Օրվա լրահոսը

Օպտիմալացում՝ մինչեւ վերջ

Օպտիմալացում՝ մինչեւ վերջ Խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը բողոքում էր, թե քաղաքապետարանը սեփական բյուջե չունի եւ հարկ է, որ Երեւանի մասին օրենք մշակվի ու քաղաքապետարանին սեփական բյուջե ձեւավորելու հնարավորություն տրվի, Ռոբերտ Քոչարյանը հակադարձում էր, թե մարդը փողի վրա նստած՝ կառավարությունից փող է ուզում: Անշուշտ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասին մի շարք մտահոգություններ է հայտնում ծրագիրը մշակող աշխատանքային խմբի փորձագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ տիկին Խառատյանի, անհրաժեշտ է ունենալ մոնիտորինգային ցուցանիշների համակարգ: Օրինակ, որքանով է մարդը տեղեկացված իր իսկ տարածքում իրականացվող պետական կամ միջազգային կազմակերպությունների ծրագրերին, որքանով է նա դրանց հետ հույս կապում եւ այդ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պնդումները, թե հանքարդյունաբերության ոլորտում ՎՊ-ի իրականացրած ստուգումներն օրինական չեն, քանի որ՝ նախ, Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացնում ԱԺ հաստատած ծրագրի համաձայն, եւ բացի այդ՝ հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները մասնավոր են, մինչդեռ ՎՊ-ն օրենքով լիազորված է ուսումնասիրել միայն բյուջետային ոլորտները: «Այդ

Իշխանությանը հարմար մրցակից է պետք

Իշխանությանը հարմար մրցակից է պետք Մեկնաբանում է Վազգեն Մանուկյանը Եթե իշխանությունները ուզում են ամեն գնով պահպանել իշխանությունը, իսկ իշխանությունները ժողովրդի պահանջները մոտակա 20 տարում բավարարել չեն կարող, ժողովուրդը պետք է համախմբվի, ասի՝ «Ընդդիմության մեջ դուք ձեզ գտեք միասնական թեկնածու, ես նրան սատար կանգնեմ, եկեք իշխանությունը փոխենք»: Այդ խաղում միշտ հաղթող է դուրս գալիս իշխանությունը: Այդ

«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ»

«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ» Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբին հարց է ուղղում «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը հիասթափված է եվրոպական կառույցների դիրքորոշման փոփոխությունից: Հոկտեմբերի 17-ին լրացավ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ժամկետը, սակայն «Արդարություն» դաշինքն առայժմ ընդամենը դիմել է բողոքարկելու մտադրությունը հայտնող նամակով: Սա նշանակո՞ւմ է, որ բաց թողնվեց

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ Կառավարությունը միաժամանակ բարեփոխում է թե՛ իր սեփական, թե՛ այլընտրանքային «ԶԼ» մասին օրինագծերը «Զանգվածային լրատվության մասին» կառավարության ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ամփոփի ստացված առաջարկությունները։ Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք սպասում են ԵԽ եւ

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ «ԶԵՅԹՈՒՆ» ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ «ԶԵՅԹՈՒՆ» ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ Հինգշաբթի կառավարությունում քննարկվել է ԿԳ նախարարության մի նախագիծ, որի համաձայն առաջարկվում է թույլատրել պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Զեյթուն ուսավան» հիմնադրամի սեփականություն հանդիսացող 4-րդ մասնաշենքը ընդունել որպես նվիրատվություն: Այդ նվիրատվությունը տվյալ վարչությունը որպես գույքային ներդրում պիտի փոխանցի «Հայ-ֆրանսիական համալսարան» հիմնադրամին՝ դրանով իսկ կառավարությանը դարձնելով այդ հիմնադրամի հոգաբարձուական խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ «Հայ-ֆրանսիական համալսարան»

Ամենահետաքրքիրը վերջնամասն է

Ամենահետաքրքիրը վերջնամասն է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը կկայանա նոյեմբերի 18-ին, իսկ դրանից չորս օր հետո կանցկացվեն հետաձգված 25-րդ տուրի հանդիպումները։ Իսկ երեկ 27-րդ տուրում հանրապետության այս տարվա չեմպիոնն ու արծաթե մեդալակիրը տարան հերթական հաղթանակները։ «Փյունիկը» հինգ անպատասխան գնդակ անցկացրեց «Լեռնագործի» դարպասը, իսկ «Բանանցը» հանրապետական ստադիոնում 2։0 հաշվով հաղթեց «Դինամո 2000»-ին։ Սակայն տուրի

