Օրվա լրահոսը
Պայքարը մտնում է վճռական փուլ, և մենք լիակատար աջակցություն ենք հայտնում Շարժմանը․ «ՀայաՔվե»
«ՀայաՔվե» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Տավուշի մարզի սահմանագոտում ընթացող հայրենավաճառության գործընթացի դեմ անզիջում պայքարի առաջնագծում։ Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով` ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։ Մեր պայքարի վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, որ հայ ժողովուրդը վճռական է իր հայրենիքը, պետականությունն ու ազգային
«Տեղը եկավ՝ ոտքով կգնանք, տեղը եկավ՝ մարշրուտկա կնստենք, տեղը եկավ՝ ավտոբուսով կգնանք, եթե մետրոն աշխատեց՝ մետրո կնստենք». Բագրատ Սրբազանը՝ քայլերթի մասին
Նախատեսվում է, որ Կիրանցից մայիսի 9-ին կհասնեն Երեւան ու իրենց պահանջները կներկայացնեն:
«Զգուշացրել էինք՝ չփորձեք դիպչել Տավուշին. գալիս ենք Երեւան՝ պատասխան պահանջելու». Բագրատ Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից
Բագրատ Սրբազանը կիրանցի Լենա տատիկից ծնկաչոք օրհնություն ստացավ՝ ճանապարհ ընկնելուց առաջ: Նրան հետեւեցին ներկաները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը:
Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է ոչ թե տուժողի կողմից տեսանյութ տարածելու համար, այլ անձնային բնույթի հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան. փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Տիկին Աննա Վարդապետյանի մեկնաբանությամբ ստացվում է, որ եթե մինչ Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ տեղի ունեցած դեպքը նրանք նախկինում միջանձնային վեճ չեն ունեցել, ուստի Արթուր Սուքոյանի արարքը պետք է դիտարկել բացառապես լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։ Շատ թույլ մեկնաբանություն… Նախ նշենք, որ միջանձնային կոնֆլիկտը պարտադիր չէ, որ առկա լինի
Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կարծում է, որ նման հրաման ստորագրողն արդեն պատմության մեջ մնալու է որպես դավաճան: «Ես այսքան տարի զինվորական եմ եղել և չեմ տեսել, որ կարելի է հող հանձնել ու կոչում ստանալ». Ա. Կարապետյան: Մանրամասները՝ տեսանյութում:
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը կազմակերպվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից և հակասում է սահմանազատման միջազգային սկզբունքներին։ Նման գործընթացը չի կարող տեղի ունենալ պետության անվտանգային հիմքերի փլուզմամբ և ժողովրդի իրավունքների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության
Ստեփանակերտի հերոսների պանթեոնը` ադրբեջանական վանդալիզմի թիրախում
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին
Փաշինյանական վարչախումբը տենդագին պատրաստվում է Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ «Համահայկական ճակատ» շարժման հայտարարությանը։ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հայտարարությունը՝ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին։ Ի տարբերություն հանրային որոշ շերտերի, որոնք չեն պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տրիբունալը գործող իշխանությունների համար, փաշինյանական իշխանությունը
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարեւորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Մարկ Քեմերոնն ընդգծել է,
Վրաստանյան զարգացումներում նախագահ Զուրաբիշվիլիի ակտիվությունն ակնհայտ է դարձնում ՀՀ նախագահի անգործությունը
Խորհրդարանական երկրներում նախագահը պետք է սեփական հեղինակությամբ և նախաձեռնողականությամբ կարողանա հակազդել գործադիրի հնարավոր ծավալապաշտությանը։ Վրաստանում դա կա, Հայաստանում՝ ոչ։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի՝ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունման ֆոնին մայրաքաղաք Թբիլիսիում իրվաիճակը թեժանում է։ Այս համատեքստում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխությամբ է վերաբերվում Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարող ցուցարարներին՝ հայտարարելով՝ չի ստորագրելու այդ օրենքը։ Նախագահը
Ջրալցումներ, փլուզումներ, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցներ՝ տեղատարափ անձրևի հետևանքով
