Օրվա լրահոսը
Աննա Վարդապետյանը ԱԺ-ին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4%-ով, գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։ 2023 թվականին ավարտվել է 33.396 քրեական վարույթ (2022
Մարտի 1-ի հետ կապված քաղաքացիները նոր փամփուշտներ են ներկայացրել. Աննա Վարդապետյանի խոսքով՝ սկսել են վստահել ու ցույց տալ այն, ինչ ունեն
«Քաղաքացիները պարզապես սկսել են վստահել ու ներկայացնել այն, ինչ իրենց մոտ պահպանվել է»:
Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրի տարածքում կատարված առերևույթ սպանության հանգամանքները։ 2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է
Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր` Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները Տավուշում, և, առհասարակ, նրանց ղեկավարման տրամաբանությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ՆԱՏՕ և դրա համար էլ, իբր, փորձում է խնդիրները կարգավորել հարևանների հետ: Իսկ, եթե մենք խնդիր չենք ունենալու հարևան պետությունների հետ, ապա
Գեղարքունիքում 2 բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, դրանք նաև ապամոնտաժվել են
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են
«Չեմ կարող գնահատական տալ, պետք է հասկանամ, թե մարդկանց տեղաշարժը Տավուշում ի՞նչ հիմքով է սահմանափակված»․ ՄԻՊ
Լրագրողները նաեւ հարցրին՝ ՄԻՊ-ը չի պատրաստվո՞ւմ մեկնել Տավուշ եւ իրավիճակին տեղում ծանոթանալ։
e-work.am. գործարկել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը
Այսօր կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ https://e-work.am/-ի պաշտոնական շնորհանդեսը։ Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղել հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող
«Արցախը հանձնեցին, Եվրամիության դիտորդները լուռ էին, Տավուշը հանձնում են, Եվրամիության դիտորդները լուռ են»․ ցույց ԵՄ գրասենյակի մոտ
«Արցախը հայկական է» պաստառներով վանկարկում էին՝ ԵՄ-ն ԵՄ դիտորդները չեն նկատում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում
Ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ. պեղումները իշխան Չեսար Օրբելյանի տարածքում շարունակվում են
Չեսար Օրբելյանի պալատը պեղումներից առաջ և հետո այս տեսքը ունի։ 10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ /արշավախմբի ղեկավար պ․գ․․թ/ Ավետիս Գրիգորյանի գլխավորությամբ պեղում է իշխան Չեսար Օրբելյանի պալատն ու կից եկեղեցու տարածքը․ կան առաջին կարևոր արդյունքները: Հնագիտական արշավախմբի
Կիրանցը փակ է ոչ տեղացիների համար․ ինչպես են կիրանցիները գյուղ հասնում
Կիրանցի բնակիչը գաղտնի տեսանկարահանել է, թե ինչպես է անցնում գյուղ տանող ոստիկանական անցակետերը
Պապոյանը և դեսպան Գալագերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությանը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման գործում
Արդյոք պատրաստ են ադրբեջանցիների հետ համակեցությանը, եթե միջազգային հանրությունը երաշխավորի խաղաղություն եւ անվտանգություն, շուրջ 82 տոկոսը նշել է, որ այդպիսի համակեցության պատրաստ չէ
Հարցեր էր առաջարկել նաեւ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Մասնավորապես, թե հանուն իշխանափոխության որ դեպքում դուրս կգան պայքարի, հարցման մասնակիցները նշել են Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը, նոր պատերազմը, ուժեղ, կամային հատկանիշներով օժտված լիդերի, իշխանափոխության հստակ օրակարգով քաղաքական ուժի առկայության պարագան, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը։ Ուշագրավ է, որ 36,8 տոկոսը պատրաստ չէ դուրս գալ պայքարի։
Գարեգին Երկրորդն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող զիջումների և ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում են
«Առերեւույթ հանցակազմի տարրեր է պարունակում»․ Անահիտ Մանասյանը՝ «Փնտրվում է ՄԻՊ-ը» նախաձեռնության մասին
Հարցին, թե իսկ իրեն չի անհանգստացնում, ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են քաղաքացիներն իրեն փնտրում, Մանասյանը պատասխանեց․․․
Իրանի մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հավաքածուներին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային
Ինչո՞ւ են Կիրանցում հանում տեսախցիկները
