Օրվա լրահոսը

Երկիրը չեն կարող քանդել

ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ իրականացրել են նորմալ ընտրություններ: – Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում, քանի որ չի ընդունում ընտրության նախնական արդյունքները, ինչպե՞ս եք գնահատում բողոքի ակցիան, չե՞ք վախենում կամ անհանգստանում: – Ասեմ, որ ընդդիմությունն իրավունք ունի օրենքի սահմաններում իր ակցիաները կազմակերպել, իսկ մենք ոչ վախենում ենք, ոչ

«ՄԵՆՔ ՁԵՐ ԵՏԵՎԻՑ ԳԱԼՈՒ ԵՆՔ»

Երեկ Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքում իրենց առաջնորդելու կոչով դիմելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հայտարարեց Սասուն Միքայելյանը: ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը ընտրություններից հետո առաջին հանրահավաքն անցկացրին Մատենադարանի մոտ: Ու թեեւ այն նշանակված էր ժամը 15:00-ին, սակայն երեկ Մատենադարանի մոտ արդեն ժամը 11:00-ին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, որոնց հոսքը

«ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»

Գտնում են «Ժառանգության» պատգամավորները ԵԱՀԿ դիտորդները երեկ ներկայացրին իրենց նախնական գնահատականները, ըստ որոնց՝ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության եվրոպական չափանիշներին. «Մենք արձանագրում ենք որոշակի առաջընթաց իրավական դաշտում եւ արձանագրում ենք նաեւ իրագործման խնդիրներ, հատկապես քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ, որը որոշ դեպքերում վնասում է մարդկանց վստահությունը, բայց, իհարկե, վերջնական ընտրություն կայացնողը հայ ժողովուրդն է,

ԵՐԹԸ ՑՐԵԼՈՒՆ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը երեկ Մատենադարանի մոտ իրենց նախաձեռնած հանրահավաքն ընդմիջեցին երթով, որն անցնելու էր Մաշտոցի պողոտայով եւ, ըստ էության, ավարտվելու էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: Երթն անցավ առանց միջադեպերի, թեեւ ոստիկանությունն արդեն երեկ լուսադեմին էր սկսել պատրաստվել հասարակական ընդվզումներին: Բաղրամյան պողոտայում երեկ կանգնած էին սաղավարտավոր եւ մահակավոր ոստիկաններ:

ԾԵԾԵԼ ԵՆ, ԼՑՈՆԵԼ ՈՒ ԲՌՆԱՑԵԼ Մալաթիայի ընտրատեղամասերում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք ահուսարսափից «պոստերը լքել էին»: Երեկվա նախագահական ընտրություններում խիստ լարված մթնոլորտ էր հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում: Ընտրակեղծիքներն ու ծեծուջարդն այնտեղ սկսվել էին դեռեւս վաղ առավոտից: Տասնյակ վստահված անձինք ենթարկվել են դաժան ծեծի: Համայնքի 8/21 ընտրատեղամասում ժամը 11-ն անց 10-ի դրությամբ մեծ կռիվ էր բռնկվել ՀՀ

Ընտրական խճանկար Ծեծել են լրագրողին Երեկ Էրեբունու թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 տեղամասում ոստիկանության աչքի առջեւ ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը, տեղեկացնում է «Ա1 պլյուսը»: Ըստ նույն աղբյուրի, Լ. Բարսեղյանը ընդամենը տեղեկացրել է, որ մի խուրձ քվեաթերթիկ է փախցրել հանձնաժողովի նախագահի սենյակ եւ թաքցրել: Երբ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ հանձնաժողովում «Ժառանգության» անդամ

ՈՒԺԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ

Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները ընտրախախտողներին թողած՝ լրագրողների դեմ էին արձանագրություններ կազմում: Էրեբունի համայնքի ընտրատեղամասերում դեռ կեսօրին այնքան ծեծկռտուքներ էին եղել, որ անգամ վստահված անձինք վախենում էին որեւէ դժգոհություն հայտնել: Թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատարածքում, որտեղ նաեւ ծեծի էին ենթարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը նույնիսկ չցանկացավ ներկայանալ ու մեզ հետ

Ընտրական իրավունքից օգտվեցին

Կալանավորները կողմնորոշված էին ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրության իրավունք ունեցողների թիվը երեկ կազմում էր 530 մարդ, որից. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 25 մարդ, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 17 մարդ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 21 մարդ, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 13 մարդ, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 42 մարդ, «Գորիս» ՔԿՀ-ում՝ 23 մարդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 389 մարդ: Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական

ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՔԹԻ ՏԱ՞Կ

Երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո Գյումրիի գրեթե բոլոր ընտրատեղամասերի դիմաց, իրավապահ մարմինների «դիտորդությամբ» 5000 դրամ էին բաժանում: Կաշառատվությունը կատարվում էր միկրոավտոբուսների կամ ավտոբուսների մեջ, որոնցով ցուցակագրված բնակիչներին զանգվածաբար տեղափոխում էին ընտրատեղամասեր՝ ներսում մեծ հերթեր առաջացնելով: Երեկ մենք առիթ ունեցանք լինելու Գյումրիի ամենախայտառակ թաղամասերից մեկի՝ Անիի խուլ անկյուններում, օրինակ՝ թիվ 11 դպրոցի դիմաց, ուր այդ

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Ըստ ՕԵԿ-ի անցկացրած էքզիթ փոլի՝ Արթուր Բաղդասարյանը ստացել է 35%, իսկ Սերժ Սարգսյանը՝ 33% Հույսերն ի դերեւ ելան Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/28 ընտրատեղամասում երեկ առավոտյան քվեարկելուց հետո ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, պատասխանեց. «Բազմիցս ասել եմ, որ ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԻՑ

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում երեկ ամբողջ օրվա ընթացքում խախտումների ահազանգեր էին ստացվում: Ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավները: Արտաշատի թիվ 17/10 տեղամասում, ժամը 15-ի սահմաններում, հանձնաժողովի անդամներն անձամբ են լցոնումներ արել: Ընտրող Կարինե Իվանյանը, ով այդ պահին փորձել էր իր քաղաքացիական պարտքը կատարել, միջամտել է, ինչի արդյունքում ծեծի է ենթարկվել: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող

Շամպա՞յն է ուղարկելու Մատենադարան

Երեւանի 9/18 ընտրատեղամասում երեկ իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Այն պահին, երբ պարոն Գեղամյանը քվեաթերթիկը գցեց քվեատուփի մեջ, ինչ-որ մեկը ծափահարեց: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ անգամ է «Արտաշես Գեղամյան» անունը հայտնվել քվեաթերթիկների վրա. «Դժվարը առաջին հինգ անգամն է, դա ասում է պատմությունը, եթե հիշեք, ժամանակին լորդ Բիկոնս Ֆիլդը, նույն ինքը՝ Դիզրաելին,

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ

Երեկ ուշ գիշերին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ թեկնածուի նախընտրական շտաբը «Ընտրակաշառքի դեպքերն արձանագրելն արդեն անիմաստ է դառնում, որովհետեւ դրանք համատարած բնույթ են կրում: Մենք ուսումնասիրում եւ արձագանքում ենք առավել բռնության դեպքերին»,- երեկ ժամը 16:00-ին անդրադառնալով Հայաստանի ողջ տարածքից ստացվող ընտրախախտումների փաստերին՝ արձանագրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, այս ընտրությունների ընթացքը վկայում է

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պարզաբանումները -2

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշիռ վիճակի արդյունք ենք գնահատում նրա վերջին հայտարարությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Սեփական հուսահատությունը քողարկելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը շարունակում է ապատեղեկատվության, հերյուրանքների եւ սպառնալիքների վրա հիմնված իրենց հետեւողական գործելաոճը: Պետության եւ պետականության հիմքերը

Արամ Կարապետյանը դեբո՞շ է սարքել

Երեկ, օրվա երկրորդ կեսին, տեղեկություն տարածվեց, որ Երեւանի թիվ 16 դպրոցում տեղակայված 13/02 ընտրատեղամաս է ներխուժել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը սկսել է ընտրատեղամասում սպառնալ, գոռալ եւ հայհոյել: Վերջինս Սերժ Սարգսյանի վստահված անձին սպառնացել է, որ ինքը անձամբ է նրա հետ հաշվեհարդար տեսնելու: Ինչպես փոխանցում է 13/02 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը, մինչ

