Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը մոտ օրերս կայցելի Բաքու

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27-29-ը նախատեսում է այցելել Ադրբեջան և Խորվաթիա: Ըստ պետքարտուղարության՝ Բաքվում պետքարտուղարի օգնականը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ «ընդգծելու համար ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում առաջընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Փաշինյանը այս որոշումը ստորագրել է այսօր:

«Հայաստանը վառ օրինակ է, թե ինչպես կարող է նախկին խորհրդային երկիրը վերածվել իրական ժողովրդավարության». ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ զեկույց ընդունեց

«Հայաստանը վառ օրինակ է, թե ինչպես կարող է նախկին խորհրդային երկիրը վերածվել իրական ժողովրդավարության»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց համազեկուցող Բորիանա Աբերգը (Շվեդիա, ԵԺԿ)։ Այս թեմայով քննարկում ծավալվեց, և քաղաքական բոլոր խմբերի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին զեկույցին։ Քիչ առաջ վեհաժողովը

Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. Աննա Հակոբյանը Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ իրականացնում է կուրություն ունեցող Արթուրի երազանքը  և նրան ծով է տանում: «Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. Երբ մայիսի 2-ին Գյումրու` «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր

Շուռնուխի 13 տների կառուցման վրա ծախսվել է ոչ թե 1.21 այլ 1.26 միլիարդ դրամ. թանկարժեք թաղամասի կառուցման հետքերով

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում, նոր թաղամասի՝ 13 տների եւ անասնագոմերի կառուցման համար ծախսվել է ոչ թե 1.21 այլ 1.26 միլիարդ դրամ. դրանից բուն բնակարանաշինական աշխատանքների վրա ծախսվել է  813.75 միլիոն դրամ. այս մասին, Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ եւ

Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազաններում հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ. Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվել

Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրվել է խորհրդակցություն՝ Սյունիքի մարզում հնարավոր հեղեղումներից բնակչության պաշտպանությունն  ապահովելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի    մասնակցությամբ, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Խորհրդակցության առիթը օդերևութաբանական կանխատեսումներն են հորդառատ տեղումների ու դրանցով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազաններում սպասվող ջրի ելքերի զգալի մեծացումների մասին։ Մարզային համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուները 

Ռուսաստանի Դաշնությունից՝ Գյումրի․ նախադեպը չունեցող գործարան՝ Հայաստանի տարածքում

Գյումրին կունենա աղբի մշակման գործարան։ Այն կկառուցվի քաղաքի աղբադաշտի ու ծայրամասային թաղամասերից մեկի՝ Բուլվարայինի արանքում՝ 2 հա մակերեսով հողամասում։ Գործարանը կառուցելու նախաձեռնությունը «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությանն է, որն աղբի մշակման գործող գործարան ունի Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանում հիմնում է առաջին անգամ։ Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգ էր մտցվել «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությանը Գյումրի քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելու

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը

Հայաստանի ինը պատանի բռնցքամարտիկներ ԵԱ քառորդ եզրափակչում են

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները Սարաեւոյում հաջող են մեկնարկել մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մեր ինը բռնցքամարտիկներ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք են վաստակել: Նրանք են. 48 կգ քաշային կարգ՝ Սիմոն Սիմոնյան, 50 կգ՝ Առնո Դարչինյան, 54 կգ՝ Տիգրան Հովսեփյան, 60 կգ՝ Մարտին Սահակյան, 63 կգ՝ Ալեքս Պետրոսյան, 66 կգ՝ Արտյոմ Ստեփանյան, 70 կգ՝ Ալեն Ստեփանյան, 75

Օլիմպիական ջահը՝ ԵԽԽՎ նիստերի դահլիճում

ԵԽԽՎ նախագահն ասաց․ «Բարի գալուստ խաղաղության օլիմպիական հուր մարդու իրավունքների օրրան»։

Հիքմեթ Հաջիև․ «Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ինքնաարդարացման նպատակ ունեն»

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները այդ երկրի նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման նպատակ ունեն», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները։ «Ցավով պետք է արձանագրենք, որ նման հայտարարությունները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածելակերպում ռևանշիստական պատրանքների պահպանման արտացոլումն են»,

Փարիզում վաղը Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Փրկարարական տեխնիկան բերվում է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ

Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Իտալիայից ժամանած

Ինչո՞ւ Գյումրիի աշակերտներին հիասթափեցրեցին ու չուղարկեցին Դուբայ․ ՔՊ-ն հաշիվ պահանջեց քաղաքապետից

Aravot.am-ն անդրադարձել էր, որ «Հակոբյաններ Համահայկական կենտրոնը» «Գերազանցիկ» ծրագրի շրջանակներում՝ որպես խրախուսանք, Շիրակի մարզի մոտ 65 աշակերտների պատրաստվում է հուլիսի 5֊ին ուղարկել Դուբայ՝ կրթական-մշակութային և ժամանցային շրջագայության։ Ի սկզբանե նախատեսված է եղել ուղարկել 100 աշակերտի, սակայն ցուցակից դուրս են մնացել Գյումրիի ու Անի խոշորացված համայնքի աշակերտները, որն էլ հարուցել է ծնողների զայրույթը։ Նրանք հարց էին

ՀՔԱՎ-ն առաջարկում է «հոգեբուժարաններում» բառը փոխարինել «բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հոգեբուժական բաժանմունքի» արտահայտությամբ

