Օրվա լրահոսը
Հայաստան կարեւոր ուղի մըն է Իրանի համար, որուն աշխարհաքաղաքական շահերը կը պահանջեն, որ Սիւնիքը մնայ հայկական. «Հայրենիք»
Պահ մը այնպէս թուեցաւ, որ Իրան Հարաւային Կովկասի մէջ իր շրջանային քաղաքականութիւնը փոխելու միտումներ ունի եւ կը ջանայ ատրպէյճանամէտ ծրագրեր մշակել՝ պարզապէս որովհետեւ Իրանի նոր նախագահ Մասուտ Փերզեշքիան Ատրպատականէն էր եւ կը համարուէր ատրպէյճանախօս իրանցի մը։ Բաւական մելան հոսեցուցած այս ենթադրութիւնը սակայն հիմնովին ջրեցին եւ հերքեցին իրանցիները՝ բարձրագոյն մակարդակի վրայ կատարուած յայտարարութիւններով, որոնք կատարուեցան յատկապէս
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի եկամուտները աճել են, պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս անգամ դիտարկել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Չիլինգարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Ըստ 2022 թվականի հայտարարագրի, միանձնյա սեփականության իրավունքով Մհեր
Ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից․ Factor.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ակտիվ է «TikTok» սոցիալական ցանցում, որտեղ տեսանյութեր է հրապարակում թե՛ իր առօրյայից, թե՛ աշխատանքային գործունեությունից։ Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում կա հատուկ աշխատակից, որի հիմնական զբաղվածությունը Նիկոլ Փաշինյանի համար «TikTok»-ի տեսանյութեր նկարահանելն է։ Ֆեյսբուքում մեկ միլիոն հետևորդ ունեցող Փաշինյանը «TikTok»-յան օգտատեր դարձավ 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն շուրջ 35 հազար
Ատրպէյճանի մէջ սկսած են յաճախակի դառնալ արտակարգ ընտրութիւնները․ «Հայրենիք»
Երկու անկապ նիւթեր, սակայն Պաքուի բռնապետը կապ մը գտած է, այդ ալ ի՜նչ կապ։ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ որոշեց խորհրդարանական արտակարգ ընտրութիւններ կազմակերպել Սեպտեմբեր 1-ին, որպէսզի յոխորտանքով ներկայանայ աշխարհի տարբեր երկիրներէ Պաքու ժամանելիք ներկայացուցիչներուն, որոնք Նոյեմբեր 11-22-ին պիտի մասնակցին կլիմայի փոփոխութեան հարցերով Միացեալ Ազգերու Կազմակերպութեան միջազգային համաժողովին (COP29): Ալիեւ ցոյց պիտի տայ, թէ որքա՜ն ժողովրդավարական
Պետք չէ մեղադրել քարոզչության զոհերին
2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը կոպիտ սխալ թույլ տվեց՝ քարոզչության մեջ սպրդում էր անհարգալից վերաբերմունքը Թրամփի կողմնակիցների հանդեպ: Նրանց, մասնավորապես, անվանում էին «redneck» («կարմիր պարանոց»)՝ նկատի ունենալով, որ նրանք գյուղական միջավայրում ապրող պարզունակ, մեծ գիտելիքներով չծանրաբեռնված մարդիկ են: Մի բան է, երբ հարձակվում ես ընդդիմախոսիդ վրա, մեկ այլ բան, երբ
Ուրուգվայական ֆիլմերի փառատոնը մշակութային կամուրջ է Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ. Ջեք Պողոսյան
Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է, որտեղ հայկական մեծ համայնք կա
Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը «Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ին եւ Իրանին։ Ակնհայտ է,որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։ Ինչու՞։ Որպեսզի իրագործեն Արեւելք -Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը՝ կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի,իսկ այնուհետեւ Արեւմուտքի հետ։ Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն
«Ford» և «Nissan» ավտոմեքենաները բախվել են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Օգոստոսի 9-ին, ժամը 18։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ե․)
Վաղը Հայաստանի օլիմպիականները կավարտեն մրցելույթները Փարիզումում
Հայաստանի օլիմպիական հավաքականից Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում մրցասպարեզ դեռ չեն մտել ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ ծանրորդներ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: Բոլոր երեքն էլ պայքարի մեջ մտնելու են վաղը՝ օգոստոսի 10-ին: Ըմբիշների վիճակահանությունը կայացել է եւ արդեն հայտնի է Վազգեն Թեւանյանի առաջին մրցակիցը:
