Օրվա լրահոսը
Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր
Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ
Գլխավոր դատախազը ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL)
Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված երկօրյա բազմաշահառու քննարկում
Մայիսի 18-19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Քննարկումը բազմաշահառու էր. մասնակցում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Ազգային ժողովի, ԱՄՆ դեսպանատան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, նախարարությունների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ:
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ
«Շարժման նպատակն է իրավաբանորեն արձանագրել այս իշխանության քաղաքական վախճանը»․ Աննա Գրիգորյան
«Ձեր կառավարման տարիների ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են մեր երկրի ամբողջ տարածքով, մեր երկիրը շագրենի կաշվի պես փոքրանում է»։
Մեզ համար ինչ-որ մեկին հայհոյելը երբեք ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատություն․ Վազգեն Սաղաթելյան. shamshyan.com
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը:Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Կնորոգվեն Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ. Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների
«Գունավոր բերետներին հրամայում եք անել ամեն ինչ, որ որեւէ պատգամավոր չմտնի Կիրանց, որովհետեւ Ալիեւը նման պահանջ է դրել»․ Արմենուհի Կյուրեղյան
«Դուք, որ կիրանցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, նրանց ասեցի՞ք, որ իրենց վկայականները ուժ չունեն: Դուք խաբել եք նրանց»։
Բագրատ Սրբազանը միավորում է առանց այն էլ պառակտված ընդդիմադիր դաշտը. Նաիրա Կարապետյան
Նրա կողքին կանգնած են մարդիկ, որոնք ռադիկալ տարբեր պատկերացումներ ունեն առանցքային հարցերի վերաբերյալ
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանում պահվող հայկական հարուստ ժառանգության՝ ձեռագրերի, քարտեզների գույքագրումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան, որտեղ հաջորդ տարի նախատեսվում է կազմակերպել հայ–բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես: Հանդիպմանը մասնակցել են բրիտանական գրադարանի միջազգային գրասենյակի ղեկավար Մարսի Հոփքինդսը, Միջազգային ներգրավվածության կառավարիչ Էլեոնոր Կուպերը, Ասիական և Աֆրիկյան հավաքածուների ղեկավար Լուիզա Մենգոնին, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար
«Եթե մենք կառչած ենք մեր աթոռներից, դուք էլ ուզում եք մեզ մեր աթոռներից հանել, ձեր մանդատներից հրաժարվեք»․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը
«Բայց իմ կարծիքով դուք այդ քայլին չեք գնա, որովհետեւ դուք էլ եք ձեր աթոռներից պոկվելու, հետո արդեն չեք կարողանալու վերադառնալ»։
Մանասյանը դեսպան Պուլոկասին ներկայացրել է ՄԻՊ տարեկան հաղորդումը, որտեղ լուծման առաջարկների հետ մեկտեղ վերլուծված են ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների,
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԽ գրասենյակ
Իշխանությունը պտի գնա, միջանկյալ տարբերակ գոյություն չունի. Բագրատ Սրբազան
Մայիսի 26-ին եւ հաջորդող օրերին անպայման իրագործելու ենք
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից
«Այս պատերից ու սեփական ապահովության գոտուց դուրս եկեք, բացեք ձեր աչքերը, տեսեք եւ լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին»․ Լիլիթ Գալստյան
«Ի՞նչ ասել մի դահլիճում, ուր թուրք ածականն ընդունելի է, իսկ դավաճանը՝ մարսված»։
Իրավախախտման համար լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
10 լիտրի փոխարեն տրվել է 9,5 լիտր հեղուկ վառելիք
«Չեմ կարծում, որ կարող եք չեզոք մնալ այս իրավիճակում, եւ չեզոք էլ չեք». Բագրատ Սրբազանը՝ փորձագետներին
Մեզ համար ճշմարտությունը մեկն է, որ պիտի սուտը վերանա երկրից
Այցի նպատակն է խորացնելու համագործակցությունը ՀՀ բուհերի և Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը և ուսանողներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Արևելյան և Հարավային Եվրոպայի բաժանմունքի տնօրեն պրոֆեսոր Մարտին Իլլերթի։ Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր
«Սա քաղաքական թիրախավորված հետապնդում է կազմակերպության դեմ». ԻՔ միավորման ներկայացուցիչ
2023 թ. օգոստոսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայց էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ ՝ զրպարտչական համարելով «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երևանի ընտրությունների համար» հրապարակումը, պահանջելով փոխհատուցել 1, 5 միլիոն դրամ: ՔՊ կուսակցությունը արգելանքի միջնորդություն էր նաեւ ներկայացրել կազմակերպության գույքի վրա, դատարանը այն բավարարել էր, ապա վերացրել 1
«Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և
«Որքան շուտ կանգ առնեք, հեռանաք ու առերեսվեք իրականության հետ, այնքան լավ ե՛ւ մեր երկրի, ե՛ւ ձեզ համար»․ Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության խոնարհումից եւ արագ մխրճվել բոլոր այն հատվածներ, որոնք նրան մարտավարական են ռազմավարական առավելություն կապահովեն»։
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ կարձակվեն, որպես խափանման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը. «Փաստինֆո»
«Փաստինֆո». «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշեց փոխել Սաղաթելյանի և Սամսոնյանի խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Դատարանը որոշեց սահմանափակել նրանց՝ հաղորդումներ վարելը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է Նարեկ
«Այդ ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել իմ Եկեղեցու շինություն եւ միտինգներ կազմակերպել, եկել է Եկեղեցուն հարկելու ժամանակը»․ Ալեն Սիմոնյան
«Մեր մեծ հարկատուները ամենակարեւոր մարդիկ են, իրենք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը»։
Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու արձանից պահպանված նմուշները Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու հարցը
Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ II-I դդ․
Շարժման նպատակն է՝ կասեցնել Հայաստանի փաստացի կազմաքանդումը. Էդգար Էլբակյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պետք է տեղավորենք 2020 թվականից սկսած ազգային-ազատագրական շարժման մեջ: Ընդհանուր ընդդիմադիր շարժումների շարունակությունն է սա: Մենք տեսնում ենք, որ դրական շատ բաներ փոխառնված են նախորդ շարժումներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի հետ քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների հետ հանդիպմանը: Նրա խոսքով. «Շարժման նպատակը շատ պարզ է՝
Սվաջյանը ներկայացրել է ուսուցիչների ատեստավորման կարգի փոփոխությունները և ակնկալիքները վերապատրաստել ցանկացող կազմակերպություններից
Սվաջյանը ներկայացրել է պայմաններն ու չափանիշները, որոնք անհրաժեշտ են երաշխավորվող կազմակերպությունների և դասընթացների ցանկերում ընդգրկվելու համար
«Երևանի կարիքները համակարգային լուծումներ են պահանջում». քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում


















































