը, այդպես եղել է նաեւ 2003-ի թե՛ նախագահական, թե՛
ՔԱՂԱՔԱՑԻ, ՏԵ՞Ր ԵՍ
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությունը» տվեց իր իսկ առաջադրած հարցի պատասխանը՝ նախընտրելով Տեր-Պետրոսյանին: Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերվա ժամը 1-ին ավարտված բավական բուռն ու երկարատեւ նիստից հետո «Ժառանգություն» կուսակցության 9 հոգանոց վարչությունը վերջապես որոշել է, թե ում են սատարելու փետրվարի 19-ի ընտրություններում: Որոշումը կայացվել է ձայների պարզ մեծամասնությամբ, բայց թե հատկապես ի՞նչ համամասնությամբ, վարչության ո՞ր անդամներն
ԿԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ՄԻԱՍԻ՞Ն
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, թե դատախազությանը հաջողվել է հայտնաբերել ոչ մի տեղ չգրանցված եւ հարկեր չմուծող մարմնավաճառության մի որջ: Այն, ըստ գլխավոր դատախազի, հանգստյան տուն է՝ Մալաթիայի տոնավաճառի հարեւանությամբ, «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքում, որի տնօրենն է օրերս ձերբակալված Շմավոն Գալստյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն. կամավորականների միավորում» հ/կ-ի նախագահ Հակոբ Հակոբյանի ընկերն
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքի վայրում բավական է գլուխ պահեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Փորձեք դրամը մի փոքր էլ խնայել: Այն ձեզ հետո էլ է պետք գալու: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի չէ, որ կարելի է շատ կարեւորություն տալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրն ընդհանուր առմամբ վատ չի անցնի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է անսպասելի մի կլորիկ գումար ստանաք: ԿՈՒՅՍ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Վարդան Խոջայանի փայլուն հաղթանակը Մոսկվայում ավարտվեց Շախմատի «Moscow Open» միջազգային բաց առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 1200-ից ավելի շախմատիստներ: Հայաստանն այդ հեղինակավոր մրցաշար գործուղել էր քսան շախմատիստի եւ ավելի շատ սպասելիքներ ուներ ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր օլիմպիակամ չեմպիոններից: Առավել եւս, որ այնտեղ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգմամբ 2700 միավորով առաջատարը գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն էր: Սակայն
Նոր մրցանակաբաշխություն՝ հին ավանդույթներով
Լավագույն ճանաչվելու հերթը Արամեինն էր, իսկ Սիրուշոյին այն կրկնակի անհրաժեշտ էր Փետրվարի 10-ին, բավական ուշացումով, Ազգային օպերային թատրոնում արդեն 5-րդ անգամ կայացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որին իբրեւ ՀՀ նախագահ՝ վերջին անգամ ներկա էր Ռոբերտ Քոչարյանը: Այս մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդներից թե՛ բովանդակային, թե՛ բեմի ձեւավորման առումով: Ավելին, կազմակերպիչները վերջապես հասկացել էին, որ ազգային երաժշտարվեստը միայն
«ՆՈՐՄԱԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՄԻՇՏ ՈՒՆԻ ԿՆՈՋ ԿԱՐԻՔ»
Գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի ստեղծագործություններում կինն առանձնահատուկ հմայիչ է Վերջին տարիներին շատ է խոսվում, թե ինչպես միջին սերնդի նկարիչը կարող էր մի ժամանակ սոցռեալիզմ, իսկ հիմա այլ իզմի ներկայացուցիչ լինել: «Առավոտը» այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեց ճանաչված գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի հետ: Տեղեկացնենք, որ նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երեւանի «Արամե» պատկերասրահում, Կանադայում, ԱՄՆ-ում:
Մամուլը բեւեռացված է
Երեկ փաստեցին տարբեր ուղղվածության թերթերի խմբագիրները «Ուրբաթ» ակումբում հրավիրված երեկվա ասուլիսին ներկա էին «Ազգ» օրաթերթի, «Երկիր» շաբաթաթերթի խմբագիրներ Հակոբ Ավետիքյանն ու Սպարտակ Սեյրանյանը, ինչպես նաեւ «Հայք» եւ «Տարեգիր» թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանը: Հանդիպման թեման էր՝ ԶԼՄ-ներում նախընտրական քարոզչությունը: Վ. Դարբինյանի կարծիքով, իր խմբագրած թերթերը այն բացառիկ ազատ լրատվամիջոցներից են, որոնք գործում են Հայաստանում: Նա հերքեց
ԽԱՂ՝ ՄԵԿ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ
Երեկ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի առաջադրված-գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր-ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Ռուբիկ Թորոսյանը ներկայացրին նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր այն անհաղթահարելի խոչընդոտները, որոնք անհավասար իրավիճակում են դրել իրենց թեկնածուին: Համաձայն ՍԴ մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի 4-րդ կետի, անհաղթահարելի ճանաչելու մասին գործով կայացրած որոշումը պետք է կայացվի ՍԴ դիմելուց հետո 4 օրվա ընթացքում:
Քարոզարշավ՝ առանց սկանդալների
Նախորդ օրը շիրակցիների ընդունելությունն ապշեցրեց երկրի առաջին նախագահին Թե Մարալիկում եւ թե Գյումրիում բնակչության մեծ մասը ինքնակամ՝ անկախ պաշտոն ունենալ-չունենալուց, մեծ հետաքրքրասիրությունից դրդված ներկայացել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Նախագահի թեկնածուն Շիրակի մարզ իր այցը սկսեց հանրապետության ամենաօրիգինալ տեղանքից՝ Ձորակապ գյուղից, ուր պարզապես մի քանի վայրկյանով մտավ ձորակապցիներին իր հատուկ շնորհակալությունը հայտնելու: Բանն այն է, որ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ
Քաղաքապետ Երվանդ Զախարյանի հավաստմամբ՝ ակնհայտ է վարչապետի ներդրումը քաղաքային տնտեսության զարգացման գործում:«Երեւանի քաղաքապետարանի 2007 թ վականին կատարած աշխատանքներում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ակնհայտ է՝ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումով, որովհետեւ կար մշտական վերահսկողություն, մշտական պահանջ: Դրանով էր պայմանավորված նաեւ, որ ժամանակին կարողացանք ավարտել այդ բոլոր աշխատանքները: Իսկ վերելակների վերանորոգման, կաթսայատների վերականգնման, ինչպես նաեւ
ՄՈՆՈԼԻՏ՝ ՄՈՆՈԼԻՏԻ ԴԵՄ
Առաջիկա նախագահական ընտրություններն ավարտվելու են ոչ թե ծրագրերի, ոչ թե գեղեցիկ խոսքերի ու խոստումների հաղթանակով, այլ՝ հնարավորությունների: Դրա պատճառը 2005 թվականին ՀՀ սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն են, որոնք բարձրացնելով վարչապետի դերը՝ համապատասխանաբար նվազեցրել են նախագահի նշանակությունը: Այս հանգամանքը հաճախ է շահարկվում, եւ ամենից շատ՝ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից: Ընտրազանգվածին հուսահատության մատնելու նպատակով նրանք
Պատասխանատու ենք ամենքս
Հրապարակախոսն անդրադառնում է իր հրապարակմանը Անկեղծ ասած, տասնյակ տարի ես մամուլում որեւէ էական գործ չէի տպել, ու այս հնարավորությունն ինձ համար նաեւ ուժերի ռեաբիլիտացիա էր, վերահաստատվելու փորձ՝ լրագրողական դաշտում իմ տեղը վերագտնելու հույսով: Դատելով արձագանքներից, կարծես թե հաջողվել է: Խորապես շնորհակալ եմ ձեզանից, որ ընձեռեցիք ինձ այդ հնարավորությունը: Ուրեմն մշակութային համատարած այս գորշության մեջ օազիսներ


















































