Օրվա լրահոսը
ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով Տավուշի մարզում ստեղծվել են հանձնախմբեր՝ անտառների պահպանության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Թե ինչ է կատարվում այդ ոլորտում, պարզ է դառնում դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության՝ մեկ այլ՝ Տավուշի մարզի անտառտնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված խախտումների ու թերությունների մասին տեղեկանքից: Եվ այսպես, բնապահպանության նախարարը գտնում է,
Միջնորդները փոխզիջումներ են ակնկալում
Միջնորդները փոխզիջումներ են ակնկալում Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններն այլեւս անցյալ են, եւ ինչպես բազմիցս նշվել է, առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացի նկատելի ակտիվացում է սպասվում: Մեզ հասած տեղեկություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում գերիշխող է տրամադրվածությունը, թե արդեն իսկ հասունացել է այն ժամանակը, երբ կողմերը, ցուցաբերելով բարձր պատասխանատվություն իրենց երկրների եւ սերունդների առջեւ,
Նոր հանգամանքներ
Նոր հանգամանքներ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատարանում երեկ ցուցմունք էր տալիս ամբաստանյալ Ռաֆիկ Մելքոնյանը: Նա մեղադրվում է այն բանում, որ իմանալով Հովհաննես Հարությունյան-«Ապերի»՝ Տ.Նաղդալյանի սպանության գործով հետախուզման մեջ լինելու մասին, մարտի 11-14-ն ընկած ժամանակահատվածում նրան թաքցրել է իր՝ Բաբայան 38, բն. 35 հասցեում գտնվող բնակարանում, որովհետեւ «Ապերն» իր փեսայի ընկերն է եղել: Իսկ նրա ցուցմունքները
«ԱՅՍ ՀՈՂԸ ՁԵՐ ԼԵՇԸ ՉՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԻ»
«ԱՅՍ ՀՈՂԸ ՁԵՐ ԼԵՇԸ ՉՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԻ» Երեկ «27»-ի ոճրագործներին ասաց տուժող Անդրանիկ Մանուկյանը «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության վիճաբանությունների փուլում երեկ դատարան ներկայացան եւ ճառերով հանդես եկան տուժողներ Արամայիս Բարսեղյանը, Անդրանիկ Մանուկյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը։ Դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ բոլոր տուժողներին ուղարկվել են ծանուցագրեր եւ «մոբիլիզացվել» է ոստիկանությունն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Ըստ եվրոպացիների՝ այլընտրանքային ծառայությունը մեզ համար նման սպառնալիք չի ներկայացնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված է միջազգային պայմանագրերով, միջազգային չափանիշներով եւ նման կարգի այլ բաներով։ Եթե, իրոք, հավատանք ԵԽ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Զիմանին, ապա կարող ենք զորքն ու զենքը «հանձնել»։ Բայց մենք մի քիչ այլ հոգեկերտվածք ենք ժառանգել եւ շատ լավ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ» Լուսագյուղցիների ու ապարանցիների կոնֆլիկտը չի հարթվում, չնայած պաշտոնյաների տպավորությամբ՝ ինչ-որ համաձայնություն կայացվել էր։ Գյուղացիներն օրերս դարձյալ դժգոհում էին. նախագահական նստավայրի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ այն մտահոգությունն էր հնչում, որ եթե իրենց սարից Ապարան քաղաք ջրագիծ անցկացնեն, իրենք կմնան առանց խմելու եւ ոռոգման ջրի։ Իր ընտրատարածքում բորբոքված այս կոնֆլիկտի լուծմամբ զբաղվում է նաեւ
ԼՈՒԾ ԸՆԿՆԵԼՈՒՑ ՎԱՐԴՈՒՇԻՆ ՄԻ՛ ԴԻՄԵՔ