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղատարափ անձրևի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ
Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում
Պռոշյան փողոցի տներից մեկի բակում դի է հայտնաբերվել
Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ․ Զ․-ի (ծնված
Թե՛ Տավուշի հարցը, թե՛ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման չեղարկման հարցը կարմիր գծեր են․ հայտարարություն
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր մտահոգությունը Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական քաղաքականությունից եւ միակողմանի զիջումներից։ Սրանում մենք ՀՀ անվտանգության փլուզման և պետականության գոյության կորստի իրական վտանգ ենք տեսնում։ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, եւ մենք չենք
Լեւոն Երանոսյան. Իմ սարքածը քանդում ու հանձնում են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը։ – Այսօր մեղադրում են նախկին իշխանությանը եւ ուժային կառույցներին, որ համապատասխան գործողություններ չեն իրականացրել, եւ դրսից կառավարվող, անգամ՝ պայմանավորված իշխանափոխություն է տեղի ունեցել։ – Դա աբսուրդ է, հիմարություն։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին,
Այն ժամանակ իրենք ճանապարհ փակելը համարում էին պայքարի խաղաղ միջոց․ «ՉԻ»
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած միջադեպին, ասել է. «Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել»: «ՉԻ». Էս 2018-ին Հայաստանի միջպետական, միջմարզային, միջքաղաքային ճանապարհները պարալիզացրած մարդիկ են ասում: Այն ժամանակ իրենք ճանապարհ փակելը համարում էին պայքարի խաղաղ միջոց, քաղաքացու բողոքի դրսևորման ձև, ընդվզում: Բայց որ իրավապահները
Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները
Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է․ ջրալցվել են հարակից տները։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու, Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների
«Սա պարզ ինքնիրավչություն է, կամայական սահմանափակում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի»․ «Հրապարակ»
Կիրանցի ապօրինի պաշարումը ոստիկանական զորքի կողմից շարունակվեց նաեւ երեկ։ Հիշեցնենք․ ոստիկանական ուժային գործողություններից հետո իրավապահները նախօրեին, վաղ առավոտից փակել են դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհները. Կիրանց մտնել ցանկացողներին ստիպում են անձնագիր ցույց տալ, որում նշված լինի, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։ Ովքեր տեղի բնակիչ չեն, նրանց մուտքն արգելում են: Բագրատ Սրբազանին, տավուշյան պայքարի մյուս
«Մարդը արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք ունի: Այդ թվում իրավունք ունի Անահիտ Մանասյանի գործունեության վերաբերյալ կարծիք հայտնել». «ՉԻ»
ՄԻՊ Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե տևական ժամանակ է, ինչ Երևանի բոլոր վարչական համայնքներում փակցվել են իր լուսանկարները՝ գրությամբ, թե փնտրվում է ՄԻՊ-ը, ասել է, որ լուսանկարների տարածումը և կոչերը կարող են պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ։ «ՉԻ». Փաստորեն, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականները, որոնք չեն պարունակում հայհոյանք, սպառնալիք, վիրավորական արտահայտություններ, մեկ
Գյումրիում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում․ Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։ Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։ Կրակը մարելուց հետո հրշեջներն ու
«Հայոց Վեհափառի վրա առաջին հարձակումով, որի անվան շուրջ ինչ առասպել ասես հյուսեցին, մեզ հասկացրեցին, որ իրենց համար ամենավտանգավորը ոչ թե ընդդիմադիրներն են, ազգայնականներն ու ազգայինները, այլ Հայոց եկեղեցին է». «Փաստ»
«Հայ ժողովրդի դեմ մեծ դավադրություն է տեղի ունեցել: Այն տեսակը, որ սրանք են՝ ՔՊ-ականները, չպիտի աճեր մեզանում, դրսում ստանար համապատասխան «կրթություն», այսինքն՝ հանձնարարականներ, գային ու քանդեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Նշում է՝ ոչ թե հիմա ենք գնում պետության լուծարմանը, այլ դրան գնացինք 2018 թ.-ին: «Լուրջ չվերաբերվեցինք
