Օրվա լրահոսը

Դպրոցները դեռ չեն տաքացել

Ձմեռային արձակուրդներից հետո ոչ միայն ցուրտը, այլեւ Տյառնընդառաջի տոնը նպաստավոր առիթ է դասերից բացակայելու համար: «Մեր տոներն այնքան քիչ են, որ մենք աշխատում ենք գոնե եղածները ինչքան հնարավոր է ճոխ նշել»,- ասաց Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանը: Որպես կանոն, ձմեռային արձակուրդներից հետո ոչ բոլոր ծնողներն են համաձայնում, որ իրենց փափկասուն երեխաները

«ԶՈՆ ՆԱՅՈՂԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Պնդում է ԱՆ քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը «Գյումրի» քրեակատարողական հիմնարկում սպանվեց կալանավոր Ռոման Բրուտյանը: Երեկ ԱՆ ՔԿ վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ավարտվել է ծառայողական քննությունը, իսկ Շիրակի մարզի դատախազությունում շարունակվում է նախաքննությունը: Առայժմ հաջողվել է պարզել, որ ժամը 24-ի

«ՎիվաՍելլը» «աբիժնիկ» չէ

Ընկերության բողոքն «ԱրմենՏելի» դեմ զուտ օբյեկտիվ նշանակություն ունի «ՎիվաՍելլ» ընկերությունը այս տարվա հունվարի 30-ին «ԱրմենՏելի» դեմ դիմում-բողոք էր ներկայացրել՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Ըստ այդ դիմումի, ընկերությունը գերիշխող դիրք ունեցող մրցակցից պահանջում է ավելի զուսպ կոմերցիոն քաղաքականություն իրականացնել եւ դադարեցնել այնպիսի ակցիաների կիրառումը, որոնցից «ՎիվաՍելլը» զգալի կորուստներ է ունենում: Մասնավորապես՝ խոսքը «ԱրմենՏելի» այն ակցիայի

ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՔԱՎԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ

Առանց փոխհատուցման՝ վտարում են Կաքավաձորի 40-50 տարվա այգեգործներին Վերջերս Հայորսմիությունը վայրի թռչուններին կերակուր բաժանելու ակցիա էր կազմակերպել: Դա լիովին հասկանալի մարդասիրական քայլ է, ինչը, սակայն, շարժել է Երեւանի Նորքի զանգվածի Այգեգործների փողոցի կամ, տարածված անունով՝ Կաքավաձորի մի խումբ այգեգործների զայրույթը. «նույն երկրում մտածում են կաքավների՝ սովից չմեռնելու մասին, իսկ մեզ՝ ՀՀ քաղաքացիներին ընտանիքներով վտարելու դատական

Սատկած աղավնին

Երեկ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ թռչնագրիպի թեմայով «Չգիտեմ, էդ ձեր թերթերում կտպեք, թե չեք տպի, բայց «Կիկոսի մահը» հիշո՞ւմ եք. գնացի մարդի, ունեցա որդի, վայ Կիկոս ջան, վայ»,- փորձելով բացատրել, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, երեկ «թռչնագրիպային» թեմաներով խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի հեքիաթներ էր պատմում «Արզնի» թռչնաֆաբրիկայի հիմնադիր Մարատ Ջանվելյանը: Նա բացառում է

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾԻԼԵՐ»

Վարչապետը խոստացավ քաշել այն իշխանամետ պատգամավորների ականջները, որոնք համարձակվել են դիմել ՍԴ՝ Բուզանդի փողոցի բնակիչների խախտված իրավունքների հարցով: Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների ոդիսականը կոալիցիոն ուժերը փորձեցին օգտագործել նոր սահմանադրական փոփոխությունները գովազդելու համար՝ շեշտելով, որ այն, ինչ կատարվեց օմբուդսմենի ընտրությունների ժամանակ, նշանակում էր, որ փոփոխված սահմանադրությունը հնարավորություն տվեց «ժողովրդավարության ծիլերի» արթնացման: Սակայն առայժմ հայտնի չէ, թե

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ

Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները գնահատում են Հայաստանի քաղաքական գործիչները «Չնայած այն իրողությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք չբերվեց, այնուամենայնիվ հայկական կողմը դրական է գնահատում բանակցությունների շարունակման փաստը»,- անդրադառնալով փետրվարի 10-11-ը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում տեղի ունեցած հանդիպմանը, երեկ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Այդ հանդիպմանն առնչվող տեղեկությունների

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Աստղերը ձեզ բարձր տրամադրություն են խոստանում: ՑՈՒԼ 21.04-21.05: Սերտ համագործակցությամբ ավելի շուտ կհասնեք նպատակին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր բոլոր գործերը ավարտին հասցրեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրն ընդհանուր առմամբ արդյունավետ կանցնի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք տանը շատ երկար չնստել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնավստահության դրսեւորումները որոշ չափով կարգավորեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Դրամական հարցերում չարդարացված ռիսկի մի դիմեք: ԿԱՐԻՃ 24.10-22.11:

«ԹՈՒՐԻՆ-2006».

