Օրվա լրահոսը

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը: Ընդհանուր առմամբ, Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած 89 հայցադիմումով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ներկայացված հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Գլխավոր դատախազություն

Էս կարող ա հարցազրո՞ւյց եք վերցնում. Սամվել Բաբայանը հարվածել է լրագրողի բարձրախոսին. «Ժողովուրդ»

Համացանցում օրեր առաջ լուսանկար տարածվեց, թե ինչպես են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը և Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ժպիտով, ասել-խոսելով քայլում Երևանի փողոցներում։ ArmLur.am-ն այսօր փորձեց Սամվել Բաբայանից հետաքրքրվել, թե որն էր նրանց ուրախության առիթը, սակայն ի պատասխան մեր հարցադրման, Սամվել Բաբայանը հարվածեց մեր լրագրողի միկրոֆոնին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ

Համայնքի անդամները պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին: Ըստ տեղեկատվության Միատովիչը կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում և հավելել, որ զբաղվելու է այդ հարցով իր լիազորությունների շրջանակում:

Դեսպանի հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու

Միասին անխոնջ աշխատել ենք խթանելու ժողովրդավարական արժեքները ՀՀ-ում. ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ

«Հրաշալի զգացողություն է վերադառնալ գեղեցիկ Հայաստան: Վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցել է Հայաստանին անցնել զարգացման ճանապարհը` համագործակցելով կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հենց հայ ժողովրդի հետ: Միասին մենք անխոնջ աշխատել ենք խթանելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու ինստիտուտները և նպաստելու ներառական աճին՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքը»: ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի

Լըքորնյուն հանդիպել է Պապիկյանի հետ՝ զենքի ձեռքբերումը պաշտոնականացնելու նպատակով

«Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հանդիպում է իր հայ պաշտոնակցի հետ՝ զենքի ձեռքբերումը պաշտոնականացնելու նպատակով, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը»,-  նշված է «X»-ի միկրոբլոգում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության գրառման մեջ։

Էդգար Ղազարյան. «Այն մարդուց, որ 44-օրյայի ժամանակ ասում էր. սա մեր Սարդարապատն է, պետք է բոլորս միասին մեր հայրենիքը պաշտպանենք, իսկ այսօր՝ թե 1991 թվից դա Ադրբեջան է եղել, հիմա պահանջ չունե՞ք»

Հատուկ շնորհակալություն է հայտնում, որ դուք հարյուրավոր կիլոմետրեր անցել, եկել եք մասնակցելու իր 100-րդ օրվան նվիրված հանրահավաքին եւ որ խոնարհվում է սիրելի արցախցիների առաջ: Այդ նույն արցախցիները հիմա արդեն որպես փախստական են եկել Հայաստան: Ու ոչ թե հազար հոգի, այլ՝ ամբողջ Արցախը: Բա որ դուք եկել եք, չեք ուզո՞ւմ գնալ այն նույն Հանրապետության հրապարակ, չեք ուզո՞ւմ այս մարդը ձեր առաջ մի հատ էլ խոնարհվի:

Ի սկզբանե դեմ ենք արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին» և Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս ասել ենք այդ մասին. իրանցի պաշտոնյա

Ադրբեջանի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունն Արասի միջանցքին էր առնչվում

ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի

Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի խորհրդարանական

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում թերևս առաջին պսակադրությունն էր»

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում թերևս առաջին պսակադրությունն էր այսօր։ Մենք որպես նվեր առաջարկեցինք Մասուրի տարածքը, հյուրասիրություն և Նաիրյան վոկալ անսամբլի չքնաղ կատարումներից։ Շնորհակալություն նաև Amaras Art Alliance-ին` աջակցության համար: Մասուր արվեստի տուն

Ucom-ի աջակցությամբ կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

Օրերս Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են «Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացած Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14  երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական

«Կան ուժեր, ըստ որոնց՝ հայրենասիրության, պատմամշակութային ժառանգության մասին խոսելը համաշխարհային գիտության սկզբունքներից շեղում է». Աշոտ Մելքոնյան

Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պատկերացմամբ մեր պատմական ուղին ենթարկում է մեկնաբանության

Ավագանուն առաջարկվելու է Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

«Ա1+». Երեւան քաղաքի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց՝ քաղաքապետի առաջին տեղակալի եւ 3 փոխքաղաքապետերի նշանակման հարցը։ Երեւանի ավագանուն առաջարկվելու է Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ Իսկ քաղաքապետի տեղակալներ կընտրվեն Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Սարգիս Մադաթյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը

Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Ակբան շարունակում է զարգացնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի ավելի մոտ գտնվի հաճախորդներին ու գործընկերներին։ «Սեբաստիա» մասնաճյուղի բացմամբ  Երևանում մենք արդեն ունենք 21 մասնաճյուղ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում մեր մասնաճյուղերի քանակը դարձավ 65։ Մասնաճյուղային այս լայն ցանցը հնարավորություն է