«Սահմանազատման» հաջորդ փուլով Նիկոլ Փաշինյանը հանձնելու է երեք էքսկլավները. «ՉԻ»
Այն, ինչ այս օրերին Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժայիններն իրականացնում են Կիրանցում, որևէ մեկի համար նորություն չպիտի լիներ։ Ի վերջո՝ երեք տարի առաջ ճիշտ նույն բանը տեղի է ունեցել Շուռնուխում, երբ գյուղի մի մասը «բանավոր պայմանավորվածությունների համաձայն» հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն էլ շատ կոպիտ ձևով հարձակվեց շուռնուխցի մի կնոջ վրա, թե «դո՛ւ չես որոշելու՝ որտեղով պիտի
Հայաստանի տարածքին իրազէկ եւ յանձնառու քաղաքացիներուն բողոքի քայլերը արդարօրէն պատճառաբանուած ու տեղին են․ «Հայրենիք»
Արտաքին գործոց եւ պաշտպանութեան նախարարութիւններուն հրապարակած հաղորդագրութիւնները եկան մտահոգիչ հարցականներ գծելու սահմանազատման եւ սահմանագծման այս անհարկի եւ արագ հոլովոյթին շուրջ, որ զուրկ է իրաւական ըլլալէ, որովհետեւ յատուկ կանոնակարգի բացակայութեան կատարուեցաւ։ Արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց, որ սահմանազատուած եւ սահմանագծուած հատուածները պիտի նկարագրուին մինչեւ Մայիս 15 ստորագրուելիք համաձայնութեան մէջ, ապա անոնք պիտի համարուին վերջնականապէս սահմանազատուած եւ սահմանագծուած
Ոչ մի թուղթ «լեգիտիմ չէ»
Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի արդարացի կամ անարդար մեղադրանքները, ապա այսօրվա իշխանությունների կոնցեպտուալ սխալն այն է, որ նրանք կարծում են, թե հնարավոր է պատերազմից խուսափել կամ, առնվազն, անորոշ ժամանակով հետաձգել այն: Որպես երաշխիք՝ ներկայիս վարչապետը ներկայացնում է ինչ-որ մի թղթի «լեգիտիմությունը» (ի դեպ՝ սխալ հասկանալով այդ բառի իմաստը): 50 տարի առաջ, հարաբերական խաղաղության պայմաններում
Եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ն իր տեղում չէ. «Փաստ»
Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ թողնենք ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարեկան հաղորդման ու զեկույցի բովանդակությունը, այստեղ որևէ հետաքրքիր բան չկար: Այլ ու միանգամայն հատկանշական հանգամանք միանգամից ուշադրություն գրավեց: Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ գովերգում էին ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին: Այնպիսի
Արցախցիներին օգնող «Հայկական խաչ» հիմնադրամը փետրվարից սկսել է գործել
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայկական խաչ» հիմնադրամը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Կայքում ընտանիքներն իրենք են գրանցվում իրենց տվյալները, ծանոթանում պայմաններին և սկսում դրամահավաքը։ Դրամահավաքի ոլորտները 20-ից ավելի են՝ սոցիալականից մինչև մշակույթ, գիտություն, կրթություն, առողջապահություն:
Հարսանեկան սեղանի ծախսերը՝ կարևորագույն ռազմավարական խնդիր․ «ՉԻ»
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ուզում է ժողովրդին խնդրել, որ իրենց կազմակերպած հարսանիքներից հետո վերլուծեն կատարած ծախսերն ու հասկանան, թե ինչքան ավելորդ ծախսեր են արել, ուտելիք ու խմիչք առել․․․ Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարության հաջորդ նիստում հարսանեկան սեղանի ծախսերի պլանավորման վերաբերյալ զեկույցով հանդես է գալու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախ՝ որպես հարսանեկան
Արծվաշենը՝ դատարկ, տները փլվում են, հարևան գյուղերի ադրբեջանցիները հայերի վերադարձը չեն ուզում․ բաքվեցի լրագրողի ռեպորտաժը
Հայկական անկլավ Արծվաշենը դատարկ է, անտեր մնացած տները փլվում են, գյուղն ադրբեջանցիներով չի բնակեցվել, կողքի գյուղերի բնակիչներն իրենց ոչխարներն են բերում արածեցնում Արծվաշենին պատկանող տարածքներում, որն իրենց համար արոտավայր են դարձրել, ու չեն ցանկանում, որ հայերը վերադառնան։ Ընդհանուր առմամբ այսպիսի պատկեր է բաքվեցի լրագրող Ֆաթիմա Մովլամլիի նյութում, որը հրապարակվել է JAMnews տարածաշրջանային հարթակում։ Գետաբեկի շրջանի
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը


















