«ԹՈՒՐԻՆ-2006». ԹՎԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Թուրինի ռեկորդները Ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերին մասնակցում են աշխարհի 85 երկրի 2,5 հազար մարզիկ-մարզուհիներ: Մրցումները սպասարկելու համար արտերկրից հրավիրվել են 650 մրցավար եւ մրցավարի օգնական: Խաղերի օրերին Թուրին է ժամանել ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչպես նաեւ հովանավորական կազմակերպությունների եւ ընկերությունների շուրջ 6 հազար ներկայացուցիչ: 15 մարզաձեւերում խաղարկվելու է մեդալների 85 հավաքածու:

ՈՒՄ

ՈՒՄ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՄՈԶԻՉ 2005-ին լույս տեսավ Թոմաս դե Վաալի հայտնի գրքի ռուսերեն թարգմանությունը «Սեւ այգի»՝ այսպես է վերնագրել իր գիրքը անգլիացի լրագրող Թոմաս դե Վաալը, որը տասնչորս ամիս շարունակ՝ 2000-2001թթ., պարբերաբար լինելով Ադրբեջան-Ղարաբաղ- Հայաստան եռանկյունում, հավաքել է հնարավոր եւ անհնար բոլոր տվյալները, զրուցել է ավելի քան 120 հայտնի ու անհայտ մարդկանց հետ, կարդացել

Հավակնում է պետական կարգավիճակի՞

Հավակնում է պետական կարգավիճակի՞ Երեւանի պետկոնսերվատորիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի օրերս կայացած առաջին բեմելից հետո չեն դադարում խոսակցությունները, թե նվագախմբին առաջիկայում կտրվի պետական կարգավիճակ: Լուրը ճշտելու եւ նորաստեղծ նվագախմբի ելույթի մասին կարծիքներ լսելու նպատակով դիմեցինք մասնագետներին: Էդվարդ Միրզոյան, կոմպոզիտոր- Ողջունում եմ ուսանողական այս նվագախմբի ծնունդը, որի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանն է, իսկ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Փետրվարի 12-ը Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է Անհատականություն, ում մեծությունը չափվում է հենց նրա ինքնատիպ գրականության պարզությամբ, որը միաժամանակ անհատակ խորություն ունի: Արժանիք, ինչի համար էլ ժամանակին միջակությունները չկարողացան ներել գրողին: Քանի որ 2005 թվականը հայտարարված էր մաթեւոսյանական տարի, Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին: Ի դեպ, հոբելյանական միջոցառումների առիթով

«Աղթամարը»

«Աղթամարը» վերականգնում են թուրքերը Հայկական եկեղեցու վերանորոգման գործին Մայր աթոռը չի խառնվում Ապրիլին կվերսկսվեն Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս նպատակի համար Թուրքիայի կառավարությունը հատկացրել էր 1,5 մլն դոլար: Սուրբ խաչը 10-րդ դարի եկեղեցի է, կառուցված Բագրատունի թագավոր Գագիկ Արծրունու կողմից: Հուշարձանը կարող է գրավել զբոսաշրջիկներին եւ այդ ոլորտից հսկայական եկամուտներ ստացող Թուրքիան 2004-ի

ԻՆՉՊԵՍ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐԻԱՑԻՆԵՐԸ ՏՈՆԵԼ ՏՐՆԴԵԶԸ Տոնին այսօր մասնակցում են նաեւ քրդերն ու եզդիները Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել ու այսօր էլ համարվում է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզ՝ մեծ խարույկ, կրակի դեզ, հրե դեզ: Արիական ցեղի ազգերից միայն հայերն ունեն այս տոնը ու այն միշտ էլ նշվել է այսօրվա օրացույցով՝ փետրվարի 13-ին:

