Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան իր հին ռազմական բեռնատար ինքնաթիռները կվաճառի Թուրքիային

Ermenihaber. Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել «Lockheed Martin C-130J» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս ուղղությամբ թուրք-բրիտանական բանակցությունները հասել են ավարտական փուլին։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիան այժմ այդ ինքնաթիռները փոխարինելու է «A400M Atlas» ինքնաթիռներով, այդ իսկ պատճառով «Lockheed Martin C-130J»-ները հանել է վաճառքի։ Ներկա պահին Թուրքիայի իր տրամադրության տակ ունի

ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին` ովքեր ունեն ՀՀ-ում չհաշվառված զենք, հորդորվում է ի պահ հանձնել ոստիկանությանը՝ դրանց հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար

Օրբելի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 9-ին, ժամը 10։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության

«Ո՞ւմ եք ցանկանում դիմենք՝ ղազախների՞ն, թե՞ հայերին». ըստ Զատուլինի՝ զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը օգնություն խնդրեր ՀԱՊԿ-ից

Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը. «Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։

Հնդկաստանի քաղաքացուն համերկրացիները ծեծել են, մոտը եղած գումարը հափշտակել, ապա նրան ազատ արձակելու համար ազգականից գումար պահանջել

2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝  երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական

Վերականգնվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ջանքերով վերականգնվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը։ Այն այժմ այս տեսքն ունի։ Հիշեցնենք, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը 2023 թ․ մայիսին  մասամբ փլուզվել էր՝ փակելով ճանապարհը։ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել էին ճանապարհը: Ավելի վաղ՝ մինչև քարաթափումը , ՀՀ ԿԳՄՍ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 9-ին, 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսին Հայաստան այցելել է 237 603 զբոսաշրջիկ. ավելի քան 18000-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հուլիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 🔹 Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 255 հազար 706-ի համեմատ։ ▪️ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին

Իջևանում փակ կլինեն որոշ փողոցներ

Օգոստոսի 10-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների կապակցությամբ սահմանափակվել է որոշ փողոցների երթևեկությունը: Հյուրերի համար մեծ ավտոկայանատեղի կգործի Իջևանի կայարանի հարակից տարածքում: Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Տարանցիկ ճանապարհների խնդիրը հետոյին թողնելը նշանակում է, որ Բաքուն էլ հրաժարվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից. Արամ Սարգսյան

ՌԴ-ն հետևողականորեն դուրս է մղվում տարածաշրջանից և դրա մեղավորը ոչ թե Արևմուտքն է, այլև ՌԴ-ն իր անհուսալի և անհեռատես քաղաքականությամբ

Գևորգ Հակոբյանն առաջնախաղով հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով: Քննադատ Գորդոն Ուիլյամսը (Opera Wire, 11.07.2024) նշել է. «Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝

«Նայեցին, որ անձնագիրս 070 կոդով է եւ վերադարձրին»․ ինչո՞ւ են դեսպանատները հրաժարվում վիզա տրամադրել արցախցիներին

«Ես երկու անգամ զանգահարել եմ Լիտվայի դեսպանատուն, ասել եմ՝ ձեր աշխատակիցն ինձ ասաց, որ չի կարող վերցնել իմ անձնագիրը։ Ինձ պատասխանեցին՝ բա այդպես էլ պետք է լինի, դուք ՀՀ լիիրավ քաղաքացիներ չեք»։

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2–ամյա երեխան պետության խնամքին տեղափոխվել է անմիջապես ծննդատնից, բնածին առողջական ծանր խնդիրներով

2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։

Անդրանիկ Թևանյան. Փաշինյանը գնում է Մեծամորի ատոմակայանի փակման ուղղությամբ, որը նույնպես թուրքական պահանջ է

Ջրամատակարարումն ու էներգամատակարարումը խայտառակ վիճակում են։ Սա վատ կառավարման, փնթիության, անգրագիտության համադրություն է։

«Արմավիր» ՔԿՀ-ն ապահովվել է 24-ժամյա խմելու ջրով

Շահագործման է հանձնվել ջրամատակարարման նոր համակարգ

Արվեստում ամենակարեւորն ինքնարտահայտման լիակատար անկեղծությունն է. Լյոկա

Անձնական փորձի մասին անկեղծ  պատմելը թերապիա է  լսողների համար

Մելանի Ջոլի. Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Օրերս պաշտոնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնավորապես, նշել է․ «Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի

«Զրոյից հմտություն ձեռքբերել ու այն վերածել ապրուստի միջոցի». «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի թիրախային խումբը եղել և մնում են արցախցիները. «Ա1+»

«Ա1+». 2020 թվականի պատերազմից հետո, երբ կորցրեցինք մեր չորս շրջաններն ու 39 հազար մարդ տեղահանվեց արցախից, բարեգործական տարբեր կազմակերպություններ կանգնեցին բռնի տեղահանված արցախցիների կողքին՝ իրականացնելով կարճաժամկետ և երկարաժամկետ մի շարք ծրագրեր։ Կարճաժամկետ ծրագրերը չէին կարող լուծել պատերազմի հասցրած աղետալի հետևանքներ։ Ամեն ինչ կորցրած և Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնված արցախցիների համար առաջնահերթն աշխատանք ունենալն ու հնարավորության

Օգտագործման համար ոչ պիտանի 13500 կգ հավի մսի՝ թաղման եղանակով ոչնչացումից հետո, ընկերության ներկայացուցիչները հողի տակից հանել են այն, տեղափոխել ՍՊԸ տարածք

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման  և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության  կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա: Ապրանքների ոչնչացումը կատարվել է

Կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև  2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի  ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի  դրույթների: Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում՝ դասվարների համար. 1) «Մայրենի», «Հայոց լեզու»,

Նախարարը հույս է հայտնել, որ Գեղակերտում ու Ակնաշենում համայնքային փոքր տների նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր

Համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է շուրջօրյա խնամքի ծառայություներ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձ

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 1-7-ը (2024թ.) ✅Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 1-ին և 5-7-ը, ◾️Արաբկիրում, Շենգավիթում և Նոր-Նորքում՝ չի գերազանցել։ ✅Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 1-3-ը, 5-ին և 6-ին, ◾️Արաբկիրում, Շենգավիթում և Նոր-Նորքում՝ չի գերազանցել։ ✅Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային

«Հայաստանի օլիմպիական տունը» հյուրընկալել է Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին ու Երվանդ Մկրտչյանին

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տուն», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը,

Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Վանաձոր, Հրազդան և Արարատ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը (2024թ․) ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 27-ին և 28-ին։ ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 28-ին։ Գյումրի և Արարատ քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և

«Անձը կզրկվի ձեռք բերած ՌԴ քաղաքացիությունից՝ զինծառայության հաշվառումից հրաժարվելու դեպքում». Պուտինը մեկ օրում ավելի քան տասը «արգելող» օրենք է ստորագրել

«Ազատություն». Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր կատեգորիաների քաղաքացիների համար սահմանափակումներ սահմանող ավելի քան տասը օրենք է ստորագրել, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։ Մասնավորապես, 10 հազար լսարանը գերազանցող բլոգներին և ալիքներին արգելվում է ինտերնետում անանուն գործունեություն ծավալել, նրանք պետք է իրենց մասին տեղեկատվություն տրամադրեն «Ռոսկոմնադզորին»: Պուտինն օրենքով արգելել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել

Գիշերային ժամերին փակ կլինի Հասրաթյան փ.-Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Հասրաթյան– Քանաքեռցու փ. խաչմերուկ ընկած հատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. – Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 2-րդ փուլով փակ է լինելու

«Ըմբշամարտի արքաներ». Արթուր Աբրահամը Փարիզում հանդիպել է Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Փարիզում ներկա է գտնվել Օլիմպիական խաղերի եզրափակիչ հանդիպումներին, դահլիճից հետևել հայ մարզիկների մրցելույթներին և քաջալերել նրանց: «Ուզում եմ ասել, որ դուք ինձ համար և հայ ժողովրդի համար օլիմպիական չեմպիոններ եք ու ըմբշամարտի արքաներ: Դուք դա ապացուցել եք և դեռ էլի եք ապացուցելու»,- հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս

Ուկրաինայի զինված ուժերը «Կուրսկի մարզում ամրություններ են կառուցում»

Նշվում է, որ ուկրաինացի զինվորականները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել 11 բնակավայր՝ 350 քառակուսի կիլոմետր տարածք

Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, հարցեր է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031