ԼՈՒԾ ԸՆԿՆԵԼՈՒՑ ՎԱՐԴՈՒՇԻՆ ՄԻ՛ ԴԻՄԵՔ Օրերս Արաբկիր համայնքը սնող ջրամբարներից մեկի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով անձրեւաջրերը եւ կոյուղաջրերը լցվել էին խմելու ջրի խողովակաշար։ Թեեւ երեկվա դրությամբ, «Երեւանի ջրմուղ-կոյուղու» տարածած հայտարարության համաձայն, վթարը վերացվել է եւ համայնքի ջրամատակարարումը՝ վերականգնվել, սակայն վթարի հետեւանքով մինչեւ բնակչության ջրամատակարարումը դադարեցնելը, մարդիկ մի քանի ժամ շարունակ օգտվել են խմելու ջրից։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Վրաստանի օլիմպիական հիմնադրամի ստեղծման 10-ամյակի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Մարիո Պեսկանտեն, գլխավոր քարտուղար Խիկը, Հայաստանի, Ռուսաստանի ԱՕԿ-ների նախագահները, Ադրբեջանի ԱՕԿ-ի նախագահի առաջին տեղակալը (Իլհամ Ալիեւը չէր կարողացել անձամբ ներկա գտնվել)։ Եղան բազմաթիվ գործնական հանդիպումներ ու քննարկումներ։ Մասնավորապես, բարձրացվել է մեծ սպորտ մեծ փողեր ներխուժելու հարցը։ Դա անընդունելի իրողություն է, որի
«Չեմ ընդունել Խորհրդային կայսրությունը»
«Չեմ ընդունել Խորհրդային կայսրությունը» Հայտարարում է այդ պատճառով 80-ականներից արտասահմանում ապաստանած կինոռեժիսոր Դոն Ասկարյանը: Հոկտեմբերի 17-ից 22-ը «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեցին կինոռեժիսոր Դոն Ասկարյանի «Երաժիշտները», «Հին հռոմեական ճանապարհին», «Փարաջանով», «Ավետիք», «Արջը» եւ «Կոմիտաս» ֆիլմերը։ Ռեժիսորը հատկապես առանձնացնում է վերջին ֆիլմը։ «Եթե «Կոմիտասը» նկարահանած չլինեի՝ վաղուց մեռած կլինեի։ Կոմիտասի ճակատագիրը մշակույթի ու արվեստի աշխարհն է, որ մորթվեց
ՆԿԱՐԻՉՆԵՐԸ «ՎԱՐԿԱՅԻՆ» ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ
ՆԿԱՐԻՉՆԵՐԸ «ՎԱՐԿԱՅԻՆ» ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ Երեկ Կինոյի տանը բացվեց Հայաստանի նկարիչների միության 16-րդ համագումարը, որն առատ էր ողջույններով։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նկարիչներին ուղղված ուղերձը ընթերցեց նախագահի «հակակոռուպցիոն» խորհրդական Բագրատ Եսայանը՝ արվեստագետներին մաղթելով արդյունավետ աշխատանք ու որոշումներ։ Այնուհետեւ ընթերցվեցին այլ պաշտոնյաների ուղերձները։ Ինչպես միշտ, բուռն ոգեւորությամբ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ մշակույթի նախարար Թամար Պողոսյանը։ Նա գոհունակություն
«Հայաստանը շատ փակ երկիր է»
«Հայաստանը շատ փակ երկիր է» Ասում է «Հայաստան-2020» ծրագրի կոորդինացիոն խորհրդի նախագահ, Ռուսաստանի «Ռոսգոսստրախի» գլխավոր գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը: – Որպես հաջողության հասած երիտասարդ գործարար, որ նաեւ դրսից է հետեւում Հայաստանի իրադարձություններին, ինչո՞ւ Հայաստանը արտասահմանյան ներդրողների համար այնքան էլ հուսալի չէ: – Պատճառները տարբեր են: Նախ այն, որ Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է: Եվ
ԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՆԴԱ Է ԳՈՐԾՈՒՄ
ԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՆԴԱ Է ԳՈՐԾՈՒՄ Սակայն Գեղարքունիքի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում՝ հանցագործներին չեզոքացնելու համար: Երեկ Ժուռնալիստի տանը լրագրողներից պաշտպանություն էին խնդրում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Քնարիկ Գրիգորյանը եւ նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ռշտունին։ 2003թ. մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Քնարիկի որդին՝ Բնության պահպանության «Սեւան» ազգային պարկի Գավառի տարածքի տնօրեն Վրեժ Գրիգորյանը աշխատավայրից վերադառնալիս, Սեւան-Գավառ