Կողոպտվել

Կողոպտվել է, գողացվել է, նշանակվել է Ոստիկանական խճանկար Օրերս ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1982թ. ծնված Կարեն Հակոբյանին եւ 1967թ. ծնված Կարո Անտոնյանին: Պարզվել է, որ նրանք 2005թ. դեկտեմբերի 21-ին դիմակավորված եւ հրազենով զինված կոտրել

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ՁՄԵ՞ՌՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ Շիրակցիները հիացած չեն բնապահպանների աշխատանքով Ինչպես հայտնի է, թռչնագրիպի տարածման վտանգից զգուշանալու նպատակով բնապահպանության նախարարությունը վերջերս խիստ հանձնարարական էր տվել բնապահպանական մարզային տեսչություններին՝ արգելել թռչնաորսը մարզերում: «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք հսկո՞ւմ են որսորդներին վարակի տարածման առումով ամենավտանգավոր՝ Թուրքիային սահմանամերձ մարզում՝ Շիրակում: Բնապահպանության նախարարության հանրապետական բնապահպանական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ Արտուշ

Փնտրում

Փնտրում են արտաքին թշնամուն Անդրադառնալով որոշ հեռուստաընկերությունների՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին վարկաբեկող նյութին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հանդես է երել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Այս «ռեպորտաժը» պատասխանն էր վերջերս մեր ստորագրած մի հայտարարության, որով Հելսինկյան կոմիտեն ցույց էր տալիս, որ երկիրը շեղվում է մարդու իրավունքների սկզբունքներից։ Հայտարարության մեջ իբրեւ մարդու իրավունքների ոտնահարումներ ներկայացված էին. – նախագահի

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵՆ

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵՆ «Բոմժությունը» նրանց համար ավելի շուտ կենսակերպ է եւ հոգեբանություն Ծերերի թիվ 1 տուն-ինտերնատի չգործող մասնաշենքերից մեկում կառավարության որոշմամբ հունվարի 20-ից գործում է անտունների կացարան, ուր կարող են երկու ամիս բնակվել միաժամանակ 30 անօթեւան: Ծրագիրը նախատեսված է մեկ տարվա համար: «Փողոցում հայտնված մարդկանցից շատերն իրականում անօթեւան չեն, պարզապես ճակատագիրը կամ իրենց քմահաճույքը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ

Իշխանությունները վախեցան թռչնագրիպի՞ց

Իշխանությունները վախեցան թռչնագրիպի՞ց Համահայկական երիտասարդական հիմնադրամը փետրվարի 2-9-ը Ծաղկաձորում անցկացրեց «Բազե ձմեռ-2006» համահայկական երիտասարդական հավաքը: Ինտելեկտուալ, մշակութային եւ մարզական մրցույթներին մասնակցում էին Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդները: Ըստ որոշ մասնակիցների, ժյուրին մրցույթներում երեւանցիների նկատմամբ դրսեւորում էր կողմնակալ վերաբերմունք: Բացի այդ, վերջիններս, ըստ մասնակիցների, արտոնյալների պես էին իրենց պահում. չէին ենթարկվում ընդհանուր պահանջներին՝

ՍԻՐԵՆՔ՝

ՍԻՐԵՆՔ՝ ԱՌԱՆՑ ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՒ Սուրբ Վալենտինի տոնը հորինել են բիզնեսմեննե՞րը Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների եւ սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը։ Վերջին տարիներին մեր եկեղեցին բավական մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի երիտասարդները նշեն հենց այս տոնը եւ մոռանան կաթոլիկների Սուրբ Վալենտինի տոնը, որը, պարզվում է, եկեղեցական տոն չէ։ Այն, մեր «Աղի բլիթի» նման, ժողովրդական

Սուտ

Սուտ մատնության գործով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երեւան քաղաքի դատախազին Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի նախկին անդամ Ս. Բաղդասարյանի ավտոմեքենայի հրկիզման փաստի հետ կապված ս.թ. փետրվարի 8-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ, այսօր «Հանցագործություն կատարելու մասին հայտարարությամբ» ՀՖՖ նախագահը նաեւ պաշտոնական գրությամբ

ԳՈՐԻՍԻ

ԳՈՐԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ Բայց քրեական գործ չհարուցվեց Գորիսի դատախազ Սուրեն Վարդանյանը Գորիսի հիվանդանոցի մանկական բաժանմունքի բժիշկների գործողություններում հանցակազմ չտեսավ եւ մերժեց քրեական գործ հարուցել Մարությանների բողոքի հիման վրա: Դատախազի որոշումը մոտ օրերս կվիճարկվի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում: «Որովայնի ցավերից մի քիչ անհանգիստ փոքրիկին զննելուց հետո՝ բժշկուհին «մասնագիտական» սրտացավությամբ հայտարարեց, որ վտանգավոր ոչինչ

