Օրվա լրահոսը
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՀՀ մի շարք քաղաքներում
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հուլիսի 6-12-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հուլիսի 6-ին, 7-ին, 9-ին, ▪️ Արարատում՝ հուլիսի 10-ին, ▪️ Հրազդանում՝ հուլիսի 9-ին և 12-ին, ▪️ Վանաձորում՝ հուլիսի 9-11-ը, ▪️ Ալավերդիում՝ հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ կառավարություն
Մուշեղ Մուրադյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները։ Շիրակի մարզպետը հանդիպել է հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ, շուտափույթ ապաքինում և բարի տունդարձ մաղթել տղաներին։ Ազատանի բնակիչ Ռաֆիկ Ոսկանյանը և Ախուրյանի բնակիչ Ազատ Առաքելյանը հուլիսի 11-ին
Արևմուտքն ընկերանալ չգիտի, նա գիտի միայն օգտագործել. Մարիա Զախարովա
«Սպուտնիկ Արմենիա». Արևմուտքն ընկերանալ չգիտի, նա գիտի միայն օգտագործել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ամերիկացի պաշտոնյաները հերթով գալիս են Երևան՝ պատրանք ստեղծելով, թե հոգ են տանում այս երկրի և նրա ժողովրդի բարօրության մասին: Իրականում, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, նրանք հետխորհրդային երկրներին ներքաշում են հակառուսական արշավների մեջ, և դա բարդացնում է իրավիճակը նույնիսկ ոչ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները սահմանազատման գործընթացի վերաբերյալ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը
ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորություններին միշտ եղել և մնում է հավատարիմ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով. Մարիա Զախարովա
«Սպուտնիկ Արմենիա». Մոսկվան ձգտում է գտնել փոխընդունելի լուծումներ (Երևանի և Բաքվի միջև հակամարտության–խմբ.), ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է սկզբունքորեն հարց բարձրացնել՝ արդյոք Հայաստանը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին»։ Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության վերաբերյալ դիվանագետն ասաց, որ Երևանի այդ քայլերը խաթարում են այդ ոլորտում ՌԴ–ի հետ
Փաշինյանն ու Ֆիալան քննարկել են Հայաստան-Չեխիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր
Կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը
«Սկզբում կանչել, զգուշացրել են, հիմա արդեն հարկային գործեր են բացում մարդկանց վրա, ամեն օր կանչում են քննչական»․ Բագրատ սրբազանը՝ շարժման աջակիցների ճնշումների մասին
Բագրատ սրբազանը նաև տեղեկացրեց, որ քննարկում են Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպումները դարձնել շաբաթական մեկ անգամ, բայց դրա փոխարեն այս «շնչառությունը տեղափոխել Երևանի բակեր»։
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր. (Ֆոտոշարք)
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
«Տնտեսական արդյունավետությունից է խոսում մի մարդ, որը համատարած շռայլություններով է ապրում»․ Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսեց այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացվեն Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալուց հետո։
«Ակնհայտ է, որ մի քանի զինատեսակների մատակարարման պայմանագրեր կնքելով և նույնիսկ դրանց մատակարարումը կազմակերպելով՝ ՀՀ անվտանգային խնդիրները չեն լուծվելու». Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել: Խորհրդային Միության փլուզումից հետո, ի տարբերություն այլ եվրոպական
Որքա՞ն պարգեւավճար կստանան օլիմպիական խաղերի մեդալակիրները տարբեր երկրներում․ ամենաառատաձեռնը ասիական երկրներն են
Փարիզ 2024-ի մոտենալուն զուգընթաց ԶԼՄ-ները հրապարակում են տարբեր երկրներում մեդալների համար մարզիկներին խոստացվող գումարային պարգեւատրման չափերը։ Ամենաառատաձեռնը նախկինի պես ասիական երկրներն են։ Ամերիկյան USA Today-ը ուսումնասիրել է 25 երկրների վիճակագրությունը, իսկ ռուսական СЭ-ն այդ ցուցակի տվյալները կրկնապատկել է։ Ստորեւ ներկայացվում են, համապատասխանաբար, ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների համար սահմանված գումարների չափերը՝ դոլարով։ Հոնկոնգ 768 500
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
Հուլիսի 18-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ալբանականը՝ ԱԳՆ Քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք առաջնային հարցեր՝ միտված երկու երկրների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ընդլայնմանը և տարբեր
Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆը` Թուրքիայի մասին (հատվածներ իր հուշերից-3)
Մեր դիրքորոշումը հեղաշրջման ժամանակ երկու մասից էր բաղկացած․ հարգել ժողովրդի կարծիքը, իսկ հետո օգնել Էրդողանին, որ հաղթահարի այդ դժվարությունը։ Մեր հորդորն էր, որ Էրդողանը պարբերաբար խոսի իր ժողովրդի հետ և նա շատ ճիշտ վարվեց ու իր հեռուստատեսային պատգամով ժողովրդին փողոց հրավիրեց․ դա եղավ նաև հեղաշրջման ձախողման սկիզբը։
Երևանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Վրաստանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ողջունելով
«Իրական բանակցություններ գոյություն չունեն, հետևաբար ադրբեջանցիները լրիվ իրավունք ունեն իրենց վերագրելու պատերազմի լեգիտիմության»․ Բագրատ սրբազան
Լրագրողների՝ ցավոտ զիջումների մասին հարցերին ի պատասխան էլ Բագրատ սրբազանն ասաց՝ Բերքաբերի 900 հա հողերը զիջեցի՞ն։ Նա նշեց, որ տեղեկություններ ունի՝ բերքաբերցիները ստորագրահավաք են անում, որ դիմեն ՀՀ իշխանություններին, որ խնդիրը կարգավորվի։
Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղարի հանդիպումը
Էս ամեն ինչը սուտ է և աննպատակ․ Մհեր Կարագոզյան
«Էս ամեն ինչը, ինչ-որ այստեղ պիտի լինի՝ կեղծ է։ Իմաստ չունի ինչ-որ մարդկանցից բաներ լսել։ Սա ֆիկցիա (անիրական) է։ Մնալը ուղղակի իմաստ չունի»,-ասաց «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանը «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում կայացած «ՕՐԴ» ընկերության մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Արարատի մարզի Կարմիր սարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի շահագործմանը։ Ցուցարարները փորձեցին
Երկրաշարժ Երևան քաղաքից 16 կմ հարավ
Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ
Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Մասնավորապես, հանդիպումներ են կայացել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագրերից նրանց հասանելիության խնդիրների մասին զեկույց. ՀՔԱՎ
2023թ. սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրեցին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները եւ օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն: Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ։ Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
«Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում». Արմեն Աշոտյան
«Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում` ՀՀ-ի մասին հարցերին ի պատասխան, բայց բովանդակային առումով դեռ վաղ է խոսել»,- իր գործով նիստի ավարտից հետո լրագրողների` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի լոնդոնյան այցի մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք, Լոնդոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության
Տեղի է ունեցել Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարեւորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Քննարկվել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն
Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար․ Զախարովա
«Սպուտնիկ Արմենիա». Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար, Մարիա Զախարովան նշել է ռիսկերը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ նման մեքենայություններ ԱՄՆ–ն և ԵՄ – ն` որպես ՆԱՏՕ – ի տնտեսական դեպարտամենտ, բազմաթիվ երկրների հետ են իրականացրել, ոչ մեկ անգամ: «Թե ինչով է ավարտվում այսպես կոչված «արծվի գործընկերությունը», գիտեք։ Օգտագործում, ապա դեն
Արաքսիա Սվաջյանը քննարկել է Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը վերանորոգվող դպրոցների առաջիկա ցանկում ընդգրկելու հնարավորությունը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցում պետական բյուջեի միջոցներով ընթանում են կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Առաջին այցը Ստեփանավանի թիվ 3 հիմնական նորակառույց դպրոց էր, որտեղ փոխնախարարը ծանոթացել է ուսհաստատության պայմաններին, գնահատել առկա վիճակը։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այցի ընթացքում քննարկվել են դպրոցն անհրաժեշտ
ԵՄԱ-ն սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ. Հայտնի են մրցանակակիրները
2024թ. հուլիսի 18-ին «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԵՄԱ-ն նպատակ ունենալով խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության հետագա զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը՝ սահմանել է Էթիկական լրագրության ամենամյա մրցանակ։ Երեւանի մամուլի ակումբի՝ Էթիկական լրագրության 2024թ. մրցանակակիրները՝
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրոսները դիպլոմներ են ստացել
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում, որին ներկա են եղել նաև համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն
Առավել հաճախ հնչող հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
ՀԱՐՑ 1։ ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտանիքը բնակվել է ԼՂ–ում, սակայն երեխան ծնվել է ՀՀ–ում: Այս դեպքում նորածինը կարո՞ղ է դիտարկվել որպես բնակարանային ապահովման ծրագրի շահառու։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, տվյալ դեպքում նորածինը ևս կարող է դիտարկվել ծրագրի շահառու։ Միջոցառման շրջանակում անչափահաս են համարվում 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած, այդ թվում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ


















































