Օրվա լրահոսը
«Բայց վայ էն կատակին, որ լրիվ ճիշտ չէ»
Հունիսի 24-ը չորս տասնյակ գրքերի հեղինակ, «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր, Գերագույն խորհրդի պատգամավոր, «Արծվաշեն» հայրենակցական միության նախագահ, երգիծապատումների համար «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Ծիծաղի տուն» հաղորդման հիմնադիր եւ վարող Արամայիս Սահակյանի հիշատակի օրն է: Արամայիս Սահակյանը, ում հետ տասնյակ տարիներ բարեկամաբար շփվել եմ, երազում էր մամուլի շենքում` Արշակունյաց պողոտայի իր զբաղեցրած երգիծաթերթի տարածքում ունենալ թանգարան,
«Մինչ օրս նախաքննության մարմինը չի վերադարձրել իրենց հեռախոսները և բնակարաններից առգրավված օրինական զենքերը»
Հունիսի 4-ին «ԱԳՆ-ի գործով»` խուլիգանության մեղադրանքով ձերբակալված քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը դատարանի որոշմամբ՝ դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել, փոխվել է խափանման միջոցը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Կոտայքի
«Մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլեւ հնարավոր այլ տեղերից, որտեղից ավանդաբար կախվածություն է ունեցել»
«Դատական համակարգում նույնպես հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարեւոր է մեզ համար»։
Կառավարությունը հաստատել է կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը
Համաձայն նախագծի՝ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Նպատակն է՝ աջակցել կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին՝ մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված
Խաչատրյանի բալետները կհամալրեն Vardoui Nazarian բրենդի հավաքածուն
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Երջանկություն»-«Գայանե» բալետները նոր շունչ են ստացել Vardoui Nazarian բրենդի կողմից: Միջազգային ճանաչում ունեցող դիզայներ Վարդուհի Նազարյանը, ոգեշնչվելով Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությամբ եւ ցանկանալով հարգանքի տուրք մատուցել 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկին՝ ստեղծում է նոր հավաքածու: Այն ազդագրային արվեստի, նորաձեւության եւ նորագույն տեխնոլոգիաների համաձուլում է: Վարդուհի Նազարյանի եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի (տնօրեն՝ Արմինե Գրիգորյան) hետ համագործակցության
ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: «Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար սկզբունքների արժևորման վրա, և
ԱՄՆ պետքարտուղարությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում եկեղեցի-կառավարություն հակադրմանը
«Ամերիկայի ձայն». Այսօր ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են թիրախավորել անհատներին, փակել պաշտամունքի վայրերը, բռնի տեղահանել համայնքները և բանտարկել մարդկանց իրենց կրոնական համոզմունքների պատճառով, հունիսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2023 թվականի կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության հերթական զեկույցը ներկայացնելիս:Իր խոսքում պետքարտուղարը մեջբերել է Pew Research Center-ի հետազոտության տվյալները, որոնք փաստում են, որ կառավարական սահմանափակումները
Ինչպես «պահել» Հայաստանը ռուսական ծիրում
Եթե ռուսական կողմի ընկալմամբ` ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը «թղթե հովանոց» է, ապա ինչպե՞ս կոչել Հայաստանը ծնկի բերելու հարցում Ադրբեջանին ամբողջապես աջակցելու Մոսկվայի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների քաղաքականությունը Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, վերջերս Ազգային ժողովում, 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «21-26 թվականի կառավարության ծրագրում
«Անպայման բոլոր մանկապարտեզներ ես պետք է այցելեմ եւ տեսնեմ, թե ինչ գույք ենք ձեռք բերել»․ Նիկոլ Փաշինյան
«Մինչեւ 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են թվով 144 նախադպրոցական հաստատություններում։
«Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների գործողությունները». Նասեր Քանանի
