Օրվա լրահոսը
Հարց այդ հոգեւորականին. դու Արգիշտի Քյարամյանին ընդունում ես որպես ի՞նչ, քննչական կոմիտեի ղեկավարը քո հետ ի՞նչ կապ ունի. Էդգար Ղազարյան
Երեւան քաղաքի վարչության համար էլեկտրամոբիլներ են գնել, որոնց հանձնման արարողությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում: Այսինքն, Երեւանի վարչության համար գնված մեքենաները քշել, հասցրել են Գեղարքունիք, որպեսզի այնտեղ հանձնեն Երեւանի վարչությանը, որպեսզի հետո քշեն, բերեն Երեւան: Եվ ինչի համա՞ր: Որպեսզի լուսանկարները շատանան, որպեսզի այցելության նշանակությունը մեծանա:
3 բրոնզե մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային 54-րդ օլիմպիադայից
Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) և Նարեկ
Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման արդյունքում ՍՊԸ-ի կողմից պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 25.000.000 դրամը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ
«Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն բիզնես պլան է ներկայացրել և ֆոտոստուդիայի համար սարքավորումներ ստացել
«Իմ քայլը» հիմնադրամը Խաչիկի համար ձեռք է բերել ժամանակակից ֆոտոխցիկ, տպող սարք՝ 8-ը 1-ում, որով հնարավոր է պատկերներ տպել ինչպես թղթի, այնպես էլ շապիկի, բաժակի ու այլ իրերի վրա, և նոր համակարգիչ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ
Նշանակումներ Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Օհանյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետությունում՝ որպես փոխլուսարարապետ, Հոգեշնորհ Տ. Շահան աբեղա Մելքոնյանը ծառայության է կոչվել Գեղարդավանքում, Արժանապատիվ Տ. Բարսեղ քահանա Մկրտչյանը և Կորյուն քահանա Պապիկյանը ծառայության են նշանակվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա
«Այգու ծառերը կփոխարինվեն շինարարի միջոցներով»
Քաղաքապետարանը աշխատանքը կընդունի և երևանցիներին կհանձնի շտկումները կատարելուց հետո։
Բանանցի հայաթափումը մի դրվագն է ընդամենը այն հրեշավոր իրականության, որում ստիպված են եղել գոյատևել գարդմանահայության ներկայացուցիչները. «Գարդման Շիրվան Նախիջևան»
1989 թ․ հուլիսի 27-ին հայկական Գարդմանի Բանանց գյուղն ամբողջապես հայաթափվեց։ Հայկականության պատմական հարուստ ավանդներ ունեցող գյուղը, պատմության ընթացքում քանիցս դիմակայելով թշնամական հարձակումների, ունենալով բացառապես հայկական բնակչություն, կարողացել էր պահպանել իր էթնիկ ավանդները։ Բանանցում հայ բնակչությունը XIX դարի սկզբից միայն աճել է, այնտեղ XIX դարի վերջին գործել է մեծ հեղինակություն վայելով ծխական-եկեղեցական դպրոց, որն ունեցել է
«Ֆիթչ»-ը 2024թ. ակնկալում է, որ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 4.5%
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով
«Անկում». Հայ Կաթողիկէ Եկեղեցին եւս դատապարտել է «Փարիզ-2024»-ի բացման արարողութեան՝ քրիստոնէութեան դէմ արարքը
Vaticannews. Անցեալ ուրբաթ օր ` 26 Յուլիսին Փարիզի մէջ կայացաւ Փարիզ-2024 Ողիմպիական Խաղերուն բացման արարողութիւնը որուն ընթացքին Քրիստոսի Վերջին Ընթրիքի տեսարանը ներկայացուեցաւ գռեհիկ ու սատանայական խեղկատակութեամբ։ Ի տես այս նախատինքին Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան Պէյրութի Թեմին Օգնական Եպիսկոպոս` Արհի. Գրիգոր Պատիշահ շրջաբերական նամակ մը ուղարկեց Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան կղերի անդամներուն, որով «բուռն կերպով քննադատեց ու դատապարտեց»
ՊԵԿ-ն ավելի քան 5կգ «մեթամֆետամին»-ի մաքսանենգության դեպքեր է բացահայտել
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է 4043 գրամ քաշով
Սենատի հատկացումների հանձնաժողովը կոչ է անում 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին
Վաշինգտոն – ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն անցյալ շաբաթ հավանություն տվեց մի շարք գործառույթների, այդ թվում՝ 2025թ.-ի ֆինանսական տարվա Պետական արտաքին գործառույթների օրինագծին, որով պահանջվում է 65 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Զեկույցում ասվում է, որ «ոչ պակաս, քան 65,000,000 դոլար» կհատկացվի «Հայաստանի համար՝ շարունակելու առաջ մղել բարեփոխումների ջանքերը և եվրաատլանտյան
Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «Լույս» հիմնադրամ
Վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով:
Չափագիտության ազգային ինստիտուտում կոռուպցիոն չարաշահման արդյունքում հափշտակված ավելի քան 53մլն. դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների 4-րդ միջազգային բաց օլիմպիադայում
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանն արժանացել է բրոնզե
Աշնանը Երևանում կլինեն 15 նոր տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը՝ ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսների վերաբերյալ. «Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը մարդկանց համար հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտով փոխարինելու գործընթացը։ Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ: Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»։
