Օրվա լրահոսը

Վրաստանը հնարավոր է մոտ ապագայում միանա «3+3» ձևաչափին. Լավրով

Հարավային Կովկասի հարցով «3+3» հանդիպման ձևաչափը տեսանելի ապագայում կարող է աշխատել Վրաստանի հետ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը,  այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումից հետո: «Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողություններում հիմնականում ելնում են ազգային հիմնարար շահերից: Սա հիմք

Խստացվում են ՌԴ քաղաքացիություն ստանալու հիմքերը, ցույցեր անելու համար կարող են զրկվել քաղաքացիությունից

Տաթեւիկ Բեժանյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ հետեւանք կարող են ունենալ օրենսդրական փոփոխությունները։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հիմնականում լուծված է. Մոսկվան պատրաստ է գործնականում աջակցել սահմանազատմանը. Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հիմնականում լուծված է, մնացել են գործնական քայլեր՝ ուղղված հարաբերությունների ամբողջական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումից հետո: «Երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա գլխավոր չլուծված խնդիրն էր»,-ընդգծել է Լավրովը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին՝

Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԳՆ

Մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին. Բելգիայի Սենատի նախագահը՝ Հակոբ Արշակյանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը: Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից

«3+3» ձևաչափով հանդիպումը Հարավային Կովկասում խաղաղության հիմք կարող է դառնալ. Իրանի ԱԳՆ

«3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որը մեկնարկել է Թեհրանում, կարող է հիմք դառնալ Հարավային Կովկասում  խաղաղության և մարտահրավերներին վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Աբդոլլահիանը կարևորել է տարածաշրջանային խաղացողների և հարևանների դերը: Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպումը Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի մասին: Նշենք, որ

Մեհրդադ Բազրփաշ. «Իրանական կողմն շահագրգիռ է երկրում բնակարանաշինության խոշորածավալ ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավմամբ»

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Խստացումներ ՌԴ-ում միգրանտների հաշվառման ոլորտում, փորձագետն ահազանգում է, որ կարող են ավելանալ մուտքի արգելքի դեպքերը

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ վերջին տարիներին ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով մուտքի արգելքների թիվն ավելացել է, նվազել է Հայաստանից դեպի ՌԴ միգրանտների հոսքը։

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԻԻՀ նախագահի հետ   Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը

ՀՀ կառավարությունը ԱՀ պետաշխատողներին աշխատավարձ վճարելու իրավասություն չունի. Տիգրան Խաչատրյան

Իրավական հիմք չունենալով՝ փորձում ենք ապահովել այնպիսի պայմաններ, որ առաջիկա ամիսներին այդ մարդիկ ունենան բավարար ֆինանսական ապահովություն

«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին

Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։ Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով: Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր

ԵՄ-ում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցում կոնսենսուս չկա. Միխայել Ռոթ

Ռոթը նաեւ հայտարարեց՝ վերջին ամիսներին հայ գործընկերները խոսել են իրադարձությունների ռազմական զարգացման հնարավորության մասին, բայց դրանք «չեն լսել եվրոպական մայրաքաղաքներում»

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն վատնման եղականով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար դրամ): Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված

«Կարող եմ նախնական գնահատական տալ, որ Մարատ Հակոբյանի ձերբակալությունը կճանաչվի ոչ իրավաչափ». Արսեն Բաբայան

Պաշտպանը միաժամանակ միջնորդել է, որ բողոքը ոչ հիմնավոր համարվելու դեպքում, գոնե կիրառվի վատագույն միջոցը, տնային կալանքը։ ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանքի մեջ գտնվող 18 ամյա Մարատ Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքը: Որոշումը կհրապարակվի վաղը: «Դատական նիստն, իմ գնահատմամբ, ընթացավ շատ արդյունավետ։ Մասնավորապես դատարանի հարցերից կարող եմ նախնական

Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1000 անշարժ և 200 շարժական գույք, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունն ամփոփել է Վարչության երեք տարվա աշխատանքը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Վարչությունը, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, դատարան է ներկայացրել 89 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000

Սկիզբ դրեցինք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին. Սանոսյան

Վերջապես «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 1 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 16-22-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ ☑️ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է

Անահիտ Մանասյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։ ✅Պաշտպանը Դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների

ՍՊԸ-ի սեփականատերը ՊՆ-ից 2017 թ.-ին հափշտակել է ավելի քան 59 մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան

«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ: Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ

Փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. նախագիծ

Ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝ այն սահմանելով 200 հազար դրամ:

«ՌեԱնիմանիա» փառատոնի համար տարին եռակի հոբելյանական է. Դանիել Դանիելյան

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միությունում ներկա է եղել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կազմակերպմամբ: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է, որ այս տարին

Փաշինյանի հետ հանդիպմանը Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է

Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից. նախաքննությունն ավարտվել է

 Ավարտվել է  Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ փաստաթղթերի կեղծիք կատարելու, համայնքապետարանի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկում և «Տաշիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տարբեր հաստիքներում 2006-2017թթ. ընկած ժամանակահատվածում ձևականորեն աշխատանքի ընդունված և աշխատանքի չհաճախած անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի

Լենինի արձանը (Հիշողություն )

Ահա, մոտավորապես Վանոյի խոսքը․
-Ավո ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում։ Ուղղակի, ավելի ճիշտ կլիներ, որ համբերեիր և եթե այդ բոլոր հարցերը բարձրացնեիր վարչության նիստում։ Առաջարկում եմ Ավոյի հարցով ոչ մի որոշում չընդունել։ Իհարկե, պետք է ստիպենք Համբոյին հանել Լենինի արձանը։ Դնում եմ քվեարկության՝ Լենինի արձանը ապամոնտաժելու հարցով։ Ովքե՞ր են կողմ։

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մակքիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները: Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի հետ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը: Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ

ԵՄ արտգործնախարարները հետաձգել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցով քննարկումը

«ԵՄ արտգործնախարարներն այսօրվա հանդիպմանը պետք է քննարկեին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, բայց հետաձգեցին այն հաջորդ ամիս։ Իսրայել-Պաղեստին և Ուկրաինա-ՌԴ թեմայով քննարկումները զբաղեցրին ամբողջ ժամանակը»

Քննարկվել են երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումներն ու օրենսդրական բացերը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտ, «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մանուշ Մարալչյանի եւ Գենդերային հարցերով իրավաբան-փորձագետ Ստելլա Չանդիրյանի հետ: Հյուրերը ներկայացրել են «Հայաստանում երեխայի նկատմամբ ալիմենտային

«Ես չեմ պատկերացնում Արցախում խելքը գլխին հայ մնացած լինի՝ կամ համագործակցող են, կամ խելքը կորցրած»

Ասում են, թե ռուս խաղաղապահները թանկ գներով ապրանք են վաճառել, լսել եմ, բայց անձամբ չեմ օգտվել։ Քաղցր ջեմը, մուրաբան, որ ժամանակին եփել էինք, դրանով ենք յոլա գնացել, բա մյուսներն ինչ անեին։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930