ԵՐԴՎՅԱԼՆԵՐԸ

Երեկ ահազանգեր ստացվեցին խմբագրություն, որ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի փողոցներում 30-40 արտասահմանյան մեքենաներ՝ «ջիփեր», «համմերներ» ու «մերսեդեսներ» են պտտվում՝ «Առաջ, Հայաստան» դրոշներով, եւ մարդկանց տներից հավաքում ու տանում են ընտրատեղամասեր: Ինչպես հայտնի դարձավ «Առավոտի» թղթակցին՝ ավտոշարասյան տերերը երեքն էին՝ «Արման Օյլ» ընկերության նախագահ Արման Ամիրաղյանը, թաղային եւ քրեական հեղինակություններ՝ «Տէցի կրուգի» Լյովիկը, «Վստրեչի Ապերը»: «Առավոտի» տեղեկություններով,

ՓՈՂԻ ՀԵՐԹԸ

Սա Գյումրիի թիվ 11 դպրոցի դիմաց է, ուր առավոտից ընտրազանգված էին մատակարարում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերության միկրոավտոբուսները: Տեսնելով, որ այս միկրոավտոբուսից յուրաքանչյուր իջնողին տալիս էին 5000-ական դրամ, փորձեցինք լուսանկարել փաստը, սակայն սա հարուցեց ոստիկաններից մեկի զայրույթը, ով բավական չէ դիտորդի դեր էր ստանձնել, մի բան էլ զայրացավ, թե ո՞ր իրավունքով է

«Ես կուսություն եմ սիրում». քաղաքականության մասին խոսելիս ասաց Կարապետիչը

«Իմ այսօրվա հանրահավաքի ժամին Օպերայի մոտ հանրահավաք է անելու նաեւ Սերժ Սարգսյանը, բայց հույս ունեմ, որ կուսակիցներս ու համախոհներս կգնան ոչ թե Օպերա, այլ Մատենադարան՝ ինձ լսելու: Մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ինձ կխանգարի, այլ կընդգծի, թե կա այլընտրանք՝ ի դեմս ինձ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան

ՀՕՄ-Ի ԿԱՆԱՅՔ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀԿ ՈՒ ՀՀՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Եվ խաղաղության երթի ժամանակ քարոզեցին Վահան Հովհաննիսյանին Երեկ «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց հասարակական բարեսիրական կազմակերպությունը երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին կանանց շուրջ 17 հասարակական կազմակերպություններ: «Ոչ ընտրակաշառքին», «Ոչ գետնաքարշ իշխանատենչությանը», «Ոչ ընտրակեղծիքին», «Կանգ առեք, եղբայրներ», «Պարկեշտություն, խաղաղություն, կայունություն» կարգախոսներով եւ ազգային արժեքներին հղումներով ճառի ներքո կանանց բանակը ԵՊՃՀ-ի մոտից շարժվեց դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանի,

Իրավական խճանկար

Դատախազի տան գողությունը ձախողվել է Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթին նկատել է Ա. Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ հանցագործի փախուստը՝ չնայած ցուցաբերված դիմադրությանը: Դեպքի վայր

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեց Ինչպե՞ս դիմացավ: Լռեց, որեւէ բառ չասաց ոչ միայն հրապարակայնորեն, այլեւ մտերիմների մոտ: Ի՞նչ էր մտածում այսքան տարի: Իսկ ի՞նչ էին մտածում նրանք՝ ողորմելի ու դաժան, կարճամիտ, իրենց քթից այն կողմ չտեսնող, ովքեր ստիպեցին նրան հրաժարական տալ: Ռ. Ք.-ն, որ իր ընկերների հետ զբաղեցրեց նրա տեղը, սկզբում մի տեսակ լարված էր եւ ինքն

Առանց դրոշի, զինանշանի ու անչափահասների՝ չեն կարող

Թեկնածուները քարոզչության ընթացքում խախտում են օրենքը Ընտրական օրենսգիրքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, արգելվում է նախընտրական քարոզչական պաստառի վրա օգտագործել ՀՀ զինանշանը կամ դրոշը: Նախագահի որոշ թեկնածուներ խախտում են օրենքի այդ կետը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, վարչապետ Սերժ Սարգսյանն ու հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց գովազդներում օգտագործում են թե՛ զինանշանը, թե՛ եռագույնը: Վազգեն Մանուկյանի

«ԱՅՍՕՐ ՏՂԱՄԱՐԴ ԿԱ»

Ասում է Մուշեղ Սաղաթելյանն ու վստահեցնում, որ համաժողովրդական շարժմանը մասնակցում է ոչ թե մեկ, այլ հարյուր հազարավոր տղամարդ: – Պարոն Սաղաթելյան, երեկ մի պատեհ առիթով նկատեցիք, որ ժողովրդի տրամադրությունները պետք է զգալ ոչ թե միասնական ընդդիմության հանրահավաքներին եկած մարդկանց թվաքանակով, այլ հանրահավաքի վերջին շարքերում կանգնածների բարձրացրած բռունցքներով եւ դեմքերի արտահայտությանը նայելով: Դուք մասնակցել եք Լեւոն

