Օրվա լրահոսը

ԽԱՐԴԱՎԱՆՔ Ո՞ՒՄ ԴԵՄ

Հարգելի «Առավոտի» խմբագրություն Մարտի 18-ի խմբագրականում դուք մասնավորապես նշում եք. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերելով խարդավանքների վիրտուոզ վարպետություն, կարողացավ վերահսկողություն հաստատել իշխանության վրա»։ Անկեղծ ասած, համամիտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը խարդավանքների վարպետ է, բայց տարօրինակ է, որ այդ «վարպետությունը» գնահատում են դրական։ Ընդհանրապես մարդիկ խարդավանքների են դիմում թշնամիների դեմ, իսկ այս դեպքում ո՞վ կամ ինչպե՞ս է

«ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻՆ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՊԱՏԻԺՆ Է ՀԱՍՆՈՒՄ»

ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովը՝ նախագահ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, հերթական նիստն անցկացրեց։ Հանձնաժողովն իր առաջ խնդիր էր դրել ընդգծել, որ տեռորիզմը մարդու իրավունքների դեմ մեծագույն հանցագործություններից մեկն է, սակայն «տեռորիզմի դեմ պայքարում տեռորիստական որեւէ դրսեւորում մենք պետք է կարողանանք բացառել»։ Հոկտեմբերի 27-ի գործով կալանված Ալեքսան Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի փաստաբանների հայտնի հայտարարություններից հետո Հայրիկյանի

ԼԱՎ ԼՈՒՐ

«Առավոտն» իր կանխատեսումներում չսխալվեց. էներգետիկ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրել չհաջողելուց հետո, նախաձեռնողները հաջորդ օրն իսկ նույն խնդիրը տարբեր հանդերձով փորձեցին ներառել օրակարգում։ Այս անգամ փորձեցին արտահերթ նիստ հրավիրել բաշխիչ ցանցերի մասնավորեցման ընթացակարգի օրենսդրական կարգավորման հարցով։ Ըստ այդմ, էներգացանցերի վաճառքի պայմանները պիտի սահմանվեն օրենքով։ «Միասնության» համար այս քայլը կարծես անակնկալ էր

ԱՆԱԿՆԿԱԼ ՀՅՈՒՐԸ

«Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցի հաղորդման համաձայն, դեռ երեկ առավոտյան ո՛չ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, ո՛չ էլ Ռուսաստանի նախագահի պաշտոնակատարի աշխատակազմում որեւէ բան չգիտեին Սերժ Սարգսյանի սպասվելիք այցի մասին։ Եվ միայն երեկոյան, երբ նա այնուամենայնիվ ժամանել է, մամուլի հարցերով դեսպանատան խորհրդական Վարդան Տողանյանը հաղորդել է, թե այս այցը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի հրավերի հետեւանքն է։

ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԻՍԿԱԿԱ՛Ն ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Է

Սայաթ-Նովայի անվան մրցույթի առաջին փուլին ներկայացված 170 երգերից միայն 30-ը 2-րդ փուլ անցան։ Եվ դրանց մեջ է նաեւ Պարույր Հայրիկյանի «Սիրո թռչուն» երգը։ Այն գրվել է երկու ամիս առաջ։ Ահա թե ստեղծագործական ինչ նվաճումների հասավ պրն Հայրիկյանը, հնարավորություն ունենալով առժամանակ ձերբազատվել ԱԻՄ-ի նախագահի պարտավորություններից։ ԱԺ-Ի ՁԱԽԱՎԵՐ ՔԱՅԼԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ «Ապրիլի 1-ից ծխախոտի գները երկու անգամ կթանկանան»,-

ՀԺԿ-Ն ՆԱՀԱՆՋԵՑ

Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման համար այլեւս որեւէ խոչընդոտ չկա։ Չնայած էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը 54 պատգամավոր էին միացել իրենց ստորագրություններով, սակայն երբ երեկ այս խնդիրը պիտի էլեկտրոնային քվեարկությամբ լուծվեր՝ ընդամենը 42-ը կողմ քվեարկեցին։ Եվս երկու ձայնը բավարար կլիներ, որ հրավիրվեր այդ արտահերթ նիստը։ Սակայն նախ դահլիճում շատ քիչ