Ելքը օրինական բիզնեսն է
Ելքը օրինական բիզնեսն է Վստահ է «Էքսիմ Պետրոլ Գրուպ» ՍՊԸ նախագահ Աշոտ Սալազարյանը Ներկայումս հայաստանյան վառելիքի շուկայում ներգրավված են մի շարք խոշոր ընկերություններ՝ «Միկա», «Էքսիմ Պետրոլ Գրուպ», «Մաքս Գրուպ», «Ֆլեշ»։ Ամսական սպառման ընդհանուր ծավալները բենզինի մասով կազմում են 12-15 հազար տոննա, իսկ դիզելային վառելիքինը՝ մոտ 8 հազար տոննա։ Շուկայի շուրջ 25 տոկոս բենզինը ներկրվում է
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱ՞ՄԲ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱ՞ՄԲ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ Վերջապես պետական մարմինների ստուգումներն էլ են ցույց տալիս, որ Հայաստանի անտառները բնաջնջվում են: Մեր տեղեկություններով, այս օրերին մայրաքաղաք վառելափայտ գրեթե մուտք չի գործում, քանի որ մայրուղիների, հատկապես Սեւանի եւ Վանաձորի, տարբեր հատվածներում ստուգումներ են կատարվում, իսկ տեղերում մշտական հերթապահություն է սահմանված: Այս ամենի արդյունքում, փայտի գները մեկ խմ-ի դիմաց 5-8 հազար դրամից
«Նավսած» քվեատուփեր
«Նավսած» քվեատուփեր «Ես կտրականապես մերժում եմ բռնությունը քաղաքականության մեջ», նկատի ունենալով մի քանի օր առաջ Աջարիայում տեղի ունեցած իրադարձությունները, իր ավանդական ռադիոելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նշենք, որ տվյալ դեպքում բռնությունը գործադրվել էր Աջարիայի ՆԳ հատուկ ջոկատայինների կողմից, որոնք առանձնակի դաժանությամբ ցրել էին Բաթումի կենտրոնում «Աջարիան առանց Ասլան Աբաշիձեի» կարգախոսի ներքո անցկացվող
Ադրբեջանի գլխին ամպեր են կուտակվում
Ադրբեջանի գլխին ամպեր են կուտակվում ԱՄՆ-ը հիասթափված է, բայց կհամագործակցի Երեկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով Իլհամ Ալիեւը հռչակվել է Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանի ԿԸՀ տվյալներով վերջինս հոկտեմբերի 15 կայացած նախագահական ընտրություններում ստացել է ընտրողներից 76,84 տոկոսի քվեն: Սպասվում է, որ Ի.Ալիեւի կողմից նոր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո արդեն
«ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ ԷԻՆՔ»
«ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ ԷԻՆՔ» «27-ի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին ասում է Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը: – Օրենսդրությամբ սահմանվում են այն հիմքերը, որոնց դեպքում դատական նիստը պիտի անցնի դռնփակ՝ երբ քննվելիք հարցերը պետական գաղտնիք են, առնչվում են անձի արժանապատվությանը եւ այլն: Սակայն արտահոսքերից դատելով՝ «27»-ի դատաքննության ընթացքում դռնփակ քննվել են ՀՅԴ-ին վերստին անդամակցելու վերաբերյալ
ՑՄԱՀ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՑՄԱՀ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ Սա է հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջը Խորհրդարանի առաջիկա եռօրյայի օրակարգ կմտնի «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը թերեւս կարելի է կոչել ընդդիմության եւ կոալիցիայի համատեղ պայմանավորվածության արդյունք։ «Հոկտեմբերի 27»-ի՝ արդեն ավարտին մոտեցած դատաքննությունը, նաեւ՝ մահապատժի վերացումը Հայաստանում աներկբա են դարձնում, որ «27»-ի կատարողներին ցմահ բանտարկությունից ավելի խիստ պատիժ
ԳՅՈՒՄՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԸ
ԳՅՈՒՄՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԸ Գյումրիի անվճարունակ ծերերի մեծ մասը (927 մարդ) այսուհետ ստիպված է ոտքով քայլել, քանի որ «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ն փակվելու առաջ է կանգնած: Արդեն երրորդ ամիսն է այն չի աշխատում. անգործ մնացած վարորդներն էլ իրենց հասանելիք գումարն են պահանջում: Վարչության պարտքերը տարբեր սուբյեկտներին ու իր աշխատակիցներին 2001թ.ից սկսած կազմում են 34 մլն դրամ, որից
Աշխարհի խնայատուփը
Աշխարհի խնայատուփը Արտասահմանյան կյանքի մասին տարբեր կարծիքներ գոյություն ունեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շվեյցարիայում ութ տարի բնակվող նախկին հայաստանցի օրիորդի (որը չցանկացավ ներկայանալ) տպավորությունները: «Այն զգացումը, որ ես հոգեբուժարանում եմ ապրում, ինձ երբեք չի լքում: Ամեն քայլափոխի աննորմալներ են հանդիպում: Սակայն մեր մարդկանց համար այստեղի նորմալներն էլ տարօրինակություն են: Մի ծանոթ կին ունեմ: Նա մեկ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈ՞ՒՄ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈ՞ՒՄ Առաջարկում է ամերիկահայ կոմպոզիտոր Ժան Սարգսյանը Նա առաջին անգամ է ժամանել Հայաստան եւ որոշել է առաջիկայում հետաքրքիր առաջարկով դիմել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ամերիկայի էքսնախագահ Ռեյգանի կառավարման տարիներին Սենատը օրենք ընդունեց, ըստ որի, այլ հարկերից զատ, ԱՄՆ քաղաքացիներից գանձվում էր չնչին գումար՝ 3 ցենտ մշակույթի համար։ Դա բազմապատկած ամերիկացիների թվով (ավելի
Դպրոցների ստվերային «պլանը»
Դպրոցների ստվերային «պլանը» Դժվար է ասել, արդյոք իրավացի են այն պետական այրերը, որոնք պնդում են, թե կրթությունն է ամենակոռումպացված ոլորտը: Բայց որ դպրոցից է սկսվում հասարակության այլասերումը՝ ակնհայտ է: Այս տարի հանրակրթական դպրոցներում, հավանաբար, սակագների տատանումներ չեն լինի: Ուսումնական պլանից բացի, կան նաեւ այլ՝ չգրված, բայց պարտադիր օրենքներ, որոնց կատարումը ծնողների սրբազան պարտքն է: Յուրաքանչյուր
ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ
ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ Առաջին անգամ մտավոր ներդրում հայրենիքում Հոկտեմբերի 23-25-ը Երեւանում տեղի ունեցավ «Հայաստան-2020» ծրագրի 3-րդ նիստը: Մասնակցում էին 150 ներկայացուցիչներ՝ աշխարհի երկրներից, միջազգային ու հայկական կազմակերպությունների ղեկավարներ: «Հայաստան-2020»-ի շրջանակներում միջազգային եւ տեղական փորձագետներն անցկացրել են 13 հետազոտություն՝ զանազան ոլորտների վերաբերյալ (պետության եւ մասնավոր սեկտորի համագործակցություն, մշակույթ, կրոն, արտագաղթ, տեղեկատվություն, աշխարհաքաղաքականություն եւ այլն): Հետազոտությունների
Շտապօգնության մեքենաները՝ շրջափակված
Շտապօգնության մեքենաները՝ շրջափակված Շտապօգնության կենտրոնական կայանում (ՇԿԿ) միկրոավտոբուսների աշխատանքի խաթարումների պատճառով հաճախ է լարվածություն առաջանում։ Սակայն մեծ մասամբ՝ ոչ կայանի աշխատակիցների մեղքով։ Պռոշյան փողոցից ՇԿԿ տանող ճանապարհի սկզբնամասում իրար շատ մոտ (մի քանի մետր), դեմ առ դեմ վեր են խոյանում «Կեսարի պալատ» եւ «Ոսկե պատառաքաղ» ռեստորանները։ Ռեստորանների այցելուներն իրենց մեքենաները կանգնեցնում են առանց այն էլ
ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ «ՓՈԽՀԱՐՍՏԱՑՐԵՑ ԻՐ ԴԵՄՔԸ»
ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ «ՓՈԽՀԱՐՍՏԱՑՐԵՑ ԻՐ ԴԵՄՔԸ» Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը տարալուծվեց «Օրինաց երկրի» մեջ Շաբաթ օրը տեղի ունեցած ԺԴԿ համագումարում, որին ներկա էր նաեւ ՕԵ պատվիրակությունն՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ԺԴԿ-ն իր համաձայնությունը տվեց ՕԵ-ի հետ միավորվելու։ Բուն հարսանեկան արարողությունը տեղի կունենա օրերս կայանալիք ՕԵ համագումարում։ Այս «ամուսնությունը» ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը իշխանության մաս կազմելու միջոց չի
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ» Այն նույն օրը, երբ հրաժեշտ էինք տալիս 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված գործիչներին՝ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ տիկին Անահիտը, կոչ արեց համախմբվել պետության շուրջ եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջեց ամեն ինչ անել, որ բացահայտվեն կազմակերպիչները: «Առավոտը» երեկ նրան հարց ուղղեց, թե կանե՞ր այդ հայտարարությունն այժմ, երբ չեն փարատվել կասկածները, թե ահաբեկիչները վայելում
ԱՄՆ զինուժի տեղակայումն Ադրբեջանում
ԱՄՆ զինուժի տեղակայումն Ադրբեջանում ժամանակի հարց է Ինչպես եւ կարելի էր սպասել, հարավկովկասյան տարածաշրջանում, որը մի շարք հայտնի հանգամանքների բերումով միջազգային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, դեպքերը սկսել են զարգանալ գլխապտույտ արագությամբ։ Այն կանխատեսումները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ իրենցից զուտ տեսական արժեք էին ներկայացնում, այժմ աչքի առաջ առարկայանում եւ միս ու արյուն են ստանում։
«ԻՍԿԱՊԵՍ ՏԽՈՒՐ Է, ԿԱՐՈՏ ԿԱ»
«ԻՍԿԱՊԵՍ ՏԽՈՒՐ Է, ԿԱՐՈՏ ԿԱ» Երեկ ասաց զոհված վարչապետի եղբայրը՝ Ար ամ Սարգսյանը Հերթական հոկտեմբերի 27-ը ճանապարհեցինք։ Կրկին իշխանություններն ու ընդդիմությունը մեր ընդհանուր զոհերի շիրիմներին այցելեցին առանձին-առանձին։ Վաղ առավոտյան Եռաբլուր էր այցելել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մոտ մեկ ժամ անց Եռաբլուրում էին ԵԿՄ վարչության անդամները գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ԵԿՄ-ի հետ էր Եռաբլուր այցելել նաեւ
«ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՄԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ»
«ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՄԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ» Պնդում է «27»-ի գործում Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանը – «27»-ի գործով մեղադրողներն իրենց ճառում մեղադրեցին տուժողների ներկայացուցիչներին, թե նրանց վարքագծի պատճառով դատավարության վերջին փուլում ամբաստանյալները փորձեցին ձերբազատվել որոշ սպանություններից: Արդարացի՞ կշտամբանք էր արդյոք: – Ինձ թվում է՝ Յունոշեւն ու Եղիազարյանը պետք է արձագանքեն մեղադրական ճառում հնչած վարկաբեկիչ այդ արտահայտությանը,
«ՅԱ ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԵԼ»
«ՅԱ ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԵԼ» Այդ բախտը վիճակվել է «Առավոտի» թղթակցին ԱՄՆ-ում բնակվող լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանը եկել է մասնակցելու «Արարատ-73»-ի փառապանծ հաղթանակի 30-ամյակին։ Երեկ նա իր թիմակիցների հետ միասին «Հրազդան» ստադիոնում մասնակցեց այն տարիների ֆուտբոլիստներից կազմված ԽՍՀՄ խորհրդանշական հավաքականի հետ հանդիպմանը։ Իսկ նախորդ օրը սիրով համաձայնեց հարցազրույց տալ մեզ։ – Դու բավականին երկար ժամանակ բնակվում ես


















































