Օրվա լրահոսը
Սլավիկ Գալստյանը չկարողացավ օլիմպիական բրոնզ նվաճել
Հունահռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսին ու անմասն մնաց դրանից: Իսկ ավելի վաղ մեդալի համար պայքարելու հեռանկարից զրկվել էր ազատ ոճային, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, քանի որ քառորդ եզրափակչում նրան հաղթած ուզբեկ Գուլոմժոն Աբդուլլաեւը հաջորդ փուլում
«Ռազմական ճանապարհով «Զանգեզուրի միջանցքի» ստացումը նվազ հավանական տարբերակ է այս պահին». Արմեն Պետրոսյան
«Այս պահին դրա հնարավորությունը նվազագույնն է, չնչին, ես լրիվ չեմ բացառում, քանի որ մենք կայուն աշխարհում չենք գտնվում: Իրական զարգացումներում նման սպառնալիքներ դեռ չկան»,- այսօր, «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին: Ավելին, մինչեւ 2023 թվականը՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելը, Արմեն
«Այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների»․ Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հարցազրույցներ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ գրելով․ «Տիկնայք և Պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Մեկնաբանություններում երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ
«Իրենք Արցախի կորուստն էլ են ձեռքբերում համարում, Տավուշի, Վարդենիսի, Սյունիքի հողերի հանձնումն էլ… ». Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանն այսօր Աջափնյակում էր: Նա սկզբում Թումոյի այգում շփվեց երեխաների հետ, որոնք հայտնում էին, որ Սրբազանին «հեռախոսով տեսնում են», «տելեվիզորով տեսնում են»: Ապա պատասխանեց լրագրողների հարցերին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. «Սա ստի պատասխանն է, մեզ վրա վաճառում էին ճանապարհների ապաշրջափակո՜ւմ, նոր հարաբերությունների ստեղծո՜ւմ, զարգացո՜ւմ… եւ այլն, եւ այլն, ի՞նչ արեցին դրա փոխարեն՝ հանձնեցին Արցախը, ասելով,
Վահե Ղազարյանը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը
ՆԳ նախարարը Շիրակի մարզ այցի շրջանակում ոստիկանների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
Ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն Արցախում շատ է եղել։ 2020-ի պատերազմից հետո, սակայն, դժվարությամբ է ուժ գտել ու կրկին Արցախ եկել։ Չէր ուզում Արցախը վիրավոր տեսնել, արցախցուն` կոտրված։ Ամեն ինչ փոխվեց, երբ տեսավ արցախցու անկոտրում կամքը, պայքարի շունչը։ Պետք է անպայման ներդրում անել. խաղահրապարակ կառուցելու գաղափարը տեղում ծագեց։ Ջուլֆալակյանը վստահ է` պատերազմից հետո,
ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պարտվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին
Երեւանի քաղաքացիական դատարանը՝ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, որոշել է մերժել: ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պահանջում էր, որպեսզի Ավետիք Իշխանյանը հերքի, իբրեւ զրպարտություն պարունակող տվյալները: Տրդատ Սարգսյանը նաեւ պատճառված նյութական վնասի փոխհատուցում էր պահանջում: Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Նախշքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի հասցրել
Առնվազն ութ բրոնզ՝ բռնցքամարտի կրտսեր տարիքի ԵԱ-ում
Այս օրերին Բոսնիա եւ Հերցեգովինայում ընթանում է կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էին 30 երկրի 363 մարզիկներ: Արդեն կայացել են քառորդ եզրափակիչները, որի արդյունքում մեր երկրից պայքարը շարունակում են ութը: Այսինքն, այս պահի դրությամբ ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարած հավաքականն արդեն իսկ ապահովել է առնվազն ութ բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախիջեւանի նյութական ու մշակութային ժառանգության վերաբերյալ եռալեզու հատորը բացառիկ է. Արգամ Այվազյան
Ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունները հղում չեն անում հստակ, գիտականորեն հիմնավորված եւ ակնհայտ կռվանների
