Օրվա լրահոսը
Եղիազար Վարդանյանը և դեսպան Սոբհանին կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։ Անդրադառնալով Հայաստանում ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։
«5 տարի ևս». Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ
Ժամանակն է, որ Եվրոպան իսկական Եվրոպական պաշտպանական միություն կառուցի»
Պապիկյանը և Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Դեսպան Մարագոսի խնդրանքով Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը
Արթուր Բարսեղյան. Օլիմպիական խաղերին մասնակցելու միտքն ադրենալին է տալիս
Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Հայաստանն անկախության տարիներին աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և Օլիմպիական խաղերի լողի մրցումներում եզրափակչի մասնակից չի ունեցել: Սառույցը կոտրվել է 2018 թ., երբ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել պատանեկան
Փաշինյանը մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև այլ երկրների առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ: Փակ ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են Նիկոլ Փաշինյանի այլ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը». կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարչպետի կոչում է շնորհվել ազատ ոճային ըմբիշ ոճային ըմբիշ Գոռ Բունիաթյանին, հրաձիգներ Հայկ Մինասյանին և Անահիտ Սարգսյանին, բռնցքամարտիկներ Արարատ Հարությունյանին, Դավիթ Սաֆարյանին, Միսակ Տեփանյանին, կարատիստներ Հենրիկ Հայկյանին և
Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին առնչվող խնդիրներին
Մարտին Չունգոնգ. «ՀՀ խորհրդարանն ամենաերիտասարդականն է աշխարհում, ուրախ եմ, որ Հայաստանում է անցկացվելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովը»
«Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսում ԱՄՆ-ն․ Ադրբեջանի զիջումն այն կլինի, եթե դուրս գա ՀՀ տարածքից, ազատի գերիներին, ապահովի արցախցիների վերադարձը»
«Ադրբեջանն այս պահին ստացավ այն, ինչ ուզում էր, սա սահմանազատման գործընթաց չէ»։
Կասկածելի դեղահաբեր՝ կիսավարտիքի գրպանում. կալանավորված անձին «Նուբարաշեն» ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի
Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց
Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին։ Սա կարևոր քայլ է մասնավոր – պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաև երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից: Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր
Նարինե Դիլբարյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստորեն, ցույց է տալիս, որ իրենց հետ, իրենց ծրագրի հետ ոչ համաձայն քաղաքացիներին հայտարարվել է ուղղակի պատերազմ»
Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում, գնահատելով Փաշինյան ընտանիքի շրջագայությունները Գերմանիայում եւ Միացյալ Թագավորությունում, ասաց, որ այսպիսի ծայրահեղ, լարված եւ իրավիճակին ոչ համապատասխան դրսեւորումները միշտ ունենում են ապագան նախանշելու միտում: «Ես երեկ եմ վերադարձել Գորիսից: Ամեն տեղ դեպի Ստեփանակերտ տանող ուղեցույցներն են: Գորիսում ապրող արցախցիներն են, որոնք ապրում են այս իրավիճակում՝ ձեռքդ մեկնես՝ հայրենիքդ
Բանկային համակարգը շուրջ 172 մլրդ դրամի շահույթ է ապահովել 2024թ․-ի առաջին կիսամյակում
2024թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի • ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 167 մլրդ դրամով կամ 11.3%-ով և կազմում է 1 646 մլրդ դրամ։ • ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 543 մլրդ դրամով կամ 5.9%-ով և կազմում են 9 728 մլրդ դրամ։ • վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 341 մլրդ դրամով կամ 6.8%-ով և կազմում
Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքներ են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 17-ին այցելել է Ucom ընկերություն։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված բարեփոխումներին՝ ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Ռալֆ Յիրիկյանն ընկերության այլ աշխատակիցների հետ միասին ներկայացրել է ընկերության ապագա ծրագրերն ու
Մյասնիկյան պողոտայում բախվել են 4 մեքենաներ. 11-ամյա ուղևորը հոսպիտալացվել է
Հուլիսի 18-ին, ժամը 10:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 14 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Ա. Բ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ա. Պ.,
Սեւանի կրակոցները եղել են բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողության պատճառով
Կրակոցներից մահացած անվանի ատամնաբույժը երեք անչափահաս երեխաների հայր էր
Այսօր կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները. «Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2023-2024 ուստարվա՝ ըստ
Նագիֆ Համզաև. «Եթե Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, պետք է փոխի սահմանադրությունը, անցկացնի հանրաքվե, ապահովի Զանգեզուրի միջանցքի հասանելիությունը Ադրբեջանին»
