Օրվա լրահոսը

Պետական բյուջեից 27 անձի անունով դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի գումար

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Արսենյան. Մարդու տունը կիսում են, սահման են դարձնում ու խոսում են մարդու իրավունքից. «Հրապարակ»

Ապօրինի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցների դեմ իրավապահները հին ու վաղուց փորձարկված միջոցներ են կիրառում, նրանց «վնասազերծում» են եւ մեկուսացնում անհեթեթ մեղադրանքներով։ Փաստաբան, նախկին քննիչ Հովիկ Արսենյանը, որը 2008 թ․ ՀԱԿ ակցիաների ակտիվ մասնակիցներից էր, իսկ հետո բազմաթիվ գործիչների, ՀԱԿ ակտիվիստների շահերն էր ներկայացնում դատարանում, վերհիշում է, որ մարտի 1-ին նախորդած 3-4 օրերի ընթացքում,

«Եթե ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ»․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց ընդդիմությանը

«44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ միտումնավոր տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն, որ այդ ժամանակվա իշխանությունը պարտվի»։

Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են

Monument Watch – Առաջավոր Ասիայում և Եվրասիական տափաստաններում քարե մարդակերպ կոթողները երևան են գալիս սկսած մ.թ.ա. 4-3 հազարամյակներից: Վերջիններս հանդիպում են Հյուսիսարևմտյան Իրանում, Կենտրոնական Ասիայում, Սիբիրում, Եվրոպայում, Մերձսևծովի շրջակայքում, Հյուսիսային Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում և այլուր։ Ըստ ամենատարածված գիտական պատկերացման` մարդակերպ այս կոթողները, իրենց բազմազանությամբ հանդերձ, շատ լայնածավալ և երկարատև մշակութային ավանդույթի տարբեր դրսևորումներն են։ Մ.թ.ա.

Պատմության մեջ մնալու եք որպես աննախադեպ «լուզերներ». «ՉԻ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Բագրատ Սրբազանը և քաղաքականությունն ու իրավունքը իրարից հազարամյակներով, կիլոմետրերով հեռու են»: «ՉԻ». Թե չէ դու էլ քաղաքականության գուրուն ես, հա՞: Դուք ձեզանից խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես աննախադեպ «լուզերներ»: Որ ուրիշ բան չլինի, Բագրատ Սրբազանը մարդկանց վրա չի թքում: Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Կիրանցի վարչական ղեկավար. «Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում». «Հրապարակ»

Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանալու է այժմ գործող հիմնական ճանապարհին՝ մեզ հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: Նախօրեին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդեց, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է, այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ «Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի

Ատրպէյճանի, Թուրքիոյ եւ Ռուսիոյ հետ Հայաստանի եւ հայութեան հակասութիւնները կարգաւորելու փոխարէն, մենք կը ձգտինք բարեկամական յարաբերութիւններ եւ դաշինքներ զարգացնել հեռաւոր Եւրոպայի եւ Միացեալ Նահանգներու հետ․ «Ասպարեզ»

Հայաստան եւ Սփիւռք գոյութենական անդունդի եզրին կը գտնուին։ Ներքին պառակտումները Հայաստանի մէջ, Սփիւռքի մէջ եւ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ, ա՛լ աւելի կը վատթարացնեն անդունդին սպառնալիքը: Համաշխարհային հետաքրքրութիւնը հեռաւոր եւ հանքանիւթերով աղքատ Հայաստանի նկատմամբ, լաւագոյն պարագային, սահմանափակ է: Նոյնիսկ ցեղասպանութեան վտանգը կամ անոր գործադրումը լուրջ հետաքրքրութիւն չի կրնար արծարծել՝ վկայ Կազայի մէջ գործադրուող ցեղասպանութիւնը: Եթէ մենք՝

2018-ին Փաշինյանը հայտարարում էր․ «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»․ Աղքատության թվային իրական պատկերը․ «Ժողովուրդ»

Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․ ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել,

Ոչ ոք սպայի պատիվը չի զրոյացրել, սպայի պատվի համար մենք պարտավոր ենք հարկ եղած դեպքում տալ մեր կյանքը, զոհվել մեր երկրի համար․ Արշակ Կարապետյան

Կիրանցում շարունակվում է տեղորոշիչ սարքով կրկին չափագրական աաշխատանքներ իրականացվել։ Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցի 2-3 ամսում։ Փակ է մնում նաև Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը։ Շաբաթներ առաջ պարեկները կրկին փակել էին այս ճանապարհը և պարզաբանել, թե սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջին փուլով

«Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են». Ալեն Սիմոնյանը հարկային օրենքսգրքից հատվածներ է մեջբերել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են: Դե, եթե սուտ են, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա, չէ՞: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 230. Անշարժ գույքի հարկի արտոնությունները 1.Անշարժ գույքի հարկից ազատվում են` 8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով

Տավուշում կրկնվում է Արցախի սցենարը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն Կիրանցում շռնդալից հաղթանակ է տանելու: Ինձ թվում է, որ այդպես էլ կլինի: Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես գնում է, երկու տարուց այդ գյուղում կմնան միայն այն մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն: Մի մասին «կարմիր» եւ «սեւ» բերետները ծեծուջարդով կհանեն տներից, որպեսզի այդ

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ

Ի՞նչ ազդեցությունն ունի կոլոիդային արծաթն ու ինչպե՞ս է այն կիրառվում բժշկության մեջ