Ահազանգ իրավապահներին՝ բժշկական համալսարանի դասախոսը պնդում է, որ գործընկերոջ փաստաթուղթը կեղծ է
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին
Հայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Արարատ Միրզոյան
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք
«Կարճաժամկետ լուծում չի կարող լինել միայն դաստիարակին պատժելը»․ բռնության ենթարկված երեխաների մայր
Ըստ Վիկտորյա Ռստակյանի՝ եթե լինում է բռնության դեպք, ու տնօրենը չի հեռանում պաշտոնից, ուրեմն նա տեղյակ է։
Բռնության դեպքերը ցույց են տալիս, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգի տեղադրումը խիստ անհրաժեշտություն է. Ստեփան Հասան-Ջալալյան
Տեղադրել տեսահսկման համակարգեր մանկապարտեզներում. առաջարկություն Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային: Խստորեն դատապարտելով տվյալ աշխատակցուհու հակամանկավարժական, հակասոցիալական վարքագիծը և ակնկալելով համապատասխան պատիժ նրա նկատմամբ՝ միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ դեռևս 2018, 2019 թվականներին հիմնավոր փաստերով բազմիցս գրավոր դիմել եմ Երևանի
«Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ընդառաջ վազելու կարիք չկա, դրանում պետք է շահագրգիռ լինի Թուրքիան, ինքն է առավելագույնս օգտվելու»
«Հավանաբար հայ-թուրքական սահմանը կբացվի, վերջին շրջանում այդ մասին շատ են խոսում, Էրդողանն էլ վերջին շրջանում թթու ու կծու խոսք չի ասում Հայաստանի մասին»։
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ցույցի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել․ նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի»
Թող համերգի կազմակերպիչը հրապարակի, թե այս համերգի հոնորարն ինչքան է եղել. Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյան. «Գյումրիում Թաթայի համերգը կազմակերպելով՝ իշխանությունն ասում է. դուք այնպիսի մարդիկ եք, որ երկրաշարժի ժամանակ փլատակի տակից դուրս գալով՝ առաջինը հարցնում էիք, թե Արցախից ինչ կա, իսկ հիմա դարձել եք Արցախի կործանումից հետո հրճվողներ»:
«Երեխաներին երբեք չենք լսում․ սեռական բռնության պարագայում ո′չ ծնողները, ո′չ ուսուցիչները չեն վստահում երեխային․ ասում են՝ կինո է տեսել երևի»․ Զարուհի Հովհաննիսյան
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ եթե չենք ապահովում երեխայի՝ լսված լինելու իրավունքը, մշտադիտարկումներ չեն արվում, խնդիրները վեր չեն հանվում, մենք անընդհատ ունենալու ենք այս դեպքերը։
Wi-Fi Calling. զանգեր ու SMS-ներ արտերկրում՝ նույն սակագներով, ինչպես Հայաստանում
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանից դուրս գտնվելով՝ կատարել ու ստանալ զանգեր, ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ միևնույն սակագներով, ինչ Հայաստանում գտնվելիս: Այո՛, հնարավոր է: Դրա համար ընդամենը պետք է, որ արտերկրում գտնվելիս հեռախոսը միացված լինի ցանկացած Wi-Fi ցանցի: Wi-Fi Calling. Այս ծառայությունը հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին: Այսինքն՝ Viva-ի բաժանորդներն Wi-Fi ցանցի միջոցով զանգ կատարելու, ստանալու,
«Ինչո՞վ է «Շիրակը» պակաս Քութայիսի օդանավակայանից, որ էժան չվերթներ չեն կազմակերպվում»․ Վարդան Սրտաշյան
Վարդան Սրտաշյանը միաժամանակ առաջարկում է պետական բյուջե մտնող հարկային շահութահարկից որոշ գումար փոխանցել համայնքային բյուջե։ Այս դեպքում, նրա համոզմամբ, ՏԻՄ մարմինները շահագրգիռ կլինեն տարբեր նախաձեռնությունների միջոցով նպաստել զբոսաշրջության զարգացմանը։
Բաքվում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակման արշավի մասին. հաճախ տրվող հարցեր
Հարց 1․ Ո՞րն է այս արշավի նպատակը: Պատասխան– Արշավը նպատակ ունի օգտագործելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովի (COP 29) հարթակը՝ սատարելու Բաքվի բանտերում պահվող հայ պատանդների ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Գագաթնաժողովն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում։ Արշավի նպատակն է նաև ընդգծելու Ադրբեջանի կողմից COP 29-ը որպես «Խաղաղության COP» ներկայացնելու կեղծավորությունը, երբ այդ գագաթնաժողովում
Գարեգին Խումարյան. «Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և փաստորեն աշխատանքի առայժմ չեմ վերադառնում։ Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ
Կոչ եմ անում գործադրել Ձեր դիվանագիտական խողովակները՝ Բաքվի բանտերից ազատելու ՀՀ քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյանը՝ ՄՕԿ նախագահին
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին Փարիզ – 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է
«Դպրոցներում անսահման շատ տարածված են նաև բուլինգի դեպքերը»․ Ժաննա Հակոբյան
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը շեշտեց․ «Ֆիզիկական բռնությունը որևէ կոնվենցիայի տեսանկյունից կիրառելի և թույլատրելի չէ ցանկացած պարագայում։ Ֆիզիկական պատժի կիրառումը ցանկացած կոնվենցիայով արգելվում է։ Նոր օրենսդրական փաթեթը հստակ սահմանում է նաև ֆիզիկական պատիժ կիրառելու արգելքը»։


















































