Օրվա լրահոսը
Նպատակը՝ հանրահռչակել ուսանողների հեղինակային ստեղծագործությունները, մշակումները և գործիքավորումները
Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան հաճախ է ունենում համերգներ հենց շենքի ներսում, ազատ մուտքով և հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագրերով։ Այսօր հերթն Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի «Գործիքավորում և մշակում» դասընթացի տարեվերջյան հաշվետու համերգին։ Դասընթացի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Յուրի Գալստյանը։ Համերգին հնչել են ամբիոնի ուսանողների ստեղծագործությունները, մշակումները, գործիքավորումները։ Համերգին մասնակցել են
«ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով». ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը` ՄԻՊ-ի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք
Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ
Մայիսի 3-ն աշխարհում նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր: Տևական ժամանակ է, սակայն, Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում դարձել է ոչ թե լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորելու, այլ երկրում մամուլի ու խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ։ Լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների դեմ իշխանությունը ներկայացնող անձանց կողմից ճնշումներն ու իրավապահ մարմինների կողմից կատարվող բռնությունները,
Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կքննարկի և կմշակի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման քայլերը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
«Ազատություն քաղբանտարկյալներին»
Քաղաքացիական ակտիվիստներն այսօր մայրաքաղաքում կրկին ակցիա են իրականացրել՝ մայրաքաղաքային տրանսպորտի վրա փակցնելով քաղաքական բանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի նկարները՝«ազատություն քաղբանտարկյալներին» մակագրություններով: Վերջին շրջանում նման ակցիաներ հաճախ են իրականացվում: Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն տասն ամիս կալանավորված է, Մամիկոն Ասլանյանը՝ մեկուկես տարի, իսկ Նարեկ Մալյանը կալանավորվեց մեկ տարի ժամկետով. նա
Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1(մեկ) պայթյուն: Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց: «Ազգային ճակատ»
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները «Freedom House»-ում քննարկել են՝ ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները եւ դրանց դիմագրավելու գործիքակազմը
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
«Հուդան էլ ծառի հետ կապված պատմություն ունեցավ եւ իր ավարտը ծառի թեմայով էր». Անդրանիկ Թեւանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Մայր Հայաստան» դաշինքի իրազեկման ցույցը Վանաձորում
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2024թ․ մրցանակը հանձնվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավարին
Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2024թ․ մրցանակը հանձնվեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար, լրագրող Հեղինե Բունիաթյանին՝ որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը հանձնվում է Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի կողմից։
«Տեսել եք բանդեր-լոգները, որ հարձակվում են Բալուի վրա, այ էդ ձեւի ինձ նստացրել են ոստիկանի մեքենա, հետո ասում են՝ քեզ բերման չենք ենթարկել». Արթուր Խաչատրյան
Մարդը բարի աչքերով ասում է՝ մենք քեզ բերման չենք ենթարկել: Ասում եմ՝ իյա, բարեւ, բա էստեղ ի՞նչ եմ անում: Ասում է՝ եսի՞մ: Լավ, ես ի՞նչ եմ արել: Մեքենան կայանելուց դեպի Երեւան եկող է եղել, Երեւանից գնացող չի, որ ասեն՝ գնացել եմ, կազմակերպել եմ, մի հատ կարո՞ղ եք բացատրել: Բա ես կամավոր ո՞նց հայտնվեցի Հրազդանի քաղաքային բաժնում, ո՞նց եղավ դա, շատ հետաքրքիր է:
Ադրբեջանական բիզնես՝ Կարեն Կարապետյանի փողերով․ «Ֆլորենս Գարդենի» փոխարեն՝ «Սալամ Խանքենդի»
Արցախը զավթած ադրբեջանցիները մոտ մեկ ամիս է՝ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին ռեստորանն են աշխատեցնում․ նրանք անվանափոխել ու վերաբացել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս Գարդեն Ստեփանակերտ» ռեստորանը, որը «Ֆլորենս» ցանցի մեջ համարվում էր ամենաշքեղը։ Արցախի պետական կառույցների շենքերը հիմնահատակ քանդող ադրբեջանցիները ռեստորաններին ու սուպերմարկետներին ձեռք չեն տալիս․ նոր անվանումներ տալով՝ փող են աշխատում։ Ստեփանակերտում
«Լեգենդներ» բռնցքամարտի ակումբը 1 տարեկան է
Օրերս «Լեգենդներ» բռնցքամարտի ակումբը հանդիսավոր նշել է իր 1 ամյակը։ Միջոցառմանը ներկա են եղել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պատասխանատուները, Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր։ Օրհնության կարգը կատարել է Կոճոռ թաղամասի Սուրբ խաչ եկեղեցու քահանա Տեր-Ավետիս Մակարյանը։ «Լեգենդներ» բռնցքամարտի ակումբը հիմնադրել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, հրազդանցի Հարութ Առաքելյանը։ Ակումբը բացվել է ‹‹Զինվորի տուն›› վերականգնողական կենտրոնի և
«Աննա Վարդապետյանին կոչ ենք անում չկատարել իր անմիջական․․․ իր Աստվածն է, Հիսուսն է, այդ հավերժ սովածի հանձնարարությունները»․ Արամ Պետրոսյան
«Հայաքվե»-ի անդամները գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Կիրանցում ոստիկանական գործողությունների վերաբերյալ
Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը չի մեկնաբանում, թե ինչպես է գոյացել 350 մլն դրամ պարտքը