Էրին Մակքին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված

«Մտահոգված եմ, որ ազգային փոքրամասնությունների անվան տակ ՀՀ-ում կարող են քաղաքացիություն ստանալ նաեւ այլ ազգերի ներկայացուցիչները». Գեղամ Նազարյան

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասաց. «Իրականում նախագիծը միտված է որոշակի առումով նախորդ կարգավորումների համեմատ թեթեւացնելու ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ ունեցած ազգությամբ ոչ հայերի զավակների կողմից ավելի մատչելի ու հեշտ ժամանակում քաղաքացիություն ստանալը»:

Ստորագրվել է Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը

Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։

«Պլանային են դրանք. մենք էլ ունենք պլանային գործողություններ, որոնց մասին խոսում ենք կամ չենք խոսում» Քոչարյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժության մասին

Ճշտեցին՝ ՌԴ-ն մեզ զենք մատակարարո՞ւմ է՝ 400 մլն-ի՝ նա պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից: Բայց այդ միլիոնները մենք տվել ենք՝ զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին: Ցանկացած պայմանագիր ենթադրում է եւ ժամկետներ, ե՛ւ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»:

ՀՀ-ում 14-19 տարեկան երիտասարդների 59%-ն ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ

Իսկ 2018-ին մեծամասամբ կարծես երիտասարդների շնորհիվ որոշվեց քաղաքական զարգացումների ելքը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի

«Թող Շահրամանյանը կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է, թե՞ չի ստորագրել, եթե չի ստորագրել, այդ դեպքում ինչի՞ է գտնվում Հայաստանում». Անդրանիկ Քոչարյան

«Պետք է ուզենք թե չուզենք ստեղծենք մի հատ էլ հանձնաժողով, որ պարզենք՝ վերջին հաշվով ի՞նչը ստորագրվեց, ո՞ւմ կողմից թելադրվեց, շպարգալկեն ո՞վ ստացավ, ի՞նչ էր գրված այդտեղ»,- ասաց Քոչարյանը:

Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Աշխատանքային փորձ հունիս 2022 – հունվար 2023     ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար հունվար – հուլիս 2022              Խորհրդական, ԱԳՆ քարտուղարություն հոկտ․ 2018 – հունվար 2022       Փոխդեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել օգոստոս 2016 – հոկտ․ 2018      ՆԱՏՕ-ի բաժնի

Իսրայելը պատրաստ է հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը. Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը «Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու միակ պայմանը ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր գերիների ազատումն ու անվերապահ հանձնվելն է»,-Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Կոնրիկուս։ 1.Լայնածավալ գործողության պահն աստիճանաբար անցնում է, քանի որ ժամանակն աշխատում է Իսրայելի դեմ։ Անցել է ավելի քան 2 շաբաթ։ 2.Բուն գործողության մասին որոշումն ընդունված է։ Տեխնիկապես Իսրայելը պատրաստ է

«Մեզ ձեռնտու է առճակատման խաղաղ ավարտը, որ Թուրքիան ու Ադրբեջանն այս իրավիճակը չօգտագործեն իրենց նպատակին հասնելու համար»

Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանն իրականում չի ցանկանում ներգրավվել պաղեստինա-իսրայելական պատերազմում։ «Մեզ ձեռնտու կլինի այդ ամենի շուտափույթ ավարտը»,-«Առավոտի» հարցին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ո՞րը ելքը ձեռնտու կլինի Հայաստանին, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։ Ըստ իրանագետի՝ եթե այս իրավիճակը շարունակվի, եւ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած լինի այդ իրադարձությունների վրա, հնարավոր է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն օգտագործեն այդ առիթն իրենց

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 467-ի

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 467 է, որից 325-ը երեխաներ են, 142-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 295 քաղաքացի դուրս է գրվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից սպառազինության ձեռքբերումը. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար

Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը

Օրակարգը՝ յետագայ ուղիներու քննարկումը. արցախեան հարցին յատկացուած նիստեր Արամ Ա. Կաթողիկոսն նախագահութեամբ

Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ այս ձեւով կը գործէ մասնագիտական հարթակ մը, որուն ներառուած են Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն փորձագիտական մարդուժի ներկայացուցիչները։

«Ինչպես մեզ չհաջողվեց 26 տարի շարունակ փակել յոթ շրջանների հարցը, այնպես էլ Ադրբեջանին չի հաջողվելու փակել Արցախի հարցը»

«Առավոտի» զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը։ – Պարոն Հայրապետյան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում արցախցիների վերադարձի համար, թե՞ այսպիսով՝ Արցախի հարցը փակվո՞ւմ է։ – Արցախի էթնիկ զտումից հետո այս պահին եւ մոտ ապագայում արցախցիների վերադարձի հնարավորություն չի երեւում. եւ պետք էլ չէ, եթե իհարկե հերթական անգամ չենք ուզում մեր

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031