«Նախագահի հետ հանդիպելը հանցագործությո՞ւն է»

Հարցնում է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը Վերջին օրերի հրատապ թեմաների հիթ-շքերթում ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի անունը փորձում է տեղավորվել առաջին տասնյակում։ Մեկ պրն Հովհաննիսյանը հայտարարում է, թե պետք չէ «Միասնություն» դաշինքը ֆետիշացնել, մեկ էլ լուրեր են պտտվում, թե նա առանձին հանդիպումներ է ունենում հանրապետության նախագահի հետ։ Երեկ էլ պրն Հովհաննիսյանը

ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ ԼՈՔՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Անցած շաբաթավերջին էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Դավիթ Լոքյանի արտահայտությունները որակվել էին արտագաղթին նպաստող եւ «ողջ երկրի տնտեսության հիմքերի խարխլման» վտանգով հղի։ Հասցեագրե՛ք քննադատությունը Մի փութ մեղրով իսկ չուտվելիք այս դառը կշտամբանքների համար առիթ էին ծառայել «Հայլուր» ծրագրով Դավիթ Լոքյանի այն պնդումները, թե «ամբողջ էներգետիկ համակարգը կոռումպացված է» եւ «1992-95 թթ. էներգետիկ

Ա՜Խ, ՆԵՐՎԵՐ, ՆԵՐՎԵՐ

«Իմ ներվերի վրա եք խաղում, ես էլ… ձեր» «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը երեկ նույնպես աչքի ընկավ «խառնախոսությամբ» (չակերտներում առնված խոսքը փաստաբան Վանյա Սուքիասյանինն է)։ Իսկ դատարանի վիճակն այսպիսին էր. տուժողներից ինչպես միշտ ներկա էր Մայիս Ռաֆայելյանը, մյուսները՝ Սուքիասյաններ, Կ. Բալայան, Վ. Գրիգորյան, Ս. Ջիլավյան… հերթական անգամ չէին ներկայացել դատարան։ Եթե մի քանի

«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՈՇՏ ՀԱՄԱԿԱՐԳ Է ԳՈՐԾՈՒՄ»

Հարցազրույց Սեմյոն Բաղդասարյանի հետ ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը ՊՆ-ի ռազմաքաղաքական վարչության պետն էր նույն ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարարն էր։ Այս պատճառով հետաքրքիր էր իմանալ նրա կարծիքը ՀՀ նախագահի՝ բանակին առնչվող վերջին հրամանագրերի մասին։ «Ես համարում եմ, որ երկրի նախագահը հաստատեց, որ ինքը գլխավոր հրամանատարն է, չեմ խոսում իհարկե նրա մասին,

ՀՆՉԱԿՅԱՆ ԱՇԽԱՐՀ

«Առավոտը» եւ «Հայոց աշխարհը» մեր կյանքի որոշ հրատապ հարցերում տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն, եւ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Դա նույնիսկ լավ է. հուսանք, որ ընդմիշտ են անցել այն ժամանակները, երբ բոլորը պարտադրված էին միատեսակ մտածել։ Ես, օրինակ, ամենայն սառնասրտությամբ եւ առանց որեւէ նախապաշարման եմ այլ թերթերում կարդում «Առավոտի» հրապարակումների հետ բանավիճող նյութերը, եւ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ Է ԱՄՆ-Ի՞Ն

Պայմանավորվածությունների համաձայն՝ արդեն իսկ պիտի սկսվեին Իրան-Հայաստան ռազմավարական նշանակության գազամուղի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ այս գազամուղի կառուցումն արժանացել էր ԱՄՆ-ի կոշտ հակազդեցությանը։ Սակայն, եթե վարչապետ Արամ Սարգսյանը նույնքան կոշտ պատասխան էր տվել ԱՄՆ-ի այս հրահանգը տեղ հասցնողներին, ապա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրել է այլ մարտավարություն։ Եվ իրազեկները կառուցման աշխատանքները սկսելու ձգձգումը հենց վերջին հանգամանքով են