Հնդկական մամուլը պնդում է՝ Akash 1S ՀՕՊ համակարգերը Հայաստան կառաքվեն առաջիկա ամիսներին
Հնդկական արտադրության Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը Հայաստան կմատակարարվեն արդեն այս տարի։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի նորությունները լուսաբանող Indian Defence Research Wing կայքը՝ նշելով, որ Հայաստանը Akash 1S համակարգերը պատվիրել էր 2022 թվականին։ Կայքի տեղեկություններով՝ Երևանը մտադիր է 15 նման համակարգ գնել։ Գործարքի արժեքն, ըստ հնդկական լրատվամիջոցի, 720 միլիոն ամերիկյան դոլար է։
Լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի Ռուսաստանը Իրանին կապող չորս տարբերակների շահառուների միջև. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեհսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում Զանգեզուրի միջանցքի հարցը չներառելու որոշումը որոշակիորեն հստակեցնում է Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք ծրագրերի հեռանկարները: Չինաստանն ու միջինասիական երկրները Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք ծրագրի Ադրբեջանով (Միջին միջանցք), Ռուսաստանով ու Իրանով անցնող տարբերակներից երկրորդին ու երրորդին դեմ է հավաքական արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանը
Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը
ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի
Կարեն Խաչանովը 1/8-րդում է
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Կանադայում մասնակցում է ATP 1000 մրցաշարին: Մեր հայրենակիցը մեկնարկային շրջանում երկու սեթում միեւնույն 6:4 հաշվով պայքարից դուրս է թողել կանադացի Գաբրիել Դիալլոյին եւ այսօր երեկոյան 1|8 եզրափակչում հանդիպելու է Իտալիայի ներկայացուցիչ Մատտեո Առնալդիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արամ Թալալյան. «Ես հասկանում եմ սարսափը մի մարդու, որը հասուն տարիքում բացահայտեց, որ նույն նկարը թանգարանում տարիներով կախված է, ու ոչ ոք դրա վրա «բեղեր» չի նկարում, ջուր չի ցանում, որ լղոզվի»
Թավջութակահար Արամ Թալալյանը «Հայելի» ակումբում խոսեց կրթության ու մշակույթի ոլորտում իշխանության վարած քաղաքականության մասին, ինչն իրականացվում է հանրությանը, իբր «մենք ձեզանից մեկն ենք» կեղծ թեզով: «Ուզում եմ, որ մեր հանրությունը շատ ուշադիր հետեւի այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ես շատ մարդկանց գիտեմ, նույնիսկ իմ շրջապատում, որ ասում են՝ ես դրան չեմ նայում, ես զզվում
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր՝ ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց
Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն, որ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի անվտանգության խնդիրը. Շարմազանով
Իսկ Փաշինյանը համառորեն չէր լսում Իրանի հորդորները՝ տարածաշրջան չբերել արևմտյան ուժերի. Էդուարդ Շարմազանով
Հայաստանում գլոբալ տաքացման դեմ պայքարում են՝ բարձրացնելով շենքերի էներգաարդյունավետությունը
Դիլիջանի «Թախտա» թաղամասի բնակիչ Լինդա Հակոբյանը հաճույքով է խոսում իրենց ջերմաարդիականացված շենքի մասին, պատմում, որ առաջին հարկում գտնվող իրենց բնակարանում այլևս խոնավություն չկա, ձմռանը տաք է, իսկ կոմունալ ծախսերը կրճատվել են։ «Պատը վաղուց բորբոսնել էր, մտածում էինք, որ վերանորոգենք, էլի նույնն է լինելու։ Իսկ հիմա, որ վերանորոգվել է շենքը, կարող ենք բնակարանն էլ հանգիստ վերանորոգել»,
Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԲՐԻԿՍ-ի անդամների՝ դեպի Եվրոպա ապրանքներ տեղափոխելու լոգիստիկայի հարցում. Սամիպ Շաստրի
«Արմենպրես». ԲՐԻԿՍ-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) անհրաժեշտ են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ, իսկ Հայաստանը դրանցից մեկն է։ Բացի այդ, Երևանն անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա խթանելու առումով կարող է կազմակերպության համար վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ
Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն ունեցել է 15 հազար այցելու
Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային տաղավար, ծանոթացել ծրագրի և ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների
«Հովհարային անջատում»՝ Օպերային թատրոնում բալետային ներկայացման ժամանակ
Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տեւական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները
Ինչ է ասել Սերժ Սարգսյանը ԼՂ-ի մասին Օբամայի հետ բանակցությունների ժամանակ. գաղտնազերծում
Ավելի լավ է ստատուս-քվոն, քան այնպիսի արհեստական լուծումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կբերի նոր ողբերգություն։ ․․․ Լա՛վ, մենք այս արևի տակ ապրելու իրավունք չունե՞նք. Սերժ Սարգսյան
Պարեկը վարորդից վառելիք է վերցրել՝ 3 խախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից: Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը
Թոմաս Լեխ Բուչեկն ազատազրկվել եւ տուգանվել է ոչ թե հայանպաստ գործունեության, այլ զրպարտության համար. նոր մանրամասներ
Դատարանի վճռի նոտարական թարգմանությունն այլ բան է ասում
Պուտինը Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով
«Արմենպրես». Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական
«Այսօրվանից պետք է մտածենք՝ օդանավակայանում ինչպես ենք կազմակերպում տեխնիկական հագեցվածության բարելավումը, որ բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի նոր անձնագրերի համակարգի ներդրման օրվանից». Մհեր Գրիգորյան
Անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից կդառնա 6000 դրամ
ԱՄՆ-ն խիստ նախազգուշացում է արել Թուրքիային՝ ամերիկյան արտադրության սարքավորումները ՌԴ-ին մատակարարելու համար. Financial Times
«Թուրքիան այսօր». Բրիտանական Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ-ն խիստ նախազգուշացում է արել Թուրքիային: Թերթը նշում է, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը զգուշացրել է Թուրքիային՝ ամերիկյան արտադրության սարքավորումները Ռուսաստանին մատակարարելու համար։ Զգուշացում է փոխանցվել, որ եթե չսահմանափակի անօրինական առևտուրը, դա կունենա լուրջ հետևանքներ Թուրքիայի համար։
«Լաստանավը վարձակալված էր, բայց հիմա դրա կարիքը չկա, փոխադրողները նախընտրում են Լարսը»․ Գեւորգ Պապոյան
Երեկվա դրությամբ ռուսական կողմում կուտակված էր 4600 բեռնատար, հերթերը հենց ռուսական կողմում են, քանի որ կտրուկ ավելացել է մարդատար մեքենաների թիվը։
Ուզբեկ մրցակցի հետ Արսեն Հարությունյանի երկրորդ գոտեմարտը չստացվեց
Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլլաեւին, որը մինչ այդ առավելության էր հասել ադրբեջանցու նկատմամբ, ու դուրս մնաց հետագա պայքարից: Արսենը մեկնարկային գոտեմարտից հետո կարճ ժամանակ էր ստացել ուժերը վերականգնելու համար, ինչն էլ զգացվեց երկրորդ գոտեմարտում: Հիմա մնում է, որ Աբդուլլաեւը մտնի եզրափակիչ,
Գյումրի է բերվել Հովհաննես Շիրազի մահադիմակը
Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի» տարածքում գտնվող «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը» երեկ բացառիկ նվեր է ստացել․ նկարիչ Էդուարդ Սեդրակյանը թանգարանին է փոխանցել մեծանուն բանաստեղծի մահադիմակը, որի հեղինակը քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանն է։ Այս մասին Aravot․am-ը տեղեկացավ «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի» տնօրենի պաշտոնակատար Լուսինե Պետրոսյանից։ Նա ասաց, որ մահադիմակը պատկանում էր Էդուարդ Սեդրակյանին, Ռաֆիկ Խաչատրյանն այն քանդակել էր 1984 թվականի
«Այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը». Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը
Լեռնային Ղարաբաղի անկումից հետո ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր ոչնչացվել կամ վնասվել են


















