Ֆիլմ՝ մեր օրերի մասին

Ֆիլմ՝ մեր օրերի մասին Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Աշոտ Գեւորգյանի դեբյուտը՝ «Անթրոպոլոգիա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը։ Մինչ «Անթրոպոլոգիան», Ա. Գեւորգյանը հիմնականում վավերագրական ֆիլմեր («Շուշի», «Անդրանիկ», «Զարկերակ») է նկարահանել ու համարում է, որ այս գեղարվեստական ֆիլմով իրականացել է իր վաղեմի երազանքը։ Հեռուստադիտողին Ա. Գրիգորյանը ավելի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 4. Պետություն Դեպ եւ անդեպ ամենատարբեր մարդկանցից, կուսակցապետերից եւ սովորական չինովնիկներից հաճախ ենք լսում, այսպես կոչված, պետական մտածողության բացակայության մասին։ Բանաստեղծություն գրում ենք, զբոսաշրջիկների խանդոտ հայացքների տակ եկեղեցիներ կառուցում ենք, մեր բալետներն ու սիմֆոնիաները աշխարհի բեմերից չեն իջնում, մեր նկարչությունը զարդարում է հռչակավոր պատկերասրահները, մեր ֆիլմերի համար կինոթատրոնների առաջ հերթն իրեն ուտում է,

Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը

Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ողջ աշխարհում լրագրությամբ զբաղվողների առնվազն 50 տոկոսը լրագրողի մասնագիտություն չունի: Հայաստանցի լրագրողներս ԱՄՆ մի շարք թերթերի խմբագրություններ այցելությունների ընթացքում տարբեր կարծիքներ էինք լսում այն մասին, թե ինչ մասնագիտություն պետք է ունենա լրագրողը, եւ թե ինչ չափանիշներով են նրանք լրագրողին աշխատանքի ընդունում: Չափանիշների առումով հայաստանյան

«27»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Դատավոր Սամվել Ուզունյանը մտավ խորհրդակցական սենյակ «Հոկտեմբերի 27» քրեական գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը խոստացել էր երկու ժամում ավարտել իր վերջին խոսքը։ Ակնհայտորեն, նա երեկ ուզում էր հրաժարվել այդ մտադրությունից՝ պաշտպանական ճառը «սաղացնելով» դատարանի վրա իբրեւ վերջին խոսք։ Ամբաստանյալը եւս մեկ անգամ կրկնեց, որ այս դատարանում ոչ ոք չի կարողացել ապացույցները հիմնավորել եւ բացատրել թե իրենք՝

Նոր վարակ Գյումրիում

Նոր վարակ Գյումրիում Գյումրիի դպրոցները դեռեւս չեն ջեռուցվում, իսկ ինֆեկցիոն հիվանդություններն այս շրջանում աշակերտներին «հանգիստ» չեն թողնում: Միայն թիվ 11 դպրոցում վերջին 10 օրվա ընթացքում հայտնաբերվել է ջրծաղիկով վարակված քսան աշակերտ, որոնցից տասնհինգը 3Ե դասարանում: Իսկ վարակվածներից հինգը համարվում են կոնտակտավորներ այլ դասարանցիների հետ (այսինքն քույր, եղբայր ունեն այլ դասարաններում): Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի

ՄԵՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԳԵՐՄԱՆԻԱ ՉԹՌԱՎ

ՄԵՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԳԵՐՄԱՆԻԱ ՉԹՌԱՎ Այն բազմամաս պատմությունը, որ երեկ ներկայացրեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ Նորայր Սարգսյանը՝ Նյու-Յորքի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամը, արժանի էր հոլիվուդյան սցենարիստների ուշադրությանը: Պրոֆեսոր Դոուել «2002 թ. նոյեմբերի 24-ին, ժամը 23.30 րոպեին Սեւանա լճի հարավ-արեւելյան մասում, Գիլլիի չորացած տարածության մացառներում տեղադրված «Կայուշա» շարժական «միկրո» տիեզերակայա նից գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ն.Սարգսյանի կողմից

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ծանոթանալ Երեւանի քաղաքապետի որոշումներին: Դրանք բաց փաստաթղթեր են եւ պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրին, այդ թվում մեզ՝ լրագրողներիս: 2003թ. հոկտեմբերի 2-ին նամակով դիմեցինք Երեանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով թույլ տալ տեղում ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի մերձակա տարածքում սրճարաններ կառուցելու համար հողահատկացումների վերաբերյալ