ՉՊԻՏԱԿԱՎՈՐԵ՛Ս, ԼՈՔՅԱՆ

Խորհրդարանի այս եռօրյա նիստերի օրակարգում նախատեսվում է լսել 1992-1995-ին էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի սպառման, էներգետիկ համակարգում օգտագործված վարկերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը 10 րոպեի սահմաններում պիտի զեկուցում կարդա, սակայն նրան հարցեր չեն տրվելու եւ ելույթներ չեն լինելու։ Զեկուցումն էլ միայն ընդունվելու է ի գիտություն։ Դավիթ Լոքյանի հեռուստատեսային հարցազրույցների առնչությամբ էներգետիկայի նախարարության

ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 17-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ վարչապետի 1999 թ. օգոստոսի 18-ի N 494 որոշման մասին։ Նկատի ունենալով, որ վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նշանակման մասին» N 494 որոշումը, դրա 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում նախատեսված՝ ՀՀ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կենտրոնական

Կոմկուսը պատրաստ է անգամ ՀՅԴ առաջարկները պաշտպանել

ՀԿԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանին խնդրեցինք իր նկատառումները հայտնել ներքաղաքական որոշ իրողությունների վերաբերյալ։ – Այն, որ նախագահը կարծես դադարեց դիտորդի կարգավիճակում լինել եւ մեկը մյուսի ետեւից հրամանագրեր արձակեց՝ մամուլում մեկնաբանվեց որպես երկիշխանության ավարտ։ Դուք է՞լ եք համարում, որ արդեն հանգուցալուծման ականատեսն ենք։ – Նախ, ինձ թվում է, որ ճիշտ չէ դիտորդ բառն օգտագործել։ Ռոբերտ

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԸՍՏ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄԻՉՆԵՐԻ

Ամիսը մեկ հանդիպելու նախնական պայմանավորվածության համաձայն, երեկ ժամը 12-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները հանդիպեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ահա թե ինչի մասին են նրանք զրուցել: Պատմություն ըստ Հրանտ Ոսկանյանի Հայկոմկուսի խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը պատմեց, թե նախագահը մտահոգություններն է կիսել իրեն անհանգստացնող որոշ հարցերի շուրջ. «Եվ այդ անհանգստություններից մի քանիսը ես կիսում եմ: Ասենք, մի լուրջ

«ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ԲԱՅՑ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

«Արմենպրեսը» ԼՂՀ տեղեկատվության պետական վարչությունից ստացել է ներքոշարադրյալ հաղորդագրությունը. «ՊԲ նախկին հրամանատարը հոռետեսական երանգներով իր դժգոհությունն է հայտնում այն բանի առթիվ, որ ԼՂՀ իշխանությունները չեն ցանկանում նկատել «ընդդիմության գոյության փաստը երկրում»: Հայտարարության այս մասը իրոք համապատասխանում է իրականությանը, որովհետեւ հանրապետությունում չկա կառուցողական ընդդիմություն, այլ գոյություն ունի Ս.Բաբայանի մերձավորների նեղ շրջան, որը փորձում է հասարակության մեջ

Ռոբերտ Քոչարյանը

Հրապարակախոսական բարձր պաթոս ցուցաբերեց ՀՀ նախագահը՝ հայտարարելով, որ քաղաքականության մեջ ակտիվ մասնակցությունը ուղղակի քայքայում է բանակը: Բացարձակ ճշմարտություն է՝ միայն թե փոքր-ինչ ուշացումով արտահայտած: Երբ 98-ի սկզբին ԱԺ պատգամավորների կուռ շարքերը գիշերը վազում էին պաշտպանության նախարարություն՝ երկրապահ գրվելու, այն ժամանակվա վարչապետը, որի նախագահ դառնալու համար կատարվում էր այդ հեղաշրջումը, կարծես թե, չէր ընդվզում բանակի քաղաքականացման