2024 թ․ հունիսի 5-ին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀՇՆ 31-03.07- «Առողջապահական կազմակերպություններ. հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մշտապես ընդգծելով հոգեկան առողջության ոլորտում իրավական ակտեր մշակող/ընդունող իրավասու մարմինների իրավունքահեն մոտեցման անհրաժեշտությունը, ուսումնասիրել է Նախագիծը և արձանագրել որոշ հոդվածներում խնդրահարույց կարգավորումներ։

Տնտեսվարող սուբյեկտների տարածքները կապահովվեն տեսահսկման համակարգերով. տնտեսվարողներին տրվելու է 1 տարի ժամկետ

Մարանդյանի խոսքով՝ որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես նաև տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։

Վահե Հովհաննիսյանը և ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող  հարցեր

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Տուրլիխանովիչ Սուլթանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանությունը, ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային և փոխհատուցման տուրքերի գումարների

«Էկոլոգիական անվտանգություն». էկոլոգիական քաղաքագիտության վերաբերյալ հայրենական մասնագիտական գրականության մեջ առաջին հիմնարար աշխատությունը

Լույս է տեսել քաղաքական գիտությունների թեկնածու, ԶՈՒ գնդապետ, գրող Առլեն Շահվերդյանի «Էկոլոգիական անվտանգություն. ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ» վերնագրով մենագրությունը (խմբագիր՝ ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տ. Քոչարյան, գրախոսներ՝ ք.գ.դ., պրոֆեսոր Գ. Քեռյան, ք.գ.դ. Ս. Մինասյան, կ.գ.թ. Կ. Մանվելյան): Քաղաքական էկոլոգիայի կամ էկոլոգիական քաղաքագիտության, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցության, բնահամակարգի միտումնավոր ոչնչացման

«Մարդկանց մի մասը կդիմադրի, բայց որ ասեմ՝ զենք կառնենք, կկանգնենք իշխանությունների դեմ, դա էլ սուտ կլինի»․ ի՞նչ տրամադրություններ են Տիգրանաշենում

«Եթե Աստված չանի, բանը հասնի հանձնելուն, եւ խիղճերն էլ կորցնեն, մարդկանց կարող են ասել՝ ո՞րն է քո սեփականություն այստեղ, ո՞վ ասաց, որ սա քո սեփականությունն է»։

Թել Ավիվում բեռնաթափվելուց և բեռնվելուց հետո ինքնաթիռը վերադարձել է Բաքու

Բաքվից Թել Ավիվ է ժամանել ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության հերթական Il-76TD տրանսպորտային ինքնաթիռ։

Ցույցի ժամանակ ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված

«Ծրագիրը նախագծվում է այն նպատակով, որ բացի կրթական միջավայր լինելուց՝ այն 24 ժամ, 7 օր ակտիվ քաղաք լինի». «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. «Քանի որ նախարարին

Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր է ստորագրվել

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը»՝ քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ֆրանսիական կողմից վարկային համաձայնագիրը համաստորագրել է նաև

Արամ Ա. Փոթորիկի մէջ մնացած լիբանանեան նաւը անմիջական կարիքը ունի նաւապետի

«Ազդակ». «Փոթորիկի մէջ մնացած լիբանանեան նաւը անմիջական կարիքը ունի նաւապետի». Այսպէս արտայայտուեցաւ Արամ Ա. կաթողիկոս 25 յունիս 2024-ին, մարոնի եկեղեցւոյ կեդրոնատեղի Պքերքէի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ ու իսլամ հոգեւոր պետերու հաւաքին: Մարոնի եկեղեցւոյ պետ Ռայի պատրիարքին հրաւէրով տեղի ունեցած յիշեալ հաւաքի ընթացքին յաջորդաբար խօսք առին Ռայի պատրիարք, կարտինալ Փարոլին, Արամ Ա. կաթողիկոս եւ Աուտէ արքեպիսկոպոս.

Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ժենյային զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ: Պատմամշակութային հուշարձանների

Ցավոք խոշտանգումների, դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան նաև Հայաստանում` կոնկրետ ուժային կառույցների կողմից. Թագուհի Թովմասյան

Սակայն Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հրապարակավ հոխորտաց, թե «ղարաբաղցի էդ գեներալները պետք է մնան Բաքվի բանտերում»:

Զախարովա. Փարիզն օգտագործում է Երևանին որպես գործիք` իր նպատակներին հասնելու համար

«Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք՝ իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով», –  արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենքի մատակարարումների հարցը։ Նրա խոսքով՝ դա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը՝ լինել ամենուր և պատասխանատվություն չկրել։

«Ունենք նաև հրավերներ, սակայն միջոցներ չունենք ներկայանալու». Ստեփանակերտի թատրոնը վճռականորեն է տրամադրված՝ չդադարեցնել իր 92-ամյա գործունեությունը. «Ապառաժ»

«Ապառաժ». Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2023 թվականի սեպտեմբերի  բռնատեղահանությունից հետո փորձում է պահպանել իր գործունեությունը Երևանում։ Չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, թատրոնը վճռականորեն է տրամադրված՝ չդադարեցնել իր 92-ամյա գործունեությունը։ Թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ամեն գնով պետք է պահպանվի Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը. «Իհարկե կան դժվարություններ, որոնք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031