«Իրանն այսօր». Մի քանի օրվա լռությունից հետո Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչմանը, բայց՝ շատ իմիջիայլոց: Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ ԱԳՆ խոսնակը ողջունել է «Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»:
Եթե Դավիթ Մինասյանը շարունակի մնալ կալանքի տակ Փարաքարի ավագանու աշխատանքը, իհարկե, խաթարվում է, բայց մենք արտահերթ ընտրությունների չենք գնալու. Լյուդվիգ Գյուլնազարյան. «Հրապարակ»
ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվեց։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ այս անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու
«ԼՂ-ում իրավիճակը հակամարտություններից հետո հաշտեցման, փոխհատուցման խնդրի լուծման բարելավված գործիքների անհրաժեշտության լավագույն օրինակներից մեկն է»․ ԵԽԽՎ զեկույց
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը փաստեց՝ Ադրբեջանն իրեն այնպես է զգում, որ կարող է հայերից հետագա զիջումներ պահանջել այսպես կոչված «հաղթողի օրենքով»։ Նա վստահեցրեց՝ եթե թույլ տանք, որ միջազգային իրավունքը փոխարինվի հաղթողի օրենքով, աշխարհում երբեք խաղաղություն չի լինի։
ԱՄՆ-ն շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում հիմնախնդիրները լուծելու․ Միլլեր
«Ազատություն». Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք առկա հիմնախնդիրներ լուծելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու։ «Սա գործընթաց է, որի վրա մենք աշխատում ենք արդեն որոշ ժամանակ», – ասել է Միլլերը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնականը պարբերաբար այցելում է տարածաշրջան։ Պետդեպարտամենտը
Սիրանուշ Սահակյան. «Չի կարող լինել խաղաղություն` այն դեպքում, երբ Ադրբեջանում ապօրինաբար այդքան հայ է պահվում». «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է: – Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ասվածը կապ չունի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գրիգորյանի խոսքն այն կոնտեքստում էր, որ ռազմագերիներն իբրեւ թե կարող են վերադառնալ ավելի վաղ, քան կարող է խաղաղության պայմանագիրը կնքվել, սակայն այս
Վանաձոր-Ալավերդ-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդ-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ
«Եթե Ադրբեջանն «անկլավներ» է պահանջում, նա պետք է փաստաթուղթ մեզ ներկայացնի, թե ինչպես ենք հանձնել իրեն». Ռուբեն Գալչյան. «168 ժամ»
«Եթե Ադրբեջանը դուրս չի բերում իր զինված ուժերը հայկական տարածքներից, ապա բանակցությունների իմաստ չկա, առավել ևս՝ սահմանագծման աշխատանքներ իրականացնել»
Գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը եւ գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է Աննա Վարդապետյանին: Այս տարվա՝ 2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, եւ կայացվի
Արթուր Աթանեսյան. «Ես կուզեի, որ Ադրբեջանի արդարացմամբ զբաղվեր Ադրբեջանը, ոչ թե ՀՀ ղեկավարությունը». «Հրապարակ»
Սա է, որ պարտավոր է անել մեր իշխանությունը եւ ցանկացած պետության իշխանություն։ Մենք դրա համար ենք իրենց հարկեր վճարում, ոչ թե նրա համար, որ մեզ սովորեցնի ռելաքս լինել։ Մենք դա առանց իրենց էլ կարող ենք։
Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում
Նախագծով նախատեսվում է դրույթ, որի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը։
Այն ով էր, որ պատերազմը «կառավարեց» այնպես, որ Արցախն ու Հայաստանը ծանր պարտություն կրեցին. «Փաստ»
Ով էր, որ մարդկանց այնպիսի փակուղու մեջ դրեց, որ կա՛մ պիտի մեծից փոքր կոտորվեին, կա՛մ գաղթական դառնային: Փաշինյա՛նն է «այդ ով»-ը
Քամու հետևանքով վնասվել են գազատար խողովակներ, մեքենաներ, տանիքներ, տապալվել են ծառեր
Հունիսի 26-ին, ժամը 16:55-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության
Ո՞վ է հիմա հիշում «Սաշիկին»
