Օրվա լրահոսը
Վրաստանի խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորների և ընդդիմադիրների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի
Regionmonitor. Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի երրորդ ընթերցմամբ քննարկումը թեժ է ընթանում։ Իշխող կուսակցության պատգամավորների և ընդդիմադիրների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։
Սատանեական խաղադրույքը մեր երկրի վրա վեց տարի առաջ է դրվել ու դրա դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Արմեն Աշոտյան
Փաշինյանին հրաժարականի համար պակասում է խիզախություն. Արմեն Աշոտյան
Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Regionmonitor. Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ ավերելով եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ: «Karabakh Records» տելեգրամյան ալիքն ահազանգում է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանի Խնձրիստան գյուղում գտնվող արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, իսկ ավելի վաղ
Նուարդ Վարդանյանը Բագրատ սրբազանին․ «Ձեր կապերով ազնիվ կլինի մտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցել ընտրություններին»
Երեւանի ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ականներն անդրադառնում են «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանն ու դրա առաջնորդին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ,
Արմավիր-Գյումրի ճանապարհը փակ է, անհնազանդության գործողությունները շարունակվում են
Այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը կամփոփի օրը։
ԱԺ գլխադասային հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, կայացել են նաև հանրային լսումներ. «Այս ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները պատշաճ քննարկվել են,
Եկամուտների հայտարարագրի լրացման համար պայմաններ չկան, իսկ չլրացնելու դեպքում նախատեսվում է քրեական հետապնդում, հիմա ես ի՞նչ անեմ. Արմեն Աշոտյան
Աշոտյանի գործով մեղադրյալն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան, նիստը հետաձգվեց
Նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի անհաջողությունների ֆոնին, ընդդիմության գործընկեր խմբակցությունը փորձեց այդ ամենն այստեղ բեմադրել»․ Արմեն Փամբուխչյան
Հեռու չի այն օրը, երբ փորձեք ասել, որ հայ լինելու համար Հայկ Նահապետից տեղեկանք բերեք
Հրապարակում հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մասիսում մի խումբ անձինք մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Պարզվել է, որ ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112»,
Փաշինյանը գրեթե նույն բանն է անում Տավուշի հարցում, ինչ արեց Արցախի դեպքում։ Ասում է՝ եկեք հանձնենք, որ ավելի անվտանգ լինենք. «Մայր Հայաստանի» հայտարարությունը
«Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին Հարգելի՛ ժողովուրդ, Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե այդ զիջումները չարվեն, ապա պատերազմ կլինի՝ տողատակում կանխորոշելով մեր անխուսափելի պարտությունը։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է նշանակում: Այս հարցն ունի երկու կողմ՝ իրավական և
«Բավական է մի փոքր սահմանային ընդհարում և ամբողջ ունեցածը կարող է հայտնվել լինել-չլինելու խնդրի առաջ». Շիկահող՝ խնդիրներ, անվտանգություն, հույսեր
Դպրոցում հիմնականում աշխատում են Շիկահողի բնակիչները, սակայն, դպրոցն ունի մեկ աշակերտ: «Մեր դպրոցը գործում է հարակից Սրաշեն գյուղի դպրոցի հետ մեկտեղ, սակայն, այնտեղ ևս աշակերտների թիվը քիչ է»,- նշում է Շիկահողի բնակիչ Սոնա Ղազարյանը:
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։ «Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մի խումբ մասնագետների՝ տարբեր միջազգային ու տեղական ընկերություններից։ Ձեր աշխատանքը, փորձը և Հայաստանում բիզնես
Այս բռնաճնշումները, ըստ Նիկոլ Փաշինյանի իրեն պահելու են աթոռին, բայց ես վստահ եմ, որ այս բռնաճնշումների հավիտենականություն լինել չի կարող, ու մեր քաղաքացիներն ավելի սուր են զգում Նիկոլի գնալու անհրաժեշտությունը. Աննա Մկրտչյան
Խիստ արհամարհական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ, հայհոյանք, այս ամենը նպատակ ունի մեկ բան անելու, որ ՀՀ քաղաքացիներն իրենց պետության համար դուրս չգան փողոց, որովհետեւ Փաշինյանի իշխանությանը վտանգ է ներկայացնում. Աննա Մկրտչյան
Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Բաքվի դատարանը երկարաձգել է ևս 5 ամսով