Հերմինեի եւ Արթուրի ամուսնությունն ընդամենը 6 տարի է տեւել. «Ամուսնուս հայրն արցախյան առաջին ազատամարտում է զոհվել՝ 1994-ին…». «Ա1+»
Չնայած երիտասարդ տարիքին՝ Հերմինեն շատ դառնություններ է տեսել։ Նախ 44-օրյա պատերազմում ամուսնուն է կորցրել, ապա՝ բռնի տեղահանվել ծննդավայրից։ Հերմինեի եւ Արթուրի ամուսնությունն ընդամենը 6 տարի է տեւել։ «Ամուսինս՝ Արցախի պաշտպանության բանակի սպա Արթուր Օհանջանյանը ծառայում էր 2014 թվականից։ Չնայած երկկողմանի ծնողազուրկ էր ու պարտադիր զինվորական ծառայություն չէր անցել, սակայն դիմեց, և ընդունեցին ՊԲ շարքերում պայմանագրային
100-ից ավելի աշխատատեղ․ 4-4.5 մլն դոլարի ներդրում․ Գյումրիում հույս ունեն, որ գոնե մեկ գործարան կկառուցվի
Գյումրիում ամեն քայլափոխի հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու ֆոնին վերջապես գտնվել է մեկ գործարար, որը ցանկություն է հայտնել այս քաղաքում գործարան հիմնելու։ Գործարարը Ռուսաստանի Դաշնությունում է գործունեություն ծավալում, և եթե նրա ծրագիրն իրականություն դառնա, ապա նման գործարան Հայաստանում կհմնվի առաջին անգամ։ Խոսքն աղբի վերամշակման գործարանի մասին է։ Այդ ծրագրի իրականություն դառնալու դեպքում գրեթե աշխատաշուկա չունեցող այս
Բայդենը նամակ է գրել Զուրաբիշվիլիին ու դժգոհել Վրաստանի կառավարությունից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Վրաստանի պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին, որում իր դժգոհությունն է հայտնել Վրաստանի կառավարության, իր իսկ ձևակերպմամբ, «հակաժողովրդավարական գործողությունների» կապակցությամբ՝ պայմանավորված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմամբ։ Նամակը սոցցանցում հրապարակել է անձամբ Զուրաբիշվիլին։ Բայդենը նամակը Հարավային Օսիայում ռազմական գործողությունների 16-րդ տարելիցի կապակցությամբ է հղել։ Դրանում նշված է․ «Ցանկանում եմ ընդգծել վրաց
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ
Օգոստոսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին համախմբվելու Մայր Աթոռում, զորանալու Սուրբ Էջմիածնի առաքելության տեսիլքով, մեր
Երկու պատանիներ եզրափակչում են, իսկ վեցը արդեն բրոնզ են նվաճել
Բոսնիա եւ Հերցեգովինայում ավարտվում է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Ավագ Մարզիչ Արթուր Մելքումյանի գլխավորած թիմի վեց անդամներ տուն կվերադառնան բրոնզե մեդալով, իսկ 52 կգ քաշային Էդուարդ Քարամյանը եւ 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը մտել են եզրափակիչ եւ մենամարտելու են հաղթողի կոչման համար։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը». Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Անահիտ Մանասյանը Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության
Կարեն Խաչանովը Մոնրեալում չհաղթահարեց երկրորդ շրջանը
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնրեալում (Կանադա) ընթացող $ 6 մլն․ 795 հազ․555 ընդհանուր մրցանակային ֆոնդով Masters մրցաշարի երկրորդ շրջանում 5։7, 5։7 հաշվով պարտվեց իտալացի Մատտեո Առնալդիին ու դուրս մնաց պայքարից։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է օլիմպիական խաղերում
Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի երեք ծանրորդներից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Մեր մարզիկը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ, սակայն այնուհետեւ չկարողացով «սանձել» 175 կգ-ն։ Անդրանիկը երրորդ մոտեցման համար ծանրաձողի քաշը բարձրացրեց եւս երկու կգ-ով ու պահեց գլխավերեւում, սակայն մրցավարները նրա կատարման մեջ խոտան նկատեցին ու
Հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են «Sinotruck»-ը, «Opel»-ը և «Ford»-ը. վերջինը կողաշրջվել է. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո․ ՀՀ-ում Իրանի դեսպան