«Օստրակիզմը», որպես ժողովրդական քվեարկությամբ «վտանգավոր քաղաքացու» արտաքսման մեխանիզմ, ձեւավորվել էր Հին Աթենքում մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Այդ ժամանակից սկսած, բովանդակային առումով ոչ մի բան չի փոխվել: Այս կամ այն անձին որպես հակահերոս «նոմինացնելը» («անվանակարգելը»), համընդհանուր ցասման առարկա դարձնելը եւ հետո մոռանալը կրկնվում է դարեդար: Ընտրվում է որոշակի պատում, օրինակ «50/50», եւ ի հայտ է գալիս հակահերոսը,
Մետաքսե Հակոբյան. «Եթե այս իշխանությունները նպատակ ունեին արցախցիների իրավունքները պաշտպանել և վերադարձի հարցը երբևէ բարձրաձայնել, ապա չէին դնի այդ խնդիրը». «Փաստ»
Հիմա կան շատ մարդիկ, որոնք չեն ստացել ապրիլ կամ մայիս ամսվա բնակարանային վարձի փոխհատուցումները, այն պարագայում, երբ հունիս ամիսն ավարտվում է: Արդյունքում չեն կարողանում վճարել բնակարանի վարձը, և նրանց ուղղակի դուրս են հանում տնից: Մարդիկ կան, որոնք արդեն հինգ, վեց և ավելի անգամ տուն են փոխել և հիմա շատ ավելի դժվարությամբ են տուն գտնում, քանի որ մարդիկ հիմնականում խուսափում են արցախցիներին տուն վարձով տալ: Երևանում այս խնդիրը կա:
Ինչպես է ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել Խաչատուր Սուքիասյանի «44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն» հայտարարությանը. «168 ժամ»
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից 27.05.2024 թվականին հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի շարք վարույթների շրջանակներում Սամվել Բաբայանը հարցաքննվել է՝ վկայի դատավարական կարգավիճակով»:
Մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում Արցախը պահելու քանի հատ շանս եք ունեցել, մենակ թե ձեր ուշքն ու միտքը ոչ թե Արցախ պահելն է եղել, այլ ձեր իշխանությունը. «ՉԻ»
Հիմա էս նույն մարդիկ, որոնք բազմիցս խոստովանել են, որ կարող էին շատ ավելի լավ պայմաններով Արցախի կարգավորման պայմանագիր կնքել, կանգնել ասում են, թե բա ռուսներն են գրավել Ղարաբաղը, տվել Ադրբեջանին:
Համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսով և աշխարհում զբաղեցրած դիրքով Հայաստանը ԵԱՏՄ անդամ՝ զեկույցում ներառված երկրներից զիջում է միայն Բելառուսին. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը։ Այսպես՝ 🔹 Հայաստանի 2023թ. գենդերային անհավասարության ինդեքսը՝ 72.1%, նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել, սակայն վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով (64-րդ՝ 2022-ի 61-րդի դիմաց)։ Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին՝ 2015-ից ի վեր, ինդեքսը շարունակաբար աճել է (բացառությամբ համավարակային
ՀՅԴ Արցախի կառույցն ընդլայնված կազմով խորհրդաժողով է անցկացրել
Հունիսի 22-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցների ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին։ Խորհրդաժողովին զեկույցներով հանդես են եկել Լեռնիկ Հովհաննիսյանը (թեմա՝ «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմից և 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո»), Լենա Խաչատրյանը (թեմա՝ «Արցախցիների վերադարձի իրավունքը») և Տաթևիկ Աղաջանյանը (թեմա՝ «Արցախցիների բնակարանային ապահովման գործընթացի և ՀՀ իշխանությունների վարած
«Որևէ մեկը կասկածի տակ չդրեց մեր զեկույցի օբյեկտիվությունը»․ Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողը՝ Արմեն Գևորգյանի քննադատության առիթով
Ըստ Արմեն Գևորգյանի՝ փաստաթուղթը, որը դրված է քննարկման, չի արտացոլում ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով իրական վիճակը։
Կարճեց երեք արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է. «Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանն արդարացնող (ռեաբիլիտացնող) հիմքով կարճեց երեք արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Արցախցիները մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Դատավորը միջնորդությունը քննել և որոշում է կայացրել մի քանի դատական նիստում, բայց նախնական դատալսումների ընթացքում։ Այլ խոսքով, կարճման հիմքն այնքան բացահայտ էր, որ չէր
Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։ Գորիսի համայնքապետարան


















