«Նավթալինոտ թուղթ»

Այսպես որակեց Մեղրիի տարբերակի վերաբերյալ փաստաթուղթը Ռոբերտ Քոչարյանը 4 հեռուստակայաններին երեկ տված հարցազրույցում: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ եթե որեւէ սպառնալիք լինի սահմանադրական կարգին՝ ինքն իր ողջ հնարավորություններով կկանխի այն. «Դա մեր պատասխանատվությունն է: Ես, որպես երկրի նախագահ, երկրում կայունության երաշխավորն եմ, սահմանադրական կարգի վրա ոտնձգությունը իհարկե թույլ չեմ տալու, եւ կարծում եմ,

ԿԵՂԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ ԵՆ

Հաստատում է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը – Նախագահական ընտրարշավը բավական լարված մթնոլորտում ընթացավ՝ լի փոխադարձ մեղադրանքներով: Արդյոք նման անմիաբան գործելակերպը կարո՞ղ է հաջողության հասցնել ընդդիմությանը: – Քարոզարշավն իրոք խիստ լարված էր: Ամեն գնով վարկաբեկելու, շանտաժի, կեղծ ու ստահոդ լուրերի տարածման, վարկաբեկելու միջոցով առաջ գնալը անպատվաբեր է: Այսպիսի մեթոդներով նախագահ չե՛ն

Քաղաքականությունը մոլախաղ է

Երեկ ռուսական «Վեստի» լրատվական ծառայությունը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: Ներկայացնում ենք սյուժեն՝ կրճատումներով. «Ընտրություններին մասնակցում են ինը թեկնածուներ տարբեր կուսակցություններից եւ շարժումներից, այդ թվում՝ ինքնաառաջադրվողներ: Նրանք բոլորը ներկայացնում են Հայաստանի քաղաքական գունապնակը, բայց ընդհանուր առմամբ, եթե նայենք նրանց պլատֆորմները, ապա արտաքին քաղաքական կուրսի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով տարբերություններ չկան: Ռուսաստանը դիտարկվում

«Մենք չենք մոռացել»

Վազգեն Մանուկյանը խոստանում է լուծել այսօրվա հարցերը Նախորդ օրը ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրեց ՀՀ առաջին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին դավաճանության մեջ՝ հայտարարելով, թե 1998-ին Ռոբերտ Քոչարյանը հաղթել եւ Կարեն Դեմիրճյանը պարտվել է միայն Վ. Մանուկյանի պատճառով, ով առաջին փուլում ստացել էր 13% ձայն, ու եթե նա երկրորդ փուլում

ՈՆՑ ՈՐ ԿԿՈՒՆ ԿԱՆՉԵՑ

Երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իր գլխավորած շարժումը փետրվարի 19-ին անտարակույս ավարտվելու է լիակատար հաղթանակով: Արդեն մի քանի ամիս առաջ սկսված եւ գնալով ծավալված համաժողովրդական շարժումը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ Ազատության հրապարակում, փաստացի, տոնեց իր գալիք՝ փետրվարի 19-ի՝ ընդամենը դե յուրե ամրագրվելիք հաղթանակը:

«ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»

Աբովյանցիներին եւ Կոտայքի մարզի բնակիչներին Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ձայնը տալ միասնական թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Աբովյանում, ինչպես կանխատեսել էինք, ՀՀԿ եւ ԲՀԿ միասնական թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար Գագիկ Ծառուկյանը չէր խնայել ոչինչ: Ընդունելությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «թագավորական»: Փողոցում փռված գորգեր, ծաղիկներ, փուչիկներ, «Առաջ, Հայաստան» պաստառներ, բազմահազար մարդիկ, մի խոսքով՝ չափազանց

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Այս ինը հոգուց յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, ունեցել է հաջողություններ եւ ձախողումներ: Նրանց մեջ չկան հրեշտակներ ու հերոսներ, եւ չկան թշնամիներ ու հրեշներ: Նրանցից որեւէ մեկի ընտրվելու դեպքում կյանքը փետրվարի 19-ից հետո չի դառնա ոչ դրախտ, ոչ էլ դժոխք: Պարզապես կան առավել կամ պակաս արժանավորներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031