Հավերժական ձգձգո՞ւմ

Հավերժական ձգձգո՞ւմ Թեեւ հայաստանյան փորձագետները պնդում էին, թե Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ինտենսիվ բնույթ կստանան, այդուհանդերձ, հետեւելով հայաստանյան եւ օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրություններին տպավորություն կա, թե հիմա ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներն ավելի շատ, այսպես ասած, «արտագնա» բնույթ են կրում: Այդուհանդերձ, փորձագետների մի մասը շարունակում է պնդել,

Թող էլ «27» չլինի

Թող էլ «27» չլինի Ավելի քան երկուսուկես տարի լրագրողները լուսաբանում էին «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունը: Այդ լրագրողներից շատերը պատկերված են լուսանկարում: Նրանք լուսաբանում էին դատը եւ, ընդհանրապես, հանցագործության հետ կապված հանգամանքները տարբեր ձեւով՝ իրենց ընկալումներից եւ համոզմունքներից ելնելով: Բայց մի հարցում թերեւս համամիտ էին բոլորը. 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվեց հանցագործություն պետության դեմ եւ այդ հանցագործությունն իրականացնողները

ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Դրանք մեկնաբանում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը – Փաստորեն, «Հոկտեմբերի 27»-ի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները ավարտվեցին միաժամանակ։ Ձեր գործընկերներից մեկը նույնիսկ համեմատություն անելով, այս երկու դատավարությունները նմանեցրեց սիամական երկվորյակների։ Մոտ 3 տարի առաջ, երբ սկսվեց «27»-ի դատավարությունը, հասարակությունը արդար դատ էր պահանջում։ Այժմ արդեն վերջն է։ Ի՞նչ սպասելիք

ՄԵԿ ԺԱՄ՝ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ

ՄԵԿ ԺԱՄ՝ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ Ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում շարունակվում է Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, ինչպես եւ խոստացել էր, երեկվանից Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջեւ սկսել է «հսկայական» եւ «վճռական» հանրահավաքը: Մինչդեռ Շեւարդնաձեն, դրժելով ստեղծված իրավիճակի կարգավորմանը ռազմական ստորաբաժանումներին մասնակից չդարձնելու իր երբեմնի խոստումը, զրահատեխնիկայի շարասյուն է մտցրել մայրաքաղաք, որը դիրքեր է գրավել պետական գերատեսչությունների նստավայրերի մերձակայքում:

«ԱՂԻՆ ԶՈՌ ՉՏԱՔ»

«ԱՂԻՆ ԶՈՌ ՉՏԱՔ» Երեւանի թաղապետարաններում անցկացված հարցումից կարելի է եզրակացնել, որ այս ձմեռ նրանք փողոցներն ու մայթերը կմաքրեն նույն որակով, ինչ նախորդ ձմեռ, որ այս ձմեռ նույնպես աղն ու ավազը կխառնվեն նույն՝ «ճիշտ» համամասնությամբ, որպեսզի չփչացնեն ասֆալտը։ Խառնուրդի չափերի մասին տարբեր տեղեկություններ ստացանք։ Կենտրոն համայնքի բարեկարգման եւ կոմունալ բաժնի պետ Միքայել Դավթյանի կարծիքով, աղն ու

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ Այսօր Կանադայի Վանկուվեր քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 16-րդ առաջնությունը։ 85 երկրների ավելի քան 650 մասնակիցներ կպայքարեն ինչպես չեմպիոնության ու մրցանակային տեղերի, այնպես էլ իրենց քաշային կարգերում մինչեւ 27-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնելու համար, քանի որ ՄՕԿ-ի եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մինչեւ 27-րդ տեղն է Աթենքի օլիմպիական խաղերի վարկանիշային

Բացվեց Տոտոյի ցուցահանդեսը

Բացվեց Տոտոյի ցուցահանդեսը Երեկ Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց Սուքիաս Թորոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Հեղինակն այն նվիրել է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Նկարներում պատկերված էր Արամ Խաչատրյանը, որոշ աշխատանքներ էլ արված էին «Գայանե», «Սպարտակ» բալետների թեմաներով։ Պրն Թորոսյանի կարծիքով, Խաչատրյանի ընդամենը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտոր ներկայացնելը քիչ է։ «Խաչատրյանը գտել է ասիական

ՆՈՅԸ ԵՎ ԱԴԱՄԸ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՅԵՐ ԷԻՆ

ՆՈՅԸ ԵՎ ԱԴԱՄԸ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՅԵՐ ԷԻՆ Երեկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում բացվեց «Հայոց հին պատմության հիմնահարցեր» թեմայով գիտաժողով, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը։ Կազմակերպիչներից տեղեկացանք, որ գիտաժողովին մասնակցում են միայն հայաստանցի մասնագետներ, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ մեկ այլ գիտաժողովի եկած արտերկրի հայագետները ֆինանսական պատճառով դժվարացել են կրկին Հայաստան գալ։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ

Կոռուպցիան հակահիգիենիկ երեւույթ է

Կոռուպցիան հակահիգիենիկ երեւույթ է Երեկ ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում, որը նվիրված էր հիգիենիկ եւ հակահամաճարակային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին եւ դրանց նվազեցման հնարավորություններին: Հրավիրված էին հիգիենիկ եւ հակահամաճարակային ոլորտի պատասխանատուները, այդ հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները եւ այդ թեմաները լուսաբանող լրագրողները: Ամենասկզբից պրն Եսայանը խնդրեց նկատի ունենալ

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ Ն. Հունանյանի ինքնագովազդը մոտենում է ավարտին Չորրորդ օրն է, ինչ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակում էր իր պաշտպանական ճառը։ Նա երեկ դատարան էր ներկայացել նույն այն վերնաշապիկով, որը հագել էր 2001թ. փետրվարի 15-ի անդրանիկ դատական նիստի ժամանակ։ Պաշտպանական ճառը նա ավարտեց խոստացած ժամանակից շուտ եւ դա, հավանաբար, արդյունք էր նախորդ օրը

Հայաստանը ոչ թե վճարում է, այլ՝ փոխհատուցում

Հայաստանը ոչ թե վճարում է, այլ՝ փոխհատուցում Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման էր եկել Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ երկու կարեւոր հայտարարություն անելու նպատակով։ Առաջինը կապված էր նախորդ օրը ՌԴ ռազմաօդային ուժերի ՄԻԳ-93 ինքնաթիռի հետ կատարված վթարի հետ։ Նախարարը հայտնեց հնարավոր վարկածը. վատ տեսանելիության պատճառով կործանիչը զարկվել է Գյումրիի շրջակա սարերից մեկին եւ վայր

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ Քայլ առա՞ջ, թե՞ ետընթաց Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին տրված բեւեռային գնահատականները տպավորություն են ստեղծում, որ տարածաշրջանի երեք երկրներում կազմակերպվել են ոչ թե երեք, այլ առնվազն վեց ընտրություններ: Մի կողմից՝ ժողովրդավարական ու արդար, մյուս կողմից՝ աղաղակող խախտումներով: «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net) այս օրերին ընթացող ինտերնետ-կոնֆերանսի մասնակիցները՝ քաղաքագետներ Հայաստանից, Վրաստանից եւ

«Բաքու-Ջեյհան»-ը հաղթարշավում է

«Բաքու-Ջեյհան»-ը հաղթարշավում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը, որի բուն մտահղացումն ի սկզբանե ռուսական եւ անգամ արեւմտաեվրոպական շրջանակներում համարվում էր աննախադեպ քաղաքական արկածախնդրություն, ստացավ ֆինանսավորման հերթական՝ հսկա չափաբաժինը՝ 250 մլն ամերիկյան դոլար։ Մոտավորապես 3 մլրդ դոլար արժեցող այս հավակնոտ նախագիծը, որի նպատակը կասպիական ավազանի նավթը Ռուսաստանի շրջանցմամբ Արեւմուտք մղելն է, երկար ժամանակ բուռն դիմադրության էր հանդիպում հենց

Շագանակներ՝ Հայաստանի ձեռքերո՞վ

Շագանակներ՝ Հայաստանի ձեռքերո՞վ Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի անսպասելի այցը Հայաստան, մեր քաղաքական շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց։ Ասլան Աբաշիձեի հայաստանյան հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունն առավել խորացնում է պատկերը։ Այսպես, օրինակ, «Արդարություն» դաշինքը ներկայացնող Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Աբաշիձեն Հայաստան էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ բանակցելու (չնայած Աբաշիձե-Իվանով հանդիպման լուրը պաշտոնապես

«ՓԱՍՏԵ՛Ր ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ»

«ՓԱՍՏԵ՛Ր ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ» «27»-ի գործով կազմակերպիչներ մատնանշողներից պահանջում է այդ գործով տուժող, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: – Նաիրի Հունանյանի ճառի ամբողջ ընթացքին համախումբ ներկա գտնվեցին հանրապետական, դաշնակցական եւ պաշտոնյա այն տուժողները, որոնք մինչ այդ միայն ցուցմունք տալիս էին հայտնվել դատարանում: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ պատճառն այն է, որ կասկածում էիք, թե Հունանյանը կարող է մեղադրանքներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031