ԱՐԻ ՄԻ ԳՆԱ, ԵԿԵԼ ԵՍ՝ ՄՆԱ

«Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից» (простенько и со вкусом- Լ. Ա. )։ Այսպիսի բովանդակության դիմում է ներկայացրել երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Այս լուրն իմանալուն պես քաղաքապետարան են շտապել պրն Բազեյանի գաղափարական ընկերները՝ Գագիկ Ջհանգիրյանը, գեներալ Մանվելը, ԱԺ պատգամավոր (Լեդի) Հակոբ Հակոբյանը, Վահան Շիրխանյանը եւ Սմբատ Այվազյանը։ Այդ ընթացքում՝ ըստ

ԼԱՎ ԼՈՒՐ

Շվեյցարիայում սեփական ճնշումը կարգավորելուց հետո Երեւան է վերադարձել ՀՀ վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ ահա նրան ուղեկցողներից Վահագն Խաչատրյանը մնացել է կեսճանապարհին եւ տակավին գտնվում է Մոսկվայում, պանդխտության մեջ։ Այս երկու ուրախալի տեղեկությունները (հատկապես երկրորդը), հուսով ենք, ցնծությամբ կընդունեն մեր ընթերցողները։ ՎԱՏ ԼՈՒՐ «Լավ լուրը» գրելուց բառացիորեն մի քանի վայրկյան անց տեղեկացանք, որ Վահագն Խաչատրյանը

ԿՈՄԱՆԴՈՍԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Պաշտպանության նախարարի խորհրդական Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, թե պնդելու է իր հրաժարականը եւ սպասում է միայն Վաղարշակ Հարությունյանի վերադարձին Մոսկվայից։ ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ Թե՛ «Գրանդ Տոբակո», թե՛ Էջմիածին երեկ այցելությունների ընթացքում վարչապետ Արամ Սարգսյանը վճռականորեն մերժել է լրագրողների բոլոր փորձերը՝ մեկնաբանություններ ստանալ ներքաղաքական հարցերի վերաբերյալ: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՃԿՈՒՆ Է ՈՒ ԲԱՐԲԱՐՈՍ Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ

ՄԱՆՎԵԼԻ ԵՎ ՎՈՎԱՅԻ ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈԻՄ

Երեկ լուրեր էին տարածվել նաեւ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի մասին։ Այլ աղբյուրներ վկայում են, թե նրան ազատելու են աշխատանքից։ Տրվում է նաեւ նրան փոխարինողի անունը, որ ներկայումս ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանն է։ Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը բավական բարդ փոխհարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի միջոցով առաջ քաշված երկրապահների հետ։ ՄԵՆՔ, ՈՐ ՀԵՐՈՍ

ՀՅԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ

ՀՅԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ Մարտի 13-15-ին քաղաքական հանդիպումների նպատակով Մոսկվայում էին գտնվում Դաշնակցության Բյուրոյի, Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը: Մոսկովյան այցի շրջանակներում Դաշնակցության պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Պետական Դումայում: Հանդիպումներ կայացան Դումայի ԱՊՀ երկրների, արտաքին գործերի, պաշտպանության, անվտանգության եւ բյուջետային հանձնաժողովների նախագահներ՝ Բորիս Պաստուխովի, Դմիտրի Ռագոզինի, գեներալ Նիկոլաեւի, Ալեքսանդր Գուրովի,

Մուր քսել հնարավոր չէ

Վահագն Եղիազարյանի անունի տակ թաքնված սուտլիկ ժուռնալիստը հաջողացրել է կես էջ թռցնել «Առավոտից»՝ ստեփանակերտյան որոշակի շրջանակների կողմից ստացած որոշակի պատվերները կատարելու համար։ Որպես Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչ՝ բացարձակ ստախոսություն եմ որակում այն պնդումը, թե իբր Ս. Բաբայանը 95 թ. ՆԳՆ մեկուսարանում ֆիզիկական ուժ է գործադրել Վալերի Բալայանի նկատմամբ։ Այդ դրվագը հոդվածագրի մոտ ծնվել է քաղաքականորեն