News.am. Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի կողմից «Խաղաղության պայմանագրից» ապաշրջափակման կետը հանելուն։ «Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- նշեց Հայաստանում Իրանի
Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից. «Փաստերի ստուգման հարթակ»
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, ասեք ձեր ենթականերին, որոնք ինֆորմացիայի տարածման պատասխանատու են, թող չստեն, թող մատուցեն ճշմարիտ տեղեկություն»:
Ռուբեն Հախվերդյանի ձայնագրությունների նկատմամբ իրավունքները տարիներ անց վերադարձվել են հեղինակին
Հախվերդյանը իր ձայնասկավառակները ԱՄՆ-ում վաճառելու նպատակով անգլերեն լեզվով փաստաթուղթ էր ստորագրել՝ չտեղեկանալով, որ այդ փաստաթղթի համաձայն ձայնագրությունների նկատմամբ բոլոր իրավունքները, այդ թվում՝ ապագայում հնարավոր օգտագործման եղանակներով, փոխանցվում են ձայնագրությունների վաճառքով զբաղվող ընկերությանը և այդ ընկերությունն իր անունով էր գրանցել իրավունքները ԱՄՆ-ում։
Դանիել Դանիելյանը «Gyumri Art Week 2024» փառատոնի շրջանակում ներկա է եղել Սվետլանա Նավասարդյանի մենահամերգին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտ Լաբ Գյումրի» և «Գյումրի արտ վիք» ՀԿ–ները օգոստոսի 2-18-ն իրականացնում են «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված նկարիչ, քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին: Փառատոնն անցկացվում է ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և Երևանում: «Gyumri Art Week 2024»-ը կրում է «Քաղաք և
«Կարծում եմ՝ սա չի տարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ, բայց գոնե մեր մյուս ռազմագերիների ազատ արձակումը հնարավոր կլինի ապահովել»․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանը մեկ առիթով երկու տասնյակից ավել անձանց չի ցանկանա ազատ արձակել։
Ստացվում է՝ եթե զորակոչիկը համաձայներ թերի հետազոտությունների արդյունքների հետ, պիտի զորակոչվեր, ունենալով լուրջ առողջական խնդիրներ. ՀՔԱՎ
ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է ամառային զորակոչի ընթացքում տրամադրել անվճար իրավական աջակցություն զորակոչիկներին։ Ինչպես նախորդ տարիներին, այս զորակոչի ընթացքում ևս մեզ դիմած զորակոչիկների մեծ մասի խնդիրները կապված են առողջական վիճակի ոչ պատշաճ քննության և առողջական վիճակին չհամապատասխանող եզրակացությունների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ առողջական վիճակի ոչ պատշաճ քննության խնդրին բախվում են ոչ միայն առաջին անգամ զորակոչային
Նախարար Ղազարյանը Շիրակի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փրկարարների հետ
Օգոստոսի 8-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նախարարը շրջել է ստորաբաժանման տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, տրանսպորտային միջոցների հնարավորությանն ու տեխնիկական հագեցվածությանը։ Ջոկատի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՆԳ նախարարը քննարկել է ստորաբաժանման պայմանների բարելավման հնարավորությունները, լսել նրանց խնդիրները և
Տաթևիկ Հայրապետյան. Տևական ժամանակ է՝ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին
Նպատակն էլ հստակ է՝ ԱՄՆ-ին ու հավաքական Արևմուտքին պատասխանատու դարձնել ապագա հնարավոր էսկալացիաների, սադրանքների ու միգուցե նաև ավելի լայնամասշտաբ գործողությունների համար Հայաստանի դեմ։
Ստանո. ՀՀ-ԵՄ բանակցությունները կապ չունեն անդամության թեկնածության գործընթացի հետ. «Ազատություն»
«Ազատություն». Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները», – նշեց նա: «Ազատություն» – Բայց,
Նորատուս տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. հրդեհ է բռնկվել
Վարորդի վիճակը գնահատվել է բավարար
Զենքով պարգևատրված անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը զենքը մալում և վերադարձնում է տիրոջը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը տնային կալանքից կտեղափոխվի կալանավայր
Դատախազն է բողոք ներկայացրել վերաքննիչ դատարան


















