Արծաթը բժշկական նպատակներով կիրառվել է վաղուց ի վեր, իսկ կոլոիդային արծաթն օգտագործվել է վարակների դեմ պայքարում մինչ հակաբիոտիկների հայտնաբերումը։ Սակայն այսօր թույլատրվում է արծաթի նանոմասնիկներ պարունակող միջոցների միայն արտաքին օգտագործումը։  Ինչպե՞ս են ազդում այդ նանոմասնիկները․ դրանք կարող են ներթափանցել բակտերիաների մեջ և կպչել որոշ սպիտակուցներին՝ փոփոխելով մանրէների կառուցվածքն ու դրանք «անգործունակ» դարձնելով։ Նաև համարվում է,

ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Կառույցից հայտնում են, որ 52-ամյա Վ․Հ-ին կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ մեղադրանքի՝ նա յություբյան իր ալիքի միջոցով մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես

Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակիցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ հետապնդումների փաստերն ակնհայտ են. «Թաթոյան» հիմնադրամ

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են` Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական

Բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել: Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Չախոյաի հետ ձերբակալվել էին նաև այլ քաղաքացիներն. նրանք նույնպես ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի

Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ-ից. «Sputnik Արմենիա»

Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա այն 181,5 հազար տոննայից, որը ՌԴ գյուղնախարարությունը բաշխել է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար։ Ռուսաստանից շաքարի արտահանման ժամանակավոր արգելքը սահմանվել է 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը։ Այս միջոցառումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը, սակայն նախատեսվում է որոշակի ծավալներով շաքարի մատակարարում ԵԱՏՄ

«Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին կլիմայական չեզոքության նպատակներին հասնելու գործում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները

Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին սպասվում է պետական դավաճանության մեղադրանք․ Մովսես Շահվերդյան

«Ներկա իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խորհուրդ եմ տալիս՝ ձեռք քաշել սահմանազատման ցանկացած աշխատանքից, այդ խաղաղության պայմանագրից, այդ անհասկանալի նպատակներից։ Իրենց ոչ ոք չի լիազորել զբաղվել այդ աշխատանքներով, ընտրությունների ժամանակ իրենք նման ծրագրեր չեն ներկայացրել։ Եթե ուզում են նման հարցերով զբաղվել՝ դա կարող են անել միայն նոր ընտրությունների գնալու դեպքում՝ համապատասխան ծրագրերով։ Եթե իրենք շարունակեն իրենց

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030

Քննարկվել են ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

«Փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք». Բագրատ սրբազանը եկեղեցուն հարկելու մասին

«Իբր ԱԺ խոսնակը, որն իրեն նախագահ է հռչակել, ով միայն ԱԺ ներսում է հոխորտում, ԱԺ-ից դուրս թիկնապահներով բռնում է մարդկանց, որ ինքը վրաները  թքի ու նաև դրա համար ներողություն է խնդրում իր աջակիցներից ու ենթադրյալ հետևորդներից, նաև դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, այսօր հարկ է համարել ասելու, որ եկեղեցին պիտի հարկվի»,- սուրբ Աննա

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մայիսի 21-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության

«Մեր սխալը եղել է Արցախը հայկական հարցի փաթեթից առանձին դիտարկելը». Բագրատ սրբազան

«Մեր սխալը եղել է Արցախը հայկական հարցի փաթեթից առանձին դիտարկելը»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրը, ասաց Բագրատ սրբազանը: Նա համամիտ է,  այո, Արցախի հարցը գլխավոր հարցն է եղել, բայց առանձին չի եղել եւ իր գնահատմամբ, հենց այդտեղ է, որ սխալվել ենք: Ուստի, նա համոզված է՝ հայոց հարցի մեծ շարանում այդ հարցը պետք է

Խնդրո առարկա անձը անմրցելի է անտեղյակության մեջ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` Ալեն Սիմոնյանին. «Sputnik Արմենիա»

«Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,– «Sputnik Արմենիա»-ին ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետը: Միքայել Աջապահյանն էլ նշեց, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել իրենց դեմ, գաղափարական մեթոդներով չեն կարող հաղթել, ռեպրեսիվ

«Զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, փորձում են «դուխ» տալ». Արա Ռոստամյանը` ՔՊ-ական պատգամավորներին

«Ինչ ուզում են՝ թող ասեն. սրբազան պայքարը   ծրագրված՝ բոլոր հանգրվաններով անցնում է։ Պարզապես նրանք զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, իրենց ասած խոսքով, փորձում են «դուխ» տալ։ Բայց Սրբազան պայքարն իր արդյունքն ունենալու է, բոլորս ականատես կլինենք այս իշխանության վերջնական վախճանին»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ,

«Դրա՞ համար են երկիրը վաճառել». Բագրատ սրբազանի պատասխանն Ալեն Սիմոնյանին

«Եթե այս շարժումը մեռած է, ինչո՞ւ են այդ ամբիոնից հայհոյում: Իրենք գործի չեն գնում այլեւս, իրենք գնում են այդ ամբիոնից հայհոյելու: Այդ ամբիոնը դարձել է հայհոյախոսության պատվանդան»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով խորհրդարանում, ՔՊ-ական պատգամավորների կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մարելու մասին հայտարարություններին: «Իրենց կենսագրությունները նայեք, ով բերանը բացում

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031