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ

Երկրապահական շրջանակները միանշանակ բացասաբար են պատասխանում այս հարցին Ստիպված եմ մեր զրուցակիցների դատողությունները բանավոր զրույցներից քաղած տեղեկություններով ներկայացնել, քանզի նրանք հրաժարվում էին հարցազրույցի միջոցով հայտնել իրենց տեսակետները նախագահի «Զինված ուժերի բարձրագույն հրամկազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» հրամանագրին հետեւած մեկնաբանությունների առնչությամբ: Նախ, միանշանակ մերժվում էր այն տեսակետը, թե պաշտոններ տալով ու կոչումներ բարձրացնելով Ռոբերտ Քոչարյանն իր

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Բոլորովին վերջերս գումարվեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների (որոնք կազմում են 3 տոկոս) հասարակական ազգային մշակութային կազմակերպությունների առաջին համագումարը։ Համագումարի վերաբերյալ երեկ կարծիքները եւ տեսակետները հաղորդեցին ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը եւ ազգային փոքրամասնությունների համագումարի նախաձեռնող խմբի ղեկավար Յուրի Մկրտումյանը, որոնք լրագրողներին ներկայացրին ազգային փոքրամասնությունների հետ կապված հետագա անելիքները, խնդիրները, կատարվող աշխատանքները եւ իհարկե՝ նպատակները։ Ռ.

«ՍՈՎՈՐԱԿԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, ՀԵՐԹԱԿԱՆ»

Այսպես բնորոշեց ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանի հետ իրենց խորհրդի հանդիպումը։ Չնայած ՀՀԿ խորհրդի անդամներն «Առավոտին» հայտնել էին, թե թռուցիկ անդրադարձ եղել է նախագահի վերջին հրամանագրով բանակում կատարված նշանակումներին՝ Անդրանիկ Մարգարյանը լիովին հերքեց, թե հանդիպման ընթացքում քննարկվել է ներիշխանական նոր լարվածության տեղիք տված այդ հրամանագիրը. «Հրամկազմի փոփոխությունները ներկուսակցական խնդիր չեն։ Եվ կուսակցությունը չէ, որ

«ԵՍ ԵՐԵԿ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵՑԻ»

Հարցազրույց ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանի հետ – Ի՞նչ անելու համար եկաք խորհրդարան։ – Իմ կարծիքով, սա այն խորհրդարանն է, որտեղ օրինաստեղծ աշխատանքով պատգամավորների միայն 10-20 տոկոսն է զբաղված։ ԱԺ են եկել մարդիկ, որոնք իրենց մասնավոր բիզնեսով են զբաղված եւ ոչ թե օրինաստեղծ աշխատանքով։ Ես, համենայնդեպս, աշխատում եմ, որ իրոք նորմալ օրենքներ ընդունվեն։

ԼԱՎ ԼՈՒՐ

ԿԸՀ-ի անդամ Սերգեյ Պողոսյանը նշանակվել է տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակման շնորհիվ, հուսանք, առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն էլ ավելի հավաստի տեղեկատվություններ կստանա եւ անհապաղ կգրահրատարակի դրանք։ ՎԱՏ ԼՈՒՐ Նախագահական վերջին ընտրություններից առաջ՝ 98-ի մարտի 3-ին «Իրավունք» թերթը «չոր փաստերի լեզվով» տեղեկություններ է հրապարակել, թե նախագահի թեկնածուներից ով ինչպես է քվեարկել ԱԺ-ում

ՃՏԵՐԸ ԿՀԱՇՎԵՆՔ ԱՄՌԱՆԸ

ՀՀ նախագահի վերջին հրամանագրերի կապակցությամբ «Առավոտի» խնդրանքով այսպես արձագանքեց Սամվել Բաբայանը. «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի ամռանը։ Սա չի վերաբերում ո՛չ նախագահի մնալ-չմնալուն, ո՛չ էլ խորհրդարանի լուծարմանը։ Խոսքը Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակին եւ արտաքին քաղաքականությանն է վերաբերում»։ Առավել մանրամասնել ասվածը, պրն Բաբայանը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930