Yerkir.am-ի տեղեկություններով ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 350 մլն դրամի պարտք է կուտակել: Ըստ նույն աղբյուրի՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ պարտքերը կուտակվել են 2021 թվականից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Aravot.am-ը փորձեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պարոն Զաքոյանից: Համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի
Պարզվում է՝ Փայլակ Ֆահրադյանը «հայհոյել» է Հակոբ Արշակյանին, չի եղել լրագրող ու տեսանյութից դուրս մնացած կադր կա. Աննա Վարդապետյանի «բացահայտումը»
Aravot.am-ը այս առնչությամբ խոսեց Փայլակ Ֆահրադյանի հետ, նա պատրաստվում է հերքել ու միջոցներ ձեռնարկել՝ Աննա Վարդապետյանից իր հայտարարությունների համար պարզաբանումներ պահանջելու, որովհետեւ միջադեպի ժամանակ նա ներկայացել է, որ լրագրող է ու իր հարցերն է ուղղել, տեսանյութից էլ ոչինչ դուրս չի մնացել:
Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն իրավունքի գերակայության և ժողովրդավարության երաշխիքներից է. Արման Թաթոյան
Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն: Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով: Պատճառներից մեկը լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներն ու կարծրատիպերն են թե՛ պետական համակարգում,
Ավետիք Չալաբյան․ «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում»
«Հայաքվե»-ի անդամները Կիրանցում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
Աննա Վարդապետյանը հերքում է իշխանությունների պնդումները, թե Երեւանում ցույցերով երրորդ երկրները հեղաշրջման փորձ են արել. նման վարույթ չկա
Խաչատրյանը նաեւ հարցրեց ոստիկանական բռնությունների մասին, ոստիկանների դեմ քանի՞ հանցագործության մասին հաղորդում է եղել, քանիսի՞ն է ընթացք տրվել ու քանի՞ ոստիկան է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» գործունեությունն ու դերակատարումը
Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Արթուր Հովհաննիսյանը 5-րդ ալիքին 300 հազար դրամը տվել է, բայց ներողություն չի խնդրում, ո՞նց պարտադրել. Աննա Վարդապետյանի արձագանքը
Գեղամ Նազարյանն ասաց. «Մինչեւ հիմա նա հրաժարվում է ներողություն խնդրել: Ճիշտ է, 300 հազարը վերականգնվել է ԴԱՀԿ-ի միջոցով, բայց ներողություն չի խնդրում, հիմա ի՞նչ մտածենք այն պատգամավորի մասին, որը արհամարհական վերաբերմունք ունի դատարանի վճռի հետ կապված: Դատախազությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում՝ Արթուր Հովհաննիսյանին հուշելու, որ ի վերջո ներողություն պետք է խնդրի»:
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: Դատական իշխանություն
«Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում, ես գնում եմ մանկատներ»․ Գլխավոր դատախազ
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ այդ միջոցառումների ժամանակ ինքը հայտնվում է Նիկոլ Փաշինյանի կնոջ կողքին, դատախազը պատասխանեց․ «Ես չեմ հայտնվում»։
Հղի կնոջ հետ` ամուսնու փոխարեն, բժշկական կենտրոն է գալիս կամ սկեսուրը կամ մայրը, ու խոսում են աբորտ կատարելու անհրաժեշտությունից․ գինեկոլոգ
«Տեսնում եմ, որ հարսը գլխիկոր է, թեման իրեն դուր չի գալիս, իսկ սկեսուրն ասում է, որ աբորտի համար են եկել: Հարցնում եմ` ինչո՞ւ, սկեսուրն է պատասխանում, որ իր տղան ինչքան էլ աշխատի չի կարող այդ ընտանիքը պահել, որովհետև դժվար է: Կամ աղջկա մայրն է գալիս ու ասում, որ իր աղջկան հո չի ամուսնացրել, որ անընդհատ երեխա ունենա, նա դեռ պետք է իր աշխատանքում հաջողությունների հասնի»,-պատմում է մանկաբարձ-գինեկոլոգը:
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները․ Զախարովա
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները․ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին, դրա անդամակցության հետ կապված ՀՀ-ն որևէ նոր քայլ չի ձեռնարկել», – նշել է նա: ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի պարտավորությունների թվում Զախարովան հիշատակել է
«Եթե ինչ-որ մեկը հայտարարի, որ 5-րդ շարասյուն կա, վարույթ նախաձեռնվել չի կարող»․ Աննա Վարդապետյան
«Բայց եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթներ»։
Կիրանցից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. խուճապի չմատնվել. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել: ՀՀ ՊՆ
«Մեր պաշտոնյաների կանայք առեւտուր են կատարել որոշակի քաղաքներում, դա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը». Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Այո, թիկունքը շատ կարեւոր է ու մենք կոռուպցիոն հանցագործություններին ենք այս առումով շատ մեծ ուշադրություն դարձնում ու ոչ միայն բանակում: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսեւորում զրկում է բանակին հնարավորությունից՝ ունենալու է՛լ ավելի լավ զենք, մարտունակ պատրաստվածություն եւ այլն»:
Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով անչափահասը վնասվածքներ է ստացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14–ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 1–ին՝ ժամը 14։08–ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության
«Պահանջն իրականացրել եմ ամենաարարգը՝ 18 վայրկյանում: Երազում եմ դառնալ դիպուկահար՝ ապացուցելու, որ այս մրցաձևում լավագույնը կարող են լինել ոչ միայն տղաները, այլև աղջիկները»
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին
«Թքելը հանցակազմ չէ»․ Գլխավոր դատախազն այն մասին, թե ինչո՞ւ չեն պատժվում թքող ու սպառնացող պաշտոնյաները
Այնուհետեւ դատախազը դիմեց իրեն հարց տվող լրագրողներին․ «Հիմա ձեր արարքը խուլիգանությո՞ւն է, որ դուք բոլորով գոռում եք»։


















