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Իրականում, եթե Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, պետք է փոխի իր սահմանադրությունը, անցկացնի հանրաքվե և ապահովի Զանգեզուրի միջանցքի հասանելիությունը Ադրբեջանին։ Ադրբեջանի հետ սերտ խաղաղության հասնելու համար նրանք պետք է իրականացնեն սահմանների սահմանազատում և սահմանազատում Ադրբեջանի պայմաններին համապատասխան», – այս մասին ասել է
ՔԿ-ն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։ Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ։
«Ոչ մի եվրոչինովնիկ մեզ չի սպասում Եվրոպայում․ Ուկրաինան ու Վրաստանն էլ էին ուզում, դարձա՞ն ԵՄ անդամ»․ Արթուր Համբարձումյան
Aravot.am-ը գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանից կարծիք հարցրեց Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ցանկության ու հավանականության մասին։ «Ոչ մի եվրոչինովնիկ մեզ չի սպասում Եվրամիությունում, Եվրոպայում։ Եվրոպան կամ հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգներով, այս տարածքը օգտագործել են։ Մենք այնքանով ենք հետաքրքիր եղել Արևմուտքին, ինչքանով կարող ենք վնաս տալ Ռուսաստանին։ Մեր աչքի առաջ է Ուկրաինայի դառը փորձը:
Անահիտ Ավանեսյանը և Միխեիլ Սարջվելաձեն ընդգծել են դեղերի գների և գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը: Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը
Հայաստանը 2024 թվականի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալով ԵԱՏՄ երկրների շարքում բացարձակ առաջատարն է. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Սպուտնիկ Արմենիա. Հայաստանը 2024 թվականի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալով ԵԱՏՄ երկրների շարքում բացարձակ առաջատարն է, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Ցուցանիշն ապահովվել է հիմնականում ոսկերչական իրերի վերամշակման և ոսկու վերաարտահանման շնորհիվ։ 2023 թվականին ոսկու արտահանումը կազմել է 1,8 մլրդ դոլար, իսկ ադամանդինը՝ 589 մլն դոլար, ինչի շնորհիվ 2023 թվականին Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 55%-ով։
39-ամյա տղամարդն ակումբում վիճաբանել է տուժողի հետ, սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանություն, սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում հաշվառված և փաստացի բնակվող 39-ամյա տղամարդը, 2024
Փաշինյանը և Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական
Վլադիմիր Հակոբյանը ԱՄՆ-ում գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ վետերանների առաջնությանը մասնակցող 10 շախմատիստներից երկուսը մեր հայրենակիցներն են՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Խաղացված երկու տուրում Վլադիմիր Հակոբյանը տոնել է նույնքան հաղթանակ եւ 2,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մելիքսեթ Խաչիյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 1,0 միավորով առայժմ ընթանում է վեցերորդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ուշադրությո՛ւն, ձեր մեջ ծպտյալ հայեր կան». Հայկո Բաղդատ
Աբդուլլահ Գյուլի մայրը հա՞յ է: Սաբիհա Գյոքչենը, Մեսութ Յըլմազը, Ադնան Քահվեջին, Դևլեթ Բահչելին հա՞յ են: Սևքի Յըլմազը, Մուրադ Քարայալչըն, Աբդուլլահ Օջալանը, Հաքան Ֆիդանը, Ֆեթհուլլահ Գյուլենը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հա՞յ, հո՞ւյն, թե՞ հրեա են:
Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում ունենալ ՄԹ-ում. ադրբեջանական կողմը մերժել է այն. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Փակ կլինեն որոշ փողոցներ
Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները: Երևանի քաղաքապետարան
Արցախահայության վերադարձն Արցախ ըստ ԱՄՆ-ի. Ստեփան Հասան-Ջալալյան
ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ըզրա Զեյան 2024թ. հուլիսի 17-ին հարցազրույց է տվել hetq.am ինտերնետային օրաթերթին: Պատասխանելով Արցախ վերադարձի պարագայում արցախահայությանը միջազգային երաշխիքների տրամադրման և Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին՝ ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ըզրա Զեյան, մասնավորաբար, ասել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել
Սիրիայի Խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Մարիա Մանուկ Գաբրիելյանը
«Գանձասար». Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններու դատական բարձրագոյն յանձնաժողովի նախագահ Ճիհատ Մուրատ քիչ առաջ, մամլոյ ասուլիսի մը ընթացքին, լրատուամիջոցներու ներկայութեան յայտարարեց խորհրդարանի ընտրուած 250 երեսփոխաններու անունները։ Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան ընտրուեցաւ, Հալէպէն, ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկ (Գաբրիէլեան)։ Մարիա Մանուկ (Գաբրիէլեան) Սուրիոյ խորհրդարանի օրէնսդրական 4-րդ նստաշրջանի ընտրութիւններուն արդիւնքով ընտրուած միակ հայ երեսփոխանն է։ Ընտրութիւններ տեղի ունեցան Երկուշաբթի, 15


















