Փաստաբան Արսեն Բաբայանը փոխանցելով քննչական գործողություններ իրականացնող անձանց պարզաբանումները, ասաց՝ ապրիլի 26-ին Կիրանցում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ քննիչը գտել է, որ տեսաձայնագրությունները պետք է առգրավել
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։ Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր
«Կարմիր բերետավորները գյուղի մանկահասակ երեխաներ են ծեծել, տարել բաժին ու գործից հետո ուրախ-զվարթ գրկախառնվում են»․ Գառնիկ Դանիելյան
Պատգամավորը վրդովվեց․ «Հիմա էլ ասում են՝ եթե հանկարծ ձեզ անվտանգ չզգաք, գյուղի մեջտեղով ծառ կտնկեք, դպրոցի մոտ ծառ կտնկենք, որ երեխաներն ադրբեջանցիներին չտեսնեն։ Առաջարկում եմ բոլոր ՔՊ-ականներին հավաքվեն, գան այդ պայմաններում ապրեն։
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն ստացան, որ ժամը 19.10-ի սահմաններում մի երիտասարդ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության մոտակայքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։ Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել, այսպես կոչված՝ դրիֆտ: Ոստիկանության ծառայողներն իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ 21-ամյա երիտասարդը
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ։ Ակնհայտ էր, որ ստացել էին ուղիղ ցուցում՝ ինձ անհանգստացնելու, ավտոմեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխելու։ Ի վերջո, չկարողանալով արձանագրել որևիցե խախտում, հեռացան։
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Մարզերի երեխաների և պատանիների համար իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը շարունակվում է։ Բազմաբնույթ, հետաքրքիր կրթամշակութային այս ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկել է Լոռու մարզի Սպիտակի համայնքային գրադարանում: Ծրագրի շրջանակում երեխաներին հյուրընկալվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը։ Ճամբարի առաջին օրն
Կիրանցում հեռացնում են տեսախցիկները
Քաղաքացիական հագուստով անձինք նշելով, թե քննչական գործողություններ են իրականացնում, Կիրանց համայնքում տեղադրված մասնավոր տեսախցիկները հեռացնում են
Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. Անահիտ Մանասյան
Լրագրողների մասնագիտական իրավաչափ գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք անթույլատրելի է և խիստ մտահոգիչ
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ «Արդյունավետ մենեջմենթի դերը․ ինչպես հավատ ներշնչել աշխատակիցներին և համախմբել մեկ նպատակի և ռազմավարության շուրջ» դասախոսության ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդի կարևոր հմտությունների և առաջնորդության հիմնական բաղադրիչների մասին։ Դասախոսությունը կազմակերպվել է Galaxy ընկերությունների խմբի և Ֆրանսիական համալսարանի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Կողմերի ակտիվ համագործակցության
«Դատարան է ներկայացվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման 103 հայցադիմում՝ 526 մլրդ դրամ արժեքով»․ Աննա Վարդապետյան
2023 թվականին Գլխավոր դատախազությունը կնքել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ եւ 1 շարժական գույք։
Մայքլ Քարփենթերը ողջունել է ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերը` արձանագրելով, որ ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է
Հայաստան–ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային
«Կա՞ մի մարդ Հայաստանում, որը վստահում է Նիկոլ Փաշինյանին, կամ կա՞ ինչ-որ դեպք, որտեղ նա չի ստել»․ Սուրեն Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ հավաստիացումների առիթով
Սուրեն Պետրոսյանը վրդովվեց ու ասաց՝ կա՞ մի միջազգային նորմ, որի համապատասխան այս գործառույթներն արվում են ներպետական օրենսդրության համաձայն․ սա միակողմանի հանձնում է։
Առաջարկվել է վերանայել կոռուպցիոն հանցանքների ցանկը և ըստ այդմ`քննչական ենթակայությունը. քննարկում արդարադատության նախարարությունում
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքների ցանկի վերանայման և այդ հանցանքների քննության քննչական ենթակայության վերաբերյալ: Քննարկումը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Կոմիտեն
Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացրել
Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ Թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ


















