Ավտոկանգա՞ռ,

Ավտոկանգա՞ռ, թե՞ շնանոց Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչները ավտոկայանատեղիների շներից պաշտպանվելու համար գրպանում երշիկ են պահում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի թիվ 190 եւ 11 դպրոցների հարեւանությամբ գործում է երկու ավտոկայանատեղի: Դրանց տերերը ավտոմեքենաների անվտանգությունն ապահովելու եւ գողություններից խուսափելու համար 10-15 կատաղած շներ են պահում, որոնք գիշեր-ցերեկ տարածքը հավատարիմ հսկում են՝ հարձակվելով յուրաքանչյուր անցնող-դարձողի վրա: Հարավ-արեւմտյան Բ-1, Բ-2

«ՏՐՆԴԵԶԸ» ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

«ՏՐՆԴԵԶԸ» ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է Չնայած գների կտրուկ աճին, հայերը «կաշվից դուրս գալով» խնամիների առաջ «սեւերես» չեն մնում Ամեն տարի այս օրերին մթերքի եւ ոսկու շուկայում գնային հեղափոխություն է լինում: Եթե ընդամենը տասը օր առաջ 1 կգ խոզի փափուկ միսը կարելի էր ձեռք բերել 1300-1500 դրամով, հիմա արդեն խոզի մսի «ամենագտած» գինը 1800-ն է, մինչդեռ սովորաբար

Կոալիցիան

Կոալիցիան դեռ մտածելու բան ունի Իշխանությունը կզիջի՞ օմբուդսմենի պաշտոնը Ընդդիմությունը անցած քառօրյայի ընթացքում մի քանի անգամ առաջարկեց կոալիցիային՝ աշխատել միասին, եւ որպես առաջին կառուցողական քայլ առաջարկվեց, որ խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը մարդու իրավունքների պաշտպանի տեղը զիջի քաղաքական փոքրամասնությանը: Ժամանակին միասին աշխատելու առաջարկ արվում էր կոալիցիայի կողմից թե «ԸՕ»-ի, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակ, նույնիսկ առաջարկվեց ընդդիմությանը տեղ

ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԵՐԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է «Նոր Հայաստան» կազմակերպության «Սեւ ու սպիտակ» ակումբի հյուրը երեկ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էր, որի «Հայաստան. ժողովրդագրական մարտահրավերներ» թեմայով զեկույցը պարունակում էր խիստ մտահոգիչ տվյալներ: Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ պատվիրակ եղած ժամանակ Սոցիալական, առողջապահական հանձնախմբի համազեկուցողն էր՝ «Սոցիալական համախմբվածության համար ժողովրդագրական մարտահրավերները» թեմայով: Եվ երեկ այս քննարկման ընթացքում վկայակոչեց բազմաթիվ տվյալներ, որոնք

Ռամբույե

Ռամբույե Երեկ մինչ միմյանց հանդիպելը, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Փարիզում հաջորդաբար հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսի» թղթակիցը Փարիզից, Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտից 15 րոպե անց Ելիսեյան պալատ է ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ավելի ուշ տեղի

Բանալին ՌԴ-ի ձեռքում է

Բանալին ՌԴ-ի ձեռքում է Ֆրանսիական մամուլը՝ Ռամբույեի հանդիպման մասին Երեկ ֆրանսիական գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ մամուլը, անդրադարձել են փետրվարի 10-11-ը Ռամբույեում տեղի ունեցող հակամարտող երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին: Գրեթե բոլոր հրապարակումները այս հանդիպման մասին ուղեկցվում են նախեւառաջ ԼՂ վերաբերյալ պատմական ակնարկով, ապա՝ պատերազմի հետեւանքով երկու ժողովուրդներին

ՀԱՍԱ՞ՆՔ

ՀԱՍԱ՞ՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏԱ՞ՆՔ ՎԱՆ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի, Ղարաբաղի մասով ազգային-ազատագրական պայքարը հաղթական ավարտ է ունեցել: Ռամբույեում երեկ տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ (եւ, հավանաբար, այսօր շարունակվող) հանդիպումից սպասելիքների մասին հարցին պատասխանելով՝ մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը առաջարկել էր սպասել եւ նախօրոք մեկնաբանություններ չանել: Փոխարենը ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարները երեկ փորձում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031