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Բաքվի դատարանը երկարաձգել է ևս 5 ամսով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լրագրողին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։
Մանուկ Սուքիասյան․ «Այս իշխանությունները հեռանալու են շատ ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում»
Երեւանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանն ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ ինքը պայքարել է նախկին իշխանությունների դեմ, դրա համար չի զղջում
Նաիրա Զոհրաբյան. «Բացում են տասնյակ հազարավոր ֆեյք օգտահաշիվներ՝ փորձելով կեղծ հանրային կարծիք գեներացնել, որ իբր Նիկոլը դեռեւս համակիրներ ունի»
Արդեն մի քանի հազար ֆեյք օգտահաշիվներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իրական 3 տոկոս մնացած համակիրների, Նիկոլի գրպանում գտնվող օլիգարխների ֆեյք օգտահաշիվների իրական հասցեները այլեւս կան, թե որ հիմնարկում են նստած, ով է աշխատեցնում։
Արման Թաթոյան. «Կարմի՛ր բերետավորներ», չհամարձակվե՛ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը
«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքն ու մարդկանց, [այն էլ անչափահասների] այն էլ այս աստիճան նվաստացնող ձևով բերման ենթարկել ընդամենը ենթադրվող, ընդամենը վարչական իրավախախտման համար: Սա օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է պատասխանատվություն: Արման Թաթոյան
Կապան. Հայաստանի սահմանամերձ քաղաքը
Չնայած նրան, որ սահմանամերձ քաղաքում եմ ապրում բոլորին կարող է թվալ, թե բախվում ենք տարատեսակ խնդիրների, սակայն, ուզում եմ կոտրել բոլոր այդ կարծրատիպերը, որովհետև այսօր ամբողջ Հայաստանն է գտնվում սահմանամերձ գոտում:
«Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացած 118 թանգարաններ այցելուների համար բաց կլինեն անվճար սկզբունքով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝
«Եթե օրինականության մասին ենք խոսում, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի»․ Բագրատ սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին
«Իմպիչմենթի գործընթացը կա, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ»,- ասաց նա։
Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան
«Նա անտեղյակ է զինվորականի հոգեբանությունից ու կարող է թույլ տալ արտահայտություն, թե զինվորականը հող է տալիս իրեն գործից հանելու համար: Նա չի կարող հասկանալ, որ զինվորի համար հողը, հայրենիքը բացարձակ արժեք են. կարող են չսիրել ֆիզիկական անձին, չինովնիկին, բայց ոչ՝ հայրենիքը», – նշում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Թեմայի շուրջ զրույցը՝ տեսանյութում:
Բելգիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները և Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը. Բելգիայի ԱԳՆ
«Բելգիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները և Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը»,- նշված է Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Բրյուսելը նաև հավանություն է տալիս կողմերի՝ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով քննարկումները շարունակելու ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ:
«Կան տուժած լրագրողներ, այսօր լրատվամիջոցները լուրջ թիրախավորված են»․ Սաթիկ Սեյրանյան
«Ցավալիորեն միջազգային որոշ կազմակերպությունները դեռ լռություն են պահպանում»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Աուդիտը ՔՊ-ում ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. ՍիվիլՆեթ
ՍիվիլՆեթ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ–ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ աուդիտորական «Թրասթ աուդիտ» կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ–ի
«Հայ Առաքելական եկեղեցին միշտ էլ եղել է կոնսոլիդացված Արեւմուտքի թիրախում». Վարդան Խաչատրյան
Մեր ինքնության տարրերը Հայոց առաքելական եկեղեցու երախտիքի շրջանակում են գտնվում
«Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարա՞ն ստեղծելու, մարդկանց ինչո՞ւ եք ուզում ահաբեկել». Բագրատ սրբազանի հորդորով կարմիր բերետավորները հետ գնացին
Բագրատ սրբազանը հորդորեց կարմիր բերետավորներին 2-3 քայլ հետ գնալ. «Ուզո՞ւմ եք ճանապարհը բացել, ուրեմն երկու քայլ հետ գնացեք, կբացեն»: Ոստիկանները ստիպված հետ գնացին, Բագրատ սրբազանը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եւ լրագրողների ուղեկցությամբ մտավ